Հայ
Eng
Գլխավոր
30 ապրիլի 2024 Քաղաքականությունից իրականացման սցենարներ. Հայաստանի երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարություն

Ապրիլի 30-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարություն. իրականացման հեռանկարներ և հնարավորություններ» խորագրով աշխատաժողովը:

05 ապրիլի 2024 Փորձի փոխանակման հանդիպում «Վերականգնվող Էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» թեմայով

2024թ․ ապրիլի 5-ին փորձի փոխանակման նպատակով Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանում (ԱՊԱՈւ) հյուրընկալվել էին Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջի տնօրեն Տաթևիկ Փնջոյանը և քոլեջի դասախոսները։

28 դեկտեմբերի 2023 ՀՀ կառավարությունն ընդունեց ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությունը:

08 դեկտեմբերի 2023 Շահագրգիռ կողմերի հետ անցկացվեց քննարկում օզոնը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ոչնչացման կարողությունների բարելավման վերաբերյալ

Քննարկման առանցքում էին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում օզոնը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների վերականգնման, վերամշակման կամ ոչնչացման կարգավորումները և դրանք կիրառելու հնարավորությունների գնահատումը:

01 դեկտեմբերի 2023 ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին ընդառաջ ամփոփվեց Հայաստանի կլիմայական օրակարգի իրականացման առաջընթացը

Սույն թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփման աշխատաժողովը»

23 նոյեմբերի 2023 Ոլորտային շահառուների հետ քննարկվել են կլիմայի փոփոխության չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի խնդիրները «Էներգետիկա» սեկտորում

Նոյեմբերի 23-ին կայացավ «Փարիզյան համաձայնագրի ներքո կլիմայի փոփոխության չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի խնդիրները. «Էներգետիկա» սեկտոր» խորագրով աշխատաժողովը:

22 նոյեմբերի 2023 «Կլիմայի մասին օրենքի» մշակված նախագիծը ներկայացվեց ազգային շահագրգիռ կողմերին

Նոյեմբերի 21-ին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության «Կլիմայի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ ազգային աշխատաժողովը:

16 նոյեմբերի 2023 ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի հիմնական ձեռքբերումներն ու արդյունքները ամփոփվեցին եզրափակիչ աշխատաժողովում

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի փակման միջոցառումը։

02 հոկտեմբերի 2023 ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում շարունակվում են ջերմոցային գազերի գույքագրման միջազգային փորձի քննարկումները

ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում շարունակվում է ջերմոցային գազերի գույքագրման միջազգային փորձի ներկայացման և քննարկման աշխատաժողովների շարքը

ԿՓ Հայաստանում

Կարդալ ավելին