Հայ
Eng
Ցեմենտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսի օպտիմալացում և էներգախնայողական տեխնոլոգիաների ներդրում ՄԻԿԱ ՑԵՄԵՆՏ ՓԲԸ-ում
28 հոկտեմբերի 2013

Ցեմենտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսի օպտիմալացում և էներգախնայողական տեխնոլոգիաների ներդրում ՄԻԿԱ ՑԵՄԵՆՏ ՓԲԸ-ում

Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն նախագծային փաստաթղթի մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Ցեմենտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսի օպտիմալացում և  էներգախնայողական տեխնոլոգիաների ներդրում
ՄԻԿԱ ՑԵՄԵՆՏ ՓԲԸ-ում
Նախագծի տեղակայումը Հրազդան քաղաք, Կոտայքի մարզ, ՀՀ 
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից. 
"Միկա Ցեմենտ" ՓԲԸ
Այլ մասնակիցներ. Դանիայի Շրջակա միջավայրի պահպանության գործակալություն (ԴՇՄՊԳ)
Բնագավառ 4. Մշակող արդյունաբերություն
Գործունեության մասշտաբը Մեծ
Կիրառված մեթոդոլոգիան ACM0005 (տարբերակ 3) ver. 3. - Բազային գծի կոնսոլիդացված մեթոդաբանություն` ցեմենտի արտադրությունում հումքի խառնման գործընթացի բարելավման ծրագրեիր համար:
ՋԳ արտա-նետումների նվազեցում Տարեկան. 117.478 տ CO2 համարժեք:
Գումարային. 1,17 tCO2e 10 տարի տևողությամբ կրեդիտավորման ժամանակաշրջանի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 4.3 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը SusDev Consulting Ltd. 
ԱՍԿ-երը
ստացող կողմը
  
Tricorona AB
Նախագծի նպատակը

Նախագծի հիմնական նպատակն է ցեմենտի արտադրության տեխնոլոգիայի օպտիմալացումը` "Միկա Ցեմենտ" ՓԲԸ-ում էներգիայի և հումքի տնտեսման միջոցառումների ներդրման միջոցով: Օպտիմալացումը նշանակում է նաև կլինկերի և ցեմենտի որակի առավել լավ հսկողություն, ինչը հնարավորություն կտա ցեմենտի մեջ ավելացնել  խառնիչ հավելանյութերը և նվազեցնել կլինկերի մասնաբաժինը:

Նախագծի նկարագրությունը

Ցեմենտի արտադրության ժամանակ արտանետվող ածխածնի երկօքսիդի ոչ էներգետիկ արդյունաբերական արտանետումների խոշորագույն աղբյուրն է: Ածխածնի երկօքսիդն առաջանում է ուղղակիորեն` կլինկերի (միջանկյալ զանգված, որից ստացվում է ցեմենտը) արտադրության ժամանակ կամ անուղղակիորեն` ցեմենտի արտադրության համար օգտագործվող և ջերմաէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի սպառման արդյունքում:

"Միկա Ցեմենտ" ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում ցեմենտ արտադրող երկու ընկերություններից մեկն է: Գործարանը մասնագիտացված է Պորտլանդ ցեմենտի արտադրության գործընթացում և կիրառում է այդ նպատակով առավել էներգաինտենսիվ թաց արտադրության տեխնոլոգիա, որի համար նախատեսված հիմնական սարքավորումներն արտադրվել են նախկին Խորհրդային Միության արտադրողների կողմից մինչև 1971 թվականը, երբ հանածո վառելիքի էժանությամբ պայմանավորված էներգաարդյունավետությունը չէր դիտարկվում իբրև առաջնայնություն: Արդյունքում գործարանի էներգասպառման ցուցանիշներն աշխարհի լավագույն փորձի վրա հիմնված նմանօրինակ թաց արտադրության տեխնոլոգիաների հետ համեմատած,  բարձր են: "Միկա Ցեմենտ"-ում առավելագույն էներգիա սպառող գործընթացները կապված են հումքի, կլինկերի և հավելույթների աղացման, կլինկերի վառարանների տաքացման և ցեմենտի արտադրության հետ:

Այդ իսկ պատճառով ցեմենտի արտադրության տեխնոլոգիայի օպտիմալացումը, ինչպես նաև էներգիայի և հումքի տնտեսման միջոցառումների ներդրումը "Միկա Ցեմենտ"-ում գործարանի ղեկավարությունը սկսեց դիտարկել որպես բարձր առաջնայնության խնդիր:

Առաջարկվող նախագծային գործունեության շրջանակներում նախատեսվում է հետևյալ միջոցառումների իրականացումը.

  • խարամի կիրառման վրա հիմնված տեխնոլոգիայի ներդրում` կավի բաղադրիչը խարամով  փոխարինելու և հումքի համար նախատեսված երկու աղացները մասնակիորեն փոխարինելու համար.
  • վառարանի ներքին ջերմափոխանակիչների վերակառուցում.
  • վառելիքի ռացիոնալ այրման համակարգի ներդրում.
  • ցեմենտի երկու վառարանների վերակառուցում` ներքին սարքավորումների, աղացման գործընթացում կիրառվող մետաղյա գնդերի ամբողջական փոխարինմամբ և զատիչի տեղադրմամբ:

Նախատեսվող միջոցառումների արդյունքում արտանետումների ակնկալվող կրճատումն, ըստ հաշվարկների, կկազմի 0.1947 տոննա CO2/տոննա ցեմենտ: Ընդ որում ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը վառելիքի տնտեսումից կկազմի 0.1821 տոննա CO2/տոննա ցեմենտ, իսկ էլեկտրաէներգիայի տնտեսումից` 0.0126 տոննա CO2/տոննա ցեմենտ կամ ընդհանուր կրճատման 6.47-ը:

Ջերմոցային գազերի արտանետումների տարեկան նվազեցումը կախված է ցեմենտի տարեկան արտադրությունից, որը նախատեսվում է ավելացնել յուրաքանչյուր տարի: Նախագծային գործունեության իրականացման արդյունքում արտանետումների նվազեցումը 10 տարի տևողությամբ հաստատագրված վարկավորման շրջանում կկազմի մոտավորապես 1.178 մլն. tCO2: Սակայն արտանետումների իրական նվազեցումը կգնահատվի չափման արդյունքների հիման վրա (փաստացի գնահատում):

"Միկա Ցեմենտ" ՓԲԸ-ն մասնակցում է նախագծին որպես նախագիծն ընդունող կողմ: Գործարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Հրազդան քաղաքում: Այն զբաղեցնում է 540 հազ. մ2 տարածք և ունի տարեկան 1.2 մլն. տոննա ցեմենտ նախագծային արտադրական հզորություն:

Ձեռնարկությունն ունի ավելի քան 30 տարվա պատմություն: Այն շահագործման է դրվել 1970թ., որպես Հրազդանի լեռնարդյունաբերական կոմբինատի կառուցվածքային ստորաբաժանում: 1977թ. ձեռնարկությունը վերակազմավորվել է "Հրազդանի ցեմենտի գործարանի",  դառնալով տարածաշրջանում հիմնական ցեմենտ արտադրողներից մեկը: Ձեռնարկության արտադրանքը ոչ միայն սպառվել է ներսում, այլ նաև արտահանվել է Վրաստան և Ադրբեջան: Սակայն 1992թ.-ից մինչև 2001թ. սեփականաշնորհումը գործարանի շահագործումը կայուն չի եղել: Ցեմենտի արտադրությունն այդ ժամանակաշրջանում կտրուկ նվազել էր` տնտեսական ճգնաժամի և Հայաստանի տրանսպորտային շրջափակման հետևանքով:

Սեփականաշնորհումից և "Միկա Ցեմենտ" ՓԲԸ-ի հիմնադրումից հետո ցեմենտի արտադրության ծավալը հետզհետե աճեց: 2004թ. այն կազմեց 240 հազ. տոննա` 2001թ. արտադրված 14.5 հազ. տոննայի դիմաց:


Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • մշտական և ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում.
  • մասնագիտական և մտավոր կարողությունների ստեղծում.
  • վնասակար արտանետումների նվազեցում. 
  • ցեմենտի կայուն և արդյունավետ արտադրություն:

Նախագծի կարգավիճակը

Նախագծային գաղափարի նկարագրությունը ներկայացվել է ԼԱՄ-ի քննարկմանը 2005թ. մարտի 2-ին և հավանության է արժանացել 2005թ. հունիսի 17-ին:

Նախագծային փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել 2006թ. հոկտեմբերի 5-ին և ներկայացվել է վավերացման:

Համաձայն նախագծային փաստաթղթի, նախագծային գործունեությունից ստացված արտանետումների սերտիֆիկացված կրճատումները պետք է փոխանցվեին ԴՇՄՊԳ-ին: Սակայն 2007 թվականին ԴՇՄՊԳ-ն գործարանի ղեկավարությանը տեղեկացրեց առաջարկվող նախագծային գործունեությանը մասնակցելուց իր հրաժարվելու մասին:

2007թ. դեկտեմբերին մի շարք հանդիպումներից և քննարկումներից հետո գործարանի ղեկավարությունը համաձայնություն ձեռք բերեց Tricorona AB ընկերության հետ, կնքելով արտանետումների կրճատումների գնման պայմանագիր, որով նախատեսվում է վաճառքի հանել առաջին վարկավորման շրջանում նախագծից ստացված արտանետումների սերտիֆիկացված կրճատումները: Համաձայն հիշատակված պայմանագրի, 2008 թվականին Tricorona AB ընկերությունը կնորացնի գոյություն ունեցող նախագծային փաստաթուղթը և կնախաձեռնի դրա վավերացումը և հաստատումը ազգային մարմինների կողմից:

Նախագծի ժամանակացույցը Նախատեսվում է շինարարական աշխատանքները մեկնարկել 2008թ. վերջին: 
Հիմնական տվյալներ
Նախագծային գաղափարի նկարագրություն Ներկայացվել է ԼԱՄ-ի հավանությանը 2005թ. հունիսի 2-ին
Արժանացել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ի հավանությանը 2005թ. հունիսի 17-ին
Նախագծային փաստաթուղթ Նախագծային փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել 2006թ. հոկտեմբերի 5-ին:
Նախագծային փաստաթուղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԼԱՄ-ի հաստատմանը:
Գրանցում Նախագծային փաստաթուղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը:
Հասարակական լսումներ Հանրային լսումները նախագծի վերաբերյալ անց են կացվել 2006թ. մայիսի 18-ին
 

Համապատասխան նկարներ

       
       
          
       

 


Կիսվել