Հայ
Eng
Շենքերի անձնագրերի օրինակելի ձևեր
31 հուլիսի 2019

Շենքերի անձնագրերի օրինակելի ձևեր

Alt
Հաշվետվությունը մշակվել է Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում՝ որպես աջակցություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեին:
 

Առաջադրանքի նպատակն է մշակել հասարակական և բազմաբնակարան շենքերի անձնագրերի օրինակելի ձևեր, վերհանել անձնագրերի կազմման հետ կապված խոչընդոտները, որոնք առաջացել են անձագրերի փորձնական լրացման արդյունքում և ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ, մշակել տեխնիկական առաջադրանք շենքերի միասնական տեղեկատվական համակարգի համակարգչային ծրագրի ստեղծման համար։

 

Նյութերը պատրաստվել են Ծրագրի շրջանակում ներգրավված «Ուրբան» հիմնադրամի և «Հայնախագիծ» ԲԲԸ կոնսորցիումի կողմից և քննարկվել են աշխատաժողովների ընթացքում, ինչպես նաև պարբերաբար, աշխատանքային կարգով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ:

 

 Ներբեռնել 

 

 


Կիսվել