Հայ
Eng
Եվրոպական կանաչ գործարք
02 նոյեմբերի 2021

Եվրոպական կանաչ գործարք

Alt
«ԵՄ կանաչ գործարք» հրատարակության փաթեթի ձևավորումը և տպագրությունն իրականացվել է «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
 
Հրատարակության փաթեթը ներառում է «ԵՄ կանաչ գործարքը և հիմնական գործողությունների ճանապարհային քարտեզը» և ԵՄ կանաչ գործարքի բաղադրիչներ «11 ամփոփաթերթերը»։
 
«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն օգնում է Արևելյան գործընկերության վեց երկրների կառավարություններին, այդ թվում՝ Հայաստանին, դիմակայել կլիմայի փոփոխությանը։ Այն աջակցում է երկրներին «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի իրագործման և կլիմային առնչվող քաղաքականությունների և օրենսդրության բարելավման հարցում։ Ծրագրի նպատակն է՝ սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա և ավելի դիմակայուն դարձնել նրանց։ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։
 
 
 
 
 

Կիսվել