22 մայիսի 2023

1990-2019թթ -ի համար ՀՀ ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվության նախագիծը կազմվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացվող «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» (CBIT) ծրագրի շրջանակում: Կադաստրի մշակման աշխատանքներին մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: