Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույց
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո մշակելու Չորրորդ ազգային հաղորդագրությունը (4ԱՀ) և Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը (2ԵԱԶ), ըստ 17/ԿԿ 7 և 2/ԿԿ 17 որոշումների: 4ԱՀ և 2ԵԱԶ հիմնվելու է նախորդ ուսումնասիրությունների, ինքնագնահատման ուսումնասիրությունների և ՄԱԿ ԿՓՇԿ ուղեցույցների վրա: Ծրագիրը կհամակարգվի ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, Կլիմայի փոփոխության միջգերատեսչական համակարգման խորհրդի ուղղորդմամբ:
Ծրագրի բաղադրիչներն են՝ (i) Ազգային պայմաններ և ինստիտուցիոնալ կազմակերպում, ինչպես նաև ՄԱԿ ԿՓՇԿ նպատակների ձեռքբերումներին առնչվող այլ տեղեկատվություն, (ii) Ջերմոցային գազերի (ՋԳ) կադաստր (2014թ. և 2016թ.), (iii) կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումներ, (iv) կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ, (v) Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգ, (vi) 2ԵԱԶ և 4ԱՀ պատրաստում, ինչպես նաև Մոնիթորինգ և գնահատում (ՄևԳ): 2ԵԱԶ և 4ԱՀ պատրաստմամբ ակնկալվում է ընդլայնել հասարակության տեղեկացվածությունը կլիմայի փոփոխության մասին, ինչպես նաև ներառել 2ԵԱԶ և 4ԱՀ պատրաստման գործընթացը և կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերը Հայաստանի կայուն զարգացման գործընթացներում: ՄԱԿ ԿՓՇԿ վերջնարդյունքին հասնելու համար Ծրագիրը նաև կնպաստի Հայաստանի և ՄԱԿ ԿՓՇԿ Կողմ երկրների միջև համագործակցության ընդլայնմանը: