Հայ
Eng
«COP25 – Գործի՛ր հիմա» միջոցառումը միավորեց որոշում կայացնողներին՝ խթանելով հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը և մեդիայի ներգրավվածությունը հանուն կլիմայի փոփոփության դեմ պայքարի
30 դեկտեմբերի 2019

«COP25 – Գործի՛ր հիմա» միջոցառումը միավորեց որոշում կայացնողներին՝ խթանելով հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը և մեդիայի ներգրավվածությունը հանուն կլիմայի փոփոփության դեմ պայքարի

Կլիմայի փոփոխությունն այսօր ահազանգող խնդիր է բազում երկրների համար: Կլիմայի փոփոխության բացասական հետևանքներն արդեն նկատելի են  նաև Հայաստանում հաճախակի դարձած սաստիկ շոգերի, հիդրոօդերևութաբանական ծայրահեղ դրսևորումների ավելացմամբ, ոռոգման և խմելու ջրային ռեսուրսների սակավությամբ, անտառային հրդեհների քանակային աճով և այլն:


Դեկտեմբերի 20-ին այս խնդիրները քննարկելու և Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի  25-րդ համաժողովի (COP25) արդյունքներին անդրադարձ կատարելու նպատակով՝ Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ը Կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ կազմակերպել էին կլոր սեղան-քննարկում: Միջոցառմանը զուգահեռ, մեդիա ոլորտի  ներգրավվածության նպատակով ս/թ նոյեմբերի 29-ին հայտարարվել էր «COP25 - Գործի՛ր հիմա» լրագրողական մրցույթը:


Կլոր սեղան-քննարկումն թեմատիկ առանցքն էր դեկտեմբերի 2-13 (15)-ը Մադրիդում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) կողմ երկրների 25‐րդ համաժողովի համատեքստում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ Կոնվենցիայի ներքո Փարիզյան համաձայնագրով ստանձնած հանձնառությունների իրականացման հարցում:


Միջոցառումը նպատակ ուներ քննարկելու Հայաստանի կողմից կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմման համար պլանավորված գործողությունները օրենսդրության և քաղաքականությունների ներդաշնակեցման միջոցով՝ որպես Արևելյան գործընկերության երկիր և «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի շահառու:


 Իր խոսքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան շեշտեց Եվրոպական միության անխախտ դիրքորոշումը Փարիզյան համաձայնագրի իրականացման ու հավակնոտ նպատակադրումների ուղղությամբ՝ միաժամանակ նշելով ԵՄ-ի հիասթափությունը` կապված COP25-ի ընթացքում քննարկումների և բանակցությունների արդյունքները:


«ԵՄ-ը աջակցում է Հայաստանին կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման մի շարք ծրագրերի, այդ թվում՝ «ԵՄ-ը կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի միջոցով և համաձայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) սահմանված բնապահպանական դրույթների: «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագիրն աջակցելու է Հայաստանին մինչև տարեվերջ վերանայել երկրի Ազգային մակարդակով սահմանված գործողությունները/ներդրումը հասնելու էկոհա­մա­կարգային մոտեցման տեսակետից ջերմոցային գազերի չեզոք արտանետումների», - նշեց Եկատերինա Դորոդնովան:


ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց COP25-ի լույսի ներքո ՄԱԿ-ի ԿՓՇԿ ներքո ստանձնած հանձնառությունների կատարմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի և Փարիզյան համաձայնագրի իրականացման ընթացքի մասին: Պարոն Գրիգորյանը ներկայացրեց Մադրիդում բարձր մակարդակի առանձին հանդիպումների՝ Կլիմայի համաշխարհային գագաթաժողովի և Կայուն նորարարական ֆորում 2019-ի ընթացքում ծավալված քննարկումների արդյունքները, որտեղ Հայաստանը հանդես եկավ երկրի կողմից վերջերս մշակված նորարարական ֆինանսական գործիքով, որը հնարավորություն է տալիս  զարգացող երկրներին ուղղակի ֆինանսական միջոցներ հայթայթել կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմման և դրա հանդեպ հարմարվողականության համար: «Կարևորելով անտառների դերը կլիմայի փոփոխության համատեքստում» խորագրով բարձր մակարդակի հանդիպման ընթացքում Հայաստանը ներկայացրեց երկրի անտառային քաղաքականության հիմունքները և անտառվերականգնմանն ուղղված երկրի հավակնոտ նպատակադրումներն ու 2020 թ. 10 միլիոն ծառ տնկելուն ուղղված գործողությունները:


«Քանի որ կլիմայի փոփոխության հետևանքները չեն սահմանափակվում միայն շրջակա միջավայրի վրա ազդեցություններով, այլ տարածվում են նաև գյուղատնտեսության, տրանսպորտի, քաղաքաշինության և էներգետիկայի ոլորտների վրա, անհրաժեշտ է այդ ոլորտների միջև ձևավորել ավելի ուժեղ համագործակցություն՝ հարմարեցնելով այդ ոլորտների քաղաքականությունների ուղեցույցները կլիմայի փոփոխության արդի մարտահրավերներին», - եզրափակեց Էրիկ Գրիգորյանը:


Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կարևորեց, որ բիզնեսները հավատարիմ մնան այն խոստմանը, որով իրենց արտադրական գործընթացները հարմարեցնելու են ածխածնային ավելի ցածր արտանետումների և շրջակա միջավայրի վրա ավելի քիչ բացասական ազդեցություններ ունենալու քայլերի:


«Տնտեսական ոլորտի բոլոր քաղաքականությունների մեջ կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման և նոր իրականությանը հարմարվելու առումով մեզ համար առաջնային են երկու հիմնական մոտեցում: Առաջինը՝ փոխել մտածողության ձևը, որպեսզի կարողանանք փոխել վարքագիծը, և երկրորդը` զարգացման համատեղ օրակարգ մշակել և ներդաշնակեցնել այլ ոլորտների հետ»: 


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ վերականգնվող տեխնոլոգիաների օգտագործումը էներգետիկ ոլորտում առաջնահերթություն է: Նախարարի տեղակալը խոսեց Հայաստանի էներգետիկ ոլորտի քաղաքականության վերջին նվաճումների՝ արեգակնային էներգիայի կիրառման շուկայի ընդլայնման և կլիմայի փոփոխության ազդեցությունների աճին զուգահեռ էներգախնայողության խթանման կարևորության մասին:


Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը կարևորեց ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի շարունակական համագործակցությունը  ՀՀ կառավարության հետ՝ հանուն կլիմայական գործողությունների: Իսկ որպես տարածաշրջանային համագործակցության վառ օրինակ՝ ընդգծեց ԵՄ-ՄԱԶԾ «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի կարևորությունը, որի առանցքում է կլիմայական խնդիրների նպատակաուղղումն այլ ոլորտներում:


 «Չնայած կլիմայի փոփոխության ազդեցությունների դեմ գլոբալ մակարդակով գրանցած առաջընթացին, այն շարունակում է մարդկության համար մնալ մեծագույն մարտահրավեր՝ բացասաբար ազդելով տնտեսական և սոցիալական ոլորտների վրա:


«ՄԱԶԾ-ը շարունակում է հավատարիմ մնալ իր խոստմանը՝ աջակցելով Հայաստանին իրականացնել հանուն կլիմայի գործողությունների օրակարգը վերականգնվող էներգիայի, առողջապահության, գենդերային հարցերի, կանանց իրավազորման և այլ ոլորտներում»,- նշեց պարոն Մարիյասինը:


Այնուհետև, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին ավելի ընդգրկուն կերպով ներկայացրեց շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ներառյալ` ջրի և այլ կարևոր բնական ռեսուրսների կայուն կառավարման բարելավմանն ուղղված նախաձեռնությունների, վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ծրագրերին ֆինանսական տարբեր գործիքների և տեխնիկական օժանդակության տրամադրման մասին, ինչպես նաև՝ ԵՄ-ը կլիմայի համար ծրագրով նախատեսված՝ կլիմայի փոփոխության մեղմմանը և դրա հանդեպ հարմարվողականության գործողությունների բարելավման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկության բարձրացման հարցերը:


ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը խոսեց Փարիզյան համաձայնագրով թափանցիկության շրջանակի կանոնակարգերին հետևելու Հայաստանի ներկայիս կարգավիճակի մասին՝ անդրադառնալով «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի շրջանակներում թափանցիկության բաղադրիչի ապահովման մեխանիզմներին՝ Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի կիրառման միջոցով:


Հաջորդիվ, պետական կառույցների, Երևանի քաղաքապետարանի, ՀԿ-ների, ֆինանսական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները խոսեցին իրենց կողմից իրականացվող կլիմայանպաստ գործունեության մասին: Մասնակիցների միջև ակտիվ քննարկումներն ու գաղափարների փոխանակումը նախանշեցին համագործակցության նոր ուղիներ և ի հայտ բերվեցին մի շարք միջոլորտային բացեր հետագա քննարկումների համար:


Միջոցառման մասնակիցների թվում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դեսպանություններից, ՀՀ նախարարություններից, շահագրգիռ պետական գերատեսչություններից, Երևանի քաղաքապետարանից, միջազգային զարգացման կազմակերպություններից և ՄԱԿ-ի գործակալություններից:


Կլոր սեղան քննարկումից հետո՝ դեկտեմբերի 27-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «COP25-Գործի՛ր հիմա» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը, որը ևս «COP25 - #ԳործիրՀիմա» իրազեկության բարձրացման միջոցառման մաս էր կազմում: Մրցույթի մասին հայտարարվել էր 110 տեղական լրատվամիջոցների (այդ  թվում՝ մարզային) և ակտիվորեն տարածվել էր Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջերում:


Մրցույթի թեմատիկ առանցքն էր դեկտեմբերի 2-13-ը Մադրիդում տեղի ունեցած ԿՓՇԿ կողմ երկրների 25‐րդ համաժողովի (COP25) լույսի ներքո ընդգծել Կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորություն­ների ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող գործողություններն ու դիրքորոշումը:


Մրցույթի մասնակիցներից պահանջվում էր հետևել COP25-ի ընթացքին և պատրաստել լրատվական նյութեր համաժողովի ընթացքում քննարկված կլիմայի փոփոխության հարցերի մասին՝ շեշտադրվելով կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմման համար Հայաստանի պլանավորած գործողությունները օրենսդրության և քաղաքականությունների ներդաշնակեցման միջոցով՝ որպես Արևելյան գործընկերության երկիր և «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի շահառու: 


Ավելի համընդգրկուն և թեմային ավելի խորն անդրադարձ կատարելու նպատակով այս լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրվել էին նաև մասնակցելու դեկտեմբերի 20-ի «COP25 - Գործի՛ր հիմա․ Հայաստանն արագացնում է Փարիզի համաձայնագրի իրականացումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։


«Գործի՛ր հիմա» լրագրողական մրցույթը խրախուսում էր ինչպես տպագիր և առցանց հոդվածների, այնպես էլ՝  հաղորդումների և վիդեո բովանդակությամբ հրապարակումների ներկայացումը: Մոտ 65 լրատվական նյութերից կարճ ցուցակում ներառված 12 հեղինակային նյութերի ներկայացուցիչներ հրավիրվեցին լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությանը:


Ժյուրիի կազմում էին ներկայացուցիչներ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից:


Միջոցառմանը հաղթողներին շնորհավորեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը և մրցանակներ հանձնեցին երեք անվանակարգում՝  «Համապարփակություն և ներգրավվածություն» անվանակարգում՝ Հետք լրատվամիջոցից Անյա Սարգիսովային,
«Փաստահենություն և բազմակողմայնություն» անվանակարգում՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» լրատվամիջոցից Լիանա Գյոզալյանին
«Ամբողջականություն և թեմատիկ շեշտադրում» անվանակարգում՝ NEWS.am լրատվամիջոցից Արամ Դանիելյանին։


Արարողությանը ներկա էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը, ժյուրիի անդամներ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ աշխատակազմի աշխատակիցներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


 Ընդհանուր առմամբ «COP25 - Գործի՛ր հիմա» իրազեկության բարձրացման նպատակն էր համախմբել բարձր մակարդակի ղեկավարության և հանրային բոլոր ոլորտների բազմաբնույթ կոալիցիաների ներկայացուցիչներին քննարկելու կլիմայի փոփոխության հետևանքների լուծմանն ուղղությամբ Հայաստանի առաջընթացը, բարձրաձայնելու տարբեր ոլորտներում նկատելի մարտահրավերների մասին, ինչպես նաև՝ ամրապնդելու տեղական և միջազգային մակարդակում հանձնառությունն ու համագործակցությունը:


«Գործի՛ր հիմա» լրագրողական մրցույթի նախաձեռնության արդյունքում լրատվամիջոցների ներկայացուցիչները բարձրաձայնեցին կլիմայի փոփոխության մասին՝ որպես մեր ժամանակների առավել ահագնացող խնդիրներից մեկը և իրազեկեցին Հայաստանում կլիմայի փոփոխության խնդիրներին ավելի քիչ ծանոթ հանրային խմբերին՝ խթանելով որոշում կայացողներին ուղղված հանրային պահանջը իրականացնելու կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմման և դրա հանդեպ հարմարվողականության բարձրացման համար անհրաժեշտ գործողություններ տեղական մակարդակում:



«ԵՄ-ը կլիմայի համար» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերIFrameության վեց երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանը և Ուկրաինային իրականացնելու գործողություններ ընդդեմ կլիմայի փոփոխությանը: Ծրագիրն աջակցելու է երկրներին իրականացնելու Փարիզյան համաձայնագիրը և բարելավելու կլիմայական քաղաքականությունների մշակումն ու օրենսդրությունը:  «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի նպատակն է սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա և բարձրացնել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը:


 


Օրակարգ


Օրակարգ - Կլոր սեղան քննարկում


Օրակարգ - Մեդիա մրցույթի մրցանակաբաշխություն


 


Զեկուցումներ՝


Activities of Armenian renewable energy and energy saving fund (R2E2)


Adaptation measures against Climate Change in Agriculture_Ira Panosyan


Armenia accelerating implementation of Paris agreement_UNDP Climate Change Coordinator_Diana Harutunyan


EU Achievements in Armenia on environment and climate change_EU Delegation International Aid-Cooperation Officer_Andrea Baggioli


Farming for the next generation_Green lane LGO_Nune Sarukhanyan


Green Cities Action Plan_ Yerevan Municipality Environmental Department_Gayane Nersisyan


Readiness Preparatory Support Program for Armenia_EPIU_GCF_ Meruzhan Galstyan


Summary of the results of COP-25 from Khazer NGO perspective_Amalia Hambardzumyan


 


 



Կիսվել