Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ «Կլիամայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ ու հնարավորություններ» էքսպո-ֆորումը
15 մայիսի 2021

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ «Կլիամայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ ու հնարավորություններ» էքսպո-ֆորումը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Մայիսի 14-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով էքսպո-ֆորումը:  Տարբեր ոլորտների շուրջ 120 ներկայացուցիչ մասնակցեց  կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցերի վերաբերյալ թեմատիկ քննարկումների՝ դիտարկելով կլիմայի  փոփոխության ազդեցությունը երկրի տնտեսության և մասնավորապես ընտրված 6 թիրախային ոլորտների վրա:


ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերը Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող և զարգացող երկրի համար չափազանց կարևոր են։


«Ուզում եմ կարևորել հատկապես նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, քանի որ այսօր այստեղ մենք հնարավորություն ունենք բարձրաձայնելու և քննարկելու ոլորտային քաղաքականություններում առկա խնդիրներն ու բացերը, համատեղ քննարկման շնորհիվ առաջարկելու արդյունավետ լուծումներ։ Համոզված եմ՝ դրանք արժեքավոր դեր կունենան կլիմայի փոփոխության հանդեպ մեր երկրի դիմակայունության բարձրացման քաղաքականության մշակման ճանապարհին»,- նշեց Նոնա Բուդոյանը։


ՀԱԾ ծրագրի հարմարվողականության ինստիտուցիոնալ զարգացման հարցերով թիմի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց․ «Հայաստանում շուրջ 20 տարի կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները գտնվում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուշադրության կենտրոնում: Ներկայումս Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների հաղթահարմանը՝ մշակելով համապատասխան հարմարվողականության միջոցառումների փաթեթներ և նախանշելով դրանց իրականացման ուղիները: Ուրախ ենք տեղեկացնել, որ երեկ՝ մայիսի 13-ին, ՀՀ Կառավարությունը հաստատել է ՀԱԾ ծրագրի աջակցությամբ մշակված Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը եվ 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը՝ ոլորտում իրականացվող գործընթացներին տալով ավելի ինստիտուցիոնալ բնույթ»՝ հավելելով, որ ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, ՀՀ Կառավարությունը հաստատել էր Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ․ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ)՝ սահմանելով այն առաջնահերթ ոլորտները, որոնցում կիրականացվեն կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների հարմարվողականության ուղղությամբ գործողություններ։


Միջոցառման ընթացքում մասնակիցները վեց աշխատարաններում քննարկեցին կլիմայի փոփոխության տեսանկյունից առավել խոցելի ոլորտներում առկա խնդիրները, դրանց ուղղված հարմարվողականության գործողություններն ու համագործակցության հնարավորությունները։


Միջոցառման ընթացքում կայացավ նաև Կանաչ էքսպո, որի շրջանակում մի շարք մասնավոր ընկերություններ ներկայացրեցին հարմարվողականության գործընթացին նպաստող իրենց արտադրանքն ու ծառայությունները՝ օրգանական պարարտանյութերից մինչև տեխնիկական լուծումներ։


 


Միջոցառման օրակարգը և մասնակից խոսնակների ցանկը:


Կանաչ էքսպոյի մասանակից ընկերությունների ցանկը և կոնտակտները:


 



Կիսվել