Հայ
Eng
Պաշտոնապես մեկնարկեց «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագիրը
10 մայիսի 2021

Պաշտոնապես մեկնարկեց «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագիրը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Մայիսի 7-ին պաշտոնապես մեկնարկեց «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագիրը։ Այն ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից և իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից` Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 70 մասնակից, ներառյալ` պետական ​​պաշտոնյաներ, ներկայացուցիչներ պետական ​​կառույցներից, ՄԱԶԾ գրասենյակից և ՄԱԿ-ի տեղական այլ գործակալություններից, տեխնիկական և գործառող մասնագետներ Շրջակա միջավայրի նախարարությունից և շահագրգիռ նախարարություններից, ինչպես նաև՝ ոլորտի առաջատար տեղական և միջազգային փորձագետներ:


Ծրագիրը կաջակցի ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների զարգացմանը Փարիզյան համաձայնագրի 13-րդ հոդվածով սահմանված ընդլայնված թափանցիկության պահանջների բավարարման համար, համաձայն որի Հայաստանը պարտավորվում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իր Ազգային մակարդակով սահմանված գործողությունների​​ իրագործման առաջընթացի, ինչպես նաև՝  կլիմայի հարմարվողականությանն ուղղված գործողությունների և ստացած աջակցության վերաբերյալ:


Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի մշտական ​​ներկայացուցչի ժամանակավար պաշտոնակատար Միխայելա Ստոյկոսկան նշեց,-«Կլիմայի փոփոխությունը հրատապ և չափազանց լուրջ խնդիր է, որը գլոբալ սպառնալիք է մարդկության զարգացման համար և ազդում է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: ՄԱԶԾ-ն հավատարիմ է մնում իր խոստմանը աջակցելու Հայաստանի կլիմայական հավակնոտ օրակարգի իրագործմանը ԱՍԳ-ի խթանման և դրա առաջընթացի մշտադիտարկման և հաշվետվողականության թափանցիկության շրջանակի ստեղծման միջոցով։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին ավելի համապարփակ և հասանելի դարձնել մեղմման և հարմարվողականության գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը և ավելի արդյունավետորեն հսկել իր ԱՍԳ-ի առաջընթացը»:


«Շրջակա միջավայրի նախարարությունը մեծապես կարևորում է Փարիզյան համաձայնագրով նախատեսված թափանցիկության պահանջների բավարումը: Այս կապակցությամբ, հայտնում ենք մեր երախտագիտությունը Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակին ստանձնելու այս ծրագրի իրագործումը, որով ազգային ինստիտուտները կզինվեն Փարիզյան համաձայնագրի թափանցիկության և հաշվետվողականության պահանջների բավարարման համար անհրաժեշտ կարողություններով, ինչպես նաև՝ կապահովվի Հայաստանի՝ միջազգային պայմանագրերով ստանձնած ազգային պարտավորությունների կատարման երկարաժամկետ թափանցիկություն», - իր ելույթում ասաց Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը՝ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի անունից։


Այնուհետև «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագրի ՄԱԶԾ միջազգային խորհրդատու Սյուզան Լեգրոն ներկայացրեց Փարիզյան համաձայնագրի ընդլայնված թափանցիկության շրջանակի համաձայն զեկուցման պահանջները, իսկ ԳԷՀ-ի մշտադիտարկման և գնահատման պահանջների մասին մանրամասներ ներկայացրեց Տարածաշրջանային տեխնիկական խորհրդատու Էսթեր Բարիկսը։


Ծրագրի կառուցվածքի, դրա հիմնական նպատակների ու բաղադրիչների, ինչպես նաև՝ ռիսկերի և մեղմման միջոցառումների մասին խոսեց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը: Նա նաև համառոտ անդրադարձավ ծրագրի 1-ին տարվա պլանին, շահագրգիռ  պետական ​​կառույցների ներգրավվածությանը և ծրագրի համակարգման մեխանիզմներին:


Ծրագրի ակնկալվող արդյունքներից է նաև թափանցիկության գործողությունների գրանցման համար կարողությունների ամրապնդման միջոցով անցումը ըստ պահանջի զեկուցումից դեպի շարունակական՝ չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) գործընթացի, ինչպես նաև՝ արդյունավետ թափանցիկ հաշվետվողականության համար տվյալների կառավարումը՝ ջերմոցային գազերի արտանետումների աղբյուրների և կլանիչների, թափանցիկության շրջանակի գործողությունների և ստացած օժանդակության մասին:


 


Օրակարգ 


Զեկույցներ


 



Կիսվել