Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են ջրային ռեսուրսների խոցելիության և մշակաբույսերի ոռոգման նորմերի արդիականացման հարցերը
29 դեկտեմբերի 2020

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են ջրային ռեսուրսների խոցելիության և մշակաբույսերի ոռոգման նորմերի արդիականացման հարցերը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Դեկտեմբերի 28-ին կայացած աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացված «Արարատյան դաշտի ընտրված մշակաբույսերի ոռոգման նորմերի արդիականացման մանրամասն մեթոդաբանություն» ուսումնասիրության նախնական արդյունքները:


ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը մեծապես կարևորեց կլիմայի փոփոխության համատեքստում ջրային ռեսուրսների խոցելիության խնդիրների ուսումնասիրումը և ՀԱԾ ծրագրի շրջանակում այս ուղղությամբ հաջորդիվ քայլերի իրականացումը:


«Ջրային ռեսուրսների խոցելիության խնդիրը լուրջ մարտահրավեր է ինչպես գյուղատնտեսության ոլորտի մասնագետների, այնպես էլ ջրային ռեսուրսների կառավարման, ջրօգտագործման թույլտվություններ տրամադրող, ինչպես նաև կայուն ջրօգտագործման և ռիսկերի ճիշտ գնահատման համար պատասխանատու մասնագետների համար: Կարևոր է հասկանալ, որ 2007թ.-ից հետո մենք ունենք փոխված իրադրություն՝ ինչպես կլիմայի փոփոխության, այնպես էլ նոր տեխնոլոգիաների կիրառման ու հողօգտագործման փոփոխության առումներով: Ուսումնսիրությունն իրականացնելիս մասնավորապես ընտրվել է Արարատյան դաշտը, որպես գյուղատնտեսության համար ամենակարևոր և ջրային ռեսուրսների խոցելիության տեսանկյունից ամենառիսկային տարածք: Նախնական արդյունքները կնրեկայացվեն ձեր ուշադրությանը, որից հետո կարևորում ենք լսել այս մոտեցման հետագա ընդլայնման և այլ տարածքների ու մշակաբույսերի ներգրավման վերաբերյալ ձեր կարծիքը: Ջրային ռեսուրսների խոցելիությունը կարևոր է նաև երկարաժամկետ հեռանկարում, մասնավորապես ջրային ենթակառուցվածքների կառուցման և ջրավազանային կառավարման պլաններում անհրաժեշտ մոտեցումների կամ սահմանափակումների և արտոնությունների որոշման համար», նշեց տիկին Հարությունյանը:


Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին իրականացված ուսումնասիրության նախադրյալները, նպատակը, կիրառված մեթոդաբանությունը, նորմերի հաշվարկը, ակնկալվող և ստացված արդյունքները: Մասնակիցները մասնավորապես ծանոթացան ՊԳԿ «Ոռոգում և դրենաժ» թիվ 56 փաստաթղթի համաձայն առաջարկվող ոռոգման ռեժիմների արդիականացման մեթոդաբանությանը, մշակաբույսի ջրասպառման նորմի հաշվարկի և ոռոգման պլանավորման համար նախատեսված ՊԳԿ-ի «Cropwat 8.0» և «AquaCrop» համակարգչային ծրագրերին, ինչպես նաև «AquaCrop» համակարգչային ծրագրով մոդելավորված ոռոգման ժամանակացույցի և ՀՀ ոռոգման ռեժիմների համադրմանը:  Քննարկվեցին նաև ոռոգման ռեժիմների արդիականացման հետագա քայլերը:


Միջոցառմանը մասնակցեց ոլորտի շուրջ 20 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ստորաբաժանումների ներկայացուցիչներ:



Կիսվել