Հայ
Eng
ԵՄ-ն խթանում է տեխնիկական ջանքերը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության դեմ պայքարի ազգային հարմարվողականության պլանների մշակմանը
22 նոյեմբերի 2020

ԵՄ-ն խթանում է տեխնիկական ջանքերը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության դեմ պայքարի ազգային հարմարվողականության պլանների մշակմանը

Alt

Տեխնիկական կարողությունների ամրապնդմամբ կլիմայի փոփոխության ահագնացող հետևանքների դիմակայումը Հայաստանում Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի առաջնահերթություններից է։


Նոյեմբերի 18-19-ը ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Վեբինար՝ նվիրված ազգային հարմարվողականության ռազմավարություններին և ծրագրերին»՝ քննարկելու կլիմայի հարմարվողականության պլանավորման ազգային մոտեցումները:


Աշխատաժողովի հիմնական նպատակն էր աջակցել Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական հարցերով պատասխանատուներին միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության ազգային ծրագրերի (ՀԱԾ) և կլիմայական ռիսկերի՝ ոլորտային պլանավորման գործընթացներում ինտեգրման միջոցով դիմակայել կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցություններին։


Հանդես գալով ՀՀ բնապահպանության նախարարության անունից՝ Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը ընդգծեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և իրականացման ուղղությամբ`հանուն ավելի դիմակայուն և կայուն ազգային զարգացման:


«Հարմարվողականության անհրաժեշտությունը՝ որպես ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մաս, նշված է «Ազգային մակարդակով սահմնվախ նախատեսվող ներդրումներ»-ում: Հարմարվողականության ազգային պլանավորման գործընթացն ունենալու է մոնիտորինգի և գնահատման 5-ամյա ցիկլ, ինչը զուգաշխատություն կստեղծի ԱՄՍԳ-ի և ՀԱԾ-ի միջև՝ ապահովելով, որ երկու գործընթացները միմյանց տեղեկացնեն, և որ ազգային շահերը ճշգրիտ կերպով ներկայացված լինեն երկուսում էլ», - նշեց տիկին Գրիգորյանը։


Վեբինարի առաջին նստաշրջանի ընթացքում ԱլԳ վեց երկրների կառավարությունների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրին իրենց հարմարվողականության ազգային ծրագրերի մշակման ընթացիկ վիճակը՝ նշելով աշխատաժողովից իրենց ակնկալիքների մասին:


Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկումները և զեկույցները հիմնականում վերաբերում էին հարմարվողականության կարևորությանը և հարմարվողականության ազգային պլանավորման գործընթացի ընդհանուր նկարագրին, դրա նպատակներին և ՄԱԿ ԿՓՇԿ-ի պահանջներին, ինչպես նաև՝ ԱՄՍԳ-ում հարմարվողականության ասպեկտների ինտեգրմանը: Բացի դրանից, աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվեցին կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականության մշակման գործընթացում ինստիտուցիոնալ կարողությունների և տեխնոլոգիական կարիքների գնահատման արդյունքները:


Հարմարվողականության ազգային պլանավորման գործընթացում Հայաստանի առաջընթացի մասով «Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար hարմարվողականության ազգային ծրագրի» համակարգող Գոհար Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի բնութագիրը՝ կենտրոնանալով ընթացիկ վիճակի, նպատակների և զարգացման ազգային համատեքստի ու ռազմավարությունների հետ ծրագրի համապատասխանության վրա: Նա նաև համառոտ խոսեց Հարմարվողականության ազգային պլանավորման ռազմավարության հիմնական արժեքների ու իրականացման, ինչպես նաև՝ սկզբունքների ու համակարգման մեխանիզմների մասին:


Վեբինարի եզրափակիչ մասում՝գործնական նստաշրջանում, անցկացվեց «Հարմարվողականության պլանավորման վարժանք»-ը, որի արդյունքները ներկայցվեցին երկրների ներկայացուցիչների կողմից։


Երկօրյա աշխատաժողովը արդյունավետ հարթակ էր՝ համեմատելու հարմարվողականության ազգային պլանավորումների մշակման համար միջազգային փորձը տեղական համատեքստին հարմարեցնելուն ուղղված մոտեցումների նմանություններն ու տարբերությունները: Բացի այդ, այն խթանեց տարածաշրջանային մակարդակում փորձի փոխանակումը՝ տրամադրելով ուղղորդում, կիսելով լավագույն փորձառությունները և թեմատիկ ուսումնասիրությունները, ներկայացնելով գործիքներ, որոնք քաղաքականություն մշակողներն ու տեխնիկական հարցերով պետական ​​պաշտոնյաները կարող են օգտագործել ինտեգրված և ապացուցահեն հարմարվողականության ազգային պլանավորումներ մշակելու համար:


Օրակարգ


Զեկույցներ



Կիսվել