Հայ
Eng
Հայաստանի հարմրավողականության ազգային ծրագիրը ներկայացվել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարություն
10 հոկտեմբերի 2021

Հայաստանի հարմրավողականության ազգային ծրագիրը ներկայացվել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարություն

Alt Alt
Alt Alt

Փարիզյան Համաձայնագրի 7-րդ Հոդվածի 11-րդ պարբերության համաձայն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի՝ հարմարվողականության առաջին ազգային ծրագիրը պաշտոնապես ներկայացրել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն: Փաստաթուղթն արդեն պաշտոնապես հրապարակվել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ կայքի՝ «Ազգային հարմարվողականության պլաններ» բաժնում:


Հիշեցնենք, որ 2021թ.-ի մայիսի 13-ին, ՀՀ Կառավարությունն ընդունել է N 749-Լ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը» որոշումը: Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից Կանաչ կլիմայական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման  առաջխաղացման համար» ծրագրի շրջանակներում:



Կիսվել