Հայ
Eng
Կանաչ վերականգնման ջանքերի և զարգացման երկարաժամկետ պլանավորման համար ՄԱԶԾ-ի տնտեսական խորհրդատուների լծակների գործարկման առցանց հարթակ
09 հոկտեմբերի 2020

Կանաչ վերականգնման ջանքերի և զարգացման երկարաժամկետ պլանավորման համար ՄԱԶԾ-ի տնտեսական խորհրդատուների լծակների գործարկման առցանց հարթակ

Alt

2020թ. հոկտեմբերի 8-ին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ասիա-խաղաղօվկիանոսյան և Արևելյան Եվրոպա/Կենտրոնական Ասիայի գրասենյակը անցկացրեց թեմատիկ խմբերի առցանց տարածաշրջանային քննարկում, որը վարում էր Նյու Յորքում Քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոն: Քննարկումը նպատակ ուներ օգտագործելու երկրներում ՄԱԶԾ գրասենյակների տնտեսական խորհրդատուների փորձառությունը նպաստելու վերականգնվել ԿՈՎԻԴ-19-ից կանաչ լուծումներով և աջակցելու կլիմայական զարգացման պլանավորմանը:


Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «ԿՈՎԻԴ-19-ին ճգնաժամային արձագանք»-ի շրջանակներում աջակցելու որոշումներ կայացնողներին շարունակել վերականգնման քայլերը 2030թ. ընդառաջ՝ ընտրություն կատարելով և կառավարելով բարդությունն ու անորոշությունը չորս հիմնական ոլորտում՝ կառավարում, սոցիալական պաշտպանություն, կանաչ տնտեսություն և թվային հեղաշրջում։ Այս համատեքստում ձևակերպվեցին քննարկման երեք թեմա, որոնց ներքո երկրների ներկայացուցիչները ունեցան ելույթներ՝ ներկայացնելով ներկայիս վիճակը և տեսլականները համապատասխան հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, քննարկման բոլոր հարցերը խմբավորված էին հետևյալ թեմաների ներքո.


  1. ԿՈՎԻԴ-19-ին ուղղված ազգային պլանավորման և վերականգնման պլանավորման գործընթացները և ՄԱԶԾ-ի դերը այդ գործընթացներում,

  2. Երկրի պահանջարկը` կլիմայի փոփոխության իրենց նպատակները (օրինակ` Ազգային մակարդակով սահմանված գործողություններ՝ ԱՍԳ) ինտեգրելու վերականգնման ծրագրերի և զարգացման ազգային ծրագրերի մեջ,

  3. ՄԱԶԾ-ի տնտեսական խորհրդատուների կարողությունները՝ ուղղված երկրների կլիմայական նպատակների հետ վերականգնման պլանների և ազգային պլանավորումների համահարթեցմանը:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան համառոտ ներկայացրեց ՀՀ Կառավարության «ԿՈՎԻԴ-19-ի արձագանք»-ը, մասնավորապես՝ ՄԱԶԾ-ի սերտ համագործակցությունը ՀՀ Կառավարության, պատասխանատու մարմինների և նախարարությունների հետ, ինչպես նաև ՄԱԶԾ-ի կողմից ղեկավարած «Սոցիալ-տնտեսական ազդեցությունների գնահատման ուսումնասիրություն»-ը և բժշկական սարքավորումների և պարագաների տեսքով Հայաստանի Հանրապետությանը տրամադրված աջակցությունը: Տիկին Ստոյկոսկան խոսեց նաև « ԿՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլան»-ի մասին, որը մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան թիմի կողմից` Կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ քննարկումների միջոցով, որն ընդգծում է  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տեսլականը ներառական մոտեցման վերաբերյալ` ԿՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցությունն  արդյունավետ կերպով մեղմելու, կյանքեր փրկելու, մարդկանց և համայնքները պաշտպանելու համար` միաժամանակ կառուցելով ավելի լավ և ավելի կանաչ:


«ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի Առաջադրանքի ղեկավար Արտակ Բաղդասարյանը ներկայացրեց երկրի Ազգային մակարդակով սահմանված գործողությունների վերանայման ընթացքը` «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում: Պարոն Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակության վերաբերյալ, որը տրամադրվում է կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման և դրանք ԵՄ Կանաչ գործարքի շրջանակներում ներդաշնակեցման ուղղությամբ: Անդրադառնալով այն գնահատականներին, որոնք ֆինանսների և ոլորտային նախարարությունները պետք է տրամադրեն կանաչ վերականգնման որոշումների կայացման գործընթացին, Արտակ Բաղդասարյանը խոսեց կլիմայի ֆինանսավորման բյուջետավորման և ծախսերի հսկման համակարգի մասին, որը մշակվում է «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում: Համակարգը քաղաքականություն մշակողներին թույլ կտա գնահատել կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և հարմարվողականության ընթացիկ քաղաքականության արդյունավետությունը, բացահայտել գնի և որակի հարաբերակցությունը և որոնել առկա ռեսուրսների դիմաց ավելի լավ քաղաքականություն:


Այնուհետև, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը և ՄԱԶԾ Կայուն զարգացում և դիմակայունություն պորտֆոլիոյի Քաղաքականությունների գծով խորհրդական Գեորգի Արզումանյանը ներկայացրին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, տարբեր նախաձեռնությունների միջոցով կանաչ վերականգնողության և զարգացման պլանավորմանն ուղղված Կառավարությանը տրամադրվող խորհրդատվությունը և աջակցությունը: «ԿՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլան»-ում նախանշված առաջնահերթություններից է «Ավելի կանաչ աճ»-ը` բնական միջավայրը և էկոհամակարգերը պաշտպանելու և կլիմայի փոփոխությանը դիմակայելու համար: Առաջնահերթությունը կնպաստի կանաչ և արդար վերականգնմանը՝ որպես հիմնական հայեցակարգ, որը ենթադրում է ներդրումներ դեպի կանաչ և շրջանաձև տնտեսական զարգացում, ներառյալ կանաչ էներգիայի լուծումները, կանաչ տեխնոլոգիաների ներդրումները և տեխնիկական աջակցությունը սննդի համակարգերում և ենթակառուցվածքներում:


Տարածաշրջանային թեմատիկ խմբի քննարկումը արդյունավետ հարթակ ծառայեց երկրներում ՄԱԶԾ գրասենյակների տնտեսական խորհրդատուների փորձառության լծակները համախմբելու համար` հիմնվելով ԿՈՎԻԴ-19-ից կանաչ վերականգնման և կլիմայական զարգացման պլանավորման վրա: Միջոցառումը ՄԱԶԾ-ի համար  նախանշեց գրասենյակի տնտեսական խորհրդատուների կարողությունների զարգացման պլան` ծառայեցնելու ԱՍԳ գործընթացները որպես կանաչ վերականգնման ռազմավարության և ապագա զարգացման ազգային ծրագրերի վրա ազդելու կարևոր գործիք:


 



Կիսվել