Հայ
Eng
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան ընդառաջ մեկնարկեց «Ալավերդի. մաքուր էներգիայի անցում»՝ առցանց իրազեկության բարձրացման միջոցառումը համայնքի երիտասարդների համար
08 հունիսի 2023

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան ընդառաջ մեկնարկեց «Ալավերդի. մաքուր էներգիայի անցում»՝ առցանց իրազեկության բարձրացման միջոցառումը համայնքի երիտասարդների համար

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Հունիսի 5-7-ը Եմ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում՝  Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան ընդառաջ, կազմակերպվեց «Ալավերդի. մաքուր էներգիայի անցում»՝ առցանց իրազեկության բարձրացման միջոցառումը:

 

Իրազեկության միջոցառումը միտված էր  կոչ անելու մեկտեղված գործողությունների հանուն ավելի կանաչ ապագայի՝ բարձրացնելով 50 երիտասարդների (15-25 տարեկան) իրազեկությունը կլիմայի փոփոխության, մթնոլորտի վրա գլոբալ եվ տեղական մակարդակներում մարդկային գործունեության ազդեցության, մասնավորապես՝ էներգիայի արտադրության եվ օգտագործման եղանակների, վերականգվող էներգիայի կիրառման վերաբերյալ։

 

Մոտ մեկ ժամ տեվողությամբ առցանց հանդիպումների ժամանակ փորձագետ խոսնակները երիտասարդների հետ խոսեցին կլիմայի փոփոխության հիմնախնդիրների, էներգետիկ ոլորտի, մասնավորապես՝ էներգաարդյունավետության, ՋԳ արտանետումների հիմնական աղբյուրների, էկոլոգիական քաղաքների, մասնավորապես՝ էներգաարդյունավետությանը միտված շենքերի եվ փողոցային լուսավորության արդիականացման հարցերի, վերականգնվող էներգետիկայում նորարարական լուծումների և «Խելացի» տուն համակարգի մոդելի վերաբերյալ:

 

Վերականգնվող էներգիայի, էներգետիկ սպառման, էներգաարդյունավետության և այլ հարակից թեմաների շրջանակում ստացած գիտելիքների, ինչպես նաև տեղեկատվական աղբյուրների և ուղղորդման հիման վրա երիտասարդները  իրենց համայնքների համար կգեներացնեն գաղափարներ՝ նախագծեր կամ գործողություններ՝ միտված կլիմայի փոփոխության մեղղմանը։

 

Այդ գաղափարներով էլ հունիսի 23-ին՝ Ալավերդիում՝ Կանաչ ճամբարում, երիտասարդները կմասնակցեն «Իմ կանաչ Ալավերդի» գաղափարների մրցույթին՝ ներկայացնելով իրենց գաղափարային լուծումներ՝ այդ կերպ ներդրում ունենալով իրենց համայնքի կանաչ և կայուն զարգացման համար:

 

Նույն օրը, մինչ մրցույթի ամփոփումը տեղի կունենա հանդիպում-պանելային քննարկում մասնակիցների հետ, որի ընթացքում կներկայացվեն զեկույցներ ԵՄ և այլ դոնորների կողմից Հայաստանում իրականացվող կլիմայանպաստ ծրագրերի, էներգետիկ ոլորտի հեռանկարների, համայնքային մակարդակում ոլորտին ուղղված ընթացիկ ծրագրերի և նախագծերի վերաբերյալ։ Քննարկման ժամանակ մասնակիցները խոսնակներին կհղեն իրենց հուզող հարցերը:

 

Գաղափարների ներկայացումից հետո ժյուրին կընտրի Ալավերդի համայնքի համար «Կլիմայի փոփոխության մեղմման լավագույն լուծում» 1-ին, 2-րդ, 3-րդ անվանակարգերը, որոնց հեղինակներին կտրամադրվեն մրցանակներ։ Կխրախուսվեն նաև միջոցառման մյուս բոլոր մասնակիցները:

 

 «Ալավերդի. մաքուր էներգիայի անցում» իրազեկության բարձրացման միջոցառումը և «Իմ կանաչ Ալավերդի» գաղափարների մրցույթն իրականացվում է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող (Sida) «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ՄԱԶԾ ծրագրի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ:

 


Կիսվել