Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել են կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ ՀՀ առողջապահության ոլորտի խոցելիության գնահատման արդյունքներն ու հարմարվողականության ծրագրի նախագիծը
01 սեպտեմբերի 2022

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել են կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ ՀՀ առողջապահության ոլորտի խոցելիության գնահատման արդյունքներն ու հարմարվողականության ծրագրի նախագիծը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Օգոստոսի  26-27-ին տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանում առողջապահության ոլորտի խոցելիության գնահատման արդյունքների և հարմարվողականության ծրագրի նախագծի ներկայացում» խորագրով աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:


Երկօրյա աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և շահառուների հետ քննարկել ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի կողմից ներգրավված Հայկական բժշկական ասոցիացիայի և Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից 2021թ․ դեկտեմբեր 2022 թ․ օգոստոս ամիսներին իրականացված Հայաստանում առողջապահության ոլորտի կլիմայական ռիսկերի ու խոցելիության գնահատման արդյունքները և կլիմայի փոփոխության հարմար­վողա­կանության ծրագրի նախագիծն ու միջոցառումների ցանկը։


Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը և Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:


«Այսօր ամբողջ աշխարհումը, ինչպես նաև Հայաստանում գործողություններ են տարվում ավելի պատրաստված առողջապահական համակարգ ունենալու ուղղությամբ, որը կկարողանա դիմակայել կլիմայի փոփոխության տարբեր մարտահրավերներին: Չնայած տարիներ շարունակ, իհարկե, մեր առողջապահության համակարգը պատրաստվել է՝ որոշակի հիվանդությունների տարածման կամ ավելացման դեպքում արդյունավետ կազմակերպելու պայքարը, սակայն այս առումով դեռ անելիք ունենք: Այս համատեքստում ողջունելի է ՄԱԶԾ աջակցությունն այս հետազոտությունն իրականացնելու հարցում, որը մեզ հնարավորություն կտա ավելի համակարգված իրականացնել համակարգի խոցելիության նվազեցման և պատրաստվածության բարձրացման աշխատանքները», - իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, հավելելով, որ առողջապահական համակարգը պետք է ավելի պատրաստված լինի ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների դիմակայման և հակազդման հարցերում, այլ նաև ոչ վարակիչ հիվանդությունների մասնավորապես՝ սիրտ-անոթային հիվանդությունների առումով:


«2021թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվարկել է, որ 2030-2050 թթ-ին կլիմայի փոփոխությունը տարեկան կհանգեցնի մոտավորապես 250 000 լրացուցիչ մահվան՝ թերսնումից, մալարիայից, փորլուծությունից և ջերմային սթրեսից, առողջապահական համակարգին հասցնելով տարեկան մոտ 2-4 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս:


Առողջապահական ավելի թույլ ենթակառուցվածքներ ունեցող տարածաշրջանները՝ հիմնականում զարգացող երկրները, այս մարտահրավերներին նախապատրաստվելու և արձագանքելու խնդիր կունենան՝ միջազգային աջակցություն չստանալու պարագայում: Ցավոք, ոչ մի երկիր այս առումով բացառություն չէ:


Հաջորդ տարի կնշանավորի Հայաստանում ՄԱԶԾ գործունեության 30-ամյակը։ Այս երեք տասնամյակների ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք աջակցել են Հայաստանի կառավարությանը՝ մշակելու կլիմայի փոփոխության կայուն օրակարգ, որը ներառում է իրավական և ինստիտուցիոնալ հիմքեր կլիմայի փոփոխության  հարմարվողականության և մեղմման գործողությունների պլանավորման և իրականացման, բոլոր մակարդակներում կլիմայի փոփոխությանը դիմադրողականության ամրապնդման, ոլորտային և մարզային ռազմավարությունների մշակման համար և աջակցել ազգային, ոլորտային ու տեղական զարգացման պլաններում կլիմայական ռիսկերի ինտեգրման հարցում» , - ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:


 ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղքականության վարչության պետ Նոնա Բուդոյանն ընդգծել է աշխատաժողովի կարևորությունը կլիմայի փոփոխության հարմար­վողա­կանության ծրագրի նախագծի լրամշակելու և վերջնականացնելու գործընթացում, ինչպես նաև նշել, որ վերջնականացված փաստաթուղթը և միջոցառումների ցանկը կքննարկվեն նաև կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհուրդի աշխատանքային խմբերի, իսկ այնուհետև միջգերատեսչական համակարգման խորհուրդի կազմով:


Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեծապես կարևորեց հարմարվողականության ծրագրի և դրանում ներառված միջոցառումների իրականացման գործընթացին միջազգային դոնորների, միջգերատեսչական մակարդակով պետության ինչպես նաև մասնագիտական հանրության ներգրավվածությունը՝ հավելելով, որ Հայաստանում առկա են կլիմայական գոտիներից շատերը, և դրանց վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու պարագայում պոտենցիալ կա նաև այս բոլոր գոտիների համար ուսումնասիրությունների լաբորատորիա դառնալու ամբողջ աշխարհի համար:


Աշխատաժողովին ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ոլորտի 35 շահառու:


 


Միջոցառման օրակարգը:


Միջոցառման ընթացքում ներկայացված նյութերը:



Կիսվել