Հայ
Eng
Գիտելիքի և փորձի փոխանակումը կխթանի «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի մշակման հաջորդ փուլը
16 մայիսի 2022

Գիտելիքի և փորձի փոխանակումը կխթանի «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի մշակման հաջորդ փուլը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Մայիսի 11-12-ը «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման ազգային համակարգի մշակման ճանապարհային քարտեզ» թեմայով աշխատաժողովը համախմբել էր շուրջ 80 մասնակցի՝ ներկայացուցիչներ ԱլԳ երկրների կառավարություններից, Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունից, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունից (DG NEAR) և Եվրոպական հանձնաժողովի կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինությունից (DG CLIMA), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ինչպես նաև ոլորտի մասնագետներ և փորձագետներ:


Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և քննարկել Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության կողմից իրականացված Զեկույց-բացթողումների վերլուծության արդյունքները Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում գործող ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման համակարգերի վերաբերյալ: Վերլուծությունն իրականացվել է «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի տեխնիկական փորձագիտության և ԱլԳ երկրների կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում՝ Փարիզյան համաձայնագրի նոր թափանցիկության շրջանակի ներքո երկրներում կոշտ արտանետումների ՉՀՀ-ների ներդրման  նպատակով։


Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունից պարոն Յոակիմ Ֆրենդինը կոչ արեց կառավարություններին պատրաստակամ լինել հետևելու կարգավորումների շրջանակին և նախանշել հատուկ ծրագրեր ներգրավելու ավելի մեծ ներդրումներ կանաչ վերափոխումն արագացնելու նպատակով։


«ԵՄ հանձնաժողովը շարունակում է հավատարիմ մնալ կլիմայական ընդգրկուն քաղաքականությունների մշակմանը և իրականացմանը, ներառյալ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում ԱլԳ երկրների համար ՉՀՀ համակարգերի մշակմանը, ինչպես նաև հատուկ ֆոնդերի և ֆինանսական հարթակների հատկացման վերաբերյալ խորհրդատվությանը: Այս գործընթացը էապես կարևոր է ԱլԳ երկրների համար՝ Փարիզյան համաձայնագրի Թափանցիկության շրջանակի ներքո կառավարությունների հաշվետվությունների պահանջների բավարարման տեսանկյունից»:


ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակի «Բնություն, Կլիմա և Էներգիա» թիմի ղեկավար տիկին Լաուրա Ալթինգերը կարևորեց աշխատաժողովի պատեհաժամ անցկացումը ահագնացող գլոբալ մարտահրավերների պայմաններում և ընդգծեց ՄԱԶԾ-ի կողմից աջակցության հանձնառությունը «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում և «Կլիմայական խոստում» և այլ հարակից նախաձեռնությունների հետ համագործակցության միջոցով:


 «ՉՀՀ համակարգը առանցքային նշանակություն ունի ածխածնի շուկաների համար, և իրավական ՉՀՀ համակարգերի ստեղծումը երաշխավորում է արտանետումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն, որն էլ արտանետումների առևտրային համակարգերի համար հիմնաքարային է», - ամփոփեց տիկին Լաուրա Ալթինգերը:


Այնուհետև ԱլԳ երկրների ներկայացուցիչները (25 մասնակից Հայաստանից) ներկայացրին ՉՀՀ-ի մշակման ներկայիս վիճակը տեղական մակարդակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից՝ Կլիմայական քաղաքականության վարչությունից տիկին Տաթևիկ Մանուչարյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի կլիմայական օրակարգի ընթացիկ վիճակը, մասնավորապես  «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում «Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման ազգային համակարգի ճանապարհային քարտեզ»-ի մշակման ընթացքը։ Փաստաթուղթը լրացուցիչ խորհրդատվությունների կարիք ունի խթանելու երկրի տեխնիկական փորձագիտության մակարդակը և կարողությունների զարգացումը՝ երկրի ներսում կոշտ արտանետումների համար ՉՀՀ կայուն շրջանակի ներդրման համար:


Այնուհետև Եվրոպական հանձնաժողովի կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինությունից տիկին Իզաբելա Գրունդովան խոսեց ԵՄ անդամ երկրներում ՉՀՀ համակարգերի կարգավորման և այդ համակարգերի կառավարման, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման համապատասխան պահանջների մասին։


Աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան Խորվաթիայի և Ուկրաինայի ուսումնասիրություններին՝ ՋԳ արտանետումների գույքագրման ազգային համակարգերի ստեղծման համար իրավական և ինստիտուցիոնալ շրջանակների մշակման, ստեղծման ընթացքում հանդիպած խնդիրների և հիմնական քաղած դասերի վերաբերյալ:


Հետևեց խմբային քննարկումը, որի հիմական առանցքն էր ավելի բարձրորակ տվյալների հավաքագրումը, տվյալների բացերի և ժամանակաշրջանների համապատասխանության համար հնարավոևր լուծումները, ՉՀՀ համակարգերի իրավական շրջանակներում հանդիպող խոչընդոտները, նպատակները և փորձը, ինչպես նաև մշտական փորձագիտական ​​թիմերի ստեղծման անհրաժեշտությունը։


Երկրորդ օրվա քննարկմն թեման էր ՋԳ արտանետումների գույքագրման համակարգերի որակի ապահովման և որակի վերահսկողության լավագույն փորձի փոխանակումը, որը ներկայացվեց Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության փորձագետների կողմից և ամփոփվեց դրանց իրականացման վերաբերյալ օրինակներով:


Մասնակիցները բարձրացրին իրենց մտահոգություններն ու հարցերը ներկայացված թեմաների վերաբերյալ և ստացան լրացուցիչ պարզաբանումներ և խորհրդատվություն ՉՀՀ համակարգերի գործարկման վերաբերյալ:


Աշխատաժողովը արդյունավետ էր ԱլԳ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, եվրոպական լավագույն փորձի տեղայնացմամբ կլիմայական դիմակայունության բարձրացման համար համապատասխան գիտելիքների և տեխնիկական քննարկումների փոխանակման տեսանկյունից: Միջոցառումը մեկ քայլ առաջ էր ՄԱԿ-ի ԿՓՇԿ թափանցիկության շրջանակի պահանջներին համապատասխան ազգային գույքագրման համակարգերի մշակման համար՝ հիմնվելով ԵՄ փորձի վրա և համաձայն ազգային առանձնահատուկ պայմաններին:


 


ՕՐԱԿԱՐԳ


 



Կիսվել