Հայ
Eng
«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի կլիմայական խոստման իրականացմանը
17 նոյեմբերի 2021

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի կլիմայական խոստման իրականացմանը

Alt

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում իրականացվել է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ազգային պարտավորությունների վերաբերյալ «Արեվելյան գործընկերության երկրներում Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (ԱՄՍՆ) մշակման եվ իրականացման վերաբերյալ ուսումնասիրությունը»: Այն լուսաբանում է Արևելյան գործընկերության վեց երկրների առաջընթացը կլիմայական քաղաքականությունների ներդրման միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և դրա հետևանքներին հարմարվողականության հարցում, ինչպես նաև՝ ներկայացնում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված երկրների ջանքերը:


«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանը մշակել է վերանայված ԱՄՍՆ-ը՝ սահմանելով երկրի կլիմայական ընդլայնված հավակնությունները և մոտեցումը տնտեսական զարգացման մոդելների վերաձևակերպման և ավելի կայուն, դիմակայուն և ցածր ածխածնային տնտեսության անցմանն ուղղված գործողությունների արագացման վերաբերյալ: Վերանայված ԱՄՍՆ-երի ծածկույթն ընդլայնվել է՝ ներառելով տնտեսության ճյուղերն ամբողջովին և սահմանելով կրճատման թիրախներ ամբողջ տնտեսության մակարդակով, որոնք ներառում են բաղադրիչներ կլիմայի փոփոխության հարմարվողականության համար:


Հայաստանի ջերմոցային գազերի արտանետումները 1990-1995 թթ․ նվազել են մոտ 70-ով, այնուհետև մինչև 2010 թվականը տատանվել են 7-8,5 մլն տ CO2 համ. միջև: Վերջին առկա ցուցանիշով (2017թ.) ջերմոցային գազերի արտանետումները կազմում են 10,6 մլն տ, ինչն  աճել է 2010 թ․ համեմատ 25-ով: Նման աճը հիմնականում պայմանավորված է տնտեսական ակտիվության ավելացմամբ՝ հակակշռելով բնակչության թվի նվազմանը: Համեմատելով վերջին առկա ցուցանիշը՝ ՀՆԱ-ի հաշվով արտանետումների ինտենսիվությունը Հայաստանում ԱլԳ մյուս երկրների համեմատ ամենացածրն է։


«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է Հայաստանին մշակելու իր երկարաժամկետ ցածր արտանետումների զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի մինչև 2050 թ․ երկրի արտանետումների նվազեցման  նպատակները։ ՀՀ վերանայված ԱՄՍՆ-ը նախատեսում է իրականացման տասնամյա ժամկետ (2021-2030թթ.)՝ հավատարիմ մնալով 2050 թ․ մեղմման նպատակին՝ հասնելու մեկ շնչի հաշվով արտանետումների 2.07 տ CO2 COհամցուցանիշի։


ԱՄՍՆ-ով սահմանված թիրախին հասնելու համար Հայաստանն այժմ աշխատում է «ԱՄՍՆ իրականացման ազգային ծրագրի» վրա, որը ներառում է ֆինանսական կարիքների գնահատումը: Նախատեսվում է մշակել «պարտք կլիմայի համար գործարքի մեխանիզմը», որը թույլ կտա ֆինանսական միջոցներն ուղղել կլիմայական տեղական գործողություններին։ ԱՄՍՆ-ով սահմանված նպատակի իրագործմանը աջակցում են արդեն գործող ազգային և ոլորտային ռազմավարություններն ու ծրագրերը՝ ուղղված էներգետիկ անվտանգությանը, կանաչ տնտեսության խթանմանը և երկարաժամկետ կայուն զարգացման նպատակներին:


ԱՄՍՆ ուսումնասիրությունը ներառում է նաև ԱլԳ վեց երկրներից առաջինը Հայաստանում իրականացված «Կլիմայական ֆինանսների բյուջետավորման և ծախսերի հսկման մասին պիլոտային ուսումնասիրությունը», որի նպատակն է բարձրացնել կլիմայի քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետությունը և խթանել միջազգային ֆինանսական աջակցության արդյունավետ մոբիլիզացումը: Մասնավորապես, ուսումնասիրության վերջնական զեկույցը՝ «Կլիմայի հանրային ծախսերի և ինստիտուցիոնալ հետազոտությունը» իրականացվել է գնահատելու կլիմայի փոփոխության քաղաքականության փոխակերպումը ծրագրերի և նպատակների, կլիմայական գործողությունների սահմանման և իրականացման հարցերով զբաղվող կառույցների արդյունավետությունը, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխությանն ուղղված ֆինանսների հատկացումը:


 



Կիսվել