Հայ
Eng
Քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում Շիրակի մարզում առկա ռիսկերը, խոցելիությունը, հարմարվողականության լուծումները, ծրագրերն ու իրազեկության բարձրացման հնարավորությունները
20 ապրիլի 2021

Քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում Շիրակի մարզում առկա ռիսկերը, խոցելիությունը, հարմարվողականության լուծումները, ծրագրերն ու իրազեկության բարձրացման հնարավորությունները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Ապրիլի 20-ին ՄԱԶԾ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում մարզի տարածքային կառավարման, կրթական հաստատությունների և հասարականան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվեցին կլիմայի փոփոխության ազգային քաղաքականությունն ու ծրագրերը, նաև կլիմայի փոփոխության խոցելիությանն ու հարմարվողականությանն առնչվող հարցերը և իրազեկության բարձրացման հնարավորությունները: 


Գյումրիում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի աջակցությամբ պատրաստված Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրության արդյունքներն ու «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացվող մարզային հարմարվողականության պլանավորման գործընթացի մանրամասները:


Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի ղեկավար Դիանա Հարությունյանը:


Աշխատաժողովի ընթացքում փորձագետների կողմից ներկայացվեցին կլիմայի փոփոխության համատեքստում Հայաստանում, և մասնավորապես Շիրակի մարզում դիտարկված և կանխատեսվող միտումները, բնական ռեսուրսների, ենթակառուցվածքների, տնտեսության տարբեր ճյուղերի, ինչպես նաև մարդու առողջության խոցելիության գնահատման արդյունքները, մարզային զարգացման պլաններում կլիմայի փոփոխության ներառման կարևորությունը, առկա խնդիրներն ու ընձեռած հնարավորությունները: Բացի այդ, ներկայացվեց ընտրված մասնագիտական ընկերության կողմից  Շիրակի մարզային հարմարվողականության պլանի մշակման գործընթացում ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի կողմից նախատեսված աջակցության շրջանակը: Հատուկ շեշտադրվեց մարզային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև ներկայացվեցին և քննարկվեցին աշխատանքային գործընթացի մանրամասները: 


Ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:


 



Կիսվել