Հայ
Eng
Կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով վերապատրաստում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար` ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում
15 մարտի 2022

Կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով վերապատրաստում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար` ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Շարունակվում է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում լրագրության ոլորտում ուսանողների, ինչպես նաև ԲՈՒՀ-երի դասախոսների համար նախատեսված դասընթացների շարքը:


«Կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաների լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով դասընթացը կազմակերպվել էր մարտի 11-13՝ Երևանի  պետական համալսարանի  Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների և դասախոսների համար:


Եռօրյա դասընթացի նպատակն է բարձրացնել կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ լրագրության ոլորտում ուսանողների և դասախոսների իրազեկության մակարդակը, տրամադրել տարբեր ոլորտների լուսաբանման համատեքստում թեման գտնելու, ուսումնասիրելու և բարձրաձայնելու համար անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ այդպիսով նպաստելով Հայաստանում կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ու ակտիվ լուսաբանմանը։


Դասընթացի մասնակիցները ծանոթացան Հայաստանում կլիմայի փոփոխության միտումներին, ազդեցություններին, խոցելի ոլորտներում առկա ռիսկերին, հասանելի հարմարվողականության միջոցառումներին, թեմաները մարդկային պատմությունների միջոցաով լուսաբանելու հնարավորություններին և գործելակերպերինմ ինչպես նաև խմբային աշխատանքների շրջանակում քննարկեցին հասարակության շրջանում կլիմայի փոփոխության հիմնախնդիրների, ոլորտում առկա ինստիտուցիոնալ փոփոխությունների և հարմարվողականության կարևորության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների շրջանակը: Մասնակից դասախոսների հետ քննարկվեցին նաև կլիմայի փոփոխությանն ու հարմարվողականությանն առնչվող թեմաները կրթական գործընթացում ներառելու հնարավորությունները:


Դասընթացին մասնակցեց Երևանի  պետական համալսարանի  Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 24 ուսանող և դասախոս:


 



Կիսվել