Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում շարունակվում են լրագրող ուսանողների համար նախատեսված կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով վերապատրաստումները
16 նոյեմբերի 2021

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում շարունակվում են լրագրող ուսանողների համար նախատեսված կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով վերապատրաստումները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Շարունակվում է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում լրագրության ոլորտում ուսանողների, ինչպես նաև ԲՈՒՀ-երի և մասնագիտական կրթական հաստատությունների դասախոսների համար նախատեսված դասընթացների շարքը:

 

«Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. լրագրողական հայացք» խորագրով հերթական դասընթացը կազմակերպվել էր նոյեմբերի 13-14՝ Երևանում տեղակայված ԲՈՒՀ-երի և մասնագիտական կրթական հաստատությունների լրագրության ֆակուլտետների ուսանողների համար: Երկօրյա դասընթացը տեղի ունեցավ «Կանաչ ուսուցման կենտրոնի» Ձորաղբյուրի մասնաճյուղում:

 

Դասընթացի նպատակն է բարձրացնել կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ լրագրության ոլորտում ուսանողների իրազեկության մակարդակը, տրամադրել տարբեր ոլորտների լուսաբանման համատեքստում թեման գտնելու, ուսումնասիրելու և բարձրաձայնելու համար անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ այդպիսով նպաստելով Հայաստանում կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ու ակտիվ լուսաբանմանը։

 

Դասընթացի մասնակիցները ծանոթացան Հայաստանում կլիմայի փոփոխության միտումներին, ազդեցություններին, խոցելի ոլորտներում առկա ռիսկերին, հասանելի հարմարվողականության միջոցառումներին, ինչպես նաև խմբային աշխատանքների շրջանակում քննարկեցին հասարակության շրջանում կլիմայի փոփոխության հիմնախնդիրների, ոլորտում առկա ինստիտուցիոնալ փոփոխությունների և հարմարվողականության կարևորության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների շրջանակը:

 

Մասնակիցները հնարավորության ստացան նաև ծանոթանալ կենտրոնում գործածվող հարմարվողականության միջոցառումներին և գործելակերպերին, դրանց կիրառման առավելություններին ու առանձնահատկություններին՝ պատկերացում ստանալով մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման համար հարմարվողականության միջոցառումների կիրառման անհրաժեշտության վերաբերյալ:

 

Դասընթացին մասնակցեց Երևանում տեղակայված ԲՈՒՀ-երի և մասնագիտական կրթական հաստատությունների 28 ուսանող:

 

 

 


Կիսվել