Հայ
Eng
Հարմարվողականությունը՝ որպես կլիմայի փոփոխության հետևանքների վերացման լուծում
04 նոյեմբերի 2019

Հարմարվողականությունը՝ որպես կլիմայի փոփոխության հետևանքների վերացման լուծում

Alt

Կլիմայի փոփոխությունը 21-րդ դարում մարդկության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, որի ազդեցությունը զգացվում է ամենուրեք՝ մարդկանց կյանքի վրա  իրական և անմիջական հետևանքներով` սկսած բնական աղետներից մինչև զգալի տնտեսական կորուստներ և հանրային առողջապահական խնդիրներ։


Կլիմայական գործողությունների արագացումը պահանջում է նաև հարմարվողականություն նոր իրողություններին, որոնց համար անհրաժեշտ է գլոբալ մակարդակով աննկուն հանձնառություն:


Այս համատեքստում, Հայաստանի Հանրապետությունը մասնակցեց «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Հարմարվողականության պլանավորման և կլիմայական ռիսկերի նպատակաուղղումը ազգային և ոլորտային պլանային գործընթացների մեջ տարածաշրջանային աշխատաժողովին», որն անցկացվեց  2019 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում:


«ԵՄ-ը կլիմայի համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագիրն ուղղված էկլիմայի փոփոխության հետևանքների մեղմման ու հարմարվողականության գործընթացների օժանդակմանը Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում ՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի:


Ծրագրի հարմարվողական բաղադրիչի նպատակն է աջակցել երկրներին իրենց  հարմարվողականության պլանավորման գործընթացներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ինչպես ազգային, այնպես էլ ոլորտային հարմարվողականության ծրագրերի մշակմանը և ներդրմանը:


Ծրագրի շրջանակներում տրամադրվելու է տեխնիկական աջակցություն, ինչպես նաև՝ հնարավորություններ կարիքների գնահատման նպատակով անհրաժեշտ կարողությունների զարգացման, հարմարվողականության պլանավորման առաջնահերթ ոլորտների սահմանման և հարմարվողականության ազգային ծրագրի (ԱՀԾ) հայեցակարգային շրջանակների մշակման համար, ներառյալ այն երկրների համար, որտեղ ԱՀԾ-ըֆինանսավորումը իրականացվում է այլ կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից։


Այս եռօրյա աշխատաժողովի հիմնական խնդիրն էր՝ աջակցել ԱլԳ երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական հարցերի պատասխանատուներին դիմակայելու կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին միջնաժամկետ և երկարաժամկետ համապարփակ և ապացուցահեն ԱՀԾ-ների միջոցով, ներառելու կլիմայական ռիսկերը ոլորտային պլանավորումների մեջ, ինչպես նաև՝ ամրապնդելու երկրների տեխնիկական կարողությունները, որ անհրաժեշտ են ազգային ծրագրերի մշակման համար:


Աշխատաժողովի սկզբում մասնակիցներին ընդհանրական պատկերացում տրվեց կլիմայի փոփոխությունների հարմարվողականության միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման, նպատակաուղղման և ընդհանուր առմամբ ԱՀԾ-ի վերաբերյալ։


Աշխատաժողովին մասնակցող հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ բնապահպանության նախարարության, էկոնոմիկայի նախարարության (գյուղատնտեսության ոլորտ), Հիդրոօդերևութաբանական ծառայության և ՄԱԶԾ ծրագրի ներկայացուցիչներ:


Պետական պաշտոնյաների և ԱլԳ երկրների ներկայացուցիչների, քաղաքականության ոլորտում որոշում կայացնողների և միջազգային փորձագետների հետ միասին ՀՀ պատվիրակության անդամները ակտիվորեն ներգրավվեցին հարմարվողականության պլանների ձևավորման և իրականացման հարցերով փորձի փոխանակման և քննարկումների գործընթացներում: Քննարկվեցին նաև ԱՀԾ-ների ձևավորման համար ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ առաջարկների մշակման հարցեր։


Միաժամանակ, արդյունավետ երկխոսություն ձևավորվեց ազգային և ոլորտային հարմարվողականության պլանավորման գործընթացների վաղ փուլում գտնվող և ԱՀԾ ներդրման համար արդեն կլիմայական պլանավորումներ մշակած երկրների ներկայացուցիչների միջև: Աշխատաժողովին մասնակցում էին նաև  ներկայացուցիչներ այլ երկրներից, ինչպես օրինակ՝ Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Բոսնիան և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Թուրքիան, Կոսովոն՝ ԱՀԾ պլանավորման և ներդրման վերաբերյալ գործնական փորձ ձեռք բերելու նպատակով։


Ընդհանուր առմամբ, աշխատաժողովն ընձեռեց տարածաշրջանային փորձի փոխանակման, ուղղորդման, առաջատար փորձի վերհանման, դեպքերի ուսումնասիրության հնարավորություն, ինչպես նաև՝ ներկայացվեցին առկա գործիքները, որոնք քաղաքականություն մշակողներն ու տեխնիկական ​​ոլորտի պետական պաշտոնյաները կարող են կիրառել ԱՀԾ մշակման, բյուջետային պլանավորման, կարողությունների բացերի բացահայտման և վերացման, ինչպես նաև՝ երկրի հատուկ կարիքների գնահատման համար։


 


 



Կիսվել