23 նոյեմբերի 2021

Նոյեմբերի 18-19 Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի կազմակերպած «ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործողություններում գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները» թեմայով խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի նպատակն էր վերհանել կլիմայի փոփոխության համատեքստում առկա կանանց և սոցիալապես խոցելի խմբերին վերաբերող հիմնախնդիրները և ներկայացնել դրանց լուծմանն ուղղված հնարավոր միջոցառումները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն իր ելույթում նշեց, որ գենդերային գործող ռազմավարությունում ներառված չէ կլիմայի փոփոխության գենդերային ազդեցության վերաբերյալ որևէ միջոցառում, քանի որ նախկինում այս համատեքստում գենդերային և սոցիալական խոցելիության յուրահատուկ դրսևորումներն ազգային, մարզային, համայնքային մակարդակներում քննարկման առարկա չեն հանդիսացել:

«Այս երկօրյա հանդիպման հիմնական նպատակն է՝ հասկանալ կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված գենդերային հիմնախնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկություններն ու դրանցից բխող անհրաժեշտ միջոցառումները, որոնք հետագա միջգերատեսչական և աշխատանքային խմբերում քննարկումների արդյունքում կամփոփվեն և կամ կդառնան որևէ իրավական ակտ, կամ մեր ընթացիկ աշխատանքներում այս ուղղությամբ կլինեն ավելի ուղղորդող՝ այսպիսով մեր բոլոր գործողություններն ավելի համակարգված դարձնելով», - ասաց փոխնախարար Ստեփանյանը՝ կարևորելով ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի շրջանակում իրականացված ուսումնասիրություններում վեր հանված գենդերային և սոցիալական խնդիրները, դրանցից բխող եզրահանգումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ոլորտի շահեկից կառույցների, հատկապես՝ Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամների գիտելիքի խորացումը վերոգրյալի շուրջ:

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանն իր ելույթում կարևորեց քաղաքականությունների մշակման գործընթացներում և համայնքային կյանքում կանանց ներգրավվածությունն ու լիարժեք մասնակցությունը՝ հատկապես կլիմայի փոփոխության համատեքստում:

«Կլիմայի փոփոխության համատեքստում գենդերային հարցն այժմ ուշադրության կենտրոնում է ամբողջ աշխարհում: Հայաստանն այս ոլորտում դեռևս շատ անելիք ունի: Առաջնահերթ, իհարկե, շատ կարևոր է, որ մենք ավելի ակտիվ ներգրավվածություն ունենանք միջազգային հարթակներում՝ հատկապես նկատի ունենալով, որ մենք ունենք այդ ներուժը, ունենք մասնագետներ, որոնք կարող են ներգրավված լինել այդ գործընթացներում: Բացի այդ, շատ կարևոր է նաև, որ մենք հստակ հասկանանք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում մեր անելիքներն ու ակնկալվող արդյունքները: Որքան ավելի հստակ վեր հանենք առկա խնդիրները, մշակենք ձևաչափ այդ խնդիրների լուծման համար, այնքան ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը: Անձամբ պատրաստ եմ լիարժեք լինել ներգրավված համապատասխան գործընթացներում», - նշեց փոխնախարար Մազմանյանը՝ ավելացնելով որ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս պատրաստ է աջակցել, մասնակցել ավելի նեղ կազմով նշված հարցերի շուրջ տեխնիկական հանդիպումների ու քննարկումների:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ևս կարևորեց խորհրդաժողովում քննարկվող թեմաները՝ նշելով, որ էկոնոմիկայի նախարարությունը նույնպես գործողություններ է ձեռնարկում ոլորտում խրախուսելու կանանց դերակատարությունն ու գործունեությունը, մասնավորապես փոքր և միջին ձեռնարկատիրություների զարգացմանը միտված իր միջոցառումներում:

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ընդգծեց, որ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության բոլոր ծրագրերը ներառում են հստակ ձևակերպված, կանանց և սոցիալապես խոցելի խմբերին վերաբերող պահանջներ, որոնք բխում են գենդերային հավասարության և սոցիալական ներառվածության ապահովման հիմնարար սկզբունքներից:

 «COP26 Կողմերի կոնֆերանսում, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայում, ինչպես նաև հետագա բոլոր որոշումներում կանանց ներգրավվածությունն ու դերակատարությունը մեծապես կարևորվում և ողջունվում է: Կանանց դերը պետք է հաշվի առնվի բոլոր մակարդակներում՝ սկսած քաղաքանություններից, մինչև իրավունքների պաշտպանություն, և դա է լինելու այն առանցքը, որի շուրջ մենք այսօր քննարկումներ ենք ունենալու», - նշեց տիկին Հարությունյանը:

Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետները ներկայացրեցին Հայաստանում կլիմայի փոփոխության միտումները, առկա խոցելիությունն ու ռիսկերը, իրականացվող ծրագրերը և դրանցում ներառված գենդերային ուղղվածությամբ պահանջները, ինչպես նաև էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, տուրիզմի, առողջապահության ոլորտներում և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության գործողությունների պլանավորման գործընթացում առկա գենդերային հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր միջոցառումները:

Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ՀՀ կառավարության, պետական մարմինների, ՄԱԶԾ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ավելի քան 50 ներկայացուցիչ:

 

Միջոցառման օրակարգը

Ներկայացված նյութերը

Նոյեմբեր 2021 Քննարկվել են ՀՀ-ում կլիմայի փոփոխության համատեքստում առկա գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի կլիմայական խոստման իրականացմանը Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում շարունակվում են լրագրող ուսանողների համար նախատեսված կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով վերապատրաստումները Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 Իրազեկման արշավ կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում». եռօրյա երկու դասընթաց ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (43)
ԵՄ-ն կլիմայի համար (34)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)