14 սեպտեմբերի 2021

Սեպտեմբերի 14-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացած աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց և քննարկվեց կլիմայի փոփոխության համատեքստում Հայաստանում ջրային ոլորտի հարմարվողականության պլանի (ՋՈՀՊ) նախագիծը և գերակա միջոցառումները:

Իր ողջույնի խոսքում ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանն ընդգծեց ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման կարևորությունը՝ նշելով որ բնակչության, արդյունաբերության և գյուղատնտեսության համար ջրի հասանելիության ապահովման հարցն առավել կարևորվում է հատկապես կլիմայի փոփոխության համատեքստում:

«Ջրային ոլորտի հարմարվողականության որոշ միջոցառումներ կարող են ազդեցություններ ունենալ այլ ոլորտների վրա կամ կախված լինել այլ ոլորտներից, այդ պատճառով ջրային ոլորտի հարմարվողականության պլանի մշակման ընթացքում պետք է ապահովվի միջոլորտային համագործակցություն: Այդ առումով հատկապես կարևորում ենք այս աշխատաժողովին ներկա մասնագետների ակտիվ մասնակցությունը և արդյունավետ ներդրումը քննարկումներում», - հավելեց տիկին Մազմանյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունելիս Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան կարևորեց կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցությունների մեղմմանն ուղղված հարմարվողականության միջոցառումների համակարգված իրականացումն ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, որը դասվում է բարձր ելակետային ջրային սթրեսով երկրների շարքին:

«Կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ կայուն, կանաչ տնտեսություն կառուցելն ակնհայտորեն սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր նախադրյալներից է: Հատկապես վերջին զարգացումներն աշխարհում և գլոբալ համաճարակը մեկ անգամ ևս ցույց տվեցին սննդի ու ջրի սակավության ռիսկի և եղանակային ծայրահեղ իրադարձությունների նկատմամբ դիմակայուն կենսամիջավայրերի կարևորությունը: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ուշադրության կենտրոնում է, քանի որ ջուրն ունի կենսական նշանակություն տնտեսության բոլոր ոլորտներում՝ սկսած խմելու ջրից, ոռոգումից, էկոհամակարգերի պաշտպանությունից, մինչև առողջությապահության և ենթակառուցվածքների կայունություն: Մի շարք կայուն զարգացման նպատակներում կարևոր դեր ունենալով՝ ջրի արդյունավետ կառավարման հետ կապված հարցերը նաև իրապես վճռորոշ նշանակություն ունեն կայուն զարգացման նպատակներին հասնելու գործընթացում», - նշեց տիկին Ստոյկոսկան:

Տարեսկզբին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում ջրային ոլորտի հարմարվողականության պլանի մշակման համար ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքում ձևավորված ջրային ոլորտում հարմարվողականության, կլիմայական ռիսկերի և կլիմայական երկարաժամկետ ազդեցությունների մեղմմանն ուղղված պլանը հիմք կծառայի Կառավարության կողմից հաստատված ծրագրի: Նշված աշխատանքային խմբի համակարգման և ջրային ոլորտի հարմարվողականության պլանի մշակման համար ՀԱԾ ծրագրի շրջանակում ընտրվել էր «Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակը» :

Միջոցառման ընթացքում ընկերության փորձագետներն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեցին  ՋՈՀՊ-ի նախագծում ներառված միջոցառումների` գերակայությունների սահմանման գործընթացն ու պլանի ճանապարհային քարտեզը, քննարկեցին քաղաքականության, ինստիտուցիոնալ, իրավական, կառավարման, տեխնիկական, հետազոտության, կրթության նաև գենդերային հարցերին առնչվող գերակա միջոցառումները: Աշխատաժողովի ընթացքում, քննարկվեցին նաև նախագծում ներառված միջոցառումների ծախսերի նախնական հաշվարկն ու ֆինանսավորման հնարավոր տարբերակները:

Աշխատաժողովին ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ոլորտի ավելի քան 50 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության և Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ՄԱԶԾ փորձագետներ:

 

Միջոցառման օրակարգը

Միջոցառման ընթացքում ներկայացված նյութերը

Հոկտեմբեր 2021 Դոնոր կազմակերպությունների ներկայա­ցուցիչներին ներկայացվեցին Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի պարտավորությունների և ԱՍԳ գործընկերության պլանի իրագործմանը միտված քննարկումների միջանկյալ արդյունքները Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2021 Հայաստանի հարմրավողականության ազգային ծրագիրը ներկայացվել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարություն Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ա.Ք. քոլեջի սաների համար կազմակերպվել է սեմինար ՀՀ գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության և հարմարվողականության վերաբերյալ Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2021 ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ընդլայնում է Փարիզի համաձայնագրի ներքո երկրի պարտավորությունների եվ ԱՍԳ գործընկերության պլանի իրականացմանը նվիրված խորհրդակցությունների շարքը մասնավոր հատվածի հետ Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մեկնարկել է դպրոցականների համար նախատեսված «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» խորագրով մրցույթը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (37)
ԵՄ կլիմայի համար (33)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)