06 հունիսի 2018

2018թ.-ի հունիսի 4-ից 8-ը «Եվրոպական Միությունը հանուն էներգետիկայի» ծրագրի նախաձեռնությամբ անցկացվում է «Կայուն էներգետիկայի շաբաթ» միջոցառումների շարքը:

Այն մեկնարկել է Ապարան համայնքում հունիսի 4-ին «Կայուն էներգետիկան Ապարանում» խորագրով ցուցահանդեսով, որին մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող տիկին Դիանա Հարությունյանը:

«Կայուն էներգետիկայի շաբաթ» միջոցառումների շրջանակում «Հայաստանի համայնքների միություն» հիմնադրամի և «Էներգախնայողության աջակցման» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել է «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով երկրորդ համաժողովը: Այն կայացել է այսօր Էլիտ պլազա բիզնես կենտրոնում։ Համաժողովին մասնակցեցին տիկին Դ. Հարությունյանը, «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար պարոն Վահրամ Ջալալյանը, ինչպես նաև ծրագրի փորձագետները:

Տիկին Դ. Հարությունյանը հանդես եկավ «Օրենսդրական կարգավորման խնդիրները համայնքում կայուն էներգետիկայի զարգացման ենթատեքստում» թեմային առնչվող իր գաղափարներով: Եվ պարոն Վ. Ջալալյանն արտահայտեց իր տեսակետները «Ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողություններին» վերաբերող սեսիայի ընթացքում:

Այնուհետև, նրանք մասնակցեցին քննարկումներին:

 

 

Հուլիս 2018 Հայաստանի մանկապարտեզները լուսավորում են ճանապարհը Կարդալ ավելին
Հունիս 2018 Հայաստանի Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Հունիս 2018 Ներկայացվել են Երևանի 31 մանկապարտեզների շենքերի տեխնիկական վիճակի /սեյսմիկ հետազննության արդյունքները Կարդալ ավելին
Հունիս 2018 Երգիծանկարների ցուցահանդես նվիրված կլիմային Կարդալ ավելին
Հունիս 2018 «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով երկրորդ համաժողով Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (14)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (3)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (5)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (13)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (43)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)