Բաժին

ՄԶՄ Հայաստանում

Հայաստանի ՋԳ արտանետումների գործակից

Հայաստանի ՋԳ արտանետումների գործակից

Հաշվի առնելով Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) ներքո ջերմոցային գազերի արտանետումների գործակցի գնահատման և կիրառման գործընթացի միջազգային ճանաչված կարևորությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, հանդիսանալով Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմինը (ԼԱՄ), իրականացնում է ՀՀ էլեկտրական էներգահամակարգի համար CO2 արտանետման գործակցի հաշվարկը և հրապարակումը: Նման գործընթաց իրականացվում է արդեն մի շարք երկրներում, որտեղ տեղական ԼԱՄ-երը պարբերաբար հրատարակում են CO2 արտանետման գործակցի հաշվարկների արդյունքները, որոնք կիրառելի են այդ երկրներում ՄԶՄ նախագծերի իրականացման համար:

Փաստաթղթերը նպատակ ունեն նպաստել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում ՄԶՄ նախագծերի մշակմանը` նախագծերի մշակման համար տվյալների հավաքագրման և բազային գծի հաշվարկման հետ կապված ծախսերի նվազեցման միջոցով:

Փաստաթղթերը մշակվել են ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի և հաստատվել են ՄԱԿ ԿՓՇԿ  Քարտուղարության Գործադիր մարմնի կողմից:

ՀՀ էլեկտրական համակարգի բազային գծի հաշվարկը ներկայացնում է Հայաստանի էներգահամակարգի ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների գործակցի գնահատման արդյունքները  2009թ., 2010թ., 2011թ., 2012թ., 2014թ. և 2016թ. համար տեղադրված է Հրապարակումներ բաժնում:

Փաստաթղթերը հասանելի են նաև ՄԱԿ ԿՓՇԿ  Քարտուղարության կայքում:

 

 

Հաստատման փուլում գտնվող ՄԶՄ նախագծեր

Հաստատման փուլում գտնվող ՄԶՄ նախագծեր

Սույն էջում բերված է տեղեկատվություն Հայաստանում ՄԶՄ ԼԱՄ-ին հաստատման նպատակով ներկայացված ՄԶՄ նախագծերի մասին: Հաստատման փուլում ԼԱՄ-ը հրավիրում է բոլոր տեական և միջազգային շահագրգիռ կողմերին ներկայացնել իրենց մեկնաբանությունները ներկայացված ՄԶՄ նախագծային փաստաթղթերի վերաբերյալ:

Գործողությունների ծրագրի նախագծի փաստաթուղթ - “Փոքր ՀԷԿ-երի ծրագրի գործողություններ Հայաստանում”

Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) ընթացակարգով համաձայնության համար “Energy Changes Projectenwicklung GmbH” ընկերութան կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացվել “Փոքր ՀԷԿ-երի ծրագրի գործողություններ Հայաստանում” գործողությունների ծրագրի նախագծի փաստաթուղթը, որը մշակվել է Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում:

Համապատասխան ֆայլեր

Մաքուր զարգացման մեխանիզմ

ՄԶՄ-ի նպատակը

ՄԶՄ-ի նպատակը

Մաքուր զարգացման մեխանիզմը (ՄԶՄ)` ծրագրային մեխանիզմ է, որը նախատեսված է զարգացած երկրներում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման կամ կլանման նախագծերում ներդրումների խթանմանը: Զարգացող երկրները դասակարգված են իբրև Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ) Հավելված I մեջ չընդգրկված երկրներ: ՄԶՄ-ն Արձանագրության միակ մեխանիզմն է, որով խթանվում է գործընկերությունը զարգացած (կամ, այլ կերպ ասած, ՄԱԿ ԿՓՇԿ-ի Հավելված I ներառված) և զարգացող երկրների միջև: Սակայն ՄԶՄ կանոնները չեն բացառում ծրագրերի իրագործման հնարավորությունը մեկ կամ ավելի զարգացող երկրների գործընկերության միջոցով (այսպես կոչված "միակողմանի" ծրագրեր):

ՄԶՄ-n ունի երեք սահմանված նպատակ.

  • Աջակցել Հավելված I մեջ չներառված Կողմերին (զարգացող երկրներին) կայուն զարգացման նպատակներին հասնելու համար.
  • Նպաստել կոնվենցիայի վերջնական նպատակի իրագործմանը, այն է` մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիան կարգավորել այնպիսի մակարդակով, որով հնարավոր կլինի կանխարգելել կլիմայական համակարգում վտանգավոր մարդածին ազդեցությունները և
  • Աջակցել Հավելված I ներառված Կողմերին (զարգացած երկրներին) Կիոտոյի արձանագրության 3 հոդվածով սահմանված` արտանետումների սահմանափակման և նվազեցման իրենց պարտավորությունները կատարելու հարցում:

ՄԶՄ-ը գործադիր խորհուրդ

ՄԶՄ-ը գործադիր խորհուրդ

Մարրաքեշի պայմանավորվածությունների 12-րդ հոդվածով սահմանված է դրույթ ՄԶՄ իրագործումը և կառավարումը վերահսկող անկախ կառավարման մարմնի` ՄԶՄ գործադիր խորհրդի (ՄԶՄ ԳԽ) ստեղծման վերաբերյալ: ՄԶՄ ԳԽ-ը կլինի ՄԶՄ նախագծերի մասնակիցների հաղորդակցման մարմին, որի միջոցով կկարգավորվեն նախագծերի գրանցման և արտանետումների սերտիֆիկացված կրճատումների (ԱՍԿ) հավաստագրերի թողարկման հետ կապված հարցերը: Կողմերը ՄԶՄ ԳԽ-ին օժտել են մի շարք լիազորություններով, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ ՄԶՄ զարգացման ընթացքի վրա: Դրանք են.

  • ՄԶՄ ընթացակարգերի մշակում.
  • Բազային գծին և մոնիտորինգին վերաբերող նոր մեթոդաբանությունների հաստատում.
  • Լիազորված գործառնական մարմինների (ԼԳՄ) հավաստագրում, որոնք կգործեն իբրև ՄԶՄ նախագծերի վավերացման, ԱՍԿ-երի հավաստիացման և սերտիֆիկացման մասնակից կողմեր.
  • Նախագծերի գրանցում (հատուկ ընթացակարգերին համապատասխան).
  • ԱՍԿ-երի թողարկում (հատուկ ընթացակարգերին համապատասխան).
  • Ֆինանսավորման և ներդրումային հնարավորությունների կարիք ունեցող` առաջարկվող ՄԶՄ գործունեության վերաբերյալ տեղեկատվության հանրամատչելիության ապահովում.
  • ՄԶՄ նախագծային գործունեության հանրային տվյալների բազայի վարում, որում ներառված են տեղեկություններ գրանցված ծրագրի նախագծման փաստաթղթերի, ստացված մեկնաբանությունների, հավաստիացման հաշվետվությունների, ՄԶՄ գործադիր խորհրդի որոշումների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն արտանետումների սերտիֆիկացված կրճատումների բոլոր թողարկված հավաստագրերի վերաբերյալ, և
  • ՄԶՄ ռեգիստրի մշակում և վարում:

ՄԶՄ ԳԽ-ի առաջին հանդիպումը կայացել է 2001թ. նոյեմբերի 11-ին` Կողմերի  7-րդ կոնֆերանսի ժամանակ: Մինչև 2007թ. դեկտեմբերը նրանք հանդիպել են 36 անգամ` հերթական որոշումների ձևակերպման և ՄԶՄ նախագծերի մշակման հետագա ուղղորդման թողարկման համար: ՄԶՄ ԳԽ-ի կողմից տրամադրված բոլոր հիմնական ուղղորդումներն ու որոշումները տեղադրված են http://cdm.unfccc.int/EB/index.html կայքում:

Գործադիր խորհուրդը բաղկացած է 10 անդամից, որոնք ընտրվում են հետևյալ սկզբունքով.

Կիոտոյի արձանագրության Կողմեր    Անդամ

Այլընտրանքային
անդամ
 

ՄԱԿ-ի 5 տարածաշրջանային խմբեր     5  5
Կոնվենցիայի Հավելված I երկրներ   2  2
Կոնվենցիայի Հավելված I մեջ
չընդգրկված երկրներ
 2  2
Փոքր կղզային զարգացող պետություններ   1  1
Ընդամենը   10  10

Հայաստանի Հանրապետությունը ՄԶՄ Գործադիր խորհրդում ներկայացնում է Դիանա Հարությունյանը, որը ընտրվել է Խորհրդի այլընտրանքային անդամ (ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային խումբ), ինչպես նաև Խորհրդի անտառապատման/անտառվերականգնման աշխատանքային խմբի փոխնախագահ:

Գործադիր խորհուրդը կարող է ստեղծել կոմիտեներ կամ աշխատանքային խմբեր, որոնք կոչված են աջակցելու Խորհրդին իր գործառույթների իրականացման հետ կապված գործընթացներում:

Անհրաժեշտ է նշել, որ ՄԶՄ ԳԽ-ն հաճախակի նորացնում է ՄԶՄ Նախագծային փաստաթղթի ձևաչափերը և թողարկում է հաստատված, հաստատված կոնսոլիդացված, փոքրամասշտաբ, անտառապատման ու անտառվերականգնման (Ա/Ա) և Ա/Ա փոքրամասշտաբ բազային գծի և մոնիտորինգի մեթոդաբանությունների վերանայված տարբերակները: ՄԶՄ նախագծեր մշակողները պետք է մշտպես օգտագործեն վերջին լույս տեսած ֆորմատն ու մեթոդաբանությունները: 

ՄԶՄ-ը ցիկլի մասնակիցները

ՄԶՄ-ը ցիկլի մասնակիցները

ՄԶՄ նախագծի մշակման, հաստատման և իրականացման գործընթացին մասնակցում են մի շարք շահագրգիռ կողմեր: Ստորև բերվում է հիմնական մասնակիցների ցուցակը` իրենց դերի և պարտականությունների շրջանակի բնութագրմամբ:

Լիազորված ազգային մարմին (ԼԱՄ)
Լիազորված գործառնական մարմին (ԼԳՄ)
ՄԶՄ գործադիր խորհուրդ (ՄԶՄ ԳԽ)
ՄԶՄ նախագիծ մշակող
Ներդրող
Հավելված I երկիր
Տեխնիկական խորհրդատուներ
Իրավաբանական փորձագետներ

Լիազորված ազգային մարմին (ԼԱՄ)
Հաստատում է ՄԶՄ նախագծերը` տրամադրելով հաստատման մասին նամակ: Պատասխանատու է  որոշելու, թե,  արդյոք,  ՄԶՄ նախագծային գործունեությունը նպաստու՞մ է երկրի կայուն զարգացման նպատակի իրագործմանը, արդյոք,  երկիրը համաձա՞յն է մասնակցել նախագծին և, արդյոք,  երկիրը համարու՞մ է, որ տեղի կունենա Կիոտոյի արձանագրությամբ սահմանված ջերմոցային գազերի արտանետումների կրճատում:

Լիազորված գործառնական մարմին (ԼԳՄ)
ՄԶՄ գործադիր խորհրդի կողմից լիազորված իրավաբանորեն անկախ մարմին է, որը կարող է վավերացնել առաջարկվող ՄԶՄ նախագծերը, ինչպես նաև հավաստիացնել և սերտիֆիկացնել ջերմոցային գազերի արտանետումների կրճատումները: ԼԳՄ-ն պատրաստում է զեկույց վավերացման մասին և  նախագծային փաստաթղթի ու ընդունող երկրի կողմից թողարկված հաստատման նամակով հանդերձ   ներկայացնում  ՄԶՄ ԳԽ-ին: ՄԶՄ նախագծի գրանցման համար դիմելու գործընթացի շրջանակներում ԼԳՄ-ն ԳԽ-ին պետք է ներկայացնի նաև բացատրությունն, թե ինչպես են հաշվի առնվել նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերից ներկայացրած մեկնաբանությունները և դիտողությունները: ԼԳՄ-ն պետք է ստեղծի և վարի ՄԶՄ բոլոր այն նախագծերի հանրամատչելի ցուցակը, որոնք համար նա  իրականացրել է վավերացում, հավաստիացում և սերտիֆիկացում:

ՄԶՄ գործադիր խորհուրդ (ՄԶՄ ԳԽ)
Վերահսկում և համակարգում է ՄԶՄ նախագծի իրագործումն ու կառավարումը: Այլ գործունեության հետ մեկտեղ, ՄԶՄ ԳԽ-ն ՄԶՄ նախագծի վավերացման մասին զեկույցը և նախագծման փաստաթուղթը տեղադրում է ՄԱԿ ԿՓՇԿ-ի ինտերնետային կայքում` հանրային մեկնաբանությունների համար:

ՄԶՄ նախագիծ մշակող
Սովորաբար, Հավելված I մեջ չընդգրկված երկրի (զարգացող երկրի) որևէ մասնավոր ընկերություն ընդունող երկրի կողմից ծրագրի հաստատումը (ԼԱՄ-ի միջոցով), ինչպես նաև ԼԳՄ-ի կողմից ծրագրի վավերացումը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հավաստիացումը և սերտիֆիկացումը ստանալու համար մշակում է ՄԶՄ նախագիծը և նախապատրաստում   պահանջվող փաստաթղթերը (նախագծման փաստաթուղթ - PDD): Եթե նախագծի մշակողը միաժամանակ հանդես է գալիս նաև որպես նախագիծը շահագործող մարմին, ապա  նա  պարտավոր է պարբերաբար մոնիտորինգի հաշվետվություններ ներկայացնել ԼԳՄ-ին, որը  պատասխանատու է ծրագրի մոնիտորինգի ապահովման, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հավաստիացման և սերտիֆիկացման համար: Եթե նախագծի մոնիտորինգի համար նշանակվում է մի քանի մարմին , ապա մոնիտորինգի պարտականություններն անցնում են այդ մասնակից կողմերին: Նախագիծ մշակողը կարող է հանդես գալ նաև որպես ծրագրի ֆինանսավորող, որը մասնավոր միջոցներ է տրամադրում  նախագծի ներդրումային ծախսերի համար: Եթե հաստատված մեթոդաբանություններից որևէ մեկը չի կարող կիրառվել, ապա նախագիծ մշակողը պետք է ԼԳՄ-ին ներկայացնի նաև բազային գծի և մոնիտորինգի նոր մեթոդաբանություն:

Ներդրող
ՄԶՄ նախագծի իրականացման համար սեփական միջոցներ տրամադրող ծրագիր մշակողներից բացի, ՄԶՄ նախագծերում ներդրումներ կատարելու համար , խոշոր ֆինանսական միջոցներ են հատկացնում նաև միջազգային բանկերն ու հիմնադրամները: Զարգացող երկրներում որպես ՄԶՄ նախագծի ֆինանսական միջնորդ (գործակալ) կարող են մասնակցել նաև  ազգային կամ տարածաշրջանային բանկերը, սակայն,  այսօր,  գործնականում,  նշված կառույցների մասնակցությամբ ֆինանսական սխեմաները բավականին հազվադեպ են: Ինչ վերաբերում է ածխածնային ֆինանսավորմանը (արտանետումների սերտիֆիկացված կրճատումների "ԱՍԿ" ձեռքբերմանը), ապա  այդ դերը կարող են ստանձնել Հավելված I երկրները կամ մասնավոր կառույցները:

Հավելված I երկրներ
Հավելված I երկրները կարող են հանդես գալ նաև որպես ՄԶՄ ներքո ածխածնային գնորդներ: Ավելին, Հավելված I երկրները համապատասխան մասնավոր կառույցների միջոցով զարգացող երկրին կարող են տրամադրել պահանջվող տեխնոլոգիաներ: Հավելված I երկրները, ճանաչվելով որպես նախագծի մասնակից, պետք է առաջարկվող ՄԶՄ նախագծի համար տրամադրեն նաև  նամակ հաստատման մասին:

Տեխնիկական խորհրդատուներ / ՄԶՄ փորձագետներ
Տեխնիկական խորհրդատուներն աջակցում են ՄԶՄ նախագիծ մշակողներին, առաջարկելով մի շարք ծառայություններ, որոնք ծրագիր մշակողն ինքնուրույն չի կարող իրականացնել ՄԶՄ ընթացակարգերին և կանոններին ծանոթ չլինելու կամ, երկարաժամկետ կտրվածքով ՄԶՄ իր գործարար գործունեության հիմնական մասը չդիտարկելու պատճառով: Տեխնիկական խորհրդատուներն աջակցում են նախագծային փաստաթղթի (PDD) մշակման, ինչպես նաև  տվյալների հավաքագրման գործընթացին: Նրանք կարող են նաև համագործակցել ԼԳՄ-ների հետ` վերջիններիս մեկնաբանությունների հիման վրա նախագծային փաստաթուղթը (PDD) բարելավելու համար, ինչպես նաև իրականացնել նախագծի մոնիտորինգ, աջակցել մոնիտորինգի պարբերական հաշվետվությունների մշակմանը, անհրաժեշտության դեպքում մշակել բազային գծի և մոնիտորինգի նոր մեթոդաբանություններ: Նրանք կարող են նաև կարևոր դեր խաղալ ԱՍԿ-երի առևտրայնացման հարցում:

Իրավաբանական փորձագետներ
նախագիծ մշակողների կողմից ներգրավված իրավաբանական փորձագետները, մշակում են արտանետումների կրճատման ձեռքբերման պայմանագրեր, որոնք պետք է ստորագրվեն ԱՍԿ-երի սեփականության իրավունք ունեցող կողմի (այն կարող է ներկայացված լինել որեպս լիազորված կողմերի կոնսորցիում) և ԱՍԿ-երի պոտենցիալ գնորդի միջև` ԱՍԿ-երի փոխանցման հիմնական պայմանները սահմանելու համար

ՄԶՄ-ը նախագծային ցիկլ

ՄԶՄ-ը նախագծային ցիկլ

ՄԶՄ Ազգային լիազորված մարմին

ՄԶՄ Ազգային լիազորված մարմին

ՄԶՄ լիազորված ազգային մարմին

Համաձայն "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման մասին" ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 13-ի թիվ 974-Ն որոշման, ՀՀ բնապահպանության նախարարությունը նշանակվել է Հայասատնում Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) շրջանակներում իրականացվող գործընթացները համակարգող Լիազորված ազգային մարմին (ԼԱՄ):

Համաձայն հիշատակված որոշման ԼԱՄ-ն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) հաստատում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի համապատասխանությունը "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի պահանջներին,

բ) հավաստում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծի իրականացման մասնակիցների կողմից իրենց մասնակցության կամավորությունը,

գ) ապահովում է Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականցվող նախագծերի մասին տեղեկատվության մատչելիությունը,

դ) անցկացնում է քննարկումներ հավանական ներդրողների հետ և մշակում ռազմավարական ուղղությունները Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման համար,

ե) ապահովում է □Կլիմայի փոփոխության մասին□ շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային գործընթացներին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունը,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը համապատասխան շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ:

ԼԱՄ-ը նաև պատասխանատու է ՄԶՄ-ի ներքո նախագծային փաստաթղթերի վերայաման և գնահատման համար միջոցառման մշակման և հաստատման համար:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 16-րդ Կողմերի կոնֆերանսում  (Կանկուն, նոյեմբեր 2010թ.) ՄԶՄ Գործադիր խորհրդի նախագահ Քլիդորդ Մահլունգի կողմից Հայաստանի ԼԱՄ-ն արժանացել է «Տարվա լավագույն Լիազորված ազգային մարմին» մրցանակին՝  ի ճանաչումն իրազեկության բարձրացման իրականացված աշխատանքների և ՄԶՄ մասնակցության համար:

 
Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմին`

ՀՀ բնապահապնության նախարար
Կառավարական շենք #3, Հանրապետության հրապարակ
Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.`(+37410) 521 099
Էլ. փոստ` erik.grigoryan@mnp.am
Կայք` www.mnp.am

 

Նախապատմություն և ՄԶՄ-ը հզորությունների ստեղծում

Նախապատմությունը և ՄԶՄ-ը հզորությունների ստեղծումը

Հայաստանի Հանրապետությունը "Կլիմայի փոփոխության մասին" ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան□ (ՄԱԿ ԿՓՇԿ) ստորագրել է 1992թ. հունիսի 13-ին և այն վավերացրել է 1993թ. մայիսի 14-ին այն որպես Հավելված I չպատկանող երկիր:

1996թ. մեկնարկել է ԳԵՖ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող "Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում" ծրագիրը, որի նպատակն էր աջակցել Հայաստանին հզորույունների ստեղծման և Առաջին ազգային հաղորդակցության պատրաստման գործընթացում: Ծրագրի հիմնական նպատակն էր ստեղծել կարողություններ Կոնվենցիայի ներքո երկրի պարտավորությունները կատարելու համար և մշտապես հետամուտ լինել կոնվենցիայի նպատակների իրագործմանը: Հիշատակված ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի առաջին հաղորդակցությունը, որը ներկայացվեց 1998թ. Բուոյնես Արեսում ՄԱԿ ԿՓՇԿ Կողմերի չորրորդ կոնֆերանսի ընթացքում:

Առաջին ազգային զեկույցն իր մեջ ներառել է ջերմոցային գազերի կադաստրը 1990թ. համար, ջերմոցային գազերի արտանետումների կանխատեսումը մինչև 2010թ., կլիմայի փոփոխության կանխատեսումները Հայաստանի համար և այդ փոփոխությունների հնարավոր ազդեցությունները երկրի էկոնոմիկայի, ջրային ռեսուրսների, էկոհամակարգերի և բնակչության առողջության վրա: Զեկույցը նաև ներառել է նյութեր, որոնք վերաբերում են տեղեկատվության տրամադրմանը և Հայաստանում սիստեմակտիկ դիտարկումներին, ինչպես նաև այս խնդիրների հետ առնչվող մի շարք նյութեր:

1997թ. ստեղծվեց Կլիմայի փոփոխության տեղեկատվական կայքը (www.nature-ic.am), որի նպատակն էր կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ընթացիկ և ապագա բնապահպանական նախագծերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև տեղեկատվական և իրազեկությունը բարձրացնող նյութերի մշակումը և տարածումը:

Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանը ՄԱԶԾ/ԳԵՖ-ից ստացավ լրացուցիչ ֆինանսավորում առաջնային բնագավառներում տեխնոլոգիական կարիքների գնահատման համար : Պատրաստված հաշվետվությունը պարունակում էր տեղեկատվություն ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման և հարմարվողականության տեխնոլոգիաների առումով ազգային կարիքների ինքնագնահատման արդյունքների մասին, ինչպես նաև դասակարգում է այդ տեխնոլոգիաները ըստ փորձագետների և շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված գնահատման համապատասխան չափանիշների: Հիմնական տեխնոլոգիաների ընտրությունից հետո, մշակվել է յուրաքանչյուր ընտրված տեխնոլոգիանի համապատասխանող նախագծային առաջարկների փաթեթ:

2002թ. ԳԷՖ-ը աջակցեց նաև ջերմոցային գազերի գույքագրման (կադաստրի) համար անհրաժեշտ ազգային հզորությունների ստեղծմանն ուղղված տարածաշրջանային ծրագրի իրականացմանը: Այս ծրագիրն իրականացվեց Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ 12 երկրներում, ներառյալ Հայաստանը: Ամրապնդելով կադաստրների պատրաստման համակարգային կարողությունները և ստեղծելով ուսուցանված և հմուտ թիմ, ծրագիրը նպաստել է անորոշությունները նվազեցնելու և կդաստրների որակը բարելավելու երկրների կարողությանը:

2002թ. դեկտեմբերի 26-ին Հայաստանի Ազգային Ժողովը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը, ինչի շնորհիվ Հայաստանը դառնալով Արձանագրությունը վավերացրած 108-րդ երկրիը: Այսպիսով, բավարարվում է Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմում երկրի մասնակցության կարևոր նախապայմաններից մեկը:

2003-2004թթ. ընթացքում իրականացվել է ՄԱԶԾ/ԳԷՖ "Հայաստանի ազգային հզորություններ կարիքների գնահատում գլոբալ բնապահպանական կառավարման համար" ծրագիրը, որի նպատակն էր որոշել առաջնային կարիքները և գործողությունների ծրագրերը Հայաստանի այն կարողությունները զարգացնելու համար, որոնք ուղղված են համընդհանուր բնապահպանական կառավարման ներքո երկրի պարտավորությունների կատարմանը: Ծրագիրն իրականացվում էր մի շարք կոնվենցիաների համար ընդհանուր հարցերի շուրջ և նպատակաուղղված էր այդ հարցերին համատեղ կերպով անդրադառնալու համար անհրաժեշտ կարողությունների գնահատմանը, ներառյալ գոյություն ունեցող համակարգային մեխանիզմների ամրապնդման և ցանցերի զարգացման հետ կապված կարիքները: Ծրագրի արդյունքներից մեկը եղավ 2004-2008թթ. համար Հայաստանի ազգային հզորությունների գնահատման գործողությունների ծրագրի մշակումը և հաստատումը ՀՀ կառավարության կողմից:

2004թ. մեկնարկեց ԵՄ "Տեխնիկական աջակցություն Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային` կլիմայի գլոբալ փոփոխության իրենց պարտավորությունների կատարման համար" տարածաշրջանային ծրագիրը: Այս ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել մասնակից երկրներին ՄԱԿ ԿՓՇԿ-ում և Կիոտոյի արձանագրությունում մանսակցության համար ինստիտուցիոնալ հզորությունների և տեխնիկական հզորությունների ստեղծման գործընթացում:

Տարածաշրջանային ծրագրի նպատակներն էին. (i) մասնակից երկրում ստեղծել ներուժ Մաքուր զարգացման մեխանիզմով նախագծերի մշակման և իրականացման համար, ինչպես նաև աջակցել երկրի կայուն զարգամանն աջակցող ՄԶՄ նախագծերի իրականացման և ՄԶՄ հնարավոր նախագծերի ցանկի մշակման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքի ստեղծմանը, (ii) բարձրացնել հիմնական որոշում ընդունողների, երկրի գործարարների և հասարակության իրազեկման աստիճանը ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի և Կիոտոյի արձանագրության վերաներյալ, ինչպես նաև ՄԶՄ-ի և ՋԳ արտանետումների կրճատման բնագավառում զարգացման հնարավորությունների մասին, (iii) ստեղծել տեղական ներուժ ՋԳ արտանետումների կանխատեսման, մոդելավորման և սեկտորիալ արտանետումների նվազեցման պոտենցիալ գնահատման համար, (iv) աջակցել ծրագրին մասնակից երկրներին կլիմայի փոփոխության հիմնախնդրի շրջանակներում ազգային ռազմավարության մշակման գործընթացին:

Ծրագրի իրականացման ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները. (i) Կիոտոյի արձանագրության և ՄԶՄ-ի վերաբերյալ իրազեկության բարձրացման մի շարք տեղական և միջազգային սեմինարների կազմակերպում համապատասխան նախարարությունների, ծրագրի գործընկերների, մասնավոր ընկերությունների և ՈԿԿ-ների ներկայացուցիչների համար, (ii) ՄԶՄ պոտենցիալ նախագծերի ցուցակի կազմում և արդիականացում, (iii) ՄԶՄ ձեռնարկի մշակում Հայաստանի համար, (iv) ծրագրի ինտերնետային կայքի (www.cdm.nature-ic.am) ստեղծում և տնօրինում, որը ծառայում է որպես ծրագրին և ՄԶՄ-ին առնչվող նյութերի տարածման միջոց, (v) ՄԶՄ նախագծերի ներկայացման և հաստատման ընթացակարգի առաջին նախագծի մշակում, (vi) բաշխիչ ցանցին միացած վերականգնվող էներգետիկ փոքր նախագծերի համար բազային գծի ուսումնասիրություն: Բացի հիշատակվածից, ծրագրի հայաստանյան գրասենյակը աջակցություն է ցուցաբերել ՀՀ բնապահպանության նախարարությանը ՄԶՄ նախագծային առաջարկների և փաստաթղթերի գնահատման և ՄԶՄ-ի հետ առնչվող այլ վարչարարական գործառույթների իրականացման գործընթացում, նպաստելվ ԼԱՄ-ի արդյունավետ աշխատանքին:

ԼԱՄ-ին աջակցության ցուցաբերումը շարունակվեց 2007թ. մեկնարկված ՄԱԶԾ/ԳԵՖ "ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, ծրագիրը աջակցում է ՀՀ բնապահպանության նախարարությանը ՄԶՄ ԼԱՄ-ի գործառույթների կատարմանը, ինչը ներառում է տեխնիկական և փորձագիտական աջակցություն ԼԱՄ-ին, բանակցություններ նախագծերի մասնակիցների և պոտենցիալ ներդրողների հետ, իրազեկության բարձրաման և հասարակական լսումների կազմակերպում, հաստատման նպատակով ԼԱՄ-ին ներկայացված նախագծերի գնահատում, ՄԶՄ զարգացումների վերաբերյալ ուսումնասիրությունների և հաշվետվությունների մշակում, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը նպաստող նախագծերի բացահայտում և մշակում, ինչպես նաև ենթաօրենսդրական փաստաթղթերի մշակում:

ՄԶՄ-ը լիազորված մարմնի նշանակում

ՄԶՄ-ը լիազորված մարմնի նշանակում

2003թ. 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ծանուցել է ՄԱԿ ԿՓՇԿ-ի քարտուղարությանը առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նշանակվել է ՄԶՄ Լիազորված ազգային մարմին (ԼԱՄ) Հայաստանում:

ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը լինելով ՄԱԿ ԿՓՇԿ-ի ազգային համակարգող, նշանակվեց ԼԱՄ-ի կոնտակտային անձ:

2006 հուլիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունեց "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման մասին□ թիվ 974-Ն որոշումը:

ՄԱԿ ԿՓՇԿ-ի Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածով սահմանված` Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում Լիազորված ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը`

  • հաստատում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի համապատասխանությունը Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի պահանջներին,
  • հավաստում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծի իրականացման մասնակիցների կողմից իրենց մասնակցության կամավորությունը,
  • ապահովում է Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի մասին տեղեկատվության մատչելիությունը,
  • անց է կացնում քննարկումներ հավանական ներդրողների հետ և մշակում ռազմավարական ուղղություններ Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման համար,
  • ապահովում է Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային գործընթացներին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունը,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը համապատասխան շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ:

Որոշումը նաև սահմանում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է մշակի և հաստատի "ՄԶՄ նախագծերի ներկայացման ընթացակարգը":

Այդ կապակցությամբ ԼԱՄ-ն արդեն սկսել է ՄԶՄ նախագծերի ներկայացման, գնահատման և հաստատման ընթացակարգի մշակումը: Փաստաթուղթը կներկայացվի հաստատման համապատասխան կազմակերպությունների հետ այն քննարկելու և համաձայնեցնելու գործընթացից հետո: Միևնույն ժամանակ, պետք է հաստատի ԼԱՄ-ի և դրա քարտուղարության կառուցվածքը և գործառույթները, ինչպես նաև այդ կառույցների կայուն ֆինանսավորման աղբյուրները:

ԼԱՄ-ի ինստիտուցիոնալ կառուցվածքը

ԼԱՄ-ի ինստիտուցիոնալ կառուցվածքը

ՀՀ բնապահպանության նախարարությունը ավարտեց ՄԶՄ նախագծերի գնահատման և հաստատման պաշտոնական ընթացակարգի նախագծի մշակումը 2009թ.: Փաստաթղթի ներկա երրորդ խմբագրությունը քննարկվել և համաձայնեցվել է ՀՀ բնապահանության նախարարության իրավաբանական և նորմատիվ վարչությունների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության հետ: Ակնկալվում է, որ ընթացակարգի վերջնական հաստատումը տեղի կունենա 2010թ.:

Մշակված փաստաթուղթը նպատակ ունի (i) օգտագործել ԼԱՄ-ի գործող ինստիտուցիոնալ կառուցվածքը, (ii) լինել ոչ բյուրոկրատիկ և հնարավորինս թափանցիկ, (iii) հիմնվել փաստաթղթերի համաձայնեցման ներկայումս գործող ընթացակարգերի վրա, (iv) օգտագործել Հայստանում առաջին ՄԶՄ նախագծերի հաստատման ընթացում ձեռք բերված փորձը:

ՄԶՄ նախագծային գաղափաին հավանություն տալու կամ նախագիծը հաստատելու մասին վերջնական որոշումը կայացվում է ԼԱՄ-ի կողմից` հիմք ընդունելով հիմնական շահագրգիռ կողմերից ստացված դրական կարծիքները և եզրակացությունները: Այդ նպատակով ԼԱՄ-ը (օգտագործելով նախարարությունների և գերատեսչությունների միջև խորհրդակցման և փաստաթղթերի համաձայնեցման գործող ընթացակարգը) ստանում է ՀՀ Էկոնոմիկայի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնական կարծիքները նախագծերի վերաբերյալ: Այս հիմնական նախարարությունների ընտրությունը հիմնավորվում է նրանով, որ այս մարմինները պատասխանատու են տնտեսական և սոցիալական զարգացման բնագավառում երկրի զարգացման ռազմավարության մշակման և իրականացման համար, այսինքն պատասխանատու են երկրի կայուն զարգացման տնտեսական և սոցիալական բաղադրիչների համար: Ինչ վերաբերում է կայուն զարգացման բնապահպանական բաղադրիչին, ապա դրա գնահատումը իրականացնում է ԼԱՄ-ը` որպես երկրում բնապահպանական քաղաքականությունն իրականացնող նախարարություն:

ՄԶՄ նախագծերի վերաբերյալ որոշումների կայացման թափանցիկությունը և արդյունավետությունն ապահովելու նպատակով ԼԱՄ-ը սահմանել է նախագծերի գնահատման բազային չափանիշների մի խումբ, որոնք արտացոլում են երկրի կայուն զարգացման նպատակները: Այս չափանիշները կհանդիսանան ՄԶՄ նախագծերի հաստատման պաշտոնական ընթացակարգի բաղադրիչ մասը: Բացի դրանից, համապատասխան նախարարությունների և գործակալությունների կողմից պետք է հաստատվի ներկայացվող նախագծերի համապատասխանությունը տվյալ բնագավառներում պետության կողմից իրականացվող քաղաքականությանը: ԼԱՄ-ը նախագծի տեղական մասնակիցներից կպահանջի պաշտոնական գրություն, որը կհաստատի տվյալ նախագծում իրենց մասնակցության կամավորությունը: Ի հավելումն, նախագծի մասնակիցները պետք է ԼԱՄ-ին ներկայացնեն նախագծի քննարկմանը նվիրված հասարակական լսումների արձանագրությունը և/կամ խորհրդակցության ընթացքում շահագրգիռ կողմերից ստացված մեկնաբանությունները:

ԼԱՄ-ի քարտուղարություն

ԼԱՄ-ի քարտուղարություն

ԼԱՄ-ը իր գործառույթները կազմակերպում և իրականացնում է ԼԱՄ-ի քարտուղարության օգնությամբ: Սկզբնական փուլում քարտուղարության գործառույթնեը կիրականացվեն ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության վարչության կողմից և Կլիմայի փոփոխության տեղեկատվական կայքի միջոցով:

Չնայած այն հանգամանքին, որ քարտուղարության վերջնական գործառնական և ֆինանսական կառուցվածքը դեռևս քննարկման փուլում է, այդ կառույցի հիմնական վարչարարական գործառույթները հետևյալներն են. 

  • ՄԶՄ նախագծային փաստաթղթերի ներկայացման, գնահատման և հաստատման գործընթացի կազմակերպումը և կարգավորումը.
  • ՄԶՄ նախագծային փաստաթղթերի` ներառյալ Նախագծային գաղափարի նկարագրության ձևաչափերի և այլ փաստաթղթերի մշակման ընթացքում խորհրդակցության տրամադրում. 
  • ՄԶՄ ազգային տեղեկատվական բազայում ներկայացված ՄԶՆ նախագծային փաստաթղթերի գրանցումը և հասարակության համար այդ փաստաթղթերի էլեկտրոնային ձևաչափով հասանելիության ապահովումը.
  • ԼԱՄ-ի կողմից կայուն զարգացման չափանիշների մշակման գործընթացում աջակցության տրամադրումը.
  • Պաշտոնապես ներկայացված նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությունը և դրանց գնահատման հաշվետվությունների մշակումը և տրամադրումը ԼԱՄ-ին.
  • ԼԱՄ-ի կողմից հաստատված բոլոր նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակության համար մատչելի տեղեկատվական բազայի ստեղծումը և տնօրինումը.

ԼԱՄ-ի փորձագետների խումբ

ԼԱՄ-ի փորձագետների խումբ

Նախագծերի գնահատման ընթացքում ԼԱՄ-ը կարող է համապատասխան փորձագետների աջակցության կարիքն ունենալ: Փորձագիտական խմբի խնդիրն է նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությունը` տարբեր բնագավառներում ազգային ռազմավարություններին և պետական քաղաքականությանը համապատասխանության տեսանկյունից, գնահատել նախագծերի տեխնիկական ցուցանիշները, ստուգել նախագծերի համապատասխանությունը ՄԶՄ պահանջներին և մշակել և ԼԱՄ-ին (քարտուղարությանը) ներկայացնել համապատասխան գնահատման հաշվետվություններ: Խմբում կներառվեն անկախ փորձագետները և ճյուղային նախարարությունների մասնագետները:

Փորձագիտական խմբի ֆինանսավորման խնդիրը դեռևս լուծված չէ: Նախնական փուլում փորձագետները կարող են իրենց ծառայությունները տրամադրել անվճար, սակայն հետագայում Խմբի աշխատանքի արդյւնավետության երաշխավորման նպատակով անհրաժեշտ է մշակել փորձագետների կայուն ֆինանսավորման թափանցիկ մեխանիզմ:

ՄԶՄ նախագծեր Հայաստանում

ՄԶՄ-ը նախագծեր Հայաստանում

ՄԶՄ-ը նախագծերը Հայաստանում

N

Նախագծի
անվանումը

ԳՋ-ների
արտանե-
տումների
տարեկան
կրճատումը
տCO2հ

Գումա-
րային
ներդրում-
ները
մլն ԱՄՆ
դոլար

Տեղա-
կայված
հզորու-
թյունը
ՄՎտ

Էներգիայի
տարեկան
արտադրու-
թյունը
մլն. կՎտժ

ՄԶՄ Գործադիր Խորհրդի կողմից գրանցված նախագծեր
(6 նախագիծ)
1. Նուբարաշենի
աղբավայրի
նախագիծ
130.000 5,3 1,2(e) 10
2. Լուսակերտի
կենսագազի
գործարան
62.832 4,5 0,85(e) 7
3. Եղեգիս ՓՀԷԿ 3.166 1,8 3,16 7,3
4. Արգիչի ՓՀԷԿ 13.331 4,6 8,56 30,5
5. Ջրաձոր ՓՀԷԿ 8.734 2,5 5,93 20,0
6. Մեթանի
արտանետումնե- 
րի կրճատումը
գազաբաշխիչ
ցանցերում 
222.656 - - -

ՄԶՄ ԼԱՄ-ի կողմից հաստատված նախագծային փաստաթղթեր
(8 նախագիծ)

1. Եղվարդ-2 ՓՀԷԿ 8.741 9,0 9,31 18.21
2 Հանքավան-1
ՓՀԷԿ
1.225 1,2 0,955 2,71
3. Էներգոկոր
փոքրածավալ
համակցված
ծրագիր
9.369 - 6,81 30,18
4. Սարավան և
Հեր-Հեր ՓՀԷԿ-եր
5.321 - 6,04 17,1
5. Ամբերդ կասկադ
ՄԶՄ ծրագիր
8.274 - 11,54 29,68
6. Կասկադ Կրեդիտ
ՓՀԷԿ-եր
30.137 7,7 14,8 69,5
7. Գեղարոտ ՓՀԷԿ  3.268 3,0 3.6 12.37

8.

Հրազդանի
ՋԷԿ-ի 5-րդ
էներգաբլոկի
արդիականացում
127.226 200 480 3141
ՄԶՄ ԼԱՄ-ի կողմից հավանության արժանացած նախագծային
գաղափարներ (1 նախագիծ)
1. Արաքս թռչնա-
ֆաբրիկայի
կենսագգազի
գործարան
47.118 4 - -

ԼԱՄ-ին ներկայացված նախագծային գաղափարներև
փաստաթղթեր
 

           
Մշակման փուլում գտնվող նախագծային փաստաթղթեր
(2 նախագիծ)
1. Միկա-Ցեմենտ 114.793 4,0 - -
2. Անտառա-
պատման
նախագիծ
Լոռիում
8.000 N/A - -
Մշակման փուլում գտնվող նախագծային գաղափարներ
           

 

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ`  17

Նուբարաշենի աղբավայրի ՄԶՄ-ը նախագիծ

Նուբարաշենի աղբավայրի ՄԶՄ-ը նախագիծ

Երեվան քաղաքի Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրության նախագիծ

Սույն էջում բերված է տեղեկատվություն ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից գրանցված նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Երեվան քաղաքի Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրության նախագիծ
Նախագծի համարը 0069
Նախագծի տեղակայումը Երևան քազաք, Հայաստան Հանրապետություն
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից.
Երևանի քաղաքապետարան
Այլ մասնակիցներ.
Շիմիզու կորպորացիա (Ճապոնիա)
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
13. Թափոնների կառավարում և օգտագործում
Գործունեության մասշտաբը Մեծ
Կիրառված մեթոդոլոգիան ACM0001 (տարբերակ 1) - Կոնսոլիդացված մեթոդոլոգիա աղբավայրային գազի օգտահանման նախագծերի համար:
AMS-I.D. (տարբերակ N5). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին:
ՋԳ արտանետումների նվազեցում Տարեկան. 135.000 տ CO2 համարժեք:
Գումարային. 2,16*106 tCO2e 16 տարի տևողությամբ կրեդիտավորման ժամանակահատվածի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 5.6 մլն. ԱՄՆ դոլար (առաջին փուլ)
Կրեդիտավորման ժամանակահատված 16 տարի
Նախագծի մշակողը Շիմիզու կորպորացիա
ԱՍԿ-երը
ստացող կողմը

ԱՍԿ-երի 99-ը կփոխանցվի Շիմիզու կորպորացիային, իսկ 1 կփոխանցվի ՄԶՄ գործադիր խորհրդի ռեգիստրի ներքո Հայաստանի ազգային ՄԶՄ ենթահաշվին:

Նախագծի նպատակը

Նախագծի համընդհանուր նպատակն է Երևան քաղաքի Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում օգտահանել կենսագազ և այն օգտագործել գազամխոցային շարժիչով գեներատորում` էլեկտրական էներգիա արտադրելու համար:

Նախագծի նախապատմությունը

2001 թ. ի վեր Ճապոնիայի շինարարական և ինժեներական ընկերությունը` Շիմիզու կորպորացիան իրականացրել է մի շարք ուսումնասիրություններ` Հայաստանի տնտեսության մի շարք բնագավառներում ՄԶՄ նախագծեր իրականացնելու համար: Նախնական հիմնավորման փուլում գտնվող երեք ընտրված նախագծերն էին. "Կոգեներացիոն համակարգի կիրառումը Երևանի քաղաքային ջեռուցման համակարգում", "Երկու փոքր հիդրոկայանների կառուցում", ինչպես նաև ծրագիր, որով առաջարկվում էր Երևան քաղաքի Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից օգտահանել գազ և իրականացնել դրա հետագա այրումը գազամխոցային շարժիչով գեներատորում:

Ենթադրվում էր, որ նշված նախագիծը կլինի առավել խոստումնալիցը, և 2002 թվականին NEDO-ի առաջարկով մշակվեց Երևանի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերում մեթանի օգտահանման հիմնավորման նախագիծը: Ուսումնասիրությամբ ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությանը վերաբերող ընդհանուր նյութեր, Երևանում կոշտ թափոնների տնօրինման պրակտիկան, բնապահպանական օրենսդրությունը, ծրագրի իրականացման վայրի նկարագրությունը և այլն: Այնուհետև, համապատասխան նախարարությունների և պաշտոնյաների հետ մի շարք խորհրդակցություններից հետ, նշված հետազոտությունը հիմք ծառայեց նախագծային փաստաթղթի մշակման համար:

Երևան քաղաքի կոշտ կենցաղային թափոնները հավաքվում են Նուբարաշենի աղբավայրում 1960թ. երբ քաղաքի ծայրամասում ստեղծվեց աղբավայրը: Աղբավայրի տեղանքը պայմանականորեն բաժանված է երեք սեկտորների` Ա, Բ և Գ, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում է 20 հա տարածք: Ա տեղանքը սկսեց գործել 1960թ. և լիովին լցվեց 1985թ., Բ տեղանքը գործում է 1986թ. մինչ օրս, և Գ տեղանքը առանձնացվել է հետագա օգտագործման համար:

Նուբարաշենի աղբավայրում կուտակվում են մոտավորապես 1.2 մլն բնակչություն ունեցող Երևան քաղաքի գրեթե բոլոր կոշտ թափոնները: Նուբարաշենում հավաքվող աղբի գրեթե ամբողջ ծավալը բաղկացած է քաղաքացիների կողմից դուրս նետվող կենցաղային աղբից, մինչդեռ արդյունաբերական աղբը ներկայումս կազմում է աղբի ծավալի մի փոքր մասնաբաժին: Նուբարաշենի աղբավայր բերվող աղբի ծավալը շատ մոտավոր հաշվարկով կազմում է օրական 420-450 տոննա:

Միջոցների բացակայության պատճառով տեղանքի շահագործումը և ծանր տեխնիկայի կիրառումը չի իրականացվում ըստ սահմանված նորմերի (ստանդարտների): Տեղանքում աղբավայրից արտանետվող գազը արտանետվում է մթնոլորտ առանց հսկողության, և տեղանքի ներկայիս պայմանները վնասակար են, տեղական մասշտաբով, շրջակա միջավայրի համար: Այսպիսով, աղբավայրից արտանետվող գազը տհաճ հոտի աղբյուր է` ցածր պարունակությամբ արտանետվելու դեպքում, և պայթյունի կամ հրկիզման հնարավոր պատճառ է` բարձր պարունակությամբ արտանետվելու դեպքում:

Ավելին, քանի որ աղբավայրից արտանետվող գազի հիմնական բաղադրիչը մեթանն է, որն ունի 21 գլոբալ տաքացման պոտենցիալ, այն նաև բացասական ազդեցություն ունի համընդհանուր շրջակա միջավայրի վրա: Երևան քաղաքում նախկինում ևս փորձ է արվել հավաքել աղբավայրից արտանետվող գազը, սակայն այդ փորձը ձախողվել է` միջոցների պակասի և նաև անբավարար տեխնիկական հագեցվածության պատճառով:


Նախագծի նկարագրությունը

Նախագծի առաջին փուլի նպատակն աղբավայրային գազի որսման և այրման համակարգի տեղադրումն է, որը բաղկացած է գազի հավաքման ուղղաձիգ հորերից, գազի դրենաժի հորիզոնական համակարգից, գազի հավաքման խողովակներից, հերմետիկ ծածկույթից, չափիչ սարքավորումներից, օդամղիչներից և ջահից: Սա բարձրարդյունավետ համակարգ է, որի դեպքում ակնկալվում է աղբավայրից արտանետվող գազի օգտանահանման 60 արդյունավետություն:

Նախագծի այս փուլը իրականացվում է աղբավայրի 6.5 հա մակերես ունեցող տարածքում ուր տեղադրված են գազի հավաքման 28 հոր և խողովակաշարային համակարգեր: Որսվող գազը 3 պոմպերի միջոցով աղբավայրից մղվում է դեպի ջահ և այրվում է: Նախագծի իրականացման վայրը ծածկված է հողի շերտով, որպեսզի կանխել աղբավայրային գազի ֆուգիտիվ հոսակորուստները և ցանկապատված է` կենդանիների և անօթևանների մուտքը կանխելու նպատակով:

Նախագծի երկրորդ փուլը ենթադրում է փոքրամասշտաբ կոգեներացիոն տեղակայանքի տեղադրումը` էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության նպատակով: Տեղակայանքը բաղկացած է գազամխոցային շարժիչից, որն ի վիճակի է ապահովել կայուն շահագործում նույնիսկ նոսրացված` աղբավայրից արտանետվող գազի (մասնավորապես մեթանի) կիրառմամբ, գեներատորներից, կառավարման վահանակներից, էլեկտրահաղորդման գծերից և չափիչ սարքավորումներից:

Կոգեներացիոն տեղակայանքի տեղակայման և դրա հզորության ընտրության մասին որոշումը կկայացվի նախագծի մասնակիցների կողմից հաշվի առնելով նախագծի առաջին փուլի իրականացման արդյունքները և կախված տարեկան կտրվածքով աղբավայրային գազի հավաքման մոնիտորինգի արդյունքներից: Դրական որոշում ընդունելու դեպքում, տեղակայանքի գումարային դրվածքային հզորությունը կարող է կազմել 1.4 ՄՎտ, իսկ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությունը` 10 մլն կՎտժ: Արտադրվող էլեկտրաէներգիան կփոխանցվ իազգային ցանց` "Արեշ-2" ենթակայանի միջոցով:


Ակնկալվող արդյունքները

Նախագծի դրական բնապահպանական ազդեցությունից բացի, ակնկալվում են հետևյալ արդյունքները. աղբավայրի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում` այն մասամբ խոշոր ավազով և հողով ծածկելու միջոցով, տհաճ հոտի տարածման և մնացորդների հրկիզման կանխարգելում, էներգիայի արտադրության սպառված աղբյուրների փոխարինում, էներգիայի օգտակար կիրառում, մարդկային զարգացում` նորարարական տեխնոլոգիաների ներմուծման միջոցով, զբաղվածության ապահովում նախագծի իրականացման շրջանակներում:


Նախագծի ժամանակացույցը

Նախագծային փաստաթղթի վերջնական տարբերակի մշակմանը նախորդեցին մի շարք հանդիպումներ ՀՀ բնապահպանության նախարարությունում, որը հանդես է գալիս որպես Կիոտոյի արձանագրության ՄԶՄ նշանակված լիազորված ազգային մարմին (ԼԱՄ), ինչպես նաև տեղանքի այցելություններ: Նախագծային փաստաթղթի վերջնական տարբերակը ներկայացվել է ԼԱՄ-ի կողմից հաստատման համար 2005թ. հունվարի 21-ին: Նախագծի մասնակիցներն են Շիմիզու կորպորացիան, Հոկկայդո էլեկտրիկ փաուերս Կո., Ինկ. ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը:

Նախագծային փաստաթուղթը քննարկվել է ԼԱՄ-ի կողմից Հայաստանի կայուն զարգացմանը նպաստելու տեսանկյունից և հաստատվել է 2005թ. փետրվարի 16-ին: Մեկ շաբաթ անց նախագիծը հաստատվել է նաև Ճապոնիայի կառավարության կողմից: Այնուհետև նախագիծը վավերացվել է նշանակված գործառնական մարմին հանդիսացող` Ճապոնիայի որակի ապահովման կազմակերպության (JQA) կողմից և ներկայացվել է ՄԶՄ գործադիր խորհրդին գրանցման համար:

2005թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ "Երևան քաղաքի Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի օգտահանում և էլեկտրական էներգիայի արտադրություն" ՄԶՄ նախագծի գրանցումը: Գրանցման վերաբերյալ դրական որոշում կայացվել էր ավելի վաղ այդ ամսին, ՄԶՄ գործադիր խորհրդի 22-րդ նիստին:

2006թ. մայիսի 11-ին նախագծի մասնակիցների միջև ստորագրվեց փոխըմբռնման արձանագրություն: Արձանագրությունը շրջանակային փաստաթուղթ է, որում նշվում են մասնակիցների փոխադարձ պարտավորությունները և սահմանվում են նախագծի հետագա իրականացման պայմանները: Այն նախատեսում է առանձին համաձայնագրի ստորագրում, որով կհաստատվեն նախագծի շինարարական աշխատանքները:

2006թ. սեպտեմբերի 22-ին Շիմիզու կորպորացիան ավարտին հասցրեց երեք ամիս տևողությամբ ուսումնասիրությունը աղբավայրի տարածքում, որի նպատակն էր. (i) գնահատել աղբավայրում հավաքվող թափոնների իրական ծավալը և կազմը, (ii) տեղադրել փորձնական հորեր և կատարել աղբավայրից ստացվող գազի վերլուծություն, (iii) կատարել մակերեսային գազի վերլուծություն, (iv) չափել ստորգետնյա ջրերի մակարդակը: Հետազոտության արդյունքների հիման վրա Շիմիզու կորպորացիան նույնականացրել է տարածքներ աղբավայրից ստացվող գազի օգտահանման զգալի պոտենցիալով և վերանայել է նախագծային գործունեության ներքո տեղադրման ենթակա էլեկտրական գեներատորի հզորությունը:

2007թ. հունիսի 1-ին ճապոնական կոնսորցիումի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվեց Նուբարաշենի ՄԶՄ նախագծին առնչվող համաձայնագրի հիմնական հարցերի վերաբերյալ ամփոփ հուշագիր: Փաստաթղթով սահմանվում և հստակեցվում են 2008 թվականին կողմերի միջև ստորագրվելիք համաձայնագրի հիմնական կազմակերպչական և ֆինանսական հարցերը:

2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանի և ճապոնական "Շիմիզու" կորպորացիայի միջև ստորագրվեց "Երևան քաղաքի Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի հավաքում" ՄԶՄ նախագծի իրականացման պայմանագիրը: Երևանի քաղաքապետարանի կողմից փաստաթուղթը ստորագրեց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը իսկ "Շիմիզու" կորպորացիայի կողմից` Ընկերության ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ծրագրերի դեպարտամենտի գլխավոր մենեջեր Հիրոյուկի Կուրիտան:

Նախագծի բացման արարողությունը տեղի ունեցավ 2009թ. հոկտեմբերի 13-ին: Միջոցառումը իրականացվել է նախագծի մասնակիցների, այն է ճապոնական "Շիմիզու" կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ: Բացման արարողությանը մասնակցեցին նախարարությունների, գերատեսչությունների, քաղաքապետարանի, համայնքների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցենրի ավելի քան 30 ներկայացուցիչ:

Նախագծի

Արտանետումների վարկավորման շրջան

 

 

 

Արտանետումների թողարկման որոշումներ և համապատասխան փաստաթղթեր 

 

 

 

 

 

 ԱՍԿ-ների չափը

Նախագիծի շահագործումը մեկնարկվել է 2009թ. հոկտեմբերին:

 
31 դեկ. 07-30 դեկ. 14 (վերահաստատվող)
Փոխված` 01 հունվար 07-31 դեկտեմբեր 13

Մոնիտորինգի հաշվետվություն` 31 դեկտեմբեր 2007-31 մարտ 2010
Թողարկման վերաբերյալ որոշման կարգավիճակը` Թողարկված
Արտոնագրված ԱՍԿ-ներ` 12022

Մոնիտորինգի հաշվետվություն` 01 ապրիլ 2010 -31 հուլիս 2011
Թողարկման վերաբերյալ որոշման կարգավիճակը` Թողարկված
Արտոնագրված ԱՍԿ-ներ` 28397

Մոնիտորինգի հաշվետվություն` 01 օգոստոս 2011 -30 սեպտեմբեր 2012
Թողարկման վերաբերյալ որոշման կարգավիճակը` Վերանայման որոշման փուլում
Արտոնագրված ԱՍԿ-ներ` 23955

Մոնիտորինգի հաշվետվություն՝ 01 հոկտեմբեր 2012-30 դեկտեմբեր 2014
Թողարկման վերաբերյալ որոշման կարգավիճակը`Թողարկված
Արտոնագրված ԱՍԿ-ներ` 40,153

 

Մինչ 2012թ. դեկտեմբերի 31 թողարկված ԱՍԿ-ներ՝ 4,730
2013թ. հունվարից թողարկված ԱՍԿ-ներ՝ 40,127 

ԱՍԿ-ների ընդհանուր չափը՝ 44,857

Հիմնական տվյալներ
Նախնական հիմնավորում Երևանի աղբավայրերում մեթան գազի օգտահանման ուսումնասիրություն. NEDO-IC-OOER: Փոխանցվել է Շիմիզու կորպորացիային: Ավարտվել է 2002թ. մարտին:
Հասարակական լսումներ Հանրային լսումները նախագծի վերաբերյալ անց են կացվել 2007թ. փետրվարի 6-ին:
Նախագծային փաստաթուղթ Ներկայացվել է ԼԱՄ-ի հաստատմանը
2005թ. հունվարի 21-ին:
Հաստատվել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ի կողմից 2005թ. փետրվարի 16-ին:
Հաստատվել է Ճապոնիայի կառավարության կողմից 2005թ. փետրվարի 23-ին:
Վավերացվել է Japan Quality Assurance ընկերության կողմից 2005թ. մարտի 31-ին:
Գրանցում Ներկայացվել է ՄԶՄ ԳԽ-ին գրանցման համար 2005թ. հունվարի 23-ին:
Գրանցվել է ՄԶՄ ԳԽ-ի կողմից
2005թ. նոյեմբերի 28-ին:
Այլ փաստաթղթեր ԱՍԿ-երի բաշխման համաձայնագիր` ստորագրված նախագծի մասնակիցների կողմից
2005թ. ապրիլի 25-ին:
Փոխըմբռնման արձանագրություն` ստորագրված նախագծի մասնակիցների կողմից
2006թ. մայիսի 11-ին:
Աղբավայրից ստացված գազի ծավալի վերաբերյալ տեղում կատարված ուսումնասիրության հաշվետվություն` վերջնական տեսքի բերված 2006թ. սեպտեմբերի 22-ին:
Համաձայնագրի հիմնական հարցերի վերաբերյալ ամփոփ հուշագիր` ստորագրված
2007թ. հունիսի 1-ին:
Նախագծի իրականացման պայմանագիր` ստորագրված 2009թ. մարտի 10-ին:
Շահագործում Շահագործվում է 2009թ. հոկտեմբերից:
 

Համապատասխան նկարներ

           
           
           
    

Համապատասխան ֆայլեր

 Մոնիտորինգի հաշվետվություն (01.10.2012-30.12.2014) _pdf_eng_991KB

Մոնիտորինգի հաշվետվություն (01.08.2011-30.09.2012) _pdf_eng_1072 KB  

Մոնիտորինգի հաշվետվություն (01.04.2010-31.07.2011)_pdf_eng_836 KB  

Մոնիտորինգի հաշվետվություն (31.12.2007-31.03.2010)_pdf_eng_309 KB  

Տեղեկանք ԱՍԿ-երի բաշխման վերաբերյալ  

Հաստատման նամակ Ճապոնիայի կառավարությունից  

Հաստատման նամակ ընդունող երկրի ԼԱՄ-ից  

Նախնական վավերացման հաշվետվություն (անգլ_1273KB.pdf)  

Նախագծային փաստաթուղթ, տարբերակ 2 (ռուս_2865KB.pdf)  

Նախագծային փաստաթուղթ, տարբերակ 4 (անգլ_1683KB.pdf)

 

Լուսակերտի կենսագազի գործարան

Լուսակերտի կենսագազի գործարան (ԼԿԳ)` թռչնաղբի մշակումից ստացվող մեթանի որսում և այրում


Սույն էջում բերված է տեղեկատվություն ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից գրանցված նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Լուսակերտի կենսագազի գործարան (ԼԿԳ)` թռչնաղբի մշակումից ստացվող մեթանի որսում և այրում
Նախագծի համարը 0452
Նախագծի տեղակայումը Նոր Գեղի գյուղ, Կոտայքի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից.
"Մաքս կոնցեռն" ՍՊԸ
Այլ մասնակիցներ. Դանիայի Շրջակա միջավայրի պահպանության գործակալություն (ԴՇՄՊԳ)
Բնագավառ 13. Թափոնների կառավարում և օգտագործում
15. Գյուղատնտեսություն
Գործունեության մասշտաբը Մեծ
Կիրառված մեթոդոլոգիան AM0016 (տարբերակ 3) - Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում` կենդանիների կերակրման և կենդանական թափոնների կառավարման համակարգերի բարելավման միջոցով
ՋԳ արտանետում-ների նվազեցում Տարեկան. 62.832 տ CO2 համարժեք:
Գումարային. 439.824 tCO2e 7 տարի տևողությամբ կրեդիտավորման առաջին ժամանակահատվածի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 3.4 մլն. եվրո
Կրեդիտավորման ժամանակա-հատված 21 տարի տևողությամբ (3 անգամ 7 տարի) կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը

GasCon ApS, Ramboll Denmark A/S (Դանիա)

ԱՍԿ-երը
ստացող կողմը
50-ը` ԴՇՄՊԳ, մնացած 50-ը` ըստ բանակցությունների արդյունքների:
Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է նվազեցնել Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայում կենդանական թափոններից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները` կենդանական թափոնների կառավարման համակարգի բարելավման միջոցով:

Նախագծի նախապատմու-թյունը

Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան (ԼՏԹՖ) հիմնվել է 1964 թ. և իր առաջին արտադրանքը տվել է 1966 թ.: 1988 թ. ֆերման հասել է իր ամենաբարձր արդյունավետությանը, արտադրելով օրական մոտավորապես 650 000 հավկիթ: Այնուամենայնիվ, ֆերման կանգնեցվել է 1992 թ. և վերագործարկվել է միայն 1998 թ.:

Նույն թվականին ԼՏԹՖ-ն ներառվել է "Մաքս կոնցեռն" ՍՊԸ-ի կազմում: Կոնցեռնը հայաստանյան ընկերություն է, որը ներառված է գործարար գործունեության տարբեր բնագավառներում, այն է` մշակաբույսերի աճեցում, փայտամշակում, մսամթերքի արտադրություն և այլն: Ներկայումս ԼՏԹՖ-ը թռչնամսի և հավկիթի արտադրության հայաստանյան շուկայի առաջատար ընկերություններից է:

Մինչև նախագծի իրականացումը, ֆաբրիկայում, որպես թռչնաղբի վերամշակման համակարգ, օգտագործվում էին ավանդական բաց կայունացման ավազաններ, որոնք անհրաժեշտ էին թռչնաֆաբրիկայի գործունեության արդյունքում ստացվող հեղուկ թափոնների մշակման համար: Այս մոտեցումը դիտվում է որպես կենդանական թափոնների կառավարման առավել տնտեսող, արդյունավետ և հուսալի համակարգ: Սակայն անաէրոբ ավազաններն առաջացնում են մեթանի (CH4) և ազոտի ենթօքսիդի (N2O) ուղղակի արտանետում մթնոլորտ` որպես ավազաններում տեղի ունեցող անաերոբ խմորման արդյունք: Այսպիսով, մարդածին ջերմոցային գազերն արտանետվում են մթնոլորտ կենդանիների մնացորդների քայքայման և ազոտի գոլորշիացման հետ կապված նիտրիֆիկացման / դենիտրիֆիկացման պրոցեսի արդյունքում:

Հայաստանում առկա չեն և չեն նախատեսվում կամ պլանավորվում ազգային, պետական կամ տեղական մակարդակով կարգավորիչ դրույթներ, որոնցով հնարավոր է իրականացնել գյուղատնտեսական գործունեությունից, հատկապես թռչնամսի արտադրությունից, առաջացող ջերմոցային գազերի արտանետումների կարգավորում: Ձեռնարկությունում առաջացող կենսագազը (հիմնականում մեթանը) չի հավաքվում կամ ոչնչացվում: Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ ձեռնարկությունում ներկայումս կիրառվող ավազանների համակարգը համապատասխանում է ազգային պահանջներին, կարելի էր ենթադրել, որ որևէ բարելավում չի լինի, եթե չգտնվի տնտեսապես առավել նպատակահարմար լուծում:

Կիոտոյի արձանագրության ուժի մեջ մտնելը զգալի ներգործություն ունեցավ առավել ծախսատար տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ որոշման ընդունման վրա, ինչը հնարավորություն կտա ձեռնարկությունում բարելավել թափոնների կառավարման համակարգը և նվազեցնել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները: 2005 թվականին "Մաքս կոնցեռն" ՍՊԸ-ն (հայաստանյան ընկերություն, որին պատկանում է ԼՏԹՖ-ը), "Վեկստ" հիմնադրամը (անկախ մասնավոր նորվեգիական հիմնադրամ, որը զբաղվում է հիմնականում էներգաարդյունավետության ոլորտի հետազոտություններով և նախագծերի մշակմամբ) և Դանիայի բնապահպանության նախարարությանն առնըթեր շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը համատեղ նախաձեռնեցին ՄԶՄ ներքո Լուսակերտի կենսագազի գործարանի նախագծի մշակումը:


Նախագծի նկարագրու-թյունը

Նախագիծը ներառում է թռչնաղբի վերամշակման ընդհանուր պրակտիկայի բարելավում, ջերմոցային գազերի քանակի զգալի նվազեցում` համեմատած այն արտանետումների հետ, որոնք այլապես առկա կլինեին թռչնաղբի վերամշակման ավանդական համակարգի կիրառման դեպքում: Նախագիծը կարող է հանգեցնել նաև արտահոսող ջրի որակի բարելավմանը:

Տեխնոլոգիայի կիրառման հիմքում ընկած է անաերոբ խմորման միջոցով թափոնների մշակումը: Խմորիչի ծավալը կազմում է 5000 մ3: Գոյություն ունեցող մետաղյա պահեստարանը նախատեսված է արտադրված կենսագազի պաշարման համար:

Կենսագազի գործարանից ստացված թափոնները կուղղվեն դեպի գոյություն ունեցող ավազաններ, իսկ հավաքված գազը կօգտագործվի գազամխոցային շարժիչով գեներատորում (850 կՎտ)` ջերմություն և էլեկտրաէներգիա արտադրելու համար: Ավելորդ գազը կենթարկվի այրման: Կոգեներացիոն կայանում արտադրվող ջերմային էներգիան կօգտագործվի խմորիչի ջեռուցման համար` պրոցեսը օպտիմիզացնելու և թափոններում պարունակվող օրգանական նյութերի քայքայման արագությունն ավելացնելու համար, դրանով իսկ փոխարինելով հանածո վառելիքը, որը կնպաստեր արտանետումների հոսքին:

Անհրաժեշտ է նշել, որ խմորիչների գործարկման արդյունքում թռչնաղբի վերամշակման բարելավված կառավարումը չի պահանջում հավանոցների վերակառուցում: Հետևաբար, դրանց ֆիզիկական տարողունակության կամ ամբարների կառավարման հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունենա: Մշակման ենթակա թափոնների ծավալը չի ավելանում, այլ բարելավվում են միայն մշակման չափանիշները:

ԼԿԳ նախագիծը իրագործվում է Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) ներքո և նախատեսում է ներդրումներ խմորիչների, պոմպերի, էլեկտրասարքավորումների կառավարման վահանակների, տեխնիկական միջոցների, գազի այրման ջահերի և գազամղոցային շարժիչների մասով: Գործառնական հասույթը կստացվի բաշխիչ ցանցին էլեկտրաէներգիայի վաճառքից, ինչպես նաև կենսագազի արտադրությունից ստացված պարարտանյութի իրացումից: Ակնկալվում է, որ արտանետումների սերտիֆիկացված կրճատումներից (ԱՍԿ) ստացված եկամուտը ծրագիրը տնտեսապես կայուն կդարձնի: ԼԿԳ-ն համաձայնում է վարկավորման առաջին շրջանում ստացված ԱՍԿ-երի մի մասը փոխանցել դանիական կողմին:

Նախագիծն իրականացվում է "Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա" ՍՊԸ (Հայաստան), Vekst Project Financing Facility AS ընկերության (Նորվեգիա), Bigadan A/S և Industrialization Fund for Developing Countries - IFU հիմնադրամի (Դանիա) համատեղ ֆինանսավորմամբ:


Ակնկալվող արդյունքները

Այս ծրագրի մշակման բնապահպանական ազդեցությունը կարող է ամփոփվել հետևյալ հավելյալ արդյունքների տեսքով.

  • գարշահոտություն առաջացնող ցնդող օրգանական բաղադրիչների մթնոլորտ արտանետումների նվազեցում.
  • էլեկտրաէներգիայի արտադրության համար որպես էներգետիկ ռեսուրս հավաքված կենսագազի օգտագործում.
  • վարակակիրների և օդային ինֆեկցիաների արտանետման ռիսկի նվազեցում:

Խմորման տեխնոլոգիայի կիրառումը նախագծում բարելավումներ կառաջացնի կենդանական թափոնների կառավարման համակարգում և կարող է ճանապարհ հարթել թափոնների մշակումը կատարելագործելու և Հայաստանում թափոնների մշակման միջոցով պարարտանյութերի առևտրային արտադրությունն ապահովելու համար:

Նախագիծը մշակողները կիրառում են բազմակի մոտեցում նախագծի հարթ ընթացքը, ներառյալ տեխնոլոգիայի փոխանցումն, ապահովելու համար: Այս մոտեցումը ներառում է ամբողջական տեխնոլոգիական լուծումների մանրամասն ներկայացում և նախագծում, համապատասխան տեխնոլոգիաներ/ծառայություններ մատուցողների նույնականացում և որակավորում, նախագծի ամբողջական ներդրման վերահսկում, ձեռնարկության անձնակազմի ուսուցում, մշտական դիտանցում և շահագործման ամբողջական ծրագրի մշակում/իրականացում:


Նախագծի
ժամանակա-ցույցը

Նախագծի հայեցակարգը ներկայացնող նախագծային գաղափարի նկարագրությունը (ՆԳՆ) ներկայացվել է ԼԱՄ-ի քննարկմանը 2005թ. ապրիլի 7-ին և հավանության է առժանացել ԼԱՄ-ի կողմից 2005թ. մայիսի 16-ին:

2006 թվականի ապրիլին նախագծային փաստաթղթի վերջին տարբերակը (Տարբերակ 6-ը) ներկայացվեց ԼԱՄ-ի հաստատմանը: Նախագծային փաստաթուղթը քննարկվեց ԼԱՄ-ի կողմից Հայաստանի կայուն զարգացմանը նպաստելու տեսանկյունից և հաստատվեց 2006թ. մայիսի 5-ին: Միևնույն ժամանակ, նախագծի մասնակիցները նախաձեռնեցին և նշանակված գործառնական մարմնի (Det Norske Veritas) միջոցով ավարտին հասցրին նախագծի վավերացման գործընթացը: Նախագծի վավերացման հաշվետվությունը տպագրվեց 2005թ. դեկտեմբերի 8-ին և վերանայվեց 2006թ. ապրիլի 10-ին:

2006թ. հուլիսի 15-ին նախագիծը ներկայացվեց ՄԶՄ գործադիր խորհրդի գրանցմանը:

2006թ. սեպտեմբերի 11-ին Լուսակերտի կենսագազի գործարանի նախագիծը գրանցվեց ՄԶՄ գործադիր խորհրդի կողմից և դարձավ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ ՄԶՄ նախագիծը:

Շինարարական աշխատանքները սկսվել են 2007թ. օգոստոսին և ավարտվել 2008թ. մարտին: Մարտից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել են սարքավորումների և կոգեներացիոն տեղակայանքի կարգաբերման և փորձարկման աշխատանենրը: Գործարանի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ 2008թ. հոկտեմբերի 24-ին:

Նախագծի կարգավիճակը

Գործարանի  շահագործումը մեկնարկվել է 2008թ. հոկտեմբերին:

Հիմնական տվյալներ
Նախագծային գաղափարի նկարագրություն Ներկայացվել է ԼԱՄ-ի հավանությանը
2005թ. ապրիլի 7-ին:
Արժանացել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ի հավանությանը 2005թ. մայիսի 16-ին:
Հասարակական լսումներ Առաջին հանդիպումը նախագծի մասնակիցների հետ կազմակերպվել է
2005թ. սեպտեմբերի 23-ին:
ԼԿԳ նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները տեղի են ունեցել
2005թ. նոյեմբերի 7-ին:
Նախագծային փաստաթուղթ Ներկայացվել է ԼԱՄ-ի հաստատմանը
2006թ. ապրիլի 28-ին:
Հաստատվել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ -ի կողմից 2005թ. մայիսի 5-ին:
Հաստատվել է Դանիայի ՄԶՄ ԼԱՄ -ի կողմից 2005թ. դեկտեմբերի 22-ին:
Վավերացվել է ՆԳՄ-ի (Det Norske Veritas) կողմից 2006թ. հունիսի 1-ին:
Գրանցում Ներկայացվել է ՄԶՄ ԳԽ-ին գրանցման համար 2006թ. հուլիսի 15-ին:
Գրանցվել է ՄԶՄ ԳԽ-ի կողմից 2006թ. սեպտեմբերի 11-ին:
Շահագործում Շահագործվում է 2008 թ. հոկտեմբերից 24-ից:

Եղեգիս Փոքր ՀԷԿ

Եղեգիս Փոքր Հիդրոէլեկտրակայան

Այս էջում բերված է  տեղեկատվություն ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից գրանցված նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը  Եղեգիս փոքր հիդրո նախագիծ
Նախագծի համարը  1332 
Նախագծի տեղակայումը  Վարդահովիտ գյուղ, Վայոց Ձորի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից.
«Բազենց» ՓԲԸ
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ N10). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին 
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 3.166 տ CO2 համարժեք:
Գումարային. 22.159 տ CO7 տարի տևողությամբ կրեդիտավորման առաջին ժամանակահատվածի ընթացքում:1
Կապիտալ ծախսեր 1,1 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 21 տարի տևողությամբ (3 անգամ 7 տարի) վերանայվող կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը

Էկոսեքյուրիտիզ Բ.Վ. 

ԱՍԿ-երը
ստացող կողմը
 
Դեռևս բացահայտված չէ:
Նախագծի նպատակը 

Նախագծի նպատակն է հիդրոէլեկտրակայանի միջոցով բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ջանքերի խթանումը:


Նախագծի նկարագրությունը
 

Առաջարկվող նախագծային գործունեությունը ներառում է Հայաստանում Արգիճի գետի վրա վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող և բաշխիչ ցանցին մատակարարելու համար նախատեսված` 8.5 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության նախագծի գործարկումն ու շահագործումը: Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիան կվաճառվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:

Արգիճի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա, որը Սևանա լիճ թափվող ամենամեծ գետն է:   

Նախագծային գործունեության գլխավոր նպատակն է հիդրոէլեկտրակայանի միջոցով բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ջանքերի խթանումը:

Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում կօգտագործվի Արգիճի գետի ջրային պոտենցիալը: Այդ հատվածի երկարությունը 9 կմ է,  իսկ էջքը` 287 մ:

Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում կտեղադրվեն Պելտոն տիպի 4 հորիզոնական տուրբիններ` 8.5 ՄՎտ անվանական դրվածքային հզորությամբ: Էլեկտրաէներգիան կմատակարարվի բաշխիչ ցանց Լիճք ենթակայանի միջոցով, որը գտնվում է գլխամասային կառույցից 7 կմ հեռավորության վրա:

Արգիճի հիդրոէլեկտրակայանի հիդրոէներգետիկ ցուցանիշներն են`

  • հաշվարկային ճնշումը` 223,0 մ.
  • հաշվարկային ելքը` 4,8 մ3/վրկ.
  • դրվածքային հզորությունը` 8,56 ՄՎտ.
  • էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը` 30,5 մլն. կՎտ/ժ:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների բազմազանեցում.
  • ներմուծվող էներգակիրներից, մասնավորապես բնական գազից կախվածության նվազեցում.
  • տեղական բնակչության համար, այդ թվում մասնագիտացված և ոչ մասնագիտացված կադրերի համար, զբաղվածության ապահովում և այլն:

Նախագծի կարգավիճակը

Նախագիծը վավերացվել է KPMG Sustainability B.V. ընկերության կողմից և գրանցվել է ՄԶՄ գործադիր խորհրդի կողմից 2008թ. փետրվարի 24-ին: Նախագծի սեփականատերը ստորագրել է վարկային պայմանագիր ՎԶԵԲ-ի հետ: Ներկայումս սեփականատերը ակնկալում է ստանալ ներդրումային միջոցների վերջին մասը` շինարարական աշխատանքները մեկնարկելու նպատակով:

Նախագծի ժամանակացույցը

Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2009թ.:

Հիմնական տվյալներ 
Հասարակական լսումներ Նախագծի վերաբերյալ հանրային լսումներն անց են կացվել 2006թ. ապրիլի 25-ին:
Նախագծային փաստաթուղթ  Ներկայացվել է ԼԱՄ-ի հաստատմանը
2006թ. հոկտեմբերի 24-ին:
Հաստատվել է Հայաստանի ՄԶՄ  ԼԱՄ-ի կողմից
2006թ. նոյեմբերի 23-ին:
Վավերացվել է KPMG Sustainability B.V. ընկերության կողմից 2008թ. հունվարի 24-ին:
Գրանցում Ներկայացվել է ՄԶՄ ԳԽ-ին գրանցման համար
2007թ. նոյեմբերի 30-ին:
Այլ փաստաթղթեր  Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ավարտին է հասցվել
2006թ. հուլիսի 7-ին
 

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Արգիճի փոքր ՀԷԿ-ի ՄԶՄ-ը նախագիծ

Արգիճի փոքր ՀԷԿ-ի ՄԶՄ-ը նախագիծ

Սույն էջում բերված է  տեղեկատվություն ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից գրանցված նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Արգիչի փոքր հիդրոէլեկտրակայանի ՄԶՄ նախագիծ
Նախագծի համարը  1459 
Նախագծի տեղակայումը  Վերին Գետաշեն գյուղ, Գեղարքունիքի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից.
"Հիդրո կորպորացիա" ՓԲԸ
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ N12). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին 
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 13.331 տ CO2 համարժեք:
Գումարային. 133.310 տ CO2 10 տարի տևողությամբ կրեդիտավորման ժամանակաշրջանի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 4,6 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը

Էներգոկոր ՍՊԸ


ԱՍԿ-երը
ստացող կողմը
 

Համաձայն նախագծի մասնակցի կողմից ներկայացված տեղեկատվության առաջարկվող ՄԶՄ նախագծի իրականացման արդյունքում ստացվող ՋԳ արտանետումների կրճատումները նախատեսվում է վաճառել ՎԶԵԲ-ի Ածխածնային կրեդիտների բազմակողմանի հիմնադրամնին, ինչի նպատակով մոտակյում կստորագրվի Արտանետումների կրճատման միավորների ձեռքբերման համապատասխան համաձայնագիր:

Նախագծի նպատակը 

Նախագծի նպատակն է հիդրոէլեկտրակայանի միջոցով բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ջանքերի խթանումը:


Նախագծի նկարագրությունը
 

Առաջարկվող նախագծային գործունեությունը ներառում է Հայաստանում Արգիճի գետի վրա վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող և բաշխիչ ցանցին մատակարարելու համար նախատեսված` 8.5 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության նախագծի գործարկումն ու շահագործումը: Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիան կվաճառվի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին:

Արգիճի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա, որը Սևանա լիճ թափվող ամենամեծ գետն է:   

Նախագծային գործունեության գլխավոր նպատակն է հիդրոէլեկտրակայանի միջոցով բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ջանքերի խթանումը:

Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում կօգտագործվի Արգիճի գետի ջրային պոտենցիալը: Այդ հատվածի երկարությունը 9 կմ է,   իսկ էջքը` 287 մ:

Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում կտեղադրվեն Պելտոն տիպի 4 հորիզոնական տուրբիններ` 8.5 ՄՎտ անվանական դրվածքային հզորությամբ: Էլեկտրաէներգիան կմատակարարվի բաշխիչ ցանց Լիճք ենթակայանի միջոցով, որը գտնվում է գլխամասային կառույցից 7 կմ հեռավորության վրա:

Արգիճի հիդրոէլեկտրակայանի հիդրոէներգետիկ ցուցանիշներն են`

  • հաշվարկային ճնշումը` 223,0 մ.
  • հաշվարկային ելքը` 4,8 մ3/վրկ.
  • դրվածքային հզորությունը` 8,56 ՄՎտ.
  • էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը` 30,5 մլն. կՎտ/ժ:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների բազմազանեցում.
  • ներմուծվող էներգակիրներից, մասնավորապես բնական գազից կախվածության նվազեցում.
  • տեղական բնակչության համար, այդ թվում մասնագիտացված և ոչ մասնագիտացված կադրերի համար, զբաղվածության ապահովում և այլն:

Նախագծի կարգավիճակը

Նախագիծը վավերացվել է KPMG Sustainability B.V. ընկերության կողմից և գրանցվել է ՄԶՄ գործադիր խորհրդի կողմից 2008թ. փետրվարի 24-ին: Նախագծի սեփականատերը ստորագրել է վարկային պայմանագիր ՎԶԵԲ-ի հետ: Ներկայումս սեփականատերը ակնկալում է ստանալ ներդրումային միջոցների վեռջին մասը` շինարարական աշխատանքները մեկնարկելու նպատակով:

Նախագծի ժամանակացույցը

Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2009թ:

Հիմնական տվյալներ 
Հասարակական լսումներ Նախագծի վերաբերյալ հանրային լսումներն անց են կացվել 2006թ. ապրիլի 25-ին:
Նախագծային փաստաթուղթ  Ներկայացվել է ԼԱՄ-ի հաստատմանը
2006թ. հոկտեմբերի 24-ին:
Հաստատվել է Հայաստանի ՄԶՄ  ԼԱՄ-ի կողմից
2006թ. նոյեմբերի 23-ին:
Վավերացվել է KPMG Sustainability B.V. ընկերության կողմից 2008թ. հունվարի 24-ին:
Գրանցում Ներկայացվել է ՄԶՄ ԳԽ-ին գրանցման համար
2007թ. նոյեմբերի 30-ին:

Նախագիծը գրանցվել է ՄԶՄ ԳԽ-ի կողմից
2008թ. փետրվարի 24-ին:

Այլ փաստաթղթեր  Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ավարտին է հասցվել
2006թ. հուլիսի 7-ին

Ջրաձոր փոքր ՀԷԿ-ի ՄԶՄ-ը նախագիծ

Ջրաձոր փոքր ՀԷԿ-ի ՄԶՄ-ը նախագիծ

Սույն էջում բերված է  տեղեկատվություն ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից գրանցված նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Ջրաձոր ՓՀԷԿ ՄԶՄ նախագիծ
Նախագծի համարը  1835
Նախագծի տեղակայումը  Ջրաձոր գյուղ, Շիրակի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից. "Անի" ԲԲԸ
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ N12). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին 
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 8.734 տ CO2 համարժեք:
Գումարային. 87.340 տ CO2 10 տարի տևողությամբ կրեդիտավորման ժամանակաշրջանի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 2,5 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը

Էներգոկոր ՍՊԸ


ԱՍԿ-երը
ստացող կողմը
 

Համաձայն նախագծի մասնակցի կողմից ներկայացված տեղեկատվության առաջարկվող ՄԶՄ նախագծի իրականացման արդյունքում ստացվող ՋԳ արտանետումների կրճատումները նախատեսվում է վաճառել ՎԶԵԲ-ի Ածխածնային կրեդիտների բազմակողմանի հիմնադրամնին, ինչի նպատակով մոտակյում կստորագրվի Արտանետումների կրճատման միավորների ձեռքբերման համապատասխան համաձայնագիր:

Նախագծի նպատակը 

Նախագծային գործունեության հիմնական նպատակն է հիդրոէլեկտրակայանի միջոցով բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ջանքերի խթանումը:

Նախագծի նկարագրությունը 

Առաջարկվող նախագծային գործունեությունը ներառում է Շիրակի մարզում Ախուրյանի  ոռոգման ջրանցքի վրա  5,9 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության նախագծի գործարկումն ու շահագործումը` վերականգնվող ռեսուրսներից էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովելու և բաշխիչ ցանցին մատակարարելու համար: Ջրաձորի փոքր հիդրոէլեկտրակայանում արտադրված էլեկտրաէներգիան կվաճառվի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին:

Ջրաձորի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Շիրակի մարզում` Ախուրյանի ոռոգիչ ջրանցքի վրա: Ջրանցքն ունի 6,0 մ3/վ առավելագույն թողունակություն, ինչը հնարավորություն է տալիս ՀԷԿ-ի համար նախատեսված ջուրը Ախուրյան գետից տեղափոխել ՀԷԿ-ի գլխային հանգույց, որը գտնվում է Ջրաձորի փոքր հիդրոէլեկտրակայանի կառույցից 3,5 կմ հեռավորության վրա:

 Նախագծում կօգտագործվի ջրի ճնշումը, որն առաջանում է նախագծված ջրամբարի և ոռոգման ջրանցքի միջև: Վերջինս հոսում է Ախուրյան գետին զուգահեռ: Ջրանցքի և Ախուրյան գետի միջև տարածությունը կազմում է մոտավորապես 700 մ: Ջրաձորի ՓՀԷԿ-ը կներառի հետևյալ հիմնական կայաններն ու հանգույցները.

  • ճնշումային ավազան.
  • ճնշումային խողովակատար.
  • առբերիչ ջրատար.
  • հիդրոէլեկտրակայանի կառույց և գլխամասային հանգույց:

Ջրաձորի ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցը պետք է ապահովված լինի երկու լրակազմ հիդրոէլեկտրասարքավորումներով` 4.0 ՄՎտ տեղակայված հզորությամբ: Նախագծային ելքը կազմում է 2,0 մ3/վայր.:

ՓՀԷԿ-ը բնութագրվում է հետևյալ ցուցանիշներով.

  • տեղակայված հզորություն - 5,93 ՄՎտ.
  • հիդրոէլեկտրասարքավորումների քանակը` 2 միավոր.
  • նախագծային ճնշումը` 142,6 մ.
  • նախագծային ելքը` 2,0 մ3/վրկ.
  • էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը` 20,0 մլն. կՎտ/ժ:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների բազմազանացում.
  • ներմուծվող էներգակիրներից, մասնավորապես, բնական գազից կախվածության նվազեցում.
  • աեղական բնակչության համար, այդ թվում մասնագիտացված և ոչ մասնագիտացված կադրերի համար,  զբաղվածության ապահովում և այլն:

Նախագծի կարգավիճակը

Նախագծային փաստաթուղթը ներկայացվեց ՄԶՄ Գործադիր խորհրդի հաստատմանը 2008թ. մայիսի 1-ին: Սակայն նախագիծը չգրանցվեց Խորհրդի 41-րդ նստածրջանի ընթացքում Խորհրդի 3 անդամների կողմից  "Ջրաձոր" փոքր ՀԷԿ-ի ՄԶՄ նախագծի վերանայման պահանջ ներկայցնելու պատճառով:

Համաձայն ՄԶՄ կանոնների այն առաջարկվող նախագծային գործունեությունը, որը չի ընդունվել Խորհրդի կողմից, կարող է վերանայվել վավերացման և հետագա գրանցման նպատակով միայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, հաշվի առնելով որ այդ գործընթացը համապատասխանում է ընդունված ընթացակարգերին և վավերացման և գրանցման համար սահմանված պահանջներին: Նախագծի վերանայման պահանջը կդիտարկվի Խորհրդի հաջորդ` 42-րդ նիստին:

Համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, նախագծային փաստաթուղթը գրանցվել էր ՄԶՄ գործադիր խորհդրի կողմից 2009թ. հուլիսի 10-ին:

Նախագծի ժամանակացույցը

Համաձայն նախագծային փաստաթղթում բերված տեղեկատվության, նախագծի մեկնարկը տեղի է ունեցել 2006թ. հունիս ամսին:

Հիմնական տվյալներ 
Նախագծային գաղափարի
նկարագրություն 
Ներկայացվել է ԼԱՄ-ի հավանությանը
2006թ. մայիսի 31-ին:
Արժանացել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ի հավանությանը 2006թ. հունիսի 29-ին:
Նախագծային փաստաթուղթ  Ներկայացվել է ԼԱՄ-ի հաստատմանը
2006թ. հոկտեմբերի 24-ին:
Հաստատվել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ի կողմից
2006թ. նոյեմբերի 23-ին:
Վավերացվել է KPMG Sustainability B.V. ընկերության կողմից 2008թ. մայիսին:
Գրանցում Ներկայացվել է ՄԶՄ ԳԽ-ին գրանցման համար 2007թ. նոյեմբերի 30-ին:

Նախագիծը գրանցվել է ՄԶՄ ԳԽ-ի կողմից 2009թ. հուլիսի 10-ին:

Այլ փաստաթղթեր  Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ավարտին է հասցվել
2006թ. հուլիսի 7-ին:

Էներգոկոր փոքրածավալ համակցված ՄԶՄ ծրագիր

Էներգոկոր փոքրածավալ համակցված ՄԶՄ ծրագիր Հայաստանում

Սույն էջում բերված է տեղեկատվություն Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմնի կողմից հաստատված նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Էներգոկոր փոքրածավալ համակցված ՄԶՄ ծրագիր Հայաստանում 
Նախագծի տեղակայումը 
  • Այրք գետից սնվող ոռոգման համակարգ, Գեղարքունիքի մարզ
  • Այրք գետից սնվող ոռոգման համակարգ, Գեղարքունիքի մարզ
  • Ավազան գետ, Գեղարքունիքի մարզ
  • Գետիկ գետ, Գեղարքունիքի մարզ
  • Արփա գետ, Վայոց Ձոր մարզ
Նախագծի մասնակիցները

Տեղական լիազորված մասնակից.
(i) "Էներգոկոր" ՍՊԸ, (ii) "Լուսակունք" ՍՊԸ, (iii) "Էրիկ ՓՀԷԿ" ՍՊԸ, (iv) "Ջերմուկի հիդրոտեխ" ՍՊԸ

Այլ մասնակիցներ. EnBW Trading GmbH(Գերմանիա)

Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ N13). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին 
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 9.396 տ CO2 համարժեք:
Գումարային. 93.960 տ CO2 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատվածի ընթացքում:
Կապիտալ ծախսեր -
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:

Նախագծի մշակող

"Էներգոկոր" ՍՊԸ


ԱՍԿ-երը
ստացող կողմը
 

EnBW Trading GmbH

Նախագծի նպատակը 

Ծրագրի գլխավոր նպատակն է` գետերի էներգետիկ պոտենցիալի օգտագործմամբ առանց արտանետումների էլեկտրաէներգիայի արտադրություն և աջակցությունը կլիամայի փոփոխության դեմ պայքարին:


Նախագծի նկարագրությունը
 

Սույն ծրագրով նախատեսվում է ՀՀ տարածքում կառուցել 5 ՓՀԷԿ 6.81 մՎտ գումարային հզորոթյամբ: ՓՀԷկ-երը կառուցվելու են Գեղարքունիքի և Վայոց Ձոր մարզերում: Ծրագրի իրականացման արդյունքում արտադրած էլեկտրաէներգիան վաճառվելու է Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ին: 

Այրք-1 ՓՀԷկ-ի տեխնիկական բնութագրերը`

  • Հաշվարկային ճնշում - 90,4 մ
  • Հզորոթյուն -0,361 մՎտ
  • Էլ. Էներգիայի տարեկան արտադրություն - 1,212 մլն կՎտժ
  • Ագրեգատների քանակը - 2

Այրք-2 ՓՀԷկ-ի տեխնիկական բնութագրերը`

  • Հաշվարկային ճնշում - 77.7 մ
  • Հզորոթյուն -0,311 մՎտ
  • Էլ. Էներգիայի տարեկան արտադրություն - 1,898 մլն կՎտժ
  • Ագրեգատների քանակը - 2

Ավազան ՓՀԷկ-ի տեխնիկական բնութագրերը`

  • Հաշվարկային ճնշում - 72.87 մ
  • Հզորոթյուն -0,291 մՎտ
  • Էլ. Էներգիայի տարեկան արտադրություն - 1,83 մլն կՎտժ
  • Ագրեգատների քանակը - 2

Էրիկ ՓՀԷկ-ի տեխնիկական բնութագրերը`

  • Հաշվարկային ճնշում - 102.3 մ
  • Հզորոթյուն -3.5 մՎտ
  • Էլ. Էներգիայի տարեկան արտադրություն - 15 մլն կՎտժ
  • Ագրեգատների քանակը - 3

Ջերմուկ-2 ՓՀԷկ-ի տեխնիկական բնութագրերը`

  • Հաշվարկային ճնշում -81.95 մ
  • Հզորոթյուն -2.35 մՎտ
  • Էլ. Էներգիայի տարեկան արտադրություն - 10.24 մլն կՎտժ
  • Ագրեգատների քանակը - 2

Նախագծի կարգավիճակը

Ներկայումս նախագիծը գտնվում է վավերացման փուլում:

Նախագծի ժամանակացույցը

խագծի իրականացումը սկսվել է 2008թ. սեպտեմբերին:

Հիմնական տվյալներ 
Նախագծային փաստաթուղթ  Ներկայացվել է ԼԱՄ-ին հաստատման համար 2009թ. հուլիսի 2-ին
Հաստատվել է ԼԱՄ-ի կողմից
2009թ. հուլիսի 3-ին
Գրանցում Նախագծային փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել ՄԶՄ Գործադիր խորհուրդ գրանցման նպատակով:

Սարավան և Հեր-Հեր ՄԶՄ ծրագիր

Սարավան և Հեր-Հեր ՄԶՄ ծրագիր

Սույն էջում բերված է տեղեկատվություն Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմնի կողմից հաստատված նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Սարավան և Հեր-Հեր ՄԶՄ ծրագիր
Նախագծի տեղակայումը
  • Դարբ գետ, Սարավան գյուղ, Վայոց Ձոր Մարզ
  • Հեր-Հերի ջրամբար, Հեր-Հեր համայնք, Վայոց Ձոր Մարզ
Նախագծի մասնակիցները

Տեղական լիազորված մասնակից. Ֆիրմա Գ.Ա.Խ. ՍՊԸ (Հայաստան)

Այլ մասնակիցներ. EnBW Trading GmbH(Գերմանիա)

Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ N13). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին
ՋԳ արտա-նետումների նվազեցում Տարեկան. 5.321 տ CO2 համարժեք:
Գումարային. 53.210 տ CO2 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատվածի ընթացքում:
Կապիտալ ծախսեր -
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:

Նախագծի մշակող

"Էներգոկոր" ՍՊԸ


ԱՍԿ-երը
ստացող կողմը

EnBW Trading GmbH


Նախագծի նպատակը

Ծրագրի գլխավոր նպատակն է` գետերի էներգետիկ պոտենցիալի օգտագործմամբ առանց արտանետումների էլեկտրաէներգիայի արտադրություն և աջակցությունը կլիամայի փոփոխության դեմ պայքարին:


Նախագծի նկարագրությունը

Ֆիրմա Գ.Ա.Խ. ՍՊԸ-ի կողմից իրականացվող Սարավան և Հեր-Հեր ՓՀԷԿ-երի Փոքրածավալ ՄԶՄ ծրագրով (հետագա շարադրանքում` Ծրագիր) նախատեսվում է Վայոց Ձոր մարզում կառուցել երկու փոքր հիդրոէլեկտրակայաններ: Ծրագրի ընդհանուր հզորությունը 6,04 մՎտ է: Ծրագիրը բաղկացած է երկու փոքր ՀԷԿ-ից: Սարավան ՓՀԷկ-ի հզորությունը 5,046 մՎտ մՎտ է, Հեր-Հեր ՓՀԷԿ-ի` 0,995 մՎտ: Ծրագրի իրականացման արդյունքում արտադրած էլեկտրաէներգիան վաճառվելու է Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ին:

Սարավան ՓՀԷԿ-ի տեխնիկական բնութագրերը`

  • Հզորոթյուն - 5,046 մՎտ
  • Էլ. էն. տարեկան արտադրություն - 11,9 մլն կՎտժ
  • Ագրեգատների քանակը - 4

Հեր-Հեր ՓՀԷԿ-ի տեխնիկական բնութագրերը`

  • Հզորոթյուն - 0,955 մՎտ
  • Էլ. էն. տարեկան արտադրություն - 5,19 մլն կՎտժ
  • Ագրեգատների քանակը - 2

Նախագծի կարգավիճակը

Ներկայումս նախագիծը գտնվում է վավերացման փուլում:

Նախագծի ժամանակացույցը

խագծի իրականացումը սկսվել է 2008թ. սեպտեմբերին:

Հիմնական տվյալներ
Նախագծային փաստաթուղթ Ներկայացվել է ԼԱՄ-ին հաստատման համար 2009թ. հուլիսի 7-ին:
Հաստատվել է ԼԱՄ-ի կողմից
2009թ. հուլիսի 18-ին:
Գրանցում Նախագծային փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել ՄԶՄ Գործադիր խորհուրդ գրանցման նպատակով:

Եղվարդ-2 ՓՀԷԿ-ի ՄԶՄ-ը նախագիծ

Եղվարդ-2 ՓՀԷԿ-ի ՄԶՄ-ը նախագիծ Հայաստանում

Սույն էջում բերված է տեղեկատվություն Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմնի կողմից հաստատված նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Եղվարդ-2 փոքր հիդրոէներգետիկ նախագիծ Հայաստանում
Նախագծի տեղակայումը  Օհանավան գյուղ, Արագածոտնի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից. Բուռ Գրուպ ՓԲԸ (Հայաստան)
Այլ մասնակիցներ. Fichtner Carbon Management GmbH (Գերմանիա)
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ N12). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին 
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 8.741 տ CO2 համարժեք:
Գումարային. 61.178 տ CO2 7 տարի տևողությամբ կրեդիտավորման առաջին ժամանակահատվածի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 9 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 21 տարի տևողությամբ (3 անգամ 7 տարի) վերանայվող կրեդիտավորման ժամանակահատված:

Նախագծի մշակող

Fichtner GmbH & Co. KG գերմանական ընկերությունը ԵՄ "Տեխնիկական աջակցություն Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային` կլիմայի գլոբալ փոփոխության իրենց պարտավորությունների կատարման համար" տարածաշրջանային ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:


ԱՍԿ-երը
ստացող կողմը
 

Համաձայն նախագծի մասնակիցների միջև ստորագրված համաձայնագրի, նախագծի իրականացման արդյունքում ստացված արտանետումների սերտիֆիկացված կրճատումների (ԱՍԿ) մի մասը (մինչև 40-ը) կփոխանցվի Fichtner Carbon Management GmbH ընկերությանը, իսկ մնացած մասը կիրացվի միջազգային շուկայում ըստ բանակցությունների արդյունքի:


Նախագծի նպատակը 

Նախագծի համընդհանուր նպատակն է բավարարել էլեկտրաէներգիայի հետզհետե աճող ազգային պահանջարկը` վերականգնվող ռեսուրսներից ստացվող և բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրության միջոցով և վաճառել այն  "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին 15 տարի տևողությամբ` էլեկտրաէներգիայի վաճառքի պայմանագրի դրույթներին համապատասխան:


Նախագծի նկարագրությունը
 

Առաջարկվող նախագծային գործունեության նպատակն է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արզնի-Շամիրամ ոռոգման ջրանցքի ջրաթափի վրա 9.31 ՄՎտ գումարային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումն ու շահագործումը: Նպատակն է նաև գրանցել Եղվարդ-2 ՓՀԷԿ-ը կառուցման ծրագիրը որպես ՄԶՄ նախագիծ:

Եղվարդ-2 ՓՀԷԿ նախագծում օգտագործվում է հիդրոէներգետիկ տեխնոլոգիա` ջրանցքի հոսքում առկա պոտենցիալ էներգիան մեխանիկական, այնուհետև էլեկտրական էներգիայի փոխարկելու նպատակով: Նախագծումում կօգտագործվեն առկա էջքի համար ստանդարտ և աշխարհում ամենուրեք կիրառվող` Պելտոն տիպի երկու տուրբին: Տարեկան 18.21 ԳՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրությունն ուղղակի ձևով կնպաստի Հայաստանում ներկայումս գործող ջերմաէլեկտրակայաններում հանածո վառելիքի օգտագործման հետևանքով առաջացող ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:
 
 Էլեկտրակայանի տեխնիկական ցուցանիշներն են.

  • Հաշվարկային ելքը` 3.2 մ3/վրկ.
  • ՀԷԿ-ով անցնող հոսքը` 22.45 մլն. մ3.
  • Հաշվարկային ելքի դեպքում նախատեսվող կորուստները` 13.91 մ.
  • Տեղակայված հզորությունը` 9.31 ՄՎտ.
  • Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը` 18.21 ԳՎտ/ժ:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • մշտական և ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում.
  • մասնագիտական և մտավոր կարողությունների ստեղծում.
  • երկրի էներգետիկ անվտանգության բարձրացում.
  • վնասակար արտանետումների նվազեցում.
  • անտառահատման և բնական ռեսուրսների դեգրադացման բացառում.
  • կապիտալի ներգրավում և տեղական համայնքի տնտեսական զարգացման խթանում.
  • էներգամատակարարման հուսալիության բարձրացում:

Նախագծի կարգավիճակը

2007թ. նոյեմբերին նախագծի մասնակիցները ստորագրեցին ածխածնային կրեդիտների տնօրինման համաձայնագիր, ըստ որի Fichtner Carbon Management GmbH ընկերությունը պարտավորվում է նախաձեռնել բոլոր անհրաժեշտ գործողություններն ու ծառայությունները` մինչև նախագծից ստացվող ԱՍԿ-երի թողարկումն ու վաճառքը: Մատուցված ծառայությունների դիմաց ընկերությունը կստանա ԱՍԿ-երի որոշակի մասնաբաժին, մինչդեռ ԱՍԿ-երի  մնացած մասը կարող է հանվել վաճառքի:

Ներկայումս նախագծի մասնակիցները բանակցում են բազմազան ածխածնային հիմնադրամների և ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են նախագծի ֆինանսավորմամբ և ԱՍԿ-երի գնմամբ: Ներդրողի ի հայտ գալու դեպքում նախագծի մասնակիցները կնախաձեռնեն նախագծի վավերացումն ու հետագա գրանցումը:

Նախագծի ժամանակացույցը

Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2008թ. հունվարի 1-ին:

Հիմնական տվյալներ 
Հասարակական լսումներ Հասարակական լսումները նախագծի վերաբերյալ անց են կացվել 2007թ. ապրիլի 20-ին:
Նախագծային փաստաթուղթ  Ներկայացվել է ԼԱՄ-ին հաստատման համար 2007թ. մայիսի 21-ին
Հաստատվել է ԼԱՄ-ի կողմից
2007թ. հուլիսի 12-ին
Նախագծային փաստաթուղթը դեռևս չի վավերացվել:  
Գրանցում Նախագծային փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել ՄԶՄ Գործադիր խորհուրդ գրանցման նպատակով:
 

Համապատասխան նկարներ

  
  
  
  
  
 

Հանքավան-1 ՓՀԷԿ ՄԶՄ Ծրագիր

Հանքավան-1 ՓՀԷԿ ՄԶՄ Ծրագիր

Սույն էջում բերված է տեղեկատվություն Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմնի կողմից հաստատված նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Հանքավան-1 ՓՀԷԿ ՄԶՄ ծրագիր
Նախագծի տեղակայումը Հանքավան գյուղ, Կոտայքի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից. "Հ.Ա.Գ. Եռյակ" ՍՊԸ
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ N13). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում դեպի բաշխիչ ցանց
ՋԳ արտա-նետումների նվազեցում Տարեկան. 1.225 տ CO2 համարժեք
Գումարային. 11.825 տ CO2 համարժեք 10 տարվա ընթացքում
Կապիտալ ծախսեր 1,2 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի ֆիքսված ժամանակահատված
Նախագծի մշակող

"Էներգոկոր" ՍՊԸ

ԱՍԿ-երը
ստացող կողմը

Դեռևս բացահայտված չէ:

Նախագծի նպատակը

Ծրագրի հիմնական նպատակն է` առանց արտանետումների էլեկտրաէներգիայի արտադրություն և աջակցում կլիմայի փոփոխության դեմ պայքարին:


Նախագծի նկարագրությունը

Առաջարկվող ծրագրով նախատեսվում է Հայաստանում Միսխանա գետի վրա կառուցել և շահագործել 0.995 Մվտ հոզորւթյամբ Հանքավան-1 փոքր հիդրոէլեկտրակայանը: Հանքավան-1 ՓՀԷԿ-ը կառուցվելու է Կոտայքի մարզում: Հանքավան ՓՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան վաճառվելու է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին:

Հանքավան ՓՀԷԿ-ը օգտագործելու է Միսխանա գետի հիդրոէներգետիկ պոտենցիալը` օգտագործելով գետի 3.0 կմ հատվածը: ՀԷԿ-ը դերիվացիոն տիպի է:

Հիմնական կառույցները`
- Գլխամասային հանգույց
- Ճնշումային դերիվացիոն խողովակաշար
- Կայանային հանգույց
- հեռացնող ջրանցք

ՓՀԷԿ-ում տեղադրվելու են 3 Պելտոն տեսակի հորիզոնական տուրբին 0.995 Մվտ ընդհանուր հզորությամբ: Հանքավան-1 ՓՀԷԿ-ի էներգետիկ բնութագերը հետևյալն են.

Հաշվարկային ճնշում - 81.35 մ.
Հաշվարկային ելք - 1.52 մ3/վրկ.
Տեղադրված հզորություն - 0.995 մՎտ.
Էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրությունը - 2.71 մլն կՎտժ:


Ակնկալվող արդյունքներ
  • աշխատանքային տեղերի ստեղծում,
  • արտասահմանյան ներդրումների ներգրավում,
  • նպաստում տեղական համայնքի տնտեսական զարգացմանը,
  • էներգամատակարարման հուսալիության բարձրացում:

Նախագծի կարգավիճակը

Նախագիծը հաստատվել է Հայաստանում ՄԶՄ ԼԱՄ-ի կողմից 2008թ. օգոստոսի 21-ին: Ներկայումս նախագծի սեփականատերը բանակցություններ է վարում զանազան ածխածնային հիմնադրամների և ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են նախագծի ֆինանսավորման և ԱՍԿ-երի ձեռքբերման մեջ:

Նախագծի ժամանակացույցը Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2009թ. մայիս ամսվա ընթացքում:
Հիմնական տվյալներ
Նախագծային փաստաթուղթ Ներկայացվել է ԼԱՄ-ին հաստատման համար 2008թ. հունիսի 11-ին:
Հաստատվել է ԼԱՄ-ի կողմից 2008թ. օգոստոսի 21-ին:
Նախագծային փաստաթուղթը դեռևս չի վավերացվել:
Գրանցում Նախագծային փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել ՄԶՄ Գործադիր խորհուրդ գրանցման նպատակով:

Ամբերդ ՓՀԷԿ-երի կասկադ ՄԶՄ ծրագիր

Ամբերդ Կասկադ ՄԶՄ ծրագիր

Սույն էջում բերված է տեղեկատվություն Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմնի կողմից հաստատված նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Ամբերդ Կասկադ ՄԶՄ ծրագիր
Նախագծի տեղակայումը Ամպուր և Ամբերդ գետերի, Օրգով համայնք, Արագածոտնի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից. "Ամբերդ ՀԷԿ" ՍՊԸ
Այլ մասնակիցներ. EnBW Trading GmbH (Գերմանիա)
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ N13). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում դեպի բաշխիչ ցանց
ՋԳ արտանետումների նվազեցում Տարեկան. 8.274 տ CO2 համարժեք
Գումարային. 82.741 տ CO2 համարժեք 10 տարվա ընթացքում
Կապիտալ ծախսեր -
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի ֆիքսված ժամանակահատված
ԱՍԿ-երը
ստացող կողմը

EnBW Trading GmbH


Նախագծի նպատակը

Ծրագրի գլխավոր նպատակն է` գետի էներգետիկ պոտենցիալի օգտագործմամբ առանց արտանետումների էլեկտրաէներգիայի արտադրություն և աջակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարին:


Նախագծի նկարագրությունը

Ամբերդ ՀԷԿ ՍՊԸ-ի կողմից իրականացվող Ամբերդ Հիդրոէլեկտրակայանների Կասկադ Փոքրածավալ ՄԶՄ ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզում կառուցել երեք փոքր հիդրոէլեկտրակայաններ: Ծրագրի ընդհանուր դրվածքային հզորությունը 11.54 մՎտ է: Ծրագիրը բաղկացած է փոքր ՀԷկ-երի երեք աստիճանից:

Առաջին կայանի հզորությունը 2.4 մՎտ է, երկրորդինը` 4.27 մՎտ, երրորդինը` 4.87 մՎտ: Ամբերդ ՓՀԷԿ-1-ը շահագործման կհանձնվի 2009 թ-ի ապրիլին, Ամբերդ-2-ը` 2009թ-ի օգոստոսին և Ամբերդ-3-ը` 2010 թ-ի ապրիլին: Ծրագրի իրականացման արդյունքում արտադրած էլեկտրաէներգիան վաճառվելու է Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ին:

Ամբերդ ՓՀԷԿ-1 հիմնական ցուցանիշներն են.
Հաշվարկային ճնշում - 140 մ
Հաշվարկային ելք - 2,4 մ3
Էլ. էն. տարեկան արտադրություն - 5690 ՄՎտժ
Տեղակայված հզորություն - 2,4 ՄՎտ
Խողովակաշարի երկարություն - 2.280 մ

Ամբերդ ՓՀԷԿ-2 հիմնական ցուցանիշներն են.
Հաշվարկային ճնշում - 285 մ
Հաշվարկային ելք - 2,0 մ3
Էլ. էն. տարեկան արտադրություն - 9690 ՄՎտժ
Տեղակայված հզորություն - 4,27 ՄՎտ
Խողովակաշարի երկարություն - 4.000 մ

Ամբերդ ՓՀԷԿ-3 հիմնական ցուցանիշներն են.
Հաշվարկային ճնշում - 295 մ
Հաշվարկային ելք 2.4 մ3
Էլ. էն. տարեկան արտադրություն - 14300 ՄՎտ.ժ
Տեղակայված հզորություն - 4.87 ՄՎտ
Խողովակաշարի երկարություն - 3.000 մ


Նախագծի կարգավիճակը

Նախագիծը վավերացվել է TUV SUD ընկերության և հաստատվել է Հայաստանում ՄԶՄ ԼԱՄ-ի կողմից 2008թ. օգոստոսի 21-ին:

Նախագծի ժամանակացույցը Ամբերդ ՓՀԷկ-1-ը գործարկվելու է 01.04.2009 թ-ին:
Ամբերդ ՓՀԷկ-1-ը գործարկվելու է 01.08.2009 թ-ին:
Ամբերդ ՓՀԷկ-1-ը գործարկվելու է 01.04.2010 թ-ին:
Հիմնական տվյալներ
Նախագծային փաստաթուղթ Ներկայացվել է ԼԱՄ-ին հաստատման համար
2009թ. հուլիսի
14-ին:
Հաստատվել է ԼԱՄ-ի կողմից
2008թ. դեկտեմբերի
7-ին:
Գրանցում Նախագծային փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել ՄԶՄ Գործադիր խորհուրդ գրանցման նպատակով:

ՄԶՄ-ը նախագիծ Միկա-Ցեմենտ ՓԲԸ-ում

Ցեմենտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսի օպտիմալացում և էներգախնայողական տեխնոլոգիաների ներդրում ՄԻԿԱ ՑԵՄԵՆՏ ՓԲԸ-ում

Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն նախագծային փաստաթղթի մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Ցեմենտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսի օպտիմալացում և  էներգախնայողական տեխնոլոգիաների ներդրում
ՄԻԿԱ ՑԵՄԵՆՏ ՓԲԸ-ում
Նախագծի տեղակայումը  Հրազդան քաղաք, Կոտայքի մարզ, ՀՀ 
Նախագծի մասնակիցները  Տեղական լիազորված մասնակից. 
"Միկա Ցեմենտ" ՓԲԸ
Այլ մասնակիցներ. Դանիայի Շրջակա միջավայրի պահպանության գործակալություն (ԴՇՄՊԳ) 
Բնագավառ 4. Մշակող արդյունաբերություն 
Գործունեության մասշտաբը Մեծ
Կիրառված մեթոդոլոգիան ACM0005 (տարբերակ 3) ver. 3. - Բազային գծի կոնսոլիդացված մեթոդաբանություն` ցեմենտի արտադրությունում հումքի խառնման գործընթացի բարելավման ծրագրեիր համար:
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 117.478 տ CO2 համարժեք:
Գումարային. 1,17 tCO2e 10 տարի տևողությամբ կրեդիտավորման ժամանակաշրջանի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 4.3 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը  SusDev Consulting Ltd. 
ԱՍԿ-երը
ստացող կողմը
  
Tricorona AB 
Նախագծի նպատակը 

Նախագծի հիմնական նպատակն է ցեմենտի արտադրության տեխնոլոգիայի օպտիմալացումը` "Միկա Ցեմենտ" ՓԲԸ-ում էներգիայի և հումքի տնտեսման միջոցառումների ներդրման միջոցով: Օպտիմալացումը նշանակում է նաև կլինկերի և ցեմենտի որակի առավել լավ հսկողություն, ինչը հնարավորություն կտա ցեմենտի մեջ ավելացնել  խառնիչ հավելանյութերը և նվազեցնել կլինկերի մասնաբաժինը:

Նախագծի նկարագրությունը 

Ցեմենտի արտադրության ժամանակ արտանետվող ածխածնի երկօքսիդի ոչ էներգետիկ արդյունաբերական արտանետումների խոշորագույն աղբյուրն է: Ածխածնի երկօքսիդն առաջանում է ուղղակիորեն` կլինկերի (միջանկյալ զանգված, որից ստացվում է ցեմենտը) արտադրության ժամանակ կամ անուղղակիորեն` ցեմենտի արտադրության համար օգտագործվող և ջերմաէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի սպառման արդյունքում:

"Միկա Ցեմենտ" ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում ցեմենտ արտադրող երկու ընկերություններից մեկն է: Գործարանը մասնագիտացված է Պորտլանդ ցեմենտի արտադրության գործընթացում և կիրառում է այդ նպատակով առավել էներգաինտենսիվ թաց արտադրության տեխնոլոգիա, որի համար նախատեսված հիմնական սարքավորումներն արտադրվել են նախկին Խորհրդային Միության արտադրողների կողմից մինչև 1971 թվականը, երբ հանածո վառելիքի էժանությամբ պայմանավորված էներգաարդյունավետությունը չէր դիտարկվում իբրև առաջնայնություն: Արդյունքում գործարանի էներգասպառման ցուցանիշներն աշխարհի լավագույն փորձի վրա հիմնված նմանօրինակ թաց արտադրության տեխնոլոգիաների հետ համեմատած,  բարձր են: "Միկա Ցեմենտ"-ում առավելագույն էներգիա սպառող գործընթացները կապված են հումքի, կլինկերի և հավելույթների աղացման, կլինկերի վառարանների տաքացման և ցեմենտի արտադրության հետ:

Այդ իսկ պատճառով ցեմենտի արտադրության տեխնոլոգիայի օպտիմալացումը, ինչպես նաև էներգիայի և հումքի տնտեսման միջոցառումների ներդրումը "Միկա Ցեմենտ"-ում գործարանի ղեկավարությունը սկսեց դիտարկել որպես բարձր առաջնայնության խնդիր:

Առաջարկվող նախագծային գործունեության շրջանակներում նախատեսվում է հետևյալ միջոցառումների իրականացումը.

  • խարամի կիրառման վրա հիմնված տեխնոլոգիայի ներդրում` կավի բաղադրիչը խարամով  փոխարինելու և հումքի համար նախատեսված երկու աղացները մասնակիորեն փոխարինելու համար.
  • վառարանի ներքին ջերմափոխանակիչների վերակառուցում.
  • վառելիքի ռացիոնալ այրման համակարգի ներդրում.
  • ցեմենտի երկու վառարանների վերակառուցում` ներքին սարքավորումների, աղացման գործընթացում կիրառվող մետաղյա գնդերի ամբողջական փոխարինմամբ և զատիչի տեղադրմամբ:

Նախատեսվող միջոցառումների արդյունքում արտանետումների ակնկալվող կրճատումն, ըստ հաշվարկների, կկազմի 0.1947 տոննա CO2/տոննա ցեմենտ: Ընդ որում ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը վառելիքի տնտեսումից կկազմի 0.1821 տոննա CO2/տոննա ցեմենտ, իսկ էլեկտրաէներգիայի տնտեսումից` 0.0126 տոննա CO2/տոննա ցեմենտ կամ ընդհանուր կրճատման 6.47-ը:

Ջերմոցային գազերի արտանետումների տարեկան նվազեցումը կախված է ցեմենտի տարեկան արտադրությունից, որը նախատեսվում է ավելացնել յուրաքանչյուր տարի: Նախագծային գործունեության իրականացման արդյունքում արտանետումների նվազեցումը 10 տարի տևողությամբ հաստատագրված վարկավորման շրջանում կկազմի մոտավորապես 1.178 մլն. tCO2: Սակայն արտանետումների իրական նվազեցումը կգնահատվի չափման արդյունքների հիման վրա (փաստացի գնահատում):

"Միկա Ցեմենտ" ՓԲԸ-ն մասնակցում է նախագծին որպես նախագիծն ընդունող կողմ: Գործարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Հրազդան քաղաքում: Այն զբաղեցնում է 540 հազ. մ2 տարածք և ունի տարեկան 1.2 մլն. տոննա ցեմենտ նախագծային արտադրական հզորություն:

Ձեռնարկությունն ունի ավելի քան 30 տարվա պատմություն: Այն շահագործման է դրվել 1970թ., որպես Հրազդանի լեռնարդյունաբերական կոմբինատի կառուցվածքային ստորաբաժանում: 1977թ. ձեռնարկությունը վերակազմավորվել է "Հրազդանի ցեմենտի գործարանի",  դառնալով տարածաշրջանում հիմնական ցեմենտ արտադրողներից մեկը: Ձեռնարկության արտադրանքը ոչ միայն սպառվել է ներսում, այլ նաև արտահանվել է Վրաստան և Ադրբեջան: Սակայն 1992թ.-ից մինչև 2001թ. սեփականաշնորհումը գործարանի շահագործումը կայուն չի եղել: Ցեմենտի արտադրությունն այդ ժամանակաշրջանում կտրուկ նվազել էր` տնտեսական ճգնաժամի և Հայաստանի տրանսպորտային շրջափակման հետևանքով:

Սեփականաշնորհումից և "Միկա Ցեմենտ" ՓԲԸ-ի հիմնադրումից հետո ցեմենտի արտադրության ծավալը հետզհետե աճեց: 2004թ. այն կազմեց 240 հազ. տոննա` 2001թ. արտադրված 14.5 հազ. տոննայի դիմաց:


Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • մշտական և ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում.
  • մասնագիտական և մտավոր կարողությունների ստեղծում.
  • վնասակար արտանետումների նվազեցում. 
  • ցեմենտի կայուն և արդյունավետ արտադրություն:

Նախագծի կարգավիճակը

Նախագծային գաղափարի նկարագրությունը ներկայացվել է ԼԱՄ-ի քննարկմանը 2005թ. մարտի 2-ին և հավանության է արժանացել 2005թ. հունիսի 17-ին:

Նախագծային փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել 2006թ. հոկտեմբերի 5-ին և ներկայացվել է վավերացման:

Համաձայն նախագծային փաստաթղթի, նախագծային գործունեությունից ստացված արտանետումների սերտիֆիկացված կրճատումները պետք է փոխանցվեին ԴՇՄՊԳ-ին: Սակայն 2007 թվականին ԴՇՄՊԳ-ն գործարանի ղեկավարությանը տեղեկացրեց առաջարկվող նախագծային գործունեությանը մասնակցելուց իր հրաժարվելու մասին:

2007թ. դեկտեմբերին մի շարք հանդիպումներից և քննարկումներից հետո գործարանի ղեկավարությունը համաձայնություն ձեռք բերեց Tricorona AB ընկերության հետ, կնքելով արտանետումների կրճատումների գնման պայմանագիր, որով նախատեսվում է վաճառքի հանել առաջին վարկավորման շրջանում նախագծից ստացված արտանետումների սերտիֆիկացված կրճատումները: Համաձայն հիշատակված պայմանագրի, 2008 թվականին Tricorona AB ընկերությունը կնորացնի գոյություն ունեցող նախագծային փաստաթուղթը և կնախաձեռնի դրա վավերացումը և հաստատումը ազգային մարմինների կողմից:

Նախագծի ժամանակացույցը  Նախատեսվում է շինարարական աշխատանքները մեկնարկել 2008թ. վերջին: 
Հիմնական տվյալներ 
Նախագծային գաղափարի նկարագրություն  Ներկայացվել է ԼԱՄ-ի հավանությանը 2005թ. հունիսի 2-ին
Արժանացել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ի հավանությանը 2005թ. հունիսի 17-ին
Նախագծային փաստաթուղթ  Նախագծային փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել 2006թ. հոկտեմբերի 5-ին:
Նախագծային փաստաթուղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԼԱՄ-ի հաստատմանը:
Գրանցում Նախագծային փաստաթուղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը:
Հասարակական լսումներ  Հանրային լսումները նախագծի վերաբերյալ անց են կացվել 2006թ. մայիսի 18-ին
 

Համապատասխան նկարներ

        

Կասկադ Կրեդիտ միավորված ՀԷԿ-երի նախագիծ

Կասկադ Կրեդիտ փոքրամասշտաբ ՀԷԿ-երի միավորված նախագիծ

Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն նախագծային փաստաթղթի մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Կասկադ Կրեդիտ փոքրամասշտաբ  ՀԷԿ-երի միավորված նախագիծ
Նախագծի տեղակայումը 
  • Խնձորուտ գետ, Տավուշի մարզ, ՀՀ
  • Այրի գետ, Սյունիքի մարզ, ՀՀ
  • Արտաշատի ջրանցք, Այգեզարդ գյուղ, Արարատի մարզ, ՀՀ
  • Աղստև գետ, Դիլիջան քաղաք, 
  • Տավուշի մարզ, ՀՀ
  • Խարաչոբան գետ, Լեռնապատ գյուղ, 
  • Լոռու մարզ, ՀՀ
  • Տանձուտ գետ, Վահագնի գյուղ, 
  • Լոռու մարզ, ՀՀ
  • Չանախչի գետ, Դեբետ գյուղ, 
  • Լոռու մարզ, ՀՀ
  • Ադջիդադգ-Գեղի ջրային խողովակատար, Կապան գյուղ, Սյունիքի մարզ, ՀՀ
  • Բովաձոր և Ստեփանավան գյուղեր, 
  • Լոռու մարզ, ՀՀ
  • Որոտան գետ, Ույց գյուղ, Սյունիքի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները

Տեղական լիազորված մասնակից.
(i) Կասկադ Կրեդիտ. (ii) Ատլաս էներգո ՍՊԸ. (iii) Զորաքար ՓԲԸ. (iv) Բիթլիս Մեն ՍՊԸ. (v) Էլենեքս ՍՊԸ. (vi) Լեռնապատի Կանթեղ ՍՊԸ. (vii) Ապահով Տանիք ՍՊԸ. (viii) Մավր ՍՊԸ. (ix) Լեռ ՍՊԸ. (x) Հոսք ՍՊԸ. (xi) Սյունիք ՍՊԸ
Այլ մասնակիցներ. 
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (Միացյալ Թագավորություն)

Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ 11) Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին
ACM0002 - Բազային գծի կոնսոլիդացված մեթոդաբանություն` վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխիչ ցանցին մատակարարելու համար 
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 25.794 տ CO2 համարժեք:
Գումարային. 257.937 tCO2e 10 տարի տևողությամբ կրեդիտավորման ժամանակաշրջանի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 7,7 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը

ICF International

ԱՍԿ-երը
ստացող կողմը
  
Դեռևս բացահայտված չէ:
Նախագծի նպատակը 

Նախագծի նպատակն է վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով  գործարկել և շահագործման ներկայացնել տասը փոքր հիդրոէլեկտրակայաններ (վեցը` գետի բնական հունի վրա և չորսը` արհեստական ջրաթափերի վրա կառուցված), յուրաքանչյուրը 3.6 ՄՎտ չգերազանցող հզորությամբ, միավորելով դրանք մեկ միասնական ՄԶՄ նախագծի ներքո:


Նախագծի նկարագրությունը
 

Տասը էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը 14,839 ՄՎտ է, իսկ էլեկտրաէներգիայի նախատեսվող միջին տարեկան արտադրությունը` 69,459 ՄՎտ/ժ:

Բոլոր տասը մինի-էլեկտրակայանները ֆինանսավորում և խորհրդատվական ծառայություններ են ստանում Կասկադ Կրեդիտ ՓԲԸ-ից, որը գտնվում  է Հայաստանում և հանդես է գալիս որպես նախագիծն առաջարկող և նպատակային ֆինանսավորում տրամադրող ընկերություն: Ընկերությունն իր հերթին վարկեր է ստացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (7 մլն. ԱՄՆ դոլար) և Համաշխարհային բանկից (5 մլն. ԱՄՆ դոլար) և իր սեփական միջոցներից տրամադրել է ևս 3 միլիոն ԱՄՆ դոլար: Տասը նախագծերը համախմբելու նպատակն է նվազեցնել գործառնական և փաստաթղթերի նախապատրաստման հետ կապված ծախսերը փոքր հիդրոէլեկտրակայաններից յուրաքանչյուրի համար:

Բոլոր տասը հիդրոէլեկտրակայանները պատկանում են միևնույն տիպին, կատեգորիային և տեխնոլոգիային (հիդրոէլեկտրաէներգիայի արտադրություն): Էլեկտրաէներգիան կմատակարարվի միասնական "Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ին:

Այս համախմբված նախագծերի մշակումը կհանգեցնի ընդհանուր առմամբ 257,937 tCO2e ծավալի արտանետումների կրճատմանը և կփոխարինի "Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ի ընդհանուր համակարգում ածխածնային տեսանկյունից առավել ինտենսիվ էլեկտրաէներգիայի արտադրությանը:


Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների բազմազանեցում.
  • հիդրո- և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների օգտագործում.
  • տեղական բնակչության զբաղվածության հնարավորությունների ընդլայնում նախագծի իրականացման և շահագործման ժամանակաընթացքում:

Նախագծի կարգավիճակը

Նախագծի վավերացման գործընթացն իրականացվում է SGS United Kingdom Ltd. ընկերության կողմից: Միևնույն ժամանակ, նախագծային փաստաթուղթը ներկայացվել է Հայաստանում ՄԶՄ ԼԱՄ-ի հաստատմանը: Փաստաթուղթը վերադարձվել է նախագծի մասնկիցներին ԼԱՄ-ի կողմից բացահայտված թերությունները ուղելու նպատակով:


Նախագծի ժամանակացույցը

Համաձայն նախագծային փաստաթղթի, նախագծի առաջին կրեդիտավորման ժամանակահատվածը կմեկնարկվի է 2008թ. հունվարի 1-ին:

Հիմնական տվյալներ 
Նախագծային փաստաթուղթ  Նախագծային փաստաթուղթը ներկայացվել է ՄԶՄ ԼԱՄ-ին 2007թ. դեկտեմբերի 29-ին:
Վավերացումն իրականավում է SGS United Kingdom Ltd. ընկերության կողմից (վավերացման հաշվետվությունը դեռևս առկա չէ):
Գրանցում Նախագծային փաստաթուղթն առայժմ չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը:

Գեղարոտ ՓՀԷԿ-ի ՄԶՄ-ը նախագիծ

Գեղարոտ փոքր հիդրոէլեկտրակայանի նախագիծ Հայաստանում

Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն նախագծային փաստաթղթի մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:

Նախագծի անվանումը Գեղարոտ փոքր հիդրոէլեկտրակայանի նախագիծ Հայաստանում
Նախագծի տեղակայումը  Արագած գյուղ, Արագածոտնի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից. "Էլ-Կաս ՍՊԸ"
Այլմասնակիցներ. Tricorona AB 
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին 
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 3.268 տ CO2 համարժեք:
Գումարային. 22.876 tCO2e 7 տարի տևողությամբ կրեդիտավորման առաջին ժամանակահատվածի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 3 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 21 տարի տևողությամբ (3 անգամ 7 տարի) վերանայվող կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը

"Զետտալումեն" ՍՊԸ

ԱՍԿ-երը
ստացող կողմը
  
Tricorona AB 

Նախագծի նպատակը 

Նախագծի համընդհանուր նպատակն է բավարարել էլեկտրաէներգիայի հետզհետե աճող ազգային պահանջարկը` վերականգնվող ռեսուրսներից ստացվող և բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրության միջոցով և վաճառել այն  □Հայաստանի էլեկտրական ցանցեր□ ՓԲԸ-ին 15 տարի տևողությամբ` էլեկտրաէներգիայի վաճառքի պայմանագրի դրույթներին համապատասխան:


Նախագծի նկարագրությունը
 

Առաջարկվող նախագծային գործունեության նպատակն է Արագած լեռան ստորոտին, Գեղարոտ գետի վրա 3.6 ՄՎտ գումարային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայանի գործարկումն ու շահագործումը: Նախատեսվում է, որ Գեղարոտ ՓՀԷԿ-ը կարտադրի տարեկան 12.37 ԳՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Գեղարոտ փոքր հիդրոէլեկտրակայանը հիմնականում բաղկացած է օժանդակ կառույցներով գլխային հանգույցից, ներկառուցված ճնշումային խողովակատարից և հիդրոմեխանիկական և էլեկտրական սարքավորումներով հագեցված ՀԷԿ-ի շենքից:

Գեղարոտ ՓՀԷԿ-ի գլխային հանգույցը տեղակայված է Արագած լեռան  ստորոտին գտնվող հեռավոր վայրում: Գլխային հանգույցի միջոցով ապահովվում է ջրի փոխանցումը դեպի առբերիչ ջրանցք: Գլխային հանգույցում նախատեսված չէ ջրի օրական կարգավորման ավազան:

Գեղարոտ ՓՀԷԿ-ում օգտագործվում է 338 մ բնական էջքը գլխային հանգույցի և Արագած գյուղի միջև:


Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • մշտական և ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում.
  • երկրի էներգետիկ անվտանգության բարձրացում.
  • վնասակար արտանետումների նվազեցում.
  • կապիտալի ներգրավում և տեղական համայնքի տնտեսական զարգացման խթանում.
  • էներգամատակարարման հուսալիության բարձրացում:

Նախագծի կարգավիճակը

Նախագծային փաստաթղթի վերջնական ամփոփումից հետո այն պաշտոնապես ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը` որպես TACIS ծրագրի հիմնական շահառուի: 2006թ. նախարարությունը փոխանցել է փաստաթուղթը Հոկայդո էլեկտրիկ փաուերս Կո. ընկերությանը հետագա լրամշակման և ընթացք տալու համար: 2007թ. մայիսին Հոկայդո էլեկտրիկ փաուերս Կո ընկերությունը տեղեկացրել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ին նախագծին իր մասնակցությունը դադարեցնելու մասին` արտանետումների սերտիֆիկացված կրճատումների (CERs) փոքր քանակի և Կիոտոյի արձանագրության գործողության ժամկետին հաջորդող ժամանակահատվածի անորոշությունների պատճառով:

2007թ. դեկտեմբերի 10-ին մի շարք հանդիպումներից և քննարկումներից հետո նախագծի սեփականատերը  Tricorona AB ընկերության հետ կնքեց արտանետումների կրճատումների գնման պայմանագիր, որով նախատեսվում է վաճառքի հանել առաջին վարկավորման շրջանում նախագծից ստացված արտանետումների սերտիֆիկացված կրճատումները (CERs): Համաձայն հիշատակված պայմանագրի, 2011 թվականին Tricorona AB ընկերությունը արդիականացներց գոյություն ունեցող նախագծային փաստաթուղթը և կնախաձեռնի դրա վավերացումը և հաստատումը ազգային մարմինների կողմից:


Նախագծի ժամանակացույցը

Համաձայն նախագծային փաստաթղթի, նախագծի առաջին վարկավորման շրջանը կմեկնարկի 2013թ.:  

Հիմնական տվյալներ 
Նախագծային փաստաթուղթ  Նախագծային փաստաթուղթը ներկայացվել է ՄԶՄ ԼԱՄ-ի հաստատմանը 2012թ. փետրվարի 22-ին:
 
Գրանցում Նախագծային փաստաթուղթն առայժմ չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը:
 

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Անտառապատման ՄԶՄ-ը նախագիծ Լոռիում

Համայնքային անտառապատման անտառվերականգնման նախագիծ ՀՀ Լոռու մարզում

Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն նախագծային փաստաթղթի մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Համայնքային անտառապատման / անտառվեռականգնման նախագիծ ՀՀ Լոռու մարզում
Նախագծի տեղակայումը  Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն
Նախագծի մասնակիցները  Տեղական լիազորված մասնակից. 
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 25 գյուղական համայնքներ (նախագծի համատեղ իրականացման վերաբերյալ համագործակցության հուշագրեր են ստորագրվել Fichtner ընկերության և  25 ընտրված գյուղական համայնքների միջև)
Այլ մասնակիցներ.
Fichtner GmbH & Co. KG (Գերմանիա)
Բնագավառ 14. Անտառապատում / անտառվերականգնում
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AR-AMS0001 (տարբերակ 1) - Բազային գծի և մոնիտորինգի մեթոդոլոգիա անտառապատման/անտառվերականգնման համապատասխան փոքրամասշտաբ նախագծային գործունեությունների համար:
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 8.000 տ CO2 համարժեք:
Գումարային. 160.000 tCO2e 20 տարի տևողությամբ կրեդիտավորման վերականգնվող ժամանակահատվածի ընթացքում:
Կապիտալ ծախսեր  -
Կրեդիտավորման ժամանակահատված 60 տարի տևողությամբ (3 անգամ 20 տարի) վերանայվող կրեդիտավորման վերանայվող ժամանակահատված:
Նախագծի մշակողը 

Fichtner GmbH & Co. KG գերմանական ընկերությունը ԵՄ "Տեխնիկական աջակցություն Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային` կլիմայի գլոբալ փոփոխության իրենց պարտավորությունների կատարման համար" տարածաշրջանային ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:  

ԱՍԿ-երը
ստացող կողմը
  
Դեռևս բացահայտված չէ:
Նախագծի նպատակը 

Նախագծի նպատակն է աջակցել և նպաստել Հայաստանում, մասնավորապես Լոռու մարզում, համայնքային անտառապատման և անտառվերականգնման գործունեության իրականացմանը: 


Նախագծի նկարագրությունը
 

Լոռին երկրում աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշներ ունեցող այն սակավաթիվ շրջաններից է, որտեղ բնական և կլիմայական պայմանները նպաստավոր են առանց արհեստական ոռոգման անտառների հիմնադրման համար: Առաջարկվող անտառապատման/ անտառվերականգնման նախագծային գործունեությունը նպատակ ունի նպաստել անտառների աճեցմանը մարգագետինների և վարելահողերի վրա` համաձայն անտառապատման/անտառվերականգնման նախագծերի համար նախատեսված բազային գշի և մոնիտորինգի պարզեցված մեթոդոլոգիայի պահանջներին:

Երկիրն ունի սակավ անտառային ռեսուրսներ, որոնք ներկայումս խիստ ծանրաբեռնված են: Առաջարկվող անտառապատման/ անտառվերականգնման գործունեության միջոցով ածխածնի կլանման բարենպաստ ազդեցությունը խթանիչ դեր կխաղա անտառների հիմնադրման գործում, նպաստելով ցածր եկամուտներ ունեցող համայնքների կայուն զարգացմանը:

Առաջարկվող նախագիծն ունի հստակ համայնքային կողմնորոշում և կիրականացվի երկրի ամենամեծ, սակայն միաժամանակ ամենաաղքատ վարչական տարածքներից մեկում` Լոռում: անտառապատման/ անտառվերականգնման նախագծային գործունեությունն իրականացնելու համար համապատասխան շրջան ընտրելիս հաշվի է առնվել նաև բնության մեկ այլ կարևոր գործոն` կլիմայական պայմանները:

Պահպանելով նախագծին կամավոր մասնակցության սկզբունքը, երկրի TACIS-ի գրասենյակը ՀՀ բնապահպանության նախարարության անունից պատրաստել է պաշտոնական նամակ` ուղղված Լոռու տեղական ինքնակառավարման մարմիններին, որտեղ նշվում է ընթացիկ նախաձեռնության նպատակն ու խնդիրները: Դրան զուգընթաց իրականացվել են մի շարք համայնքային հանդիպումներ և տեղանքի այցելություններ` նախագծի իրականացման վայրի նույնականացումն արագացնելու և համայնքային մասնակցությունը խթանելու համար:

Դիտարկվող համայնքների մեծ մասը խիստ  հետաքրքրված է անտառապատման/ անտառվերականգնման նախագծին մասնակցելու հնարավորությամբ, ընդգծելով ակնկալվող դրական սոցիալտնտեսական ազդեցությունները, մասնավորապես տեղական մակարդակով աշխատատեղերի ստեղծումը, աղքատության նվազեցումը և համայնքային անտառների զարգացումը: Տեղական համայնքների կողմից նշվել են նաև մի շարք բնապահպանական հարցեր` էրոզիայի կանխարգելման, ջրային ռեսուրսների և մակերևութային հոսքերի կարգավորման, միկրոկլիմայի բարելավման, հեղեղային հոսքերի բացառման, կենսաբազմազանության հարստացման և մի շարք այլ հարցերի տեսանկյունից: Որոշակի համայնքներ ընդունում էին նախագծի գրավչությունը, սակայն չէին կարող միանալ նախաձեռնությանը` առաջարկվող անտառապատման/անտառվերականգնման գործունեության համար համապատասխան հողերի բացակայության պատճառով:

Առաջարկվող նախագիծը կներառի մի շարք համեմատաբար փոքր հողատարածքներ Լոռու մարզի ցածր եկամուտներ ունեցող համայնքներում և կզբաղեցնի մոտավորապես 1000 հա տարածք: Նախագծի համար նախատեսված տարածքի սահմանափակումը հիմնված է փոքրածավալ նախագծերի համար կիրառվող մեթոդաբանության վրա, քանի որ նախագծով նախատեսվում է տարեկան ոչ ավելի քան 8 կիլոտոննա CO2 զուտ մարդածին ջերմոցային գազերի կլանում: Անտառապատման/ անտառվերականգնման նախագծի իրականացման համար սահմանված այլ ցուցանիշները կապված են անտառի նպատակային տեսակների ընտրության, անտառատնկման խտության, կառավարման տեխնիկայի, տեղանքի այլ ցուցանիշների հետ:

Դեռևս առկա են տեղանքի նույնականացման մի շարք միջոցառումներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել անտառապատման / անտառվերականգնման նախագծի համար համապատասխան տարածքներ հստակորեն սահմանելու համար:

Նախատեսվող միջոցառումներն են`

  • ընտրված համայնքներում առաջարկվող անտառապատման/անտառվերականգնման վայրերի տեխնիկական զննումը. արդյոք, դրանք համապատասխանու՞մ են անտառապատման/անտառվերականգնման փոքրամասշտաբ նախագծային գործունեության ներքո առաջադրվող հողերի համապատասխանության պահանջներին.
  • ընտրված համայնքներում անտառապատման/անտառվերականգնման վայրերի աշխարհագրական կոորդինատները պարունակող քարտեզների պատրաստում.
  • հողը տնօրինողից (համայնքային/մասնավոր սեփականատիրոջից) հողի սեփականությունը կամ տնօրինման իրավունքը հաստատող իրավական փաստաթղթերի ձեռքբերում: 

Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • աշխատատեղերի ստեղծում և աղքատության նվազեցում.
  • համայնքային անտառների զարգացում.
  • ածխածնի կլանում.
  • էրոզիայի վերահսկում, մասնավորապես բլրաշատ վայրերում.
  • ջրբաժանների կարգավորում և կենսաբազմազանության ընդլայնում.
  • համայնքների ընդհանուր միկրոկլիմայի բարելավում.
  • անտառի կողմնարդյունքների օգտագործում:

Նախագծի կարգավիճակը

Նախագծային փաստաթղթի վերջնական ամփոփումից հետո այն պաշտոնապես ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը` որպես TACIS ծրագրի հիմնական շահառուի: Այդ ընթացքում, ինչպես Fichtner ընկերությունը, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարարությունը բանակցել են բազմազան դոնոր կազմակերպությունների և ածխածնային հիմնադրամների հետ` նախագծի ֆինանսավորումն ապահովելու համար: Սակայն առայժմ օտարերկրյա ընկերություններն առանձնակի հետաքրքրություն չեն ցուցաբերել, ինչը պայմանավորված է նախագծի բարձր ռիսկով և նախագծի այս կատեգորիայի հետ կապված անորոշություններով:

Նախագծի ժամանակացույցը  Պետք է որոշվի նախագծի մասնակիցների և պոտենցիալ ներդրողների կողմից:
Հիմնական տվյալներ 
Հասարակական լսումներ Առաջարկվող նախագծային գործունեության վերաբերյալ զեկույցը պատրաստվել և ներկայացվել է տեղական համայնքներին և ղեկավար մարմիններին 2006թ. սեպտեմբերի 27-ին
Նախագծային փաստաթուղթ  Նախագծային փաստաթղթի նախագիծն ամփոփվել և ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը 2006թ. նոյեմբերի 23-ին
Նախագծային փաստաթւղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԼԱՄ-ի հաստատմանը: 
Վավերացումը կիրականացվի նախագծի ներդրողների և ԱՍԿ-երի պոտենցիալ գնորդների բացահայտումից հետո:
Գրանցում Նախագծային փաստաթուղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը:
Հասարակական լսումներ  Նախագծի իրականացման վերաբերյալ Fichtner ընկերության և տեղական համայնքների միջև փոխըմբռնման հուշագրերը ստորագրվել են 2006թ. սեպտեմբերի 27-ին: 
 

Համապատասխան նկարներ

  
  
  
  
  
  
 

ԿՋ-ը վերականգնում Ավան թաղամասում

Ջեռուցման և տաք ջրամատակարարման վերականգնում Երևան քաղաքի Ավան թաղամասում

Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն  նախագծային գաղափարի նկարագրության մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը Ջեռուցման և տաք ջրամատակարարման վերականգնում Երևան քաղաքի Ավան թաղամասում
Նախագծի տեղակայումը  Ավան թաղամաս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
Նախագծի մասնակիցները  Տեղական լիազորված մասնակից. 
"ՀայՌուսկոգեներացիա" ՍՊԸ
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-II.B. - Էլեկտրաէներգիայի մատակարարման արդյունավետության բարձրացում
AMS-III.B. - Հանածո վառելիքի փոխարինում
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 36.924 տ CO2 համարժեք:
Կապիտալ ծախսեր 21,3 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 21 տարի տևողությամբ (3 անգամ 7 տարի) վերանայվող կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը ՄԱԶԾ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ածխածնային հիմնադրամ: 
ԱՍԿ-երը
ստացող կողմը
  
ՄԱԶԾ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ածխածնային հիմնադրամ:
Նախագծի նպատակը 

Նախագծի շրջանակներում նախատեսվում է վերականգնել կենտրոնացված ջերմամատակարարումը Երևան քաղաքի Ավան թաղամասի բնակելի շենքերում:

Նախագծի նկարագրությունը 

Իննսունական թվակկաների տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման վրա հիմնված նախկին` զգալիորեն կենտրոնացված ջեռուցումը Հայաստանի բոլոր քաղաքներում գործնականում փլուզվեց, և բնակիչները ջեռուցման իրենց կարիքները հոգալու համար ստիպված էին օգտագործել էլեկտրականություն, փայտանյութ, գազ, նավթ կամ այլ պատահած միջոցներ: Նախագծով նախատեսվում է վերականգնել կենտրոնացված թաղային ջեռուցման համակարգը մայրաքաղաք Երևանի ծայրամասում գտնվող Ավան բնակելի թաղամասում: Ի տարբերություն Հայաստանում նախկինում իրականացված փորձնական ծրագրերի, կվերականգնվի ոչ միայն բնակարանային ջեռուցումը, այլ նաև տաք ջրի մատակարարումը: Բացի այդ, կտեղադրվի 13.48 ՄՎտ կոգեներացիոն սարք` էլեկտրաէներգիա արտադրելու և բաշխիչ ցանցին փոխանցելու համար:

 ՀՀ բնապահպանության նախարարությանը կից աշխատանքային խումբը մշակել է նշված վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորումը: ԱՄԶԾ/ԳԷՖ "Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում"  ծրագրի շրջանակներում հետագա աջակցություն է ցուցաբերվել այդ փաստաթղթի քննարկմանն ու բարելավմանը, իսկ ստացված արդյունքներն ու վերջնական առաջարկները ներկայացվել են 2006 թվականին դանիական "Ռամբոլլ" խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված "Երևան քաղաքի Դավթաշեն և Ավան համայնքներում ջեռուցման և տաք ջրամատակարարման վերականգնման նախնական հիմնավորման" փաստաթղթում:  

Նախագծի իրականացման նպատակով "Եվրոսիբէներգո-էնջինիրինգ" ՍՊԸ-ի (Ռուսաս-տան), պոտենցիալ ներդրողի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: 2006թ. օգոստոսին հիմնադրվել է "Հայռուսկոգեներացիա" ՍՊԸ-ն, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է "Եվրոսիբէներգո-էնջինիրինգ" ընկերությանը, իսկ որոշակի, փոքր մասը` Ավան համայնքին:

Նախագծով նախատեսվում են հետևյալ աշխատանքները.

  • (i) 12.3 ՄՎտ հզորությամբ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության նոր տեղակայանքի հիմնադրում` ջերմամատակարարման հիմնական պահանջարկը բավարարելու համար. (ii) միայն ջերմային արդյունավետ կաթսաների տեղադրում` ջեռուցման ժամանակաշրջանի առավելագույն պահանջարկը բավարարելու համար (60 ՄՎտ).
  • խմբային ջերմային ենթակայանների ամբողջական վերակառուցում (ջերմափոխանակիչներ, էներգաարդյունավետ շրջանառության պոմպեր, ճնշումային վերահսկման համակարգեր և այլն).
  • հին առաջնային և երկրորդական ցանցային պոմպերի 100-նոց փոխարինում.
  • շենքերում ներքին ջերմային ցանցերի վերականգնում, ներբնակարանային չափիչ և այլ սարքավորումների տեղադրում:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • CO2-ի և այլ աղտոտիչ արտանետումների նվազեցում.
  • ներմուծվող հանածո վառելիքի արդյունավետ օգտագործում.
  • ներբնակարանային օդի որակի, հարմարավետության և անվտանգության աստիճանի բարելավում այն բնակարաններում, որոնք ներկայումս ջեռուցվում են անհատական ջեռուցման սարքավորումներով.
  • բնակարանատերերի և հանրային սպառողների համար մատչելի և հուսալի ջերմամատակարարման ապահովում.
  • նոր տեխնոլոգիաների փոխանցում.
  • երկրի համար օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում.
  • ներբնակարանային էներգախնայողություն.
  • էներգետիկ ծառայություններ մատուցողների համար զբաղվածության նոր հնարավորությունների ստեղծում:

Նախագծի կարգավիճակը

Նախագծային գաղափարի նկարագրությունը ներկայացվել է ՄԱԶԾ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ածխածնային հիմնադրամի գլխամասային գրասենյակ` առաջարկվող նախագծային գործունեության գնահատման և հետագա հաստատման համար:

Նախագծի ժամանակացույցը  Կառուցման փուլը. 3 տարի (համակարգի առանձին մասերի մասնակի փոխանցումն ակնկալվում է մեկ տարի հետո): Շահագործման տևողությունը` 20 տարի: Սկիզբը` 2008թ. հունվարին:
Հիմնական տվյալներ 
Նախագծային գաղափարի
նկարագրություն
Ներկայացվել է ՄԱԶԾ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ածխածնային հիմնադրամի գլխամասային գրասենյակ` առաջարկվող նախագծային գործունեության գնահատման և հետագա հաստատման համար:
Նախագծային փաստաթուղթ  Նախագծային փաստաթուղթն դեռևս չի մշակվել: 
Գրանցում Նախագծային փաստաթուղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը:
 

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Արաքսի կենսագազի գործարան ՄԶՄ նախագիծ

"Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ում թռչնաղբից կենսագազի օգտահանման և ջերմային (էլեկտրական) էներգիայի արտադրության նախագիծ

Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն նախագծային գաղափարի նկարագրության մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:

 

Նախագծի անվանումը "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ում թռչնաղբից կենսագազի օգտահանման և ջերմային (էլեկտրական) էներգիայի արտադրության նախագիծ
Նախագծի տեղակայումը Ջրարբի գյուղ, Արմավիրի մարզ, Հայաստանի Հանրապետություն
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից.
"Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ
Բնագավառ 13. Թափոնների կառավարում և տեղադրում
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS - III.D - Մեթանի օգտահանում անասնապահական թափոնների կառավարման համակարգերում
AMS - I.D- Վերականգնվող էներգիայի արտադրություն ցանցի համար
ՋԳ արտա-նետումների նվազեցում Տարեկան. 47.118 տ CO2 համարժեք:
Կապիտալ ծախսեր 4 մլն. Եվրո
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագիր
ԱՍԿ-երը
ստացող կողմը
-
Նախագծի նպատակը

Նախագծի հիմնական նպատակն է նվազեցնել թռչնաղբից առաջացող ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը, բարելավելով "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ում անասնապահական թափոնների գործածության ներկայումս կիրառվող համակարգը և օգտագործելով (այրելով) նախագծի իրականացման արդյունքում առաջացող կենսագազը կոգեներացիոն համակարգում` էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության նպատակով: Արտադրվող էլեկտրական էներգիան կառաքվի բաշխիչ ցանց, փոխարինելով (արտամղելով) էներգահամակարգում գործող ածխաջրածնային վառելիք օգտագործող ջեմային կայանների կողմից արտադրված էներգիան: Նախագծի լրացուցիչ նպատակներից է "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ում առաջացող օրգանական թափոնների (թռչնաղբի) մշակումը, վնասազերծումը և պարարտանյութի արտադրությունը:

Առաջարկվող նախագծային գործունեությունը նախատեսվում է իրականացնել "Կլիմայի փոփոխության մասին" ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) շրջանակներում:


Նախագծի նկարագրությունը

Նախագծի շրջանակներում նախատեսվում է նվազեցնել "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ում բաց անաէրոբ ավազաններում պահեստավորվող թռչնաղբից առաջացող ջերմոցային գազե¬րի արտանետումները մթնոլորտ, կիրառելով անաէրոբ խմորիչում օրգանական թափոնների մշակման և արտադրվող կենսագազի որսման ու կոգեներացիոն տեղակայանքում այրման համակարգերը: Կենսագազի որսումը և օգտահանումը կնպաստի թռչնաֆաբրիկայում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը անասնապահական թափոնների գործածության ներկայումս կիրառվող համակարգից, իսկ կոգեներացիոն տեղակայանքում արտադրված էլեկտրական էներգիայի առաքումը բաշխիչ ցանց կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները էներգահամակարգից:

Այդ նպատակով "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ի տարածքում նախատեսվում է կառուցել կենսագազի արտադրության գործարան, որի հիմնական հանգույցներն են լինելու օրգանական թափոնների ընդունիչ (համասեռացման) ռեզերվուարները, անաէրոբ խմորիչը (մեթանթենկը), պոմպային տեղակայանքները, ջերմափոխանակիչները, կենսագազի խոնավազրկման, ծծմբազերծման և պահեստավորման համակարգերը, ավելցուկային գազերի այրման ջահը, էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) տեղակայանքը:

Ակնկալվող արդյունքները
  • Նախագծի իրականացումը կնպստի բաց ավազաններում գտնվող օրգանական թափոններից տարածվող գարշահոտության վերացմանը, բարելավելով ֆաբրիկայի անձնակազմի աշխա¬տանքային պայմանները:
  • Միևնույն ժամանակ նախագիծը թույլ կտա ստեղծել համապատասխան մասնագիտական որակավորում պահանջող նոր աշխատատեղեր:
  • Կայունացման ավազաններում ներկայումս կուտակվող թռչնախբը նպաստում է ոչ միայն գարշահոտի այլ նաև զանազան վարակիչների տարածմանը, ինչպես նաև ստորգետնյա ջրերի հնարավոր աղտոտմանը: Մինչդեռ թռչնաֆաբրիկայում առաջացող օրգանական թափոնների մշակումը պաստերացման աշխարակներում (դրանց տեղադրման դեպքում) և անաէրոբ խմորիչում կբերի վարակիչների վերացմանը և կենզանգվածի վնասազերծմանը:

Նախագծի կարգավիճակը

Սույն Նախագծային գաղափարի նկարագրությունը (ՆԳՆ) մշակվել է ՄԱԶԾ/ԳԷՖ "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ծրագրի փորձագետների կողմից` "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ի տնօրինության խնդրանքով, որը փորձագիտական աջակցության կարիք ուներ կենսագազի արտադրության տեղամասի կառուցման և շահագործման ծրագրերի իրականացման առումով: Այս խնդրի շրջանակներում որոշվեց գնահատել կենսագազի գործարանի կառուցման նախագծի իրականացման նպատակահարմարությունը Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում և, կախված ստացված արդյունքներից, մշակել համապատասխան ՆԳՆ:

ՆԳՆ-ի մշակման ավարտից հետո (25.07.2009թ.), փաստաթուղթը ներկայացվեց ՀՀ բնապահպանության նախարարությանը (ՄԶՄ ԼԱՄ), որը 2009թ. օգոստոսի 31-ին հավանության արժանացրեց նախագիծը` թողարկելով Հավանության նամակ:

Նախագծի սեփականատերը պատրաստ է բանակցել բոլոր այն կամակերպությունների հետ, որոնք հետաքրքրված են սույն նախագծի` ՄԶՄ-ի շրջանակներում ֆինանսավորմամբ և իրականացմամբ:

Նախագծի ժամանակացույցը Նախագծի մեկնարկը տեղի կունենա 2010թ.:
Հիմնական տվյալներ
Նախագծային գաղափարի
նկարագրություն
Նախագիծը ներկայացվել է ԼԱՄ-ին
2009թ. օգոստոսի 8-ին:
Նախագիծը ԼԱՄ-ի կողմից հավանության է արժանացել 2009թ. օգոստոսի 31-ին:
Նախագծային փաստաթուղթ Նախագծային փաստաթուղթն դեռևս չի մշակվել:
Գրանցում Նախագծային փաստաթուղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը:
 

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Համապատասխան ֆայլեր

Մեթանի արտանետումների կրճատումը գազի համակարգում

Մեթանի արտանետումների կրճատումը Հայաստանի հանրապետության գազաբաշխիչ ցանցերում

Նախագծի անվանումը Մեթանի արտանետումների կրճատում Հայաստանի Հանրապետության գազաբաշխիչ ցանցերում

Նախագծի համարը

5138
Նախագծի տեղակայումը Հայաստանի Հանրապետություն
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից. "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ
Այլ մասնակիցներ. Էկո Էներջի (Նիդերլանդներ)
Բնագավառ 10. Ֆուգիտիվ արտանետումներ վառելիքներից (կարծր վառելիք, նավթ և գազ)
Գործունեության մասշտաբը Խոշոր
Կիրառված մեթոդոլոգիան AM0023. ver.3 - Հոսակորուստների նվազեցում բնական գազի խողովակաշարերի վրա տեղադրված կոմպրեսորներից և գազի ճնշման կարգավորիչ կետերից
ՋԳ արտանետումների նվազեցում Տարեկան. 222.656 տ CO2 համարժեք
Գումարային. 2,3*106 տCO2 համարժեք 13 տարվա ընթացքում
Կապիտալ ծախսեր -
Կրեդիտավորման ժամանակահատված 13 տարի վերականգնվող ժամանակահատված
ԱՍԿ-երը
ստացող կողմը

Էկո Էներջի (Eco Energy B.V.)

Նախագծի նպատակը

Նախագիծը նպատակն է կրճատել մեթանի արտանետումները գազի ճնշման կարգավորիչ կետերում տեղակայված փականներից և Հայաստանի հանրապետության գազաբաշխիչ ցանցում տեղադրված առանձին փականներից::


Նախագծի նկարագրությունը

Որպես նախագծի մաս, բոլոր շահագործվող գազի կարգավորիչ կետերը կստուգվեն` բոլոր սողնակով բաղադրիչներից (փականներից) հոսակորուստների հայտնաբերման նպատակով: Ցանկացած հայտնաբերված հոսակորուստ կհայտնաբերվի օգտագործելով կատալիտիկ օքսիդացման / ջերմափոխանցման դետեկտորներ, ինչպես նաև կչափվի, կգրանցվի և կվերացվի օգտագործելով Gore-Tex տիպի հերմետիկ ջրակայուն քփացուցիչ նյութով: Քփացուցիչով փականները կվերանորոգվեն անկախ հոսակորուստների հայտնաբերման փաստից:

Նախագծի սահմաններում ընդգրկված են “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի կողմից շահագործվող գազաբաշխիչ ցանցի միջին և ցածր ճնշման գազատարերի վրա տեղադրված բոլոր սողնակային փականները: Գազաբաշխիչ համակարգը ընդգրկում է շուրջ 9688 կմ խողովակներ, ներառյալ բաղադրիչները` 0.3 ՄՊա և 0.003 ՄՊա ճնշման խողովակները` վերջնական բնակիչ - բաժանորդներին գազ մատակարարելու համար: Ընդհանուր առմամբ գոյություն ունի 2295 գազի ճնշման կարգավորիչ կետ որոնք պարունակում են 15286 սողնակային փական, որոնք այս նախագծային գորյունեության շրջանակներում կվերականգնվեն Gore-Tex նյութով:


Նախագծի կարգավիճակը

Նախագծային գաղափարի նկարագրությունը արժանացել է ՄԶՄ ԼԱՄ-ի հավանությանը 2010թ. Հունվարի 15-ին: Նախագծային փաստաթուղթը ներկայացվել է ԼԱՄ-ի հաստատման նպատակով:

Նախագծի ժամանակացույցը

Նախագծային գործունեությունը սկսվել է 2008թ. նոյեմբերի 7-ին:

Հիմնական տվյալներ
Նախագծային գաղափարի նկարագրություն Ներկայացվել է ԼԱՄ-ին
2009թ.
հոկտեմբերի 16-ին:
ԼԱՄ-ի հավանությանն է արժանացել
2010թ.
հունիսի 15-ին:
Նախագծային փաստաթուղթ Ներկայացվել է ԼԱՄ-ին հաստատման համար 11.12.2010
Նախագծային փաստաթուղթը վավերացվել է Bureau Veritas ընկերության կողմից:
Գրանցում

2012թ. նոյեմբերի 29 (գրանցման գործողությունը կատարվել է 2013թ. հունվարի 29-ին)

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացում

Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացում համակցված ցիկլով շոգեգազատուրբինային ժամանակակից էլեկտրակայանի
 
 
Նախագծի անվանումը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացում համակցված ցիկլով շոգեգազատուրբինային ժամանակակից էլեկտրակայանի
Նախագծի տեղակայումը Հրազդան քաղաք, Կոտայքի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից. "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ
Այլ մասնակիցներ.
Գազպրոմ Գերմանիա
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Խոշոր
Կիրառված մեթոդոլոգիան AM0029 (տարբերակ N3) - Մեթոդաբանություն բնական գազով աշպխատող ցանցին միացված էլեկտրական էներգիյա արտադրող կայանների համար
ՋԳ արտանետումների նվազեցում Տարեկան. 127.226 տ CO2 համարժեք
Գումարային. 1,27*106 տCO2 համարժեք 10 տարվա ընթացքում
Կապիտալ ծախսեր 200 ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի վերականգնվող ժամանակահատված
ԱՍԿ-երը
ստացող կողմը

-

Նախագծի նպատակը

Ծրագրով նախատեսված է տեղկայել 480 ՄՎտ անվանական հզորությամբ համակցված ցիկլով աշխատող ՇԳՏ էներգաբլոկ, որը Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն է նման տեխնիկական լուծումով: Ծրագրավորված է, որ էներգաբլոկը կրելու է բազային բեռ տարեկան կտրվածքով արտադրելով 2141 ԳՎտժ էլեկտրաէներգիա: Պայմանական վառելիքի հաշվարկային տեսակարար ծախսը կազմում է 262.9 գրամ/կՎտժ համեմատած նախկին նախագծով նախատեսված 320-340 գրամ ցուցանիշի հետ: Նորագույն տեխնոլոգիայի իրականացման շնորհիվ վառելիքի սպառումը և ջերմոցային գազերի արտանետումները արտադրված էներգիայի միավորի համար կնվազեն:


Նախագծի նկարագրությունը

Հրազդանի ներկայիս ջերմաէլեկտրակայանը բաղկացած է 4 էներգաբլոկերից (յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ)` հիմնված գազի այրման ավանդական շոգեուժային տեխնոլոգիայի վրա: Ջրազդանի ջերմաէլեկտրակայանի ընդլայնումը սկզբնապես նախատեսված էր իրականացնել նույնատիպ նախագծի ևս չորս էներգաբլոկներով: Սակայն 1980-ականների վերջին որոշվեց սկսել 300 ՄՎտ հզորությամբ Հրազդան-5 էներգաբլոկի շինարարությունը հիմնված նույն ավանդական տեխնոլոգիայի վրա: Աշխատանքները սկսվեցին 1987թ. Սակայն Խորհրդային Միության փլուզումը հանգեցրեց շինարարական աշխատանքների դադարեցմանը 1991թ.-ին:

2006թ. Ստորագրվեց համաձայնագիր ՀՀ կառավարության և "Գազպրոմ" ԲԲԸ-ի միջև, որի համաձայն "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ն գնեց Հրազդան-5-ի ակտիվները` ստանձնելով պարտավորություն ավարտել նրա շինարարությունն ու արդիականացումը: Այս համաձայնագրով կայանի նախագիծը փոխվես համակցված ցիկլով շոգեգազատուրբինային (ՀՑՇԳՏ) կայանի` որպեսզի հնարավոր լինի ունենալ ավելի բարձր արդյունավետություն և համապատասխանաբար նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումենրը: Նախապատրաստման փուլի ավարտմանը հաջորդեց Հրազդան-5-ի վերակառուցման և արդիականացման աշխատանքների մեկնարկումը 2008թ.-ին:

Ստորև բերված են նախագծի տեխնիկական ցուցանիշները:

Տեղադրված հզորություն` 480 ՄՎտ
Միջին տարեկան հզորություն` 407,3 ՄՎտ
Վառելիք` բնական գազ
Շահագործման ժամերը` 7714 ժամ/տարի
Էլ. Էներգիայի տարեկան արտադրանք` 3141 ԳՎտժ
Վառելիքի ծախս` 262,9 գ պ.վ. / կՎտժ


Նախագծի կարգավիճակը

Նախագծային գաղափարի նկարագրությունը արժանացել է ՄԶՄ ԼԱՄ-ի հավանությանը 2010թ. հունիսի 1-ին:

Նախագծի ժամանակացույցը

Նախագծային գործունեությունը սկսվելու է 2010թ. սեպտեմբերի 10-ին:

Հիմնական տվյալներ
Նախագծային գաղափարի նկարագրություն Ներկայացվել է ԼԱՄ-ին
2009թ. հունիսի
1-ին:
ԼԱՄ-ի հավանությանն է արժանացել
2010թ. հուլիսի
26-ին:
Նախագծային փաստաթուղթ Նախագծային փաստաթուղթը  ներկայացվել է ՄԶՄ ԼԱՄ-ին հաստատման նպատակով 15.12.2011:
Հաստատվել է ԼԱՄ-ի կողմից 2012թ. փետրվարի 28-ին:
 
Գրանցում Նախագծային փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել ՄԶՄ Գործադիր խորհուրդ գրանցման նպատակով

ՄԶՄ նորություններ և իրադարձություններ

ՀԶՆ ԱՄ շուրջ ՓՀ ստորագրումը

Հազարամյակի զարգացման նպատակների Ածխածնային մեխանիզմի շուրջ Փոխըմբռնման հուշագրի ստորագրում

2008թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող / ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն Կոնսուելո Վիդալը և ՀՀ բնապահպանության նախարար պրն Արամ Հարությունյանը ստորագրեցին Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) Ածխածնային մեխանիզմի շուրջ Փոխըմբռնման հուշագիրը:  Ածխածնային մեխանիզմի հիմնական նպատակն է ընդլայնել ածխածնային ֆինանսավորման հասանելիությունը` այդ գործընթացի մեջ ներգրավելով զարգացած երկրներին և խթանել ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնող նախագծերը, որոնք կնպաստեն նաև ՀԶՆ նպատակների իրականացմանը, նպաստելով երկրների կայուն զարգացմանը և աղքատության նվազեցմանը:

ՀԶՆ Ածխածնային մեխանիզմը գործում է Կիոտոյի արձանագրության ներքո Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում, որը հնարավորություն է տալիս զարգացած երկրներին կատարել ջերմոցային գազերի կրճատման իրենց պարտավորությունները` գնելով ածխածնային կրեդիտներ զարգացող երկրներում իրականացվող նախագծերից: Ընդ որում ՄԱԶԾ-ն նպատակ չունի գնել կամ այլ սեփականության իրավունք վերապահել ՀԶՆ Ածխածնային մեխանիզմի ներքո իրականացվող նախագծերի ածխածնային կրեդիտների (ջերմոցային գազերի կրճատումների) հանդեպ: ՄԱԶԾ-ն նպատակ ունի տեխնիկական աջակցության ցուցաբերել հիշատակված նախագծերի իրականացման ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը 2002թ. դեկտեմբերին: Պետք է նշել, որ Հայաստանը զարգացող երկրի իր կարգավիճակով     ջերմոցային գազերի արտանետումների կրճատման քանակական պարտավորություններ չունի, սակայն կարող է  Արձանագրությամբ  ամրագրված այսպես կոչված Մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի իրականացման միջոցով համագործակցել այդպիսի պարտավորություններ ունեցող զարգացած երկրների հետ Կլիմայի գլոբալ տաքացման երևույթի դեմ պայքարում:  Մաքուր զարգացման մեխանիզմով   իրականացվող նախագծերը պետք է անպայման նպաստեն  երկրի կայուն զարգացմանը, այսինքն տնտեսական աճին, բնապահպանական և  սոցիալական  խնդիրների լուծմանը`  արտաքին ներդրումների և նորարարական տեխնոլոգիաների փոխանցման միջոցով:

2006թ. ՀՀ Կառավարության որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը ճանաչվել է երկրում այդ  գործընթացը համակարգող Լիազորված ազգային մարմին:

Մինչ այժմ Հայաստանում նախաձեռնվել է թվով 10 Մաքուր զարգացման մեխանիզմի նախագիծ` թափոնների կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի, անտառապատման բնագավառներում, որոնք գտնվում են զարգացման  զանազան փուլերում: Դրանցից 4-ը անցել են հաստատման բոլոր փուլերը և գրանցված են Մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային Գործադիր Խորհրդի կողմից: 

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի  հետ ստորագրվող   Փոխըմբռնման հուշագիրը պետք է ապահովի տեխնիկական օժանդակության ծառայություններ Մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի մշակման և պաշտոնական գրանցման ընթացակարգերի  իրականացման փուլերում, իսկ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի  կողմից ընտրված "Ֆորտիս" բանկը ծառայություններ կտրամադրի այսպես կոչված ածխածնային ֆինանսավորման համար, խթանելով արտաքին ներդրումնների ներգրավումը` վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, գազի համակարգերից կորուստների նվազեցման, անտառապատման ծրագրերում:  

Կիոտոյի արձանագրությունը միջազգային առաջին փորձն է կիրառելու շուկայական մեխանիզմներ բնապահպանական խնդիրների լուծման համար նորարարական տեխնոլոգիաների փոխանցման միջոցով, այդ գործընթացին մասնակից դարձնելով մասնավոր սեկտորին:  

Մեկնարկվող նախագիծը տարածաշրջանային է, ուստի միջազգային համագործակցությունը այս ծրագրում կնպաստի նաև գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով տարածաշրջանային համագործակցության զարգացմանը ու խորացմանը: Ստորագրվող Համաձայնագիրը մեկ անգամ ևս ընդգծում է ՄԱԿ-ի կառույցների հետ Հայասատանի Հանրապետության Կառավարության արդյունավետ համագործակցությունը ի շահ  Հայաստանի կողմից որդեգրած  կայուն զարգացման  նպատակների:

Համապատասխան նկարներ

  
  
  
  
  
  
 

ՈՒսուցողական սեմինար ԼԱՄ-ի համար

Լիազորված ազգային մարմինների դերի և պարտավորությունների վերաբերյալ Համաշխարհային Բանկի ուսուցողական սեմինար

ՋԳ-ների նվազեցման հզորությունների ստեղծում

Ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և Կիոտոյի արձանագրության ՄԶԱ-ի համար հզորությունների ստեղծմանը նվիրված սեմինար

ՄԶՄ/ՀԻ-ին նվիրված տարածաշրջանային կոնֆերանս

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԶՄ-ը և ՀԻ զարգացումներին նվիրված տարածաշրջանային կոնֆերանս

ՋԳ-ը շուկային նվիրված ֆորում Մոսկվայում

Ջերմոցային գազերի առևտրի շուկային նվիրված ֆորում Մոսկվայում

ՄԶՄ-ին նվիրված միջոցառում

Մաքուր զարգացման մեխանիզմին նվիրված միջոցառում Երեվանում

Ծրագրերի նախապատրաստման կոմիտեն (ԾՆԿ), որը հանդիսանում է բնապահպանական ներդրումների ‎ֆ‎ինանսավորման և նախապատրաստման մեջ նեգրավված շահառուների ցանց, կազմակերպեց և իրականացրեց ՄԶՄ-ի վերաբերյալ միջոցառում: Միջոցառումը նախատեսված էր այն պատվիրակների համար, որոնք 2005թ. նոյեմբերի 16-18 մասնակցում էին Շրջակա միջավայրի գործողությունների պլանի (ՇՄԳՊ) հատուկ խմբի երրորդ հանդիպմանը և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ջրամատակարարման և բարելավման ֆինանսավորման վերաբերյալ նախարարական հանդիպմանը:

ԾՆԿ-ն շահագրգիռ կողմերի ցանց է, որը ներառում է ավելի քան 20 բազմակողմանի և երկկողմանի դոնորներ, միջազգային ֆինանսավորող հաստատություններ, տարածաշրջանային կառավարություններ, ՈԿԿ-ներ, ինչպես նաև մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ: Որպես "Շրջակա միջավայր Եվրոպայի համար" գործընթացի մի մաս, ԾՆԿ-ի առաջնահերթ նպատակն է բնապահպանական շահույթ բերել Արևելյան Եվրոպայի երկրներին, Կովկասին և Կենտրոնական Ասիային` աջակցելով նրանց բացահայտել, պատրաստել և ֆինանսավորել ներդրումային ծրագրեր բնապահպանության ոլորտում:

Միջոցառումը տեղի ունեցավ 2005թ. նոյեմբերի 18-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում և հյուրընկալեց մոտ քառասուն մասնակից: Ի թիվս տարածաշրջանի մի շարք նախագծերի հովանավորների, հիմնական նախարարությունների և տարբեր ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների, հրավիրված էին նաև ՄԶՄ նախագծերի տեղական մշակողներ, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների ղեկավարներ:

Սեմինարի նպատակն էր ներկայացնել տարածաշրջանում ՄԶՄ ինստիտուցիոնալ և քաղաքական զարգացումները, ինչպես նաև բացահայտել և քննարկել խոչընդոտները և դրանց լուծման հնարավորությունները ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի կողմից նախանշված տարբեր ֆինանսական մեխանիզմների միջոցով: Մասնավորապես, զեկուցումներ կատարվեցին ՄԶՄ նախագծերի պատրաստման աջակցության հաստատության (CDM PSF), ինչպես նաև Ածխածնային կրեդիտների բազմակողմ հիմնադրամի (MCCF) վերաբերյալ, որը ստեղծվում է ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի կողմից:

Միջոցառուման սկզբին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ, ՄԱԿ-ի ԿՓՇԿ ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, որը ողջունեց մասնակիցներին ու պատվիրակներին և զեկուցում ներկայացրեց Հայաստանում ՄԶՄ զարգացման և ՄԶՄ նախագծերի ներկայիս կարգավիճակի վերաբերյալ:

Այնուհետև զեկույցով հանդես եկավ Ֆրանսուա Կոլինյոնը (Սոֆրեկո), որը լուսաբանեց Կենտրոնական Ասիայի երկրներում առկա իրավիճակը Կիոտոյի արձանագրության առնչությամբ և ներկայացրեց ընդհանուր տեղեկատվություն ԵՄ կողմից ֆինանսավորվող ՏԱՍԻՍ Լոտ 3 ծրագրի վերաբերյալ:  Զեկուցողը ամփոփեց բոլոր հինգ երկրներում առկա տնտեսական իրավիճակը և գնահատեց կլիմայի փոփոխության ոլորտում երկրների քաղաքականության առաջընթացը: Զեկուցման ավարտին ներկայացվեցին մի շարք առաջարկներ, որոնց մի մասը ընդունելի է նաև Հայաստանի համար:

Լոտ 2 ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ալբերտ Զվիրինգը մասնակիցներին զեկուցեց Կովկասում և Մոլդովայում ՄԶՄ զարգացումների վերաբերյալ: Նա վերլուծեց ՄԶՄ առաջընթացին խոչընդոտող գործոնները տարածաշրջանում և քննարկեց դրանց հաղթահարման հնարավորությունները:

ՎԶԵԲ ներկայացուցիչների կողմից արված վերջին երկու զեկուցումները վերաբերում էին ՄԶՄ բնագավառում Բանկի նախաձեռնություններին այն երկրներում, որտեղ Բանկը գործում է: Ածխածնային ֆինանսավորման ոլորտում Բանկի հիմնական դերը կայանում է արտանետումների կրճատմանն ուղղված նախագծերի ֆինանսավորմանը: Այնուամենայնիվ, պահպանելով "հավելյալության" իր սկզբունքը և աջակցելով մասնավոր սեկտորին` մրցակցելու փոխարեն, Բանկը կարող է խաղալ մի շարք լրացուցիչ դերեր:

2003թ հոկտեմբերին ՎԶԵԲ-ը հոլանդական կառավարության հետ համատեղ հիմնեց իր առաջին ածխածնային հինադրամը` Արտանետումների կրճատման համագործակցության Նիդերլանդական հիմնադրամը: Հիմնադրամը Համատեղ իրականացման մեխանիզմի ներքո գործող 13 երկրներից գնում է ածխածնային կրեդիտներ:

ՎԶԵԲ-ը ակնկալում է իր "Ածխածնային կրեդիտների բազմակողմ հիմնադրամի" մեկնարկումը 2006թ.: Հիմնադրամը կգնի ածխածնային կրեդիտներ Եվրամիության արտանետումների առևտրի մեխանիզմի, ինչպես նաև Կիոտոյի արձանագրության Համատեղ իրականացման և Մաքուր զարգացման մեխանիզմի ներքո կատարված ներդրումների հաշվին: Այն նաև ուղղված կլինի խթանելու  իր շահառուների միջև ածխածնային կրեդիտների ուղղակի վաճառքը:

ՎԶԵԲ` Ածխածնային ֆինանսավորում
ՎԶԵԲ` Նախագծերի մշակման աջակցության հաստատություն

Համապատասխան ֆայլեր

ԼԱՄ-ի կառուցվածքին նվիրված աշխատաժողով

ԼԱՄ-ի կառուցվածքին և ՄԶՄ նախագծերի հաստատման չափանիշների քննարկմանը նվիրված աշխատաժողով

ԿԱ և ՄԶՄ-ին նվիրված սեմինար

Ակնարկ և տեղեկատվություն ՄԱԿ ԿՓՇԿ-ի, Կիոտոյի արձանագրության և Մաքուր զարգացման մեխանիզմի վերաբերյալ

Կիոտոյի Արձանագրությանը նվիրված կլոր սեղան

Կիոտոյի արձանագրությունը ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառումներ

Կիոտոյի արձանագրության ուժի մեջ մտնելու կապակցությամբ 2005թ. փետրվարի 16-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունը "Տեխնիկական աջակցություն Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային կլիմայի գլոբալ փոփոխության իրենց պարտավորությունների կատարման համար" ծրագրի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ կազմակերպել է կլոր սեղան:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարար և Կիոտոյի արձանագրության ներքո Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) ազգային պատասխանատու պրն Վ.Այվազյանը: Իր ելույթում նախարարը կարևորեց Արձանագրության դերը որպես միջազգային գործիք կլիմայի փոփոխության խնդիրների հասցեագրման համար և ընդգծեց Հայաստանի` որպես Հավելված I մեջ չընդգրկված երկրի, հեռանկարները և Արձանագրության ներքո պոտենցիալ օգուտները միջազգային համագործակցության գործընթացում:

Միջոցառմանը մասնակցեցին մի շարք ճյուղային նախարարությունների և գործակալությունների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին ՄԶՄ գործընթացում իրենց հնարավոր ներգրավումը և արտահայտեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու ՄԶՄ նախագծերի մշակման և իրականացման գործընթացում:

ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող պրն Ա.Գաբրիելյանը ներկայացրեց Կիոտոյի արձանագրության, ինչպես նաև Հայաստանում ՄԶՄ նախագծերի կիրառման գործնական ասպեկտները:

Հանդիպման վերջում պրն Վ.Այվազյանը պաշտոնապես ստորագրեց Շիմիզու կորպորացիայի և Երևանի քաղաքապետարնի կողմից համատեղ մշակված "Նուբարաշենի պինդ թափոնների աղբավայրից մեթանի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրության" նախագծային փաստաթղթի հաստատման նամակը:

Համապատասխան նկարներ
  
  
  

ՄԶՄ-ը ուսուցողական ծրագիր

Կիոտոյի արձանագրությանը և Մաքուր զարգացման մեխանիզմին նվիրված ուսուցողական դասընթացներ ԵՀ ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում

ՄԶՄ-ի իրականացման հեռանկարները

ՄԶՄ-ը նախագծերի իրականացման հնարավորությունները երկրի տարբեր տարածաշրջաններում

CDM Opportunities (ARM) (original)
 
 
 
 
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Բնագավառ ՄԶՄ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Էներգետիկա

 

208 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով աշխատող նոր կայանքի ներդնում Երևանի ՋԷԿ-ում: Ծրագիրը համատեղ կֆինանսավորվի Ճապոնիայի կողմից հատուկ պայմաններով տրամադրվող "փոփուկ" վարկերկի և ՀՀ կառավարության կողմից տրամադրվող համաֆինանսավորման ներքո: Նոր կայանքը գոլորշի (շոգի) կմատակարարի հարևանությամբ գտնվող արդյունաբերական գործարաններին և կջեռուցի ՋԷԿ-ին հարակից բնակավայրերը: Վառելիքի տարեկան գնահատված խնայումը կկազմի 276.000 տ պայմ. վառելիք: ՋԳ արտանետումների ակնկալվող տարեկան կրճատումը կկազմի 352 000 տ CO2 համ.:

Երևան քաղաքի կենտրոնացված և ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգի վերականգնում` կոգեներացիոն ջերմամատակարարման համակարգերի ներդրման, առկա կաթսայատների արդիականացման և ժամանակակից չափիչ ու հսկիչ սարքերի տեղադրման միջոցով:

Հայաստանում էներգետիկային բաժին է ընկնում ընդհանուր CO2 արտանետումների 97-ը: CO2-ի գազի արտանետումների կրճատման և էներգախնայողության բարելավման հիմնական ներուժը ունեն էլեկտրաէներգիայի արտադրության և ջերմամատակարարման համակարգերը: Այսպիսով, քաղաքային ջերմամատակարարման համակարգում էներգաարդյունավետության բարձրացումը և էներգախնայողության միջոցառումները կարող են հանգեցնել ՋԳ արտանետումների զգալի կրճատման:

Արդյունաբե-
րական պրոցեսներ

 

 

"Գաջեգործ" գաջի գործարանում կալցինացման գործընթացի ժամանակ էներգաարդյունավետ միջոցառումների և նոր տեխնոլոգիաների իրականացում: CO2 արտանետումների կրճատման պոտենցիալը կգնահատվի ՄԱԿ-ի ԿՓՇԿ ներքո Հայաստանի Երկրորդ ազգային հաղորդագրության շրջանակներում: "Նաիրիտ գործարան" ՓԲԸ-ում սինթետիկ կաուչուկի արտադրության ժամանակ բնական գազի բութադիենով փոխարինում: Ներկայումս գործարանում կիրառվում է բնական գազից սինթետիկ կաուչուկի ստացման տեխնոլոգիան: Այս տեխնոլոգիային բնորոշ է բարձր էներգասպառումն ու ցածր արտադրողականությունը: Շոգեմուղերում բութադիենի տեխնոլոգիայի կիրառումը, ինչպես նաև էներգիայի կորուստների կրճատումը կնպաստի արտադրության արդյունավետության բարձրացմանը և կհանգեցնի ՋԳ արտանետումների կրճատման: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը կկազմի 225.000 տ CO2համ:

Թափոնների կառավարում

Կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի օգտահանում և էլեկտրականության արտադրություն: Նախագիծն իրականացվում է ճապոնական Շիմիզու կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի կողմից: Վարկավորման (կրեդիտավորման) 16 տարվա ընթացքում արտանետումների գնահատված կրճատումը կկազմի 2.16 մլն տ CO2 համ:

Երևանի կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնում: Այս գործարանը, որն օրական 550 մ3 իր հզորությամբ և 4.200 կմ երկարությամբ ցանցային և կոլեկտորների համակարգով երկրում ամենամեծն է, ներկայումս գործում է միայն մեխանիկական կերպով: Գործարանի կենսաբանական գործարկման համակարգը ներկայումս ամբողջությամբ շարքից դուրս է եկել սարքավորումների փչանալու և վերականգնման և վերանորոգման համար նախատեսված ֆինանսավորման բացակայության պատճառով: Գործարանի վերականգնումից հետո հնարավորություն կընձեռնվի կիրառել կենսագազի տեխնոլոգիաներ` մեթանի ստացումն և դրա հետագա բաշխումը գազաշարժիչային տուրբիններում կամ այրման միջոցով ապահովելու համար:

Ջրամատա-
կարարում

Պոմպակայաններում էներգաարդյունավետ միջոցառումների իրականացում, բաշխիչ կայաններում ջրամատակարարման գրավիտացիոն համակարգերի ներդնում, ջրամատակարարման գոտիականացման սկզբունքների վերանայում, սպառողների մոտ (սպառողական մակարդակում) ժամանակակից անհատական ջրաչափերի և հսկիչ համակարգերի ներդնում: Վերը նշված միջոցառումների իրականացման շնորհիվ հնարավոր կլինի էականորեն կրճատել քաղաքային ջրամատակարարման համակարգում էներգիայի կիրառումը և կրճատել ՋԳ արտանետումներն էներգասպառման մեջ:

ՀՀՓԱՏ

Անտառապատման և անտառվերականգնման ՄԶՄ նախագծեր, որոնք ուղղված են ածխածնի կլանմանը` կանաչ տարածքների ընդլայնմամբ, ինչպիսիք են քաղաքային անտառապատ տարածքների վերկանգնման, սանիտարահիգիենիկ, սպորտային և այլ սոցիալ բնապահպանական նպատակներից ելնելով:

ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶ
Բնագավառ ՄԶՄ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Էներգետիկա

Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում 21 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 54.5 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 18.000 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 29.500 տ CO2 համ:

ՀՀՓԱՏ

Անտառտնկման տարածքների ընդլայնմանն ուղղված անտառապատման և անտառվերականգնման ՄԶՄ նախագծերի իրականացում, որոնք ի հավելումն կարող են կանխարգելել հողերի էրոզիան, բարելավել ջրերի դրենաժային տարածքները և աջակցել գյուղատնտեսական նշանակության անտառների հիմնադրմանը համայնքային, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող առավել ընդարձակ տարածքներում:

ՍԿԻԶԲ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Բնագավառ ՄԶՄ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Էներգետիկա

Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում 18.2 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 56.1 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 18.500 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 30.300 տ CO2 համ:

Արդյունաբե-
րական պրոցեսներ

Էներգաարդյունավետ միջոցառումների ներդնում և նոր տեխնոլոգիաների կիրառում "Արարատի" ցեմենտի գործարանում կրաքարի կալցինացման գործընթացի ժամանակ: CO2 արտանետումների կրճատման ներուժը կգնահատվի ՄԱԿ-ի ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկրորդ ազգային հաղորդագրության շրջանակներում:

ՀՀՓԱՏ

Անտառային պաշտպանիչ գոտիների և այլ գյուղատնտեսական նշանակության անտառների հիմնում, որոնք ուղղված են ածխածնի կլանմանը և գյուղմշակահողերի ու մարգագետինների կառավարման բարելավմանը` պահանջելով կանոնավոր ոռոգում:

ՍԿԻԶԲ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Բնագավառ ՄԶՄ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Էներգետիկա

Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում 23 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 66 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 21.800 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 35.700 տ CO2 համ:

Հողմաէլեկտրակայանների կառուցում 60 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 58,5 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 19.400 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 31.800 տ CO2 համ:

ՀՀՓԱՏ

Անտառվերականգնման և անտառապատման ՄԶՄ ծրագրեր, որոնք ուղղված են Սևանա լճի ջրի բաշխման կառավարմանը, հողի էրոզիայի կանխմանը և նորաստեղծ անտառների վերականգնման աջակցմանը:

ՍԿԻԶԲ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
Բնագավառ ՄԶՄ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Էներգետիկա

Հրազդանի ջերմաէլեկտրակայանում նոր 440 ՄՎտ հզորությամբ գազատուրբինի կառուցում (5-րդ բլոկ). CO2 արտանետումների կրճատման ներուժը կգնահատվի ՄԱԿ-ի ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկրորդ ազգային հաղորդագրության շրջանակներում:

Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում 9.1 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 21,4 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 9.000 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 14.700 տ CO2 համ:

Արդյունաբե-
րական պրոցեսներ

"Միկա-Ցեմենտ" ՓԲԸ-ում ցեմենտի արտադրության տեխնոլոգիայի օպտիմիզացիա և էլեկտրաէներգիայի ու ռեսուրսների խնայման տեխնոլոգիաների ներդնում: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 115.000 տ CO2 համ:

Գյուղատն-
տեսություն

Լուսակերտի թռչնաֆաբրիկայի անասնապահական թափոնների ազդեցության մեղմում` կապված ՋԳ արտանետումների հետ` բարելավելով թռչնաֆաբրիկայում անասնապահական թափոնների ներկայումս գործածվող կառավարման համակարգը: Այս տեխնոլոգիայի իրականացումը, որպես առաջին քայլ, մինչև ավազանային համակարգի ստեղծումը, հիմնված է անաէրոբ խմորիչում օրգանական թափոնների մշակման վրա: Կենսագազի գործարանում ստացված թափոնները կհավաքվեն գոյություն ունեցող ավազաններում և ստացաված գազը կառաքվի գազաշարժիչային գեներատոր` էլեկտրականություն ստանալու համար: Ցանկացած ավելցուկային գազերը հետագայում այրվում են: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 63.000 տ CO2 համ:

ՀՀՓԱՏ

Անտառվերականգնման և անտառապատման ՄԶՄ ծրագրեր, որոնք ուղղված են ածխածնի կլանմանը, ինչպես նաև համայնքային, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող հողերում անտառների սոցիալական, տնտեսական և բնապահպանական գործառույթներին:

ՍԿԻԶԲ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
Բնագավառ ՄԶՄ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Էներգետիկա

"Լոռի Բերդ" հիդրոէլեկտրակայանի կառուցում 66 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 216 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Փոքր հիդրոէլեկտրակայանը կկառուցվի Հայաստանի հյուսիսային մասում Ձորագետ գետի վրա որպես մի համալիր, որը բաղկացած կլինի 3 այլ հիդրոէլեկտրակայաններից: Շնող հիդրոէլեկտրակայանի կառուցում 75 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 270 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Փոքր հիդրոէլեկտրակայանը կկառուցվի Հայաստանի հյուսիսային մասում Դեբեդ գետի վրա: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 89.100 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 146.000 տ CO2 համ:

Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում 335 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 123,5 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 40.700տ համարժեք վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 66.700 տ CO2 համ:

Հողմային էլեկտրակայանների կառուցում ընդհուրը 25,2 ՄՎտ հզորությամբ և տարեկան 54,1 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 17.800 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 29.800 տ CO2 համ:

Թափոնների կառավարում

Կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրականության արտադրության ծրագիր: Տարեկան գնահատված արտանետումների կրճատումը հասնում է 197000 տ CO2 համ:

ՀՀՓԱՏ

Անտառվերականգնման և անտառապատման ՄԶՄ ծրագրերն ուղղված են անտառային տնկարանների ստեղծմանը տարբեր կառույցների սեփականություն հանդիսացող հողերում: Դա կաջակցի հողերի կայուն կառավարմանը, հողերի էրոզիայի կանխարգելմանը, ջրերի դրենաժային տարածքների բարելավմանը, գյուղատնտեսական նշանակություն ունեցող անտառների հիմնմանը, ինչպես նաև տեղական աշխատատեղերի ստեղծման միջոցով գյուղական աղքատության հաղթահարմանը և այլն:

ՍԿԻԶԲ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Բնագավառ ՄԶՄ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Էներգետիկա

"Մեղրիի" հիդրոէլեկտրակայանի կառուցում 140 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 800 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: CO2 արտանետումների կրճատման ներուժը կգնահատվի ՄԱԿ-ի ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկրորդ ազգային հաղորդագրության շրջանակներում:

Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում դրվածքային 140 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 177,4 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 58.500 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 96.400 տ CO2 համ:

Հողմաէլեկտրակայանների կառուցում 84 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 107,6 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 35.500 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 58.200 տ CO2 համ:

ՀՀՓԱՏ

Անտառվերականգնման և անտառապատման ՄԶՄ ծրագրերն ուղղված են անտառային տնկարանների ստեղծմանը տարբեր կառույցների սեփականություն հանդիսացող հողերում: Դա կաջակցի հողերի կայուն կառավարմանը, հողերի էրոզիայի կանխարգելմանը, ջրերի դրենաժային տարածքների բարելավմանը, գյուղատնտեսական նշանակություն ունեցող անտառների հիմնմանը, ինչպես նաև տեղական աշխատատեղերի ստեղծման միջոցով գյուղական աղքատության հաղթահարմանը և այլն:

ՍԿԻԶԲ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Բնագավառ ՄԶՄ ծրագրերի իրականացման հնարավորությունները
ՀՀՓԱՏ

Անտառվերականգնման և անտառապատման ՄԶՄ ծրագրերն ուղղված են անտառային տնկարանների ստեղծմանը տարբեր կառույցների սեփականություն հանդիսացող հողերում: Դա կաջակցի հողերի կայուն կառավարմանը, հողերի էրոզիայի կանխարգելմանը, ջրերի դրենաժային տարածքների բարելավմանը, գյուղատնտեսական նշանակություն ունեցող անտառների հիմնմանը, ինչպես նաև տեղական աշխատատեղերի ստեղծման միջոցով գյուղական աղքատության հաղթահարմանը և այլն:

ՍԿԻԶԲ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
Բնագավառ ՄԶՄ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Էներգետիկա

Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում 25 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 78,9 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 26.000 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 42.700 տ CO2 համ:

Հողմաէլեկտրակայանների կառուցում 10 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 21,5 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 7.100 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 11.600 տ CO2 համ:

Թափոնների կառավարում

Կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրականության արտադրության ծրագիր: Տարեկան գնահատված արտանետումների կրճատումը հասնում է 50000 տ CO2 համ:

ՀՀՓԱՏ

Անտառային պաշտպանիչ գոտիների և այլ գյուղատնտեսական նշանակության անտառների հիմնում, որոնք ուղղված են ածխածնի կլանմանը և գյուղմշակահողերի ու մարգագետինների կառավարման բարելավմանը` պահանջելով կանոնավոր ոռոգում:

ՍԿԻԶԲ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Բնագավառ ՄԶՄ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Էներգետիկա

Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում դրվածքային 35 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և տարեկան 88,7 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 29.300 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 48.700 տ CO2 համ:

Հողմաէլեկտրակայանների կառուցում 14 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ և տարեկան 42 ԳՎտ/ժ էներգիայի արտադրությամբ: Վառելանյութի գնահատված տարեկան խնայողությունը 13.900 տ պայմանական վառելիք է: ՋԳ արտանետումների տարեկան ակնկալվող կրճատումը հասնում է 22.800 տ CO2 համ:

ՀՀՓԱՏ

Անտառվերականգնման և անտառապատման ՄԶՄ ծրագրերն ուղղված են անտառային տնկարանների ստեղծմանը տարբեր կառույցների սեփականություն հանդիսացող հողերում: Դա կաջակցի հողերի կայուն կառավարմանը, հողերի էրոզիայի կանխարգելմանը, ջրերի դրենաժային տարածքների բարելավմանը, գյուղատնտեսական նշանակություն ունեցող անտառների հիմնմանը, ինչպես նաև տեղական աշխատատեղերի ստեղծման միջոցով գյուղական աղքատության հաղթահարմանը և այլն:

ՍԿԻԶԲ
ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐ
Բնագավառ ՄԶՄ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Տրանսպորտ

Ավտոճանապարհային տրանսպորտի և քաղաքային հասարակական տրանսպորտի մակարդակի բարելավում` ի շնորհիվ ավտոբուսների քանակի, ինչպես նաև էլեկտարական տրանսպորտի քանակի ավելացման: Տարեկան գնահատված արտանետումների կրճատումը հասնում է 66.000 տ CO2 համ:

Վառելիքի արտահոսք

Տեխնոլոգիաների կիրառում գազատար խողովակների վերակառուցման, գազի բաշխումից և կոմպրեսորային տեղակայանքներից գազի արտահոսքի կանխարգելման, հեռահար կառավարման համակարգով և գազի շարժի հաշվարկման համակարգչահեն տվյալների բազայի համակարգի ներդնման համար: Տարեկան գնահատված արտանետումների կրճատումը հասնում է 320.000 տ CO2 համ:

ՀՀՓԱՏ

Հայաստանի առաջին ազգային հաղորդագրության հանաձայն կլիմայի փոփոխության ազդեցության մեղման գործողություններից մեկը Օպտիմալ անտառային հայեցակարգի մշակումն է, որն ընդհանուր առմամբ հետապնդում է մինչև 2050թ. 20.1 - ով անտառապատ տարածքների ընդլայնման նպատակ` գործարկելով անտառվերականգնման և անտառապատման ծրագրերի հսկայական ներուժը Հայաստանում: Այնուամենայնիվ, կպահանջվի ծրագրի իրականացման բազմակողմանի ուսումնասիրություն` ՄԶՄ ձևաչափերին և գործընթացներին համահունչ անտառվերականգնման և անտառապատման ծրագրերի ներուժն ուսումնասիրելու համար:

ՍԿԻԶԲ

Միջազգային համագործակցություն

ՓՀ-ը Դանիայի կառավարության հետ

Փոխըմբռնման հուշագիր Դանիայի կառավարության հետ

Փոխըմբռնման հուշագիր Դանիայի Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ՄԱԿ-ի "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության իրականացման նպատակով համագործակցության մասին:

Դանիայի թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև زÎ-Ç "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության իրականացման նպատակով  համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2004թ. նոյեմբերի 9-ին Երևանում:

Դանիայի կառավարությունը, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, Դանիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալության, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, սույն Հուշագրի նպատակով հանդիսանում են որպես իրավասու մարմիններ, այսուհետև դանիական  և հայկական կողմեր:

Հուշագրի հիմնական նպատակն է Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի համաձայն դյուրացնել Հայաստանի Հանրապետությունում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հետ կապված նախագծային գործողությունների մշակումը և իրականացումը, ինչպես նաև փոխանցումը Դանիային արտանետումների սերտիֆիկացված կրճատումների (ԱՍԿ) համաձայնեցված հատվածը, որը բխում է այդ Մաքուր զարգացման մեխանիզմով (ՄԶՄ) իրականացվող նախագծերի իրականացումից:

Հայկական կողմը պետք է աջակցի նախագծերի մշակմանն ու իրականացմանը` ՄԶՄ նախագծերի իրականացման հնարավոր շահառուներին տեղեկատվության տրամադրմամբ և, Կիոտոյի արձանագրության 12 հոդվածի համաձայն, պաշտոնապես հաստատելով նախագծերը որպես ՄԶՄ ծրագրեր, որոնք համապատասխանում են նմանատիպ ծրագրերին ներկայացվող ազգային պահանջներին:

Դանիական կողմը կաջակցի ՄԶՄ նախագծերի մշակմանը և իրականացմանը այդ ծրագրերից բխող ԱՍԿ-ների ձեռք բերման միջոցով կամ ընդունելով և գրանցելով ԱՍԿ-ները, որոնք ձեռք են բերվել ԱՍԿ-ների բաժինների հիմնական սեփականատերեր հանդիսացող հայկական կողմի մասնավոր կառույցների կողմից: 

Հուշագիրը կնքվել է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ևս 5 տարով, եթե դրա գործողության ավարտից առնվազն 6 ամիս առաջ Կողմերից մեկը գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին հուշագիրը դադարեցնելու մտադրության մասին:

Հուշագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2005թ. մարտի 9-ին և ուժի մեջ է մտել 2005թ. մարտի 17-ին:

Հուշագրի շրջանակներում Դանիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը սերտորեն համագործակցում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ, որպես Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի Լիազորված ազգային մարմին: Նման համագործակցության արդյունքում ներկայումս  մշակվել և քննարկման փուլում են գտնվում երեք ՄԶՄ նախագծային առաջարկություններ (PIN) գյուղատնտեսական թափոնների կառավարման և մեթանի որսման, ինչպես նաև արդյունաբերական էներգաարդյունավետության բնագավառում:

 

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Քննարկվող պայմանագրեր

Քննարկվող պայմանագրեր

Նախագծերի հաստատման ընթացակարգ

Նախապատմություն

Նախապատմություն

ՄԶՄ փաստաթղթերի ներկայացում

ՄԶՄ փաստաթղթերի ներկայացում

2008թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ բնապահպանության նախարարը ստորագերց Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծային փաստաթղթերի ներկայացնելու կարգը հաստատելու մասին թիվ 474-Ն հրամանը:

Փաստաթուղթը պատրաստվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 13-ի "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման մասին" N 974-Ն որոշման 3-րդ կետի ա) ենթակետի դրույթների:

Կարգը սահմանում է ՄԶՄ նախագծերի նախագծային փաստաթղթերի ներկայացման և հաստատման գործընթացը երկու փուլով իրականացնելու կարգը. (i) նախագծային գաղափարի նկարագրության ներկայացման, գնահատման և հավանության ստացման կամավոր փուլ և (ii) նախագծային փաստաթղթի ներկայացման, գնահատման և հաստատման պարտադիր փուլ

Թիվ 474-Ն կարգի դրույթները պարտադիր են ՀՀ բնապահպանության նախարարության (Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմին) հավանության և հաստատման նպատակով ներկայացվող ՄԶՄ նախագծային բոլոր փաստաթղթերի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան
N 474-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՔՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հուլիuի 13-ի ,,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման մասինե N 974-Ն որոշման 3-րդ կետի ա) ենթակետի.

Հրամայում եմ`

1. Հաստատել Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծային փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:


Նախարար`       Ա. Հարությունյան

Հավելված
Հաստատված է
ՀՀ բնպահպանության նախարարի
2008 թ. դեկտեմբերի 26-ի
N 474-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

ՄԱՔՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում և կարգավորվում են ,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածով սահմանված մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի նախագծային փաստաթղթերի ներկայացման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

 

1) Մաքուր զարգացման մեխանիզմ` ,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության հոդված 12-ով սահմանված մեխանիզմ, որը կոնվենցիայի Հավելված I-ում ընդգրկված Կողմ երկրներին հնարավորություն է տալիս իրականացնել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման նախագծեր Հավելված I-ում չընդգրկված (զարգացող) երկրներում և արդյունքում ստացված արտանետումների սերտիֆիկացված կրճատումները օգտագործել Կիոտոյի արձանագրության ներքո իրենց քանակական պարտավորությունների կատարման համար:  

 

2) Արտանետումների սերտիֆիկացված կրճատում` միավոր, որը հավասար է մեկ մետրական տոննա ածխածնի երկօքսիդի համարժեքին և թողարկվում է Կիոտոյի արձանագրության հոդված 12-ի հիման վրա՝ մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային ընթացակարգերի և պահանջների համաձայն: Արտանետումների սերտիֆիկացված կրճատումներով չափվում են մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի արդյունքում ստացված ջերմոցային գազերի արտանետումների սերտիֆիկացված կրճատման ծավալները:  

 

3) Մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային ընթացակարգեր և պահանջներ` Կիոտոյի արձանագրության, ինչպես նաև ,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիայի այլ համապատասխան փաստաթղթերով սահմանված մաքուր զարգացման մեխանիզմի իրականացման ընթացակարգեր, չափանիշներ և պահանջներ:  

 

4) Լիազորված ազգային մարմին` Կիոտոյի արձանագրության Կողմ երկրի կողմից լիազորված մաքուր զարգացման մեխանիզմի ազգային մարմին, որը համակարգում է մաքուր զարգացման մեխանիզմի իրականացումը երկրում և հաստատում է մաքուր զարգացման մեխանիզմի նախագծային փաստաթղթերը:  

 

5) Նախագծային գաղափարի նկարագրություն` առաջարկվող մաքուր զարգացման u1396 .եխանիզմի նախագծի համառոտ նկարագրություն պարունակող փաստաթուղթ, որը ներկայացվում է լիազորված ազգային մարմնին նախագծի վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով:  

 

6) Նախագծային փաստաթուղթ՝ մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային ընթացակարգերին և պահանջներին, ինչպես նաև սույն Կարգի դրույթներին համապատասխան մշակված փաստաթուղթ:  

 

7) Նախագծի մասնակիցներ՝ ներգրավված կողմ (Կիոտոյի արձանագրության Կողմ և մաքուր զարգացման մեխանիզմի գործընթացի մասնակից երկիր), որը նախագծային փաստաթղթում նշված է որպես նախագծի մասնակից կամ մասնավոր և (կամ) հասարակական կազմակերպություն, որին ներգրավված Կողմը լիազորել է մասնակցելու մաքուր զարգացման մեխանիզմի նախագծում:  

 

8) Մաքուր զարգացման մեխանիզմի գործադիր խորհուրդ` ,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսի /Կողմերի խորհրդակցության կառավարման և հսկողության ներքո գործող Մաքուր զարգացման մեխանիզմը համակարգող միջազգային մարմին, որը լիովին հաշվետու է ,Կլիմայի փոփոխության մասինե շրջանակային կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսին/ Կողմերի խորհրդակցությանը: Մաքուր զարգացման մեխանիզմի գործադիր խորհուրդը մասնավորապես իրականացնում է մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի գրանցումը և ջերմոցային գազերի կրճատման սերտիֆիկացումը:  

II. ՄԱՔՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

3. Մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի նախագծային փաստաթղթերի ներկայացումը և հաստատումը կարող է իրականացվել երկու փուլով.

 

1) նախագծային գաղափարի նկարագրության ներկայացման, գնահատման և հավանության ստացման փուլ, որը կատարվում է կամավորության հիմունքներով,  

 

2) նախագծային փաստաթղթի ներկայացման, գնահատման և հաստատման փուլ:  

4. Առաջարկվող նախագծի նախնական ուսումնասիրության և լիազորված ազգային մարմնի հավանությունը ստանալու նպատակով նախագծի մասնակիցների կողմից կարող է մշակվել նախագծային գաղափարի նկարագրություն: Նախագծային գաղափարի նկարագրության ներկայացումը լիազորված ազգային մարմին կատարվում է կամավորության հիմունքներով և չի հանդիսանում մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի հաստատման պարտադիր նախապայման (կամավոր փուլ):

5. Նախագծային գաղափարի նկարագրությունը ներկայացվում է լիազորված ազգային մարմին հայերեն լեզվով (էլեկտրոնային և տպագիր տարբերակներով)` երկու օրինակից, համապատասխան դիմումի ուղեկցությամբ: Դիմումը ստորագրվում և կնքվում է մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի բոլոր մասնակիցների կողմից:

6. Եթե նախագծի մասնակիցները նախագծային գաղափարի նկարագրությունը մշակել են միջազգային որևէ կազմակերպության հետ համատեղ, ապա նախագծային գաղափարի նկարագրությունը կարող է ներկայացվել լիազորված ազգային մարմին համապատասխան կազմակերպության կողմից ընդունված ձևաչափով:

7. Եթե նախագծային գաղափարի նկարագրության պաշտոնական ներկայացման պահին նախագծի մասնակիցներին արդեն հայտնի են նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող արտանետումների սերտիֆիկացված կրճատումները ձեռքբերող կազմակերպությունները, ապա այդ հանգամանքը պետք է նշվի սույն Կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումի մեջ: Նախագծի մասնակիցները գրավոր իրազեկում են լիազորված ազգային մարմնին արտանետումների սերտիֆիկացված կրճատումները ձեռքբերող կողմերի և (կամ) կազմակերպությունների փոփոխության մասին, եթե այդ փոփոխությունը տեղի է ունենում մինչև նախագծային փաստաթղթի պաշտոնական ներկայացումը:

8. Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծի հաստատման նպատակով մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի մասնակիցները մշակում և պաշտոնապես լիազորված ազգային մարմին են ներկայացնում նախագծային փաստաթղթերի փաթեթ, որում ներառվում են հետևյալ փաստաթղթերը (էլեկտրոնային և տպագիր տարբերակներով).

 

1) լիազորված ազգային մարմնին ուղղված դիմում, որը ստորագրվում և կնքվում է մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի բոլոր մասնակիցների կողմից,  

 

2) մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային ընթացակարգերին և պահանջներին համապատասխան մշակված նախագծային փաստաթուղթ՝ հայերեն լեզվով (նախագծային փաստաթուղթը ներկայացվում է լիազորված ազգային մարմին փաստաթղթի ներկայացման պահին մաքուր զարգացման մեխանիզմի գործադիր խորհրդի կողմից հաստատված և ,Կլիմայի փոփոխությանե մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված գործող ձևաչափով: Նախագծային փաստաթղթում ընդգրկվում է նաև Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գործընթացում ներկայացվող մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի ներդրման և երկրի կայուն զարգացման նպատակների հետ համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն),  

 

3) մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի բոլոր մասնակիցների կողմից ստորագրված փաստաթուղթ (հայտարարագիր), որով ներկայացվում և հաստատվում է լիազորված ազգային մարմնի հետ բանակցող մասնակիցը (անձը),  

 

4) մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի հասարակական լսումների արձանագրությունը, եթե մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի մասնակիցների կողմից լիազորված ազգային մարմնի հետ համաձայնեցմամբ կազմակերպվել են մաքուր զարգացման մեխանիզմի նախագծի հասարակական լսումներ,  

 

5) նախագծային գործունեության արդյունքում ստացվող արտանետումների սերտիֆիկացված կրճատումների բաշխման սկզբունքներն ամրագրող գրություն, եթե նախագծային փաստաթղթի ներկայացման պահին նախագծի մասնակիցները կայացրել են արտանետումների սերտիֆիկացված կրճատումների բաշխման վերաբերյալ որոշում:

Հաստատման կամավոր փուլ

Հաստատման կամավոր փուլ

ՄԶՄ նախագծային փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը կներառի երկու` կամավոր և պարտադիր փուլերը:

Կամավոր փուլը ներառում է Նախագծային գաղափարի նկարագրության (ՆԳՆ) մշակումը և ներկայացումը ԼԱՄ-ին` ուսումնասիրության և հավանության արժանացնելու նպատակով:

Նախագծի մասնակիցները ՆԳՆ-ն կարող են մշակել առաջարկվող նախագծային գործունեության նախնական գնահատման և ԼԱՄ-ից հավանության նամակի ստացման նպատակով:

Գոյություն ունեն նախագծի նախնական ուսումնասիրության և հավանության նամակի տրամադրման մի քանի նպատակներ, որոնցից են ՄԶՄ և երկրի օրենսդրության պահանջներին նախագծի համապատասխանության ստուգումը նախագծի իրականացման սկզբնական փուլում, նախագծային փաստաթղթի արդիականացումը և բարելավումը ստացված մեկնաբանությունների և առաջարկությունների հիման վրա, պոտենցիալ գործընկերների, ներդրողների և ածխածնային հիմնադրամների հետ կապերի հաստատումը, առաջարկվող նախագծային գործունեության անընդունելիության հետևանքով նախագծի մասնակիցների ռիսկերի նվազեցումը և այլն:

Նախագծային գաղափարի նկարագրությունը պատրաստվում է ԼԱՄ-ի սահմանված ձևաչափին համաձայն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ածխածնային հիմնադրամներ ունեն ՆԳՆ-ի իրենց ձևաչափերը, ԼԱՄ-ը կարող է ընդունել ՆԳՆ-ները նաև այդ ձևաչափերով: Նման պարագայում նախագծի մասնակիցները պետք է ներկայացնեն նաև ԼԱՄ-ի կողմից պահանջվող, սակայն ներկայացվող ձևաչափում բացակայող տեղեկատվությունն առանձին փաստաթղթի տեսքով (օրինակ` ջրօգտագործման և հողօգտագործման թույլտվությունները, նախնական տեխնիկատնտեսական հիմնա-վորման արդյունքները և այլն):

Նախագծի վերաբերյալ հիշատակված լրացուցիչ տեղեկատվության առկայությունը նախընտրելի է, սակայն պարտադիր չէ ՆԳՆ-ի ուսումնասիրության և հավանության արժանացնելու համար:

ՆԳՆ-ն պետք է պաշտոնապես ներկայացվի ԼԱՄ-ին համապատասխան նամակով հանդերձ, որում նախագծի մասնակիցները ԼԱՄ-ին տեղեկացնում են նախագիծը ՄԶՄ-ի շրջանակներում իրականացնելու իրենց մտադրության մասին և դիմում են ԼԱՄ-ին հավանության նամակի տրամադրման խնդրանքով: Այն դեպքում եթե ՆԳՆ-ի ներկայացման պահին նախագծի մասնակիցները արդեն բացահայտել են Արտանետումների սերտիֆիկացված կրճատումները (ԱՍԿ) ստացող/ձեռքբերող կազմակերպությունը, այդ փաստը պետք է արտացոլվի ներկայացվող փաստաթղթում:

Այնուամենայնիվ այս հանգամանքը չի նշանակում որ ԱՍԿ-եր ձեռքբերողի առկայությունը ներկայացվող նախագծային գաղափարի հավանության պարտադիր նախապայման է, քանի որ ԼԱՄ-ը նույնպես աջակցում է միակողմանի ՄԶՄ նախագծերի իրականացմանը: Սակայն, այն պահին, երբ նախագծի մասնակիցները որոշում են կայացնում ԱՍԿ-երի փոխանցման մասին, իրենք դրա մասին պետք է գրավոր տեղեկացնեն ԼԱՄ-ին:ՄԶՄ նախագծային փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը կներառի երկու` կամավոր և պարտադիր փուլերը:
Կամավոր փուլը ներառում է Նախագծային գաղափարի նկարագրության (ՆԳՆ) մշակումը և ներկայացումը ԼԱՄ-ին` ուսումնասիրության և հավանության արժանացնելու նպատակով:

Նախագծի մասնակիցները ՆԳՆ-ն կարող են մշակել առաջարկվող նախագծային գործունեության նախնական գնահատման և ԼԱՄ-ից հավանության նամակի ստացման նպատակով:

Գոյություն ունեն նախագծի նախնական ուսումնասիրության և հավանության նամակի տրամադրման մի քանի նպատակներ, որոնցից են ՄԶՄ և երկրի օրենսդրության պահանջներին նախագծի համապատասխանության ստուգումը նախագծի իրականացման սկզբնական փուլում, նախագծային փաստաթղթի արդիականացումը և բարելավումը ստացված մեկնաբանությունների և առաջարկությունների հիման վրա, պոտենցիալ գործընկերների, ներդրողների և ածխածնային հիմնադրամների հետ կապերի հաստատումը, առաջարկվող նախագծային գործունեության անընդունելիության հետևանքով նախագծի մասնակիցների ռիսկերի նվազեցումը և այլն:

Նախագծային գաղափարի նկարագրությունը պատրաստվում է ԼԱՄ-ի սահմանված ձևաչափին համաձայն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ածխածնային հիմնադրամներ ունեն ՆԳՆ-ի իրենց ձևաչափերը, ԼԱՄ-ը կարող է ընդունել ՆԳՆ-ները նաև այդ ձևաչափերով: Նման պարագայում նախագծի մասնակիցները պետք է ներկայացնեն նաև ԼԱՄ-ի կողմից պահանջվող, սակայն ներկայացվող ձևաչափում բացակայող տեղեկատվությունն առանձին փաստաթղթի տեսքով (օրինակ` ջրօգտագործման և հողօգտագործման թույլտվությունները, նախնական տեխնիկատնտեսական հիմնա-վորման արդյունքները և այլն):

Նախագծի վերաբերյալ հիշատակված լրացուցիչ տեղեկատվության առկայությունը նախընտրելի է, սակայն պարտադիր չէ ՆԳՆ-ի ուսումնասիրության և հավանության արժանացնելու համար:

ՆԳՆ-ն պետք է պաշտոնապես ներկայացվի ԼԱՄ-ին համապատասխան նամակով հանդերձ, որում նախագծի մասնակիցները ԼԱՄ-ին տեղեկացնում են նախագիծը ՄԶՄ-ի շրջանակներում իրականացնելու իրենց մտադրության մասին և դիմում են ԼԱՄ-ին հավանության նամակի տրամադրման խնդրանքով: Այն դեպքում եթե ՆԳՆ-ի ներկայացման պահին նախագծի մասնակիցները արդեն բացահայտել են Արտանետումների սերտիֆիկացված կրճատումները (ԱՍԿ) ստացող/ձեռքբերող կազմակերպությունը, այդ փաստը պետք է արտացոլվի ներկայացվող փաստաթղթում:

Այնուամենայնիվ այս հանգամանքը չի նշանակում որ ԱՍԿ-եր ձեռքբերողի առկայությունը ներկայացվող նախագծային գաղափարի հավանության պարտադիր նախապայման է, քանի որ ԼԱՄ-ը նույնպես աջակցում է միակողմանի ՄԶՄ նախագծերի իրականացմանը: Սակայն, այն պահին, երբ նախագծի մասնակիցները որոշում են կայացնում ԱՍԿ-երի փոխանցման մասին, իրենք դրա մասին պետք է գրավոր տեղեկացնեն ԼԱՄ-ին:

ՆԳՆ-ով հանդերձ նախագծի մասնակիցները կարող են ներկայացնել նաև այլ օժանդակ փաստաթղթեր, որոնք մասնավորապես հաստատում են ներկայացվող նախագծի համապատասխանությունը երկրի կայուն զարգացման նպատակներին: Հիշատակված փաստաթղթերը ստանալուց հետո ԼԱՄ-ի քարտուղարությունը ուսումնասիրում է ՆԳՆ-ն և օժանդակ փաստաթղթերը և, այնուհետև, ԼԱՄ-ին ներկայացնում համապատասխան ամփոփիչ հաշվետվություն:

Հաշվետվությունը ստանալուց հետո, ԼԱՄ-ն ՆԳՆ-ն և օժանդակ փաստաթղթերն ուղարկում է ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հիշատակված նախարարությունները ստուգում են ՆԳՆ-ի համապատասխանությունը երկրի կայուն սոցիալական ու տնտեսական զարգացման նպատակներին և ԼԱՄ-ին ներկայացում իրենց գրավոր կարծիքը նախագծային գաղափարի հավանության վերաբերյալ:

Կախված նախագծի մասշտաբից և բարդությունից ԼԱՄ-ը կարող է Փորձագիտական խմբից ներգրավել համապատասխան փորձագետների, որոնք կիրականացնեն ներկայացված նախագծի լրացուցիչ ուսումնասիրություն: ԼԱՄ-ը կարող է ուղարկել ՆԳՆ-ն նաև համապատասխան ճյուղային նախարարություններին և գործակալություն-ներին ուսումնասիրվող նախագծի համապատասխանությունը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարություններին համապատասխանությունը հաստատե-լու նպատակով:

Նախագծի վերաբերյալ ստացված բոլոր մեկնաբանությունները պետք է հավաքվեն և վերլուծվեն Քարտուղարության կողմից, իսկ համապատասխան ամփոփիչ հաշվետվությունը պետք է ներկայացվի ԼԱՄ-ին: ՆԳՆ-ի հավանության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է ԼԱՄ-ի կողմից, հիմք ընդունելով ստացված բոլոր մեկնաբանությունները և կարծիքները:

ՆԳՆ-ի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, ԼԱՄ-ը նախագծի մասնակիցներին տրամադրում է հավանության նամակ: Նախագծի մասնակիցները այնուհետև կարող են շարունակել նախագծի զարգացումը և մեկնարկել Նախագծային փաստաթղթի մշակման գործընթացը: Հավանության նամակը պաշտոնական գրություն է, որը հաստատում է, որը հիմք ընդունելով ՆԳՆ-ում պարունակվող տեղեկատվությունը և ստացված մեկնաբանությունները ԼԱՄ-ը ողջունում է նախագծային գործունեության հետագա զարգացումը:

Միևնույն ժամանակ ԼԱՄ-ը հավանություն է տալիս ԱՍԿ-երի փոխանցմանը համապատասխան կազմակերպությանը (եթե այդ հանգամանքը նշվել է նամակ-դիմումում), ինչպես նաև հիշատակված նախագծային գործունեությունում ընդունող երկրի ներկայացուցչի մասնակցությանը:

Եթե ներկայացված նախագծային գաղափարը արժանանում է բացասական մեկնաբանությունների, ապա ԼԱՄ-ը փաստաթուղթը վերադարձնում է նախագծի մասնակիցներին նշելով նախագծի չհաստատման կամ անհրաժեշտ փոփոխությունների հիմնավորումները:

ՆԳՆ-ի հավանությունը չի ենթադրում կամ երաշխավորում առաջարկվող նախագծի հաստատումը ապագայում: Նախագծի հաստատման փուլում Նախագծային փաստաթուղթը կուսումնասիրվի ԼԱՄ-ի կողմից անկախ այն դրական կարծիքներից և մեկնաբանություններից, որոնք ստացվել են տվյալ նախագծի ՆԳՆ-ի հավանության ընթացքում: Սա նշանակում է, որ անկախ ՆԳՆ-ի հավանության փաստից, նախագիծը կարող է չհաստատվել, այն դեպքում, եթե Նախագծային փաստաթուղթը չբավարարի հաստաման պահանջներին:
Ստորև ներկայացված է ԼԱՄ-ի կողմից տրամադրվող Հավանության նամակի ձևաչափը:

ՆԳՆ-ով հանդերձ նախագծի մասնակիցները կարող են ներկայացնել նաև այլ օժանդակ փաստաթղթեր, որոնք մասնավորապես հաստատում են ներկայացվող նախագծի համապատասխանությունը երկրի կայուն զարգացման նպատակներին: Հիշատակված փաստաթղթերը ստանալուց հետո ԼԱՄ-ի քարտուղարությունը ուսումնասիրում է ՆԳՆ-ն և օժանդակ փաստաթղթերը և, այնուհետև, ԼԱՄ-ին ներկայացնում համապատասխան ամփոփիչ հաշվետվություն:

Հաշվետվությունը ստանալուց հետո, ԼԱՄ-ն ՆԳՆ-ն և օժանդակ փաստաթղթերն ուղարկում է ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հիշատակված նախարարությունները ստուգում են ՆԳՆ-ի համապատասխանությունը երկրի կայուն սոցիալական ու տնտեսական զարգացման նպատակներին և ԼԱՄ-ին ներկայացում իրենց գրավոր կարծիքը նախագծային գաղափարի հավանության վերաբերյալ:

Կախված նախագծի մասշտաբից և բարդությունից ԼԱՄ-ը կարող է Փորձագիտական խմբից ներգրավել համապատասխան փորձագետների, որոնք կիրականացնեն ներկայացված նախագծի լրացուցիչ ուսումնասիրություն: ԼԱՄ-ը կարող է ուղարկել ՆԳՆ-ն նաև համապատասխան ճյուղային նախարարություններին և գործակալություն-ներին ուսումնասիրվող նախագծի համապատասխանությունը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարություններին համապատասխանությունը հաստատե-լու նպատակով:

Նախագծի վերաբերյալ ստացված բոլոր մեկնաբանությունները պետք է հավաքվեն և վերլուծվեն Քարտուղարության կողմից, իսկ համապատասխան ամփոփիչ հաշվետվությունը պետք է ներկայացվի ԼԱՄ-ին: ՆԳՆ-ի հավանության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է ԼԱՄ-ի կողմից, հիմք ընդունելով ստացված բոլոր մեկնաբանությունները և կարծիքները:

ՆԳՆ-ի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, ԼԱՄ-ը նախագծի մասնակիցներին տրամադրում է հավանության նամակ: Նախագծի մասնակիցները այնուհետև կարող են շարունակել նախագծի զարգացումը և մեկնարկել Նախագծային փաստաթղթի մշակման գործընթացը: Հավանության նամակը պաշտոնական գրություն է, որը հաստատում է, որը հիմք ընդունելով ՆԳՆ-ում պարունակվող տեղեկատվությունը և ստացված մեկնաբանությունները ԼԱՄ-ը ողջունում է նախագծային գործունեության հետագա զարգացումը:

Միևնույն ժամանակ ԼԱՄ-ը հավանություն է տալիս ԱՍԿ-երի փոխանցմանը համապատասխան կազմակերպությանը (եթե այդ հանգամանքը նշվել է նամակ-դիմումում), ինչպես նաև հիշատակված նախագծային գործունեությունում ընդունող երկրի ներկայացուցչի մասնակցությանը:

Եթե ներկայացված նախագծային գաղափարը արժանանում է բացասական մեկնաբանությունների, ապա ԼԱՄ-ը փաստաթուղթը վերադարձնում է նախագծի մասնակիցներին նշելով նախագծի չհաստատման կամ անհրաժեշտ փոփոխությունների հիմնավորումները:

ՆԳՆ-ի հավանությունը չի ենթադրում կամ երաշխավորում առաջարկվող նախագծի հաստատումը ապագայում: Նախագծի հաստատման փուլում Նախագծային փաստաթուղթը կուսումնասիրվի ԼԱՄ-ի կողմից անկախ այն դրական կարծիքներից և մեկնաբանություններից, որոնք ստացվել են տվյալ նախագծի ՆԳՆ-ի հավանության ընթացքում: Սա նշանակում է, որ անկախ ՆԳՆ-ի հավանության փաստից, նախագիծը կարող է չհաստատվել, այն դեպքում, եթե Նախագծային փաստաթուղթը չբավարարի հաստաման պահանջներին:

Ստորև ներկայացված է ԼԱՄ-ի կողմից տրամադրվող Հավանության նամակի ձևաչափը:

ՄԶՄ Նախագծային գաղափարի նկարագրության վերաբերյալ հավանության նամակի ձև

ՄԶՄ նախագծի մասնակիցներին` _______________

Հավանության նամակ

Հիմք ընդունելով (ընկերութուն/կազմակերպություն) գրությամբ (ամսաթիվ և գրության ելից համար) Հայաստանում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) Լիազորված ազգային մարմնին ներկայացված (ՄԶՄ նախագծի անվանումը) Նախագծային գաղափարի նկարագրությունը, ինչպես նաև այլ հիմնավորող փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությունը գրությունը, հայտնում եմ հետևյալը.

  1. Հայաստանի Հանրապետությունը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան վավերացրել է 1993թ. մայիսի 14-ին, իսկ Կիոտոյի արձանագրությունը` 2002թ. դեկտեմբերի 26-ին:

  2. Լիազորված ազգային մարմինը տեղեկացված է ներկայացված ՄԶՄ նախագծային գաղափարի նկարագրության մասին և իրազեկված է, որ (ընկերության/կազմակերպության անվանումը), որպես Նախագծի սեփականատեր, մտադրված է փոխանցել նախագծի իրականացման արդյունքում ստացվող Արտանետումների սերտիֆիկացված կրճատումները (Հավելված I Կողմ երկրի ընկերության / կազմակերպության անվանումը):

  3. Լիազորված ազգային մարմինը կգնահատի ՄԶՄ նախագիծը` Հայաստանի կայուն զարգացման և Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման համար ներդրումների ներգրավման տեսանկյունից:

  4. Եթե վերոհիշյալ գնահատման արդյունքները լինեն դրական, ապա Լիազորված ազգային մարմինը կսկսի քննարկումներ ՄԶՄ նախագծի սեփականատիրոջ հետ նախագծի իրականացման արդյունքում ստացվող Արտանետումների սերտիֆիկացված կրճատումների բաշխման վերաբերյալ և կդիտարկի ՄԶՄ նախագծի պաշտոնական հաստատման հնարավորությունը, ինչը կբերի Արտանետումների սերտիֆիկացված կրճատումների փոխանցմանը (Հավելված I Կողմ երկրի ընկերութուն/ կազմակերպություն) հաշվին, համաձայն նախագծի մասնակիցների միջև կնքված Համաձայնագրի կամ Արձանագրության պայմանների:

Հարգանքով,

--------------------------------------
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար և
Կիոտոյի Արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի
Լիազորված ազգային մարմին

Հաստատման պարտադիր փուլ

Հաստատման պարտադիր փուլ

Պարտադիր փուլը ներառում է Նախագծային փաստաթղթի մշակումը և ներկայացումը ԼԱՄ-ին` ուսումնասիրության և հաստատման նպատակով:

Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծի հաստատման նպատակով ՄԶՄ նախագծի մասնակիցները մշակում և պաշտոնապես ԼԱՄ-ին են ներկայացնում նախագծային փաստաթղթերի փաթեթ, որում ներառվում են հետևյալ փաստաթղթերը (էլեկտրոնային և տպագիր տարբերակներով).

  • ԼԱՄ-ին ուղղված պաշտոնական գրություն, որը ստորագրվում է ՄԶՄ նախագծի բոլոր մասնակիցների կողմից.
  • ՄԶՄ միջազգային ընթացակարգերին և ՄԶՄ Գործադիր խորհրդի պահանջներին համապատասխան մշակված Նախագծային փաստաթուղթ՝ անգլերեն և հայերեն լեզուներով.
  • ՄԶՄ նախագծի բոլոր մասնակիցների կողմից ստորագրված փաստաթուղթ (հայտարարագիր), որով ներկայացվում և հաստատվում է Լիազորված ազգային մարմնի հետ բանակցող մասնակիցը (անձը).
  • ՄԶՄ նախագծի հասարակական լսումների արձանագրությունը, եթե ՄԶՄ Նախագծի մասնակիցների կողմից՝ ԼԱՄ-ի հետ համաձայնեցմամբ կազմակերպվել են ՄԶՄ նախագծի հասարակական լսումներ, ինչպես նաև նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերից ստացված համապատասխան աջակցող գրությունները.
  • Օժանդակ այլ փաստաթղթեր, oրինակ ջրoգտագործման թույլտվություն, շինարարության և շահագործման լիցենիզաներ, էլեկտրական էներգիայի գնման պայմանագիր, տեխնիկատնտեսական հիմնավորում, հողի սեփականության կամ վարձակալության վկայականներ, վավերացման հաշվետվություններ և այլն.
  • Փոխանցման նամակ, որով նախագծի մասնակիցները հաստատում են նախագծային գործունեության արդյունքում ստացվող Արտանետումների սերտիֆիկացված կրճատումների բաշխման սկզբունքը, եթե Նախագծային փաստաթղթի ներկայացման պահին նախագծի մասնակիցներն արդեն կայացրել են նման որոշում:

ՄԶՄ նախագծային փաստաթղթի վավերացումը Լիազորված գործառնական մարմնի (ԼԱՄ) կողմից ՄԶՄ նախագծի պարտադիր հաստատման նախապայման չէ: Վավերացումը կարող է կատարվել ԼԱՄ-ի կողմից նախագծի հաստատումից հետո կամ իրականացվել հաստատման գործընթացի հետ միաժամանակ: Սակայն այն դեպքում, երբ նախագիծը վավերացվում է, նախագծի մասնակիցները ԼԱՄ-ին պետք է ներկայացնեն վավերացման համապատասխան հաշվետվության պատճենը:

Նախագծային փաստաթղթերը ստանալուց հետո ԼԱՄ-ի քարտուղարությունն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ԼԱՄ-ին ներկայացնում համապատասխան ամփոփիչ հաշվետվություն:

Նախագծային փաստաթղթի գնահատման ընթացքում ԼԱՄ-ը նախագծային փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությյանը: Հիշատակված նախարարությունները ստուգում են Նախագծային փաստաթղթի համապատասխանությունը երկրի կայուն սոցիալական ու տնտեսական զարգացման նպատակներին և ԼԱՄ-ին ներկայացնում իրենց գրավոր կարծիքը նախագծային գաղափարի հավանության վերաբերյալ:

Կախված նախագծի բնույթից և բարդությունից ԼԱՄ-ը կարող է ներկայացնել Նախագծային փաստաթուղթը և նախագծին վերաբերող օժանդակ այլ նյութերն այլ ճյուղային նախարարություններին, ինչպես նաև գործակալություններին, ընկերություններին և ՈԿԿ-ներին` Նախագծային փաստաթղթի վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով: Մասնավորապես Նախագծային փաստաթուղթը կարող է ուղարկվել հետևյալ կազմակերպություններին.

  • ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարություն
  • ՀՀ քաղաքաշինության նախարարություն
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
  • "Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ
  • Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն
  • Կենսաբազմության գործակալություն
  • Բնապահպանական ՈՈԿ-ներ
  • Այլ կազմակերպություններ

Ճյուղային այլ նախարարությունները ուսումնասիրում են ներկայացված նախագծի համապատասխանությունը ազգային և տարածաշրջանային զարգացման ռազմավարություններին: Անհրաժեշտության դեպքում նախարարությունները և գործակալությունները կարող են դիմել ԼԱՄ-ին նախագծի մասնագետների և ԼԱՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման կազմակերպման խնդրանքով, որի նպատակն է քննարկել և պարզաբանում տալ առաջացած հարցերին:

ԼԱՄ-ը կարող է դիմել Փորձագիտական խմբին Նախագծային փաստաթղթի տեխնիկական և բնապահպանական գործոնների ուսումնասիրության և գնահատման խնդրանքով: Նախագծային փաստաթղթի գնահատման պահից ԼԱՄ-ը Նախագծային փաստաթուղթը տեղադրում է համապատասխան ինտերնետային կայքում հասարակության կողմից մեկնաբանությունների ստացման նպատակով:

Նախագծի վերաբերյալ ստացված բոլոր մեկնաբանությունները պետք է հավաքվեն և վերլուծվեն Քարտուղարության կողմից, իսկ համապատասխան ամփոփիչ հաշվետվությունը պետք է ներկայացվի ԼԱՄ-ին: Հաշվետվությունը ներառում է Փորձագիտական խմբի կողմից կատարված եզրակացությունները և առաջարկությունները:

ԼԱՄ-ը կգնահատի ներկայացված Նախագծային փաստաթղթի համապատասխանությունը երկրի կայուն զարգացման նպատակներին և փաստաթղթի հաստաման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հիմք ընդունելով հետևյալ գործոնները.

  • Նախագծային փաստաթղթում ներառված տեղեկատվությունը
  • Քարտուղարության կողմից պատրաստված գնահատման հաշվետվությունը
  • Նախագծի վերաբերյալ ստացված մեկնաբանությունները

Նախագծային փաստաթղթի վերաբերյալ դրական որոշում ընդունելու դեպքում ԼԱՄ-ը տրամադրում է հաստատման նամակ:

Այն դեպքում եթե Նախագծային փաստաթղթի վերաբերյալ ստացվում են բացասական կարծիքներ, ԼԱՄ-ը փաստաթուղթը վերադարձնում է նախագծի մասնակիցներին նշելով բացահայտված թերությունները և նշելով նախագծի չհաստատման հիմնավորումները, ինչպես նաև անհրաժեշտ ուղղումները, որոնք պետք է կատարվեն փաստաթղթում:

Ստորև ներկայացված է ԼԱՄ-ի կողմից տրամադրվող Հաստատման նամակի ձևաչափը:

Մաքուր զարգացման մեխանիզմի Նախագծային փաստաթղթի հաստատման նամակի ձև

ՄԶՄ նախագծի մասնակիցներին` _______________ 

Հաստատման նամակ

1. Որպես ՀՀ բնապահպանության նախարար և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) Լիազորված ազգային պատասխանատու հաստատում եմ հետևյալը`

(i) Հայաստանի Հանրապետությունը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան վավերացրել է 1993թ. մայիսի 14-ին, իսկ Կիոտոյի արձանագրությունը` 2003թ. ապրիլի 25-ին: 

(ii) Հայաստանի Հանրապետությունը Մաքուր զարգացման մեխանիզմում և սույն նամակի 1 (iii) կետում նշված նախագծում մասնակցում է կամավոր: 

(iii) Հիմք ընդունելով (կազմակերպության անվանումը) գրությամբ (ամսաթիվ և գրության ելից համար) . Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) Լիազորված ազգային մարմնին ներկայացված (ՄԶՄ նախագծի անվանումը և տարբերակը) . նախագծային փաստաթղթում, ինչպես նաև այլ հիմնավորող փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությունը, հայտնում եմ, որ առաջարկվող նախագիծը կաջակցի Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանը: 

2. Տեղեկացնում եմ, որ նախագծային փաստաթուղթը կարող է ներկայացվել Մաքուր զարգացման մեխանիզմի Գործադիր խորհուրդ` վերջինիս կողմից այն որպես Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծային գործունեություն գրանցելու նպատակով:

3. Միաժամանակ հայտարարում եմ, որ Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմինն իրեն իրավունք է վերապահում ՄԶՄ Գործադիր խորհուրդ ներկայացնել նախագծի վերանայման դիմում, եթե գրանցման նպատակով ՄԶՄ Գործադիր խորհուրդ ներկայացված նախագծային փաստաթուղթը չհամապատասխանի սույն նամակի 1 (iii) կետում նշված փաստաթղթին:

Հայտնում եմ, որ սույն հաստատման նամակը նախագծի մասնակիցներին չի ազատում Հայաստանի Հանրապետության գործող օրենքների, կանոնների և կանոնակարգերի կատարումից:

Նախագծի մասնակիցները Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմնին պետք է պարբերաբար տեղեկացնեն նախագծի իրականացման կարգավիճակի մասին: Ներկայացված տեղեկատվության հիման վրա ՄԶՄ Լիազորված ազգային մարմինը կգնահատի նախագծի իրականացման համապատասխանությունը նախագծային փաստաթղթում բերված պայմաններին:

Ակնկալում եմ նախագծի բարեհաջող իրականացումը համաձայն սահմանված ընթացակարգերի: 

Հարգանքով,

-------------------------------------
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար,
Կիոտոյի Արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի
Լիազորված ազգային մարմին

Հաստատման չափանիշները

Հաստատման չափանիշները

Հայաստանի Լիազորված ազգային մարմինը (ԼԱՄ) դեռևս պաշտոնապես չի հաստատել կայուն զարգացման չափանիշների մանրամասն ցանկը: Դա բացատրվում է այն բանով, որ կա ծրագրի հաստատման ընդունված փորձ, երբ ամեն մի համապատասխան նախարարություն գործի է դնում ծրագրի կայուն զարգացմանը նպաստող կողմերի գնահատման անհատական մոտեցում և ծրագրի հաստատման կամ մերժման մասով իր որոշման մասին տեղեկացնում է ԼԱՄ-ին:

Չնայած տվյալ մոտեցմամբ ծրագրի հաստատման արագ և արդյունավետ արձագանքը երաշխավորված է, այնուամենայնիվ, այն չի ապահովում բավականաչափ թափանցիկություն և օբյեկտիվություն: Հաշվի առնելով և այս փաստը և միջազգային փորձը Հայաստանի ԼԱՄ-ը ծրագրի գնահատման համար սահմանել է մի խումբ հիմնական չափանիշներ, որոնք հետագայում կարող են հիմք հանդիսանալ ՄԶՄ ծրագրերի հաստատման պաշտոնական կարգի մշակման համար:

Այդ հիմնական չափանիշները հաշվի են առնում երկրի կայուն զարգացման տեխնիկական, բնապահպանական, տնտեսական և ռազմավարական կողմերը և վերաբերում են հետևյալ 4 չափանիշներին`

Բնապահպանական չափանիշներ
-    Օդի և ջրի որակի բարելավում
-    Բնական ռեսուրսների արդյունավետ օգտահանում/օգտագործում
-    Կենսաբազմազանության պահպանում:

Տնտեսական չափանիշներ
-    Օտարերկրյա ներդրողների ներգրավում
-    Վերականգնվող էներգետիկայի համակարգի մշակում, էներգախնայողություն
-    Կայուն տեխնոլոգիաների փոխանցում
-    Սերունդների զբաղվածության ապահովում
-    Տարածաշրջանային և տեղական տնտեսության զարգացում:

Սոցիալական չափանիշներ
-    Շահառու կողմերի ամբողջական մասնակցություն
-    Նոր աշխատատեղերի ստեղծում
-    Ծառայությունների որակի բարելավում
-    Հզորությունների զարգացում

Ռազմավարական չափանիշներ
-    Ազդեցություն ազգային և/կամ տարածաշրջանային գերակա նպատակների վրա
-    Ազդեցություն սեկտորների գերակա նպատակների վրա:

Ամեն մի ենթաչափանիշի համար պարտադիր է, որ ծրագիրը նկարագրի հնարավոր ազդեցությունները` ներառյալ մեղմման ուղղված միջոցառումները բացասական ազդեցության դեպքում: 

Հիմնական ազգային պահանջները

Հիմնական ազգային պահանջները

ՄԶՄ ծրագրերի նկատմամբ ազգային հիմնական պահանջները կարող են խմբավորվել հետևյալ կերպ`

(i) Ծրագրի մասնակիցների կամավոր մասնակցություն, ծրագիրը պետք է մշակվի կամավորական սկզբունքներով և համաձայնեցվի ներգրավված բոլոր կողմերի և ընդունող կողմի կողմից,

(ii) ՄԶՄ ծրագրերի ներդրումը կայուն զարգացմանը. կայուն զարգացմանն ուղղված ծրագրի ամբողջ ներդրումը պետք է համարվի դրական,

(iii) Շրջակա միջավայրի վրա ցանկացած բացասական ազդեցության կանխարգելում. ծրագրերը չպետք է հանգեցնեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության,

(iv) Համապատասխանեցում ՄԶՄ ծրագրերի համար նախատեսված բոլոր տեղական և միջազգային պահանջներին:

ՄԶՄ-ը նախագծերի առաջնահերթությունը

ՄԶՄ-ը նախագծերի առաջնահերթությունը

Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության կառուցվածքը, զարգացման հեռանկարները, սեփական էներգետիկ պաշարների սակավությունը, ինչպես նաև որոշ բնապահպանական գործոններ, ՄԶՄ-ի շրջանակներում նախագծերի իրականացման տեսանկյունից առաջնահերթ կարող են դիտարկվել հետևյալ բնագավառները. էներգետիկա, արդյունաբերություն, թափոնների կառավարում, գյուղատնտեսություն, անտառտնտեսություն և տրանսպորտ:

Առավել նախընտրելի են տեխնոլոգիաների փոխանցում նախատեսող նախագծերը, քանի որ դրանց իրականացումը երաշխավորում է կայուն աջակցություն երկրին: Ստորև բերված աղյուսակում ներկայացված են Հայասատնի համար առաջնահերթություն ունեցող նախագծերի կատեգորիաները:

Բնագավառ Կատեգորիա Տարբերակներ
Էներգետիկա Վերականգնվող
էներգետիկա
Արևային, հողմա և երկրաջերմային էներգետիկա, մեծ և փոքր հիդրոէլեկտրակայաններ, կենսազանգվածի և կենսագազի օգտահանում
Էներգաարդյու-
նավետություն
Կոգեներացիա, համակցված ցիկլով աշխատող տեխնոլոգիաներ, ջերմամատակարարում, բարձր ՕԳԳ ունեցող կաթսաներ, կառավարում և չափում, ջերմամեկուսացում, արտադրության էներգատարության նվազեցում, էներգաարդյունավետություն արդյունաբերությունում
Ֆուգիտիվ արտանետումներ
վառելիքի օգտագործումից
Մեթանի արտանետումների նվազեցում գազի փոխադրման և բաշխման համակարգերում
Արդյունա-
բերություն
Տեխնոլոգիական բարեփոխումներ Ցեմենտի արտադրության տեխնոլոգիաների օպտիմալացում
Թափոններ Էներգիայի
ստացում
թափոններից
Քաղաքային կոշտ թափոնների և կեղտաջրերի կառավարում
Գյուղատն-
տեսություն
Կենսագազի
որսում
Անասնապահական թափոններից ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում
Անտառտն-
տեսություն
Ածխածնի
կլանում
Անտառապատում և անտառվերականգնում, կանաչապատ տարածքների ընդլայնում, հանգստավայրերի ստեղծում, պաշտպանիչ անտառային գոտիների և այլ ագրոանտառային համակարգերի ստեղծում
Տրանսպորտ Վառելիքի
տնտեսում
Ավտոտրանսպորտի գազիֆիկացման մակարդակի բարձրացում, քաղաքների ճանապարհափողոցային ցանցի կատարելագործում և տրանսպորտային հոսքերի օպտիմալացում, մեծ տարողությամբ ավտոբուսների, ինչպես նաև բարձր արդյունավետությամբ տրանսպորտային միջոցների թվի ավելացում, այլընտրանքային վառելիքների կիրառում
Ծանոթություն. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծերի սեփականատերերի կողմից բնապահպանական նորմերի անտեսման և բնապահպանական մոնիտորինգի բացակայության հետևանքով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը և շահագործումը կարող է ունենալ բացասական բնապահպանական ազդեցություններ և ապակայունացնել գետերի էկոհամակարգերը, ֆլորայի և ֆաունային համար հանգեցնելով անկանխատեսելի հետևանքների, ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայումս վերանայում է ՄԶՄ-ի շրջանակներում փոքր հիդրոէլեկտրակայնների կառուցման նախագծերի գնահատման և հաստատման իր քաղաքականությունը: