Ծրագրերի առաջնային նպատակն է կլիմայի փոփոխությանն առնչվող տեղեկատվության հավաքագրումը, համակարգումը և փոխանակումը, ինչպես նաև այդ տեղեկատվության հասանելիության ապահովումը տեղական և միջազգային գործընկերների համար՝ ապահովելով Հայաստանում կլիմայի փոփոխությանն առնչվող գործունեության թափանցիկությունը և մատչելիությունը: Հանրային հասանելիությունը կլիմայի փոփոխությանն առնչվող տեղեկատվությանը կարևորվում է Կոնվենցիայի 6-րդ Հոդվածով: Այսպիսով սույն երկլեզու ինտերնետային կայքը, տեղեկատվական թերթիկները և հրատարակված նյութերը նպաստում են Կոնվենցիայի նպատակների իրականացմանը:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերը ձևավորվել են 1997թ. ՄԱԶԾ/ԳԷՖ «Հայաստան. Կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում» ծրագրի շրջանակներում: Ի թիվս այլ նպատակների, Ծրագրերը կարևորում են կլիմայի փոփոխության հետ կապված տեղեկատվության փոխանակումը՝ ապահովելով թափանցիկություն և հաշվետվայնություն, որը ՀՀ Կառավարության պարտավորությունն է որպես Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրի:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի գործունեությունը ներառում է ՄԱԿ ԿՓՇԿ ներքո ՀՀ պարտավորությունների իրականացմանն ուղղված հետևյալ ոլորտները՝
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
Հայաստանի պետական ագրարային համալսարան
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող
PhD in Biological Sciences
Tel.: (+37410) 583932 (14)
Փորձագիտական խմբի օգնական, կայքի կառավարիչ
Tel.: (+37410) 583920 (18)