Ի՞նչ է կլիմայի փոփոխությունը

Կլիման  եղանակի բազմամյա ռեժիմ է, որը որոշվում է տեղանքի աշխարհագրական լայնությամբ, օվկիանոսից ունեցած հեռավորությամբ, ցամաքային ռելիեֆով, ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ և մի շարք այլ գործոններով: Կլիմայի աննշան փոփոխությունները երկար ժամանակահատվածում թույլ են տալիս համարել նրան տվյալ տեղանքի կայուն բնութագիր: Այդ պատճառով կլիման հանդիսանում է աշխարհագրական լանդշաֆտի բաղադրիչներից մեկը:

Մեր մոլորակի կլիման միշտ փոփոխվել է բնական ճանապարհով:  Սակայն գիտնականները գտնում են, որ ներկայումս տեղի է ունենում կլիմայի նոր տիպի փոփոխություն: Այն մարդկանց և էկոհամակարգերի վրա կտրուկ ազդեցություն ունի:  Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբն (IPCC - ԿՓՓՄԽ) իր գնահատման երրորդ զեկույցում նշում է, որ "նոր ձևով և ավելի ակնհայտ հաստատվում է, որ վերջին 50 տարում դիտարկվող տաքացումը, մեծ մասամբ, պայմանավորված է մարդու գործունեությամբ":

Հազարամյակների ընթացքում մարդու տնտեսական գործունեությունը հարմարվում էր շրջապատող կլիմայական պայմաններին: Թվում էր, թե բնության վրա մարդածին ազդեցությունը չի կարող ազդել կլիմայի կայունության վրա: Սակայն, XX դարի կեսերից, մարդու գործունեությունը գնալով ձեռք էր բերում այնպիսի մասշտաբներ, որ ծառացավ կլիմայի վրա մարդու տնտեսական գործունեության ունեցած ազդեցության խնդիրը:

Կլիմայի մարդածին գործոնների թվին են պատկանում.

1. Տնտեսական գործունեության ազդեցությունը մթնոլորտի քիմիական բաղադրության վրա, ինչը պայմանավորված է ածխածնի երկօքսիդի և այլ ջերմոցային գազերի արտանետմամբ:

2. Հողային ընդարձակ զանգվածների մերկացումը, անտառների ոչնչացումը, անասունների գերարածեցումը և տնտեսական այլ գործունեություններ, որոնց  հետևանքով փոփոխվում է  Երկրի մակերևույթի ալբեդոն, խանգարվում են ջերմա- և խոնավաշրջանառության պրոցեսները:

3. Ջերմային աղտոտումը,  գոյություն ունեցող ջրամաբարների վատթարացումը և նորերի կառուցումը, արիդ զոնաներում բուսականության ոչնչացումը:

4. Ազդեցությունը մթնոլորտ-օվկիանոս-ցամաքի մակերևույթ համակարգի խոնավաշրջանառության վրա. ազդեցությունը ամպամածության վրա, գոլորշիացման մեծացումը ոռոգվող  հողատարածքների շրջաններում, օվկիանոսային ջրերի աղտոտումը և այլն:

5. Մարդու կողմից օգտագործվող էներգիան ամբողջությամբ  վեր է ածվում ջերմության, որի  հիմնական մասը մթնոլորտի համար էներգիայի լրացուցիչ աղբյուր է և հանգեցնում է  վերջինիս ջերմաստիճանի բարձրացմանը:

Չնայած  ապագա  փոփոխությունների   անորոշության   պատճառով  գնահատումների սխալները մեծ չափերի են հասնում, այնուամենայնիվ կանխատեսվում է, որ առաջիկա 100 տարիների ընթացքում ցամաքի մակերևույթի ջերմաստիճանը կբարձրանա 1.4ՕC-ից մինչև 5.8ՕC:

Տաքացումը, նույնիսկ ցածր մակարդակով, կարող է հանգեցնել դրամատիկ հետևանքների: Մարդկանց վրա այդ ազդեցությունն, անխուսափելիորեն, կլինի առավել զգալի: Որոշ շրջաններում կլիմայի փոփոխությունից մարդիկ կարող են շահել: Սակայն շատերը ստիպված կլինեն պայքարել նրա դեմ: Սակավ ռեսուրսների պատճառով զարգացող երկրներն առանձնապես խոցելի են անբարենպաստ պայմանների կամ մեծ մասշտաբի աղետների հանդեպ, չնայած մարդու գործունեության հետևանքով զարգացող երկրներում ջերմոցային գազերի արտանետումները միայն փոքր մասն են կազմում:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: