07 սեպտեմբերի 2021

Ջրային ոլորտը կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի ոլորտներից է:  Կլիմայի փոփոխությունը զգալի ազդեցություն ունի ջրի շրջապտույտի վրա՝ արդյունքում փոփոխվում է տեղումների պարբերականությունը, բարդանում են ջրային ռեսուրսների հասանելիության և պաշարների վերաբերյալ կանխատեսումները, ավելանում է հասանելի ջրի որակի վատթարացման ռիսկը:  Այս համատեքստում առավել կարևորվում է ջրային ռեսուրսների կայուն կառավարումն ու ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը:

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի (OiEAU) կողմից մշակվում է ՀՀ ջրային ոլորտի հարմարվողականության պլան, որը կվերջնականացվի ոլորտի շահառուների հետ քննարկումներից հետո:

 

Փաստաթղթի հայերեն թարգմանության նախնական աշխատանքային տարբերակը կարող եք տեսնել այստեղ: