13 ապրիլի 2021

«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցության շրջանակներում՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսական աջակցությամբ։

Ծրագիրը կօժանդակի ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների հզորացմանը՝ Փարիզյան համաձայնագրի հոդված 13-ով հատկորոշված ընդլայնված թափանցիկության պահանջներին բավարարելու համար: Ծրագիրը կօգտագործի կարողությունների հզորացման մոտեցումը՝ թույլ տալով ըստ պահանջի գրվող զեկույցներից անցնել շարունակական Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի (ՉՀՀ), ինչը կօգնի համակարգված եղանակով գրանցել թափանցիկության ընդլայնման համար նախաձեռնվող գործողությունները և հնարավորություն կտա երկրին հետևել իր առաջընթացին՝ ԱՄՍՆ-ի պահանջով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: