02 օգոստոսի 2019

Բազմաբնակարան շենքի կառավարման արդյունավետության բարձրացման, էներգաարդյունավետության միջոցառումների պատշաճ պլանավորման, անհրաժեշտ ներդրումների գնահատման, շենքի պահպանմանն ուղղված ծախսերի թափանցիկության ապահովման, սեփականատերերի և կառավարիչների միջև փոխադարձ վստահության ամրապնդման նպատակով մշակվել են Բազմաբնակարան շենքի պահպանման, հուսալիության ապահովման, էներգաարդյունավետության բարձրացման և շահագործման կանոնները։

Հաշվետվությունը մշակվել է Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում՝ որպես աջակցություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: 

Նյութերը պատրաստվել են Ծրագրի շրջանակում ներգրավված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կողմից և քննարկվել են աշխատաժողովների ընթացքում, ինչպես նաև պարբերաբար, աշխատանքային կարգով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ:

Ներբեռնել՝

Ավարտական հաշվետվություն 

Հավելված 1. Առաջարկությունների ամփոփաթերթ

Հավելված 2. ԲԲՇ պահպանման ու շահագործման կանոններ