01 դեկտեմբերի 2018

Այս երկլեզու դասագիրքը նպատակ ունի խրախուսել էներգաարդյունավետությունը լուսավորության ներքին և արտաքին համակարգերի պլանավորման ու նախագծման մեջ՝ ճարտարապետներին և ճարտարագետներին գիտական ու կիրառական հիմնական տեղեկությամբ ապահովելու միջոցով: Դասագիրքը հակիրճ ամփոփում է լուսավորության տեխնոլոգիաների ֆիզիկական, կենսաբանական և գեղագիտական սկզբունքները, ինչպես նաև անդրադառնում է ստանդարտներին, տնտեսական մոտեցումներին, համակարգչային ծրագրերին և բնապահպանական հարցերին: Հեղինակները հատուկ շեշտ են դնում արդի աշխարհին մարտահրավեր նետած կլիմայի փոփոխության մեղմմանը նպաստող էներգաարդյունավետության լուծումների վրա, որոնք կիրառելի են պետությունների կողմից էներգետիկ անկախությանը հասնելու համար և անհատների ու գործարարների կողմից՝ խնայողությունների աճի համար:

դասագրքի էլեկտրոնային տարբերակը՝ շուտով