14 դեկտեմբերի 2021

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ծրագրի շրջանակում մշակվում է Հայաստանում էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցությունների  վերլուծություն: Հաշվետվությունը նպատակ ունի բարելավել էլեկտրաէներգիայի ենթակա­ռուցվածքի և, հետևաբար, դրա ծառայությունների վրա կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող վտանգների հնարավոր ազդեցությունների վերաբերյալ գիտելիքների մակարդակը՝ օգնելով գնահատել կլիմայի ազդեցությունների և հարակից վտանգների հնարավոր և անմիջական ազդեցություններն էներգետիկ համակարգի ենթակա­ռուցվածքային ակտիվների վրա, ինչը հնարավորություն կտա սահմանել համա­պատասխան հարմարվողականության միջոցառումները:

 

Հաշվետվության նախագծի ոչ պաշտոնական թարգմանությունը կարող եք տեսնել այստեղ: