ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը

Նախագծային փաստաթուղթ

ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը

Տարածաշրջանային ծրագրի հիմնական նպատակն է էներգաարդյունավետության (ԷԱ) ազգային համակարգերի ներդրման հզորացման միջոցով նվազեցնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներում, մասնավորապես, Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Բելառուսում: Ծրագիրը նաև, ըստ անհրաժեշտության, կնպաստի ԵՏՄ երկրների փորձաքննության ընթացակարգերի, ստանդարտների և պիտակների ներդաշնակեցմանը: Գործընկեր երկրներում Ծրագիրը ամենաբարձր ազդեցության ժամանակ, նախատեսում է ծախսարդյու­նավետ կերպով հասնել բնակելի և առևտրային ոլորտներում էներգիայի սպառման կրճատ­մանը, միջինում 78 մլրդ կՎտժ, և արդյունքում՝ ջերմոցային գազերի նվազեցմանը համեմատած բազային սցենարի հետ, մինչև 2030թ. ընդհանուր ծավալով 43 մլն տոննա CO2–ին համարժեք: Էներգաարդյունա­վետության ստանդարտների ներդրումը կնպաստի ընդհանուր շուկայի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և­ վերջնական նպատակի իրագործմանը, այն է՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը: Ծրագիրն այդպիսով կնպաստի նաև էկոլոգիապես կայուն և տնտեսապես արդյունավետ զարգացմանը: Ծրագիրը հիմնականում կենտրոնանալու է ԵՏՄ տարածաշրջանում կարողությունների ձևավորմանը և աջակցությանը կառավարություններին, ստանդարտացման ինստիտուտներին, արտադրության, բաշխման, մանրածախ առևտրի, սպառողների և շրջակա միջավայրի շահագրգիռ կողմերին՝ նպաստելով էներգա­խնայո­ղության առավել հնարավոր ծախսարդյունավետ միջոցների կիրառմանը:

Ծրագիրը կդիտարկի յուրաքանչյուր մասնակից երկրի համեմատական առավելությունը, կիրականացվեն առաջնահերթ միջոցառումներ` յուրաքանչյուր երկրի կողմից ծրագրի իրականացման նախընտրելի գործընթացների խթանմանն օժանդակելու նպատակով:

Ծրագիրը կհիմնվի գործընկեր երկրներում ԷԱ ոլորտում ՄԱԶԾ-ի մի շարք նախկին և ընթացիկ գործողությունների վրա: Ծրագիրը նախատեսում է զգալի համագործակցություն Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես տեխնիկական և խորհրդատվական աջակցության,  այնպես էլ տեխնոլոգիաների փոխանցման առումով:

ներբեռնել ծրագրային փաստաթղթի ՆԱԽԱԳԻԾԸ