Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում

Նախագծային փաստաթուղթ

Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում. Նախագծային փաստաթուղթ

ԳԷՖ-ի լայնամասշտաբ այս նախագծի նպատակն է հակադարձել առկա միտումները և նվազեցնել էլեկտրական և ջերմային էներգիայի սպառումը, միաժամանակ նվազեցնելով դրանց հետ կապված ջերմոցային գազերի արտանետման ծավալները Հայաստանի նորակառույց և վերակառուցվող, առաջին հերթին` բնակելի շենքերից: Դա արվում է աջակցելով կարողունակ կարգավորող միջավայրի, մասնագիտական հմտությունների և ունակությունների ստեղծմանը ներկայացնելու համար շենքերի ինտեգրված նախագծման սկզբունքները հայաստանյան շինարարական բնագավառում` շենքերի նախագծման փուլից մինչև կառուցում և շահագործում:

Ծրագրի կողմից աջակցությունը արտահայտվում է նոր էներգաարդյունավետ շինարարական նորմերի ու կանոնների և հավաստագրման մեխանիզմի մշակման, մասնագետների վերապատրաստման, շենքերի ինտեգրված նախագծման ցուցադրման և էներգախնայող նոր նյութերի և սարքավորումների արտադրության խթանման մեջ:

Ծրագիրը իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից առաջնորդվող ԳԷՖ-ի «Ածխածնի ցածր արտանետումներով շենքերի կառուցման խթանում» գլոբալ ծրագրի շրջանակներում և կկենտրոնանա, առաջին հերթին գլոբալ մակարդակով խթանվող երկու թեմատիկ մոտեցումների վրա. ա) բարձր մակարդակի շինարարական նորմերի և կանոնների ըմբռնման խթանումը և դրանց կիրարկումը, բ) էներգաարդյունավետ շինարարական տեխնոլոգիաների, նյութերի և փորձի զարգացում ու խթանում: Գլոբալ ծրագրի կողմից առաջարկվող համակարգումը կաջակցի Հայաստանին համանման ծրագրեր իրականացնող երկրներից էներգաարդյունավետության դասեր քաղել:  

Ծրագիրը ներկայացված է նաև շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված Միջին Ասիայում և Կովկասում ՄԱԶԾ ծրագրերի համատեղ վեբ-կայքում, որը ստեղծվել է ՄԱԶԾ Բրատիսլավայի տարածաշրջանային կենտրոնի աջակցությամբ:  

Համապատասխան ֆայլեր

 

Ղեկավար կոմիտե

Շենքերի ԷԱ բարձրացում. Ղեկավար կոմիտե

Ծրագրի Ղեկավար կոմիտեն (ԾՂԿ) ունի ծրագրի գործողությունների միջգերա­տեսչական համակարգման, հսկման, խորհրդատվական աջակցության և որոշումների կայացման գործառույթներ:

Ծրագիրը պետք է իրականացվի ԾՂԿ-ի համակարգման ներքո, որը իրագործող գործակալության (ՄԱԿ-ի զարգացման ծրագրի) հետ միասին պատասխանատու է ծրագրի առաջընթացի և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նպատակներին հետամուտ լինելու շարունակական մոնիտորինգի համար:

ԾՂԿ-ն գումարվում է առնվազն տարին մեկ անգամ և ըստ անհրաժեշտության կիսամյակի ընթացքում և ունի հետևյալ իրավասությունները.

  • հսկել ծրագրի առաջընթացը և խորհրդատվության տրամադրման միջոցով ապահովել ծրագրի իրականացման քաղաքականության ներդաշնակեցումը երկրում ընթացող այլ գործընթացներին,
  • ապահովել շահագրգիռ գերատեսչությունների և ծրագրի միջև կապը, աջակցել ծրագրի և համապատասխան ոլորտների միջև հաղորդակցությանը և նպաստել որոշումների կայացման արդյունավետությանը, համահունչ էներգախնայողության ազգային ռազմավարությանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման անմիջական նպատակին,
  • աջակցել անհրաժեշտ տվյալների հավաքագրմանը և ապահովել տեղեկատվության մշտական փոխանակումը շահառու կողմերի միջև,
  • բացահայտել տեխնիկական խոչընդոտները, որոնք  կարող են վտանգել ծրագրի իրա­կանացմանը ըստ ժամանակացույցի և առաջարկել համապատաս­խան միջոցառումներ,
  • քննարկել և գնահատել ծրագրի կիսամսյակային և տարեկան արդյունքները և հաստատել տարեկան պլանները:

Ղեկավար կոմիտեի կազմ

Շենքերի ԷԱ բարձրացում. ՂԿ կազմը

Արամային Գրիգորյան

ՀՀ բնապահպանության նախարար
(ղեկավար կոմիտեի համանախագահող)

Նարեկ Սարգսյան

ՀՀ քաղաքաշինության նախարար
(ղեկավար կոմիտեի համանախագահող)

Բրեդլի Բուսետո

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ
(ղեկավար կոմիտեի համանախագահող)

Արամ Գաբրիելյան           

ՄԱԿ-ի ԿՓՇԿ ազգային համակարգող

Եվգենյա Աթայան

ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ

Հրաչ Ծուղունյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

Արմեն Եգանյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՓՄՁ զարգացման վարչության պետ

Թամարա Բաբայան

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնա­յողու­թյան հիմնադրամի տնօրեն

Անահիտ Սիմոնյան

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար

Եղիազար Վարդանյան

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորի աշխատակազմի ղեկավար

Գուրգեն Մինասյան

Հայաստանի շինարարների միության տնօրեն

Ղեկավար կոմիտեի հանդիպումներ

Ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստ. 2011-11-16

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ/00059937 ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում 2011թ. նոյեմբերի 16-ին: Նիստին ներկա էին Ղեկավար կոմիտեի բոլոր 11 անդամները, մասնակցել են նաև Ծրագրի գործընկեր և կապալառու` մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները և Ծրագրի փորձագետները: Նիստին ներկայացվել և հավանության է արժանացել 2010-2011թթ. Ծրագրի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը: Քննարկվել և հաստատվել է 2011-2012թթ. աշխատանքային պլանը, հաշվի առնելով կատարված առաջարկությունները: Մասնակիցները անդրադարձել են նաև Ծրագրի հետագա խնդիրներին, դրա գործունեությանը նպաստող և խոչընդոտող պայմաններին:

Օրակարգը
Մասնակիցները
Արձանագրությունը

Վերլուծական հաշվետվությունը 2010-2011թթ.

Վ.Ջալալյան. 2010-2011թթ. վերլուծական հաշվետվության ներկայացում (0.5MB.pdf)

 

 

  
  

Ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստ. 2012թ. դեկտեմբեր

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ/00059937 ծրագրի Ղեկավար Կոմիտեի նիստը 2012թ. իրականացվել է հարցման կարգով: Ղեկավար Կոմիտեի անդամներին ուղղվել են Ծրագրի շրջանակներում իրականացված գործունեության վերաբերյալ 2012թ. հաշվետվությունն ու 2013թ. աշխատանքային պլանի նախագիծը, որոնք և հաստատվել են գրավոր:

Արձանագրությունը

Ծրագրի շրջանակներում իրականացրած գործունեության վերաբերյալ 2012թ. տարեկան հաշվետվությունը

Ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստ. 2013-11-29

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ/00059937 ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը կայացել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համաժողովների դահլիճում 2013թ. նոյեմբերի 29-ին: Նիստին ներկա էին Ղեկավար կոմիտեի 11 անդամներից 10-ը, ինչպես նաև Ծրագրի փորձագետները: Նիստին ներկայացվել և հավանության է արժանացել 2013թ. Ծրագրի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը: Քննարկվել և հաստատվել է 2014թ. աշխատանքային պլանը, հաշվի առնելով կատարված առաջարկությունները: Մասնակիցները բարձր են գնահատել Ծրագրի առաջընթացը և հաստատել իրենց շարունակական աջակցությունը Ծրագրի գործունեությանը:

Օրակարգը
Մասնակիցները
Արձանագրություն

Վերլուծական հաշվետվություն 2013թ. (5.7MB.pdf)

Վ.Ջալալյան. 2013թ. վերլուծական հաշվետվության և 2014թ. աշխատանքային պլանի ներկայացում (2.9MB.pdf)

SC_29-11-13_1

SC_29-11-13_2

SC_29-11-13_3

Ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստ. 2014-12-23

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ/00059937 ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում 2014թ. դեկտեմբերի 23-ին: Նիստին ներկա էին Ղեկավար կոմիտեի 11 անդամներից 10-ը, ինչպես նաև Ծրագրի փորձագետները: Նիստին ներկայացվել և հավանության է արժանացել 2014թ. Ծրագրի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը: Քննարկվել և հաստատվել է 2015թ. աշխատանքային պլանը: Մասնակիցները բարձր են գնահատել Ծրագրի շրջանակներում իրականացված հավելյալ գործունեությունը և հաստատել իրենց աջակցությունը Ծրագրի ժամկետը երկարացնելուն:

Օրակարգը
Մասնակիցները
Արձանագրությունը (շուտով)

Վերլուծական հաշվետվություն 2014թ.

Վ.Ջալալյան. 2014թ. վերլուծական հաշվետվության և 2015թ. աշխատանքային պլանի ներկայացում

DSC_0028

DSC_0029

Միջգերատեսչական աշխատանքային խումբ

Շենքերի ԷԱ բարձրացում. Միջգերատեսչական աշխատանքային խումբ

Միջգերատեսչական աշխատանքային խումբն (ՄԳԱԽ) ստեղծվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով (թիվ 125, 2010թ. նոյեմբերի 11-ին):

ՄԳԱԽ իր գործունեությունը ծավալում է ինչպես ժամանակակից էներգաարդյունավետ շինարարական տեխնոլոգիաների և, շինանյութերի կիրառման համար համապատասխան շինարարական նորմերի և կանոնների մշակման ու դրանց պարտադիր կիրարկման համար խթանիչ միջավայրի ձևավորման, այնպես էլ էներգաարդյունավետ շենքերի նախագծման սկզբունքները  շինարարական ոլորտում ներկայացնելու համար (շենքերի նախագծման փուլից մինչև կառուցումն ու շահագործումը) մասնագիտական հմտությունների և ունակությունների ստեղծմանն աջակցելու ուղղությամբ:

Աշխատանքային խմբի խնդիրներն են.

ա) էներգաարդյունավետ նոր նորմերի և ստանդարտների ներմուծման հնարավորությունների և խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ ներկայացված առաջարկությունների քննարկում  և խորհրդատվության տրամադրում,

բ) մշակման, վերանայման կամ տեղայնացման ենթակա շինարարական նորմերի ու ստանդարտների  ցանկի և ժամանակացույցի քննարկում,

գ) ծրագրի շրջանակներում միջազգային և ազգային փորձագետների կողմից մշակված/լրամշակված շինարարական նորմերի և/կամ ստանդարտների նախագծերի քննարկում ու առաջարկությունների ներկայացում,   

դ) շինարարական նորմերի և ստանդարտների կիրարկման և վերահսկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում,

ե) էներգաարդյունավետ  ցուցադրական բազմաբնակարան շենքի նախագծման, կառուցման գործընթացի քննարկում, ինչպես նաև աշխատանքների որակի վերահսկողության և շահագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

ՀՀ քաղաքաժինության նախարարի հրաման (2011թ. նոյեմբերի 11-ի թիվ 125)

ՄԳԱԽ կազմը

Շենքերի ԷԱ բարձրացում. ՄԳԱԽ անդամները

Ա.Կարապետյան

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)

Հ.Ծուղունյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

Մ.Ծառուկյան

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ

Ա.Եգանյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՓՄՁ զարգացման վարչության պետ

Գ.Մինասյան

ՀՀ շինարարների միության տնօրեն

Ե.Վարդանյան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի ռեկտորի աշխատակազմի ղեկավար

Թ.Բաբայան

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն

Հ.Աբրահամյան

«Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ

Ս.Սրապյան

ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ

Օ.Կարապետյան

ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի գիտատեխնիկական քաղաքականության վարչության տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժնի պետ

Ա.Կարապետյան

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շինարարական նորմերի ու ստանդարտների գծով փորձագետ (քարտուղար)

ՄԳԱԽ հանդիպումները

Շենքերի ԷԱ բարձրացում. ՄԳԱԽ հանդիպումներ

ՄԳԱԽ-ի առաջին նիստի արձանագրությունը

ՄԳԱԽ-ի երկրորդ նիստի արձանագրությունը

ՄԳԱԽ-ի երրորդ նիստի արձանագրությունը (շուտով)
Օրակարգը                            
Մասնակիցները

ՄՍՆ 2.04-02-2004 «Շենքերի ջերմային պաշտպանություն» նորացված տարբերակի տեղայնացման և տեխնիկական կանոնակարգի մշակման գծով Ծրագրի միջազգային խորհրդատու տկն. Նինա Ումնյակովայի ելույթը (ռուս_1.9MB.pdf)
Շենքերի և շինությունների, շինարարական նյութերի և արտադրանքների անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակող խմբի անդամ տկն. Մանիկ Խաչատրյանի ելույթը (հայ_0.3MB.pdf)

ՄԳԱԽ-ի չորրորդ նիստի արձանագրությունը
Ծրագրի Բաղադրիչ I                
Առաջարկությունների փաթեթ
Որոշվել է առաջարկել Ծրագրին մշակել քաղաքաշինության բնագավառում էներգաարդյունավետության ոլորտի կայացման և զարգացման համար անհրաժեշտ իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված իրավական ակտերի նախագծեր` դրանք ՀՀ քաղաքաշինության և էներգետիկայի նախարարություններին և այլ շահագրգիռ մարմիններին քննարկման ներկայացնելու համար:

ՄԳԱԽ-ի հինգերորդ նիստի արձանագրությունը
Շենքերի պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման տեխնի­կական լուծումներ առաջարկող խորհրդատվական ձեռնարկը երաշխավորվել է  ՀՀ քաղաքա­շինության նախարարի կողմից սահմանված կարգով կիրառու­թյան մեջ դնելու համար: Հավանություն է տրվել «Երևանի փոքր կենտրոնի կառուցա­պատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը էներգախնայողության մասով բարելավելու ուղությամբ՝ Ծրագրի ջանքերը:

ՄԳԱԽ-ի վեցերորդ նիստի արձանագրությունը
Բարձր են գնաահատվել «Շենքերի էներգաարդյունավետության վերա­բերյալ տեխնիկական կանոնակարգի» նախագիծը և խորհուրդ տվեցին հատուկ ուշադրություն դարձնել տեխնիկական կանոնակարգի նախագծում օգտագործված տերմինաբանությանը, համաձայնեցնել գործող օրենսդրության հետ, հաշվի առնել ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացնելիս՝ դրա առավելապես հիմնավորված լինելու անհրաժեշտությունը: Մասնակիցները պայմանավորվեցին նաև փաստաթղթտի լրամշակման ժամկետների վերաբերյալ:

Անձնակազմը

Շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացում. Անձնակազմը և Փորձագետները

Դիանա Հարությունյան
Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող, ՄԱԶԾ Հայաստան
Կենսաբանական գիտությունների թեկնածու
Հեռ.` (+374 10) 58 39 20 (14)
Էլ. փոստ` diana@nature.am
Վահրամ Ջալալյան
Առաջադրանքի ղեկավար
«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագիր
Հեռ.` (+374 10) 58 39 20 (21)
Էլ. փոստ` vahram.jalalyan@undp.org
Մարիաննա Արզանգուլյան
Փորձագիտական խմբի օգնական
Հեռ.` (+374 10) 58 39 20 (18)
Էլ. փոստ` marianna.arzangulyan@undp.org

Ազգային փորձագետներ

Արսեն Կարապետյան
Շինարարական նորմերի ու ստանդարտների գծով փորձագետ

Ապրես Նազարյան
Ճարտարապետության և նախագծման գծով փորձագետ
(շինարարության վերահսկողություն)
Տիգրան Սեկոյան
Շինարարական և ջերմամեկուսիչ նյութերի որակի ապահովման և որակի վերահսկման գծով փորձագետ
Արթուր Ծուղունյան
Էներգետիկ փորձաքննության գծով փորձագետ
Nazineh-Khalafyan Նազինե Խալաֆյան
Հասարակայնության հետ կապերի գծով փորձագետ
Հեռ.` (+374 10) 58 39 32 (13)
Էլ. փոստ`nazineh.khalafyan@nature.am
Alen-Amirkhanian Ալեն Ամիրխանյան
Շենքերի ինտեգրված նախագծման և էներգաարդյունավետ շենքերի նախագծման մասին ուսումնական մոդուլների մշակման գծով փորձագետ
Աննա Քարամյան
Փորձարկման սարքավորումների կիրառման ձեռնարկի մշակման գծով փորձագետ
Սամվել Եդիգարյան
Օրենսդրության վերանայման և իրավական հարցերով փորձագետ

Զավեն Խուդավերդյան
Ճարտարապետության և նախագծման գծով փորձագետ

Խաչիկ Սահակյան
Փորձարկման և սերտի­ֆի­կացման լաբորատորիաների կա­րո­ղու­թյուն­ների գնահատման գծով փորձագետ

Գարիկ Արաբյան
Ջերմամեկուսիչ շինանյութերի տվյալների շտեմարանի գծով փորձագետ

 

Անի Ռաֆյան
Ուսումնական ծրագրերի մշակման գծով փորձագետ

Աննա Դիրեյ
Հասարակայնության հետ կապերի գծով փորձագետ

Naira-Papyan

Նաիրա Պապյան
Հասարակայնության հետ կապերի գծով փորձագետ

Միջազգային փորձագետներ

Մարկ Չաո
Շինարարական էներգաարդյունավետ նորմերի և ստանդարտների
տեղայնացման գծով միջազգային փորձագետ

Լիզա Սուպրենանտ
Շենքերի նախագծման գծով միջազգային փորձագետ 
 

Կիրստեն Մագվայր
Շենքերի էներգաարդյունավետ նախագծման և շենքերի ինտեգրված նախագծման վերաբերյալ վերապատրաստման համապարփակ դասընթացների մշակման և մատուցման գծով միջազգային փորձագետ

 Legro-Susan

Սուզան Լեգրո
Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի գծով միջազգային փորձագետ

  Նինա Ումնյակովա
«Շենքերի ջերմային պաշտպանություն» նորացված տարբերակի տեղայնացման և տեխնիկական կանոնակարգի մշակման գծով միջազգային փորձագետ
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ)
  Ալեքսանդր Սպիրիդոնով
Շինանյութերի էներգետիկ ցուցանիշների փորձարկման և հավաստագրման գծով միջազգային փորձագետ
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ)

Իգոր Բեսոնով
Շինանյութերի էներգետիկ ցուցանիշների փորձարկման և հավաստագրման գծով միջազգային փորձագետ
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ)

 

Վալերի Անժելով
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ) սեկտորի վարիչ

 Gagarin

Վլադիմիր Գագարին
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ) շինարարական ջերմաֆիզիկայի լաբորատորիայի վարիչ

 Lobanov

Վլադիմիր Լոբանով
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ) ջերմաֆիզիկական և ակուստիկ փարձարկման լաբորատորիայի վարիչի տեղակալ

Գործընկերներ և Կապալառուներ

Երևանի քաղաքապետարան
Բնակելի շենքի էներգաարդյունավետ վերակառուցում

YSUAC-logo

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամ
Ուսումնական ծրագրերում էներգետիկ արդյունավետության ներառում

Polytechnik-logo

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)

Հայաստանի Ամերիկյան Համալսարան
Վերապատրաստման դասընթացների կազմակերպում

«Արխիտոն» ՍՊԸ
տնօրեն՝ Լ.Ղալումյան

Բնակելի էներգաարդյունավետ ցուցադրական շենքի նախագծում

Էներգաարդյունավետ անհատական բնակելի տների բազմակի օգտագործման նախագծերի մշակում

 

«Այր-դիզայն» ՍՊԸ
տնօրեն՝ Զ.Բաուեր

«Մենհիր» ՍՊԸ
տնօրեն՝ Ր.Թաշջյան

Էներգաարդյունավետ անհատական բնակելի տների բազմակի օգտագործման նախագծերի մշակում

«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ
տնօրեն` Ա.Վարդանյան

Ծրագրի գործընկեր փորձարկման լաբորատորիա և սերտիֆիկացնող մարմին

Շինարարական ԷԱ նորմերի/ստանդարտների մշակում/վերանայում

 

«Ուկրշին» ՍՊԸ
տնօրեն՝ Կ.Պարսամյան

«Փ.Աբաջյան» ՍՊԸ
տնօրեն՝ Փ.Աբաջյան

Գործընկեր փորձարկման լաբորատորիաներ

  «Երրորդ բնություն» ՀԿ
տնօրեն` Ռաֆայել Մխիթարյան

Գյումրիի «Մուշ-2» թաղամասում հասարակական հարցում բնակելի շենքերի ԷԽ/ԷԱ վերաբերյալ

«Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամ
տնօրեն`     Ա.Կարապետյան

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ
տնօրեն՝ Վ.Ալմոյան

«Ֆաստ տրեկ քոնսթրաքշն» ՓԲԸ
տնօրեն` Ա.Փաշինյան

Ախուրյանում կառուցվող բնակելի շենքում ԷԱ ապահովում

 

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության մասնաճյուղը Հայաստանում
Ծրագրի ներկայացուցիչ` Վ.Հովհաննիսյան

Գորիս քաղաքում Էներգաարդյունավետ բնակելի սոցիալական շենքի կառուցման համաֆինանսաֆորում

 

«Հարսնաձոր» ՍՊԸ
տնօրեն` Վ.Միրզոյան

Գորիս քաղաքում էներգաարդյունավետ բնակելի սոցիալական շենքի շինարարական աշխատանքների իրականացում

Շինարարական ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
Ռուսաստանի ճարտարապետատակ և շինարարական գիտությունների ակադեմիա

տնօրեն` Ի.Շուբին

 

«Ալ Համռա Ռիել Իստեյթ Արմենիա» ՍՊԸ
տնօրեն՝ Հ.Բյուզանդյան

Սեփական միջոցներով էներգաարդյունավետության բարձրացման կիրառում

 

«ԷյԻ Քոնսալտինգ» ՍՊԸ
տնօրեն՝ Ա.Ռաֆյան

Շենքերի պատող կոնստրուկցիաների մեկուսացման տեխնիկական լուծումների շտեմարան

 

Ցուցադրական նախագծեր

Երևան

Երևան

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է մտա­դրությունների մասին հուշագիր բազմաբնակարան շենքում էներգիայի կորուստների նվազեցման պոտենցիալը  ցուցադրելու նպատակով՝ պատող կոնստրուկցիաների ջերմային պաշտպանության մակարդակի բարձրացման միջոցով: Համապատասխան աշխատանքները իրականացվել են ք. Երևան, Ավան, Դանիել Վարուժան 6 հասցեում գտնվող Ա1-451 ԿՊ1պ/9 սերիայի (ДСК) շենքում:

Կատարված աշխատանքներն ու հսկած արդյունքները՝ ամփոփ (հայ)

Avan DSK

Գորիսի համայնք

Գորիսի համայնք

ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԶԾ միջև 2011թ. հունիսին ստորագրվել է եռակողմ հուշագիր նամակը Գորիս քաղաքում կառուցվելիք սոցիալական բազմաբնակարան բնակելի շենքում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներն իրականացնելու նպատակով:

Աշխատանքներն բարեհաջող ավարտվել են և բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 18-ին: Այսուհետև իրականացվել է անհրաժեշտ մոնիտորինգը և շենքում իրականացրած՝ էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների փաստացի արդյունքն ի հայտ եկավ ակնկալածի պես և ավելի բարձր: Անդրադարձեք մանրամասն տեղեկանքին լրացուցիչ տեղեկության համար: 

Ախուրյանի համայնք

Ախուրյանի համայնք

ՀՀ քաղաքաշինության նախարարության, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ և ՄԱԶԾ միջև 2011թ. հունիսին ստորագրվել է եռակողմ հուշագիր նամակը Ախուրյան գյուղում կառուցվելիք  բազմաբնակարան բնակելի շենքում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներն իրականացնելու նպատակով:

Կատարված աշխատանքներն առ 2012թ. մայիս (հայ_210KB.pdf և ռուս_290KB.pdf)

Բնակիչների հարցում Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում (հայ_420KB.pdf և ռուս_440KB.pdf)

Էներգետիկ աուդիտ և մոնիտորինգ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում (490KB.pdf)

Կասկադ հիլզ. աջակցություն էներգաարդյունավետությանը

Կասկադ հիլզ. աջակցություն էներգաարդյունավետությանը

«Ալ Համռա Ռիել Իստեյթ Արմե­նիա» ՍՊԸ Երևանում իրա­կանաց­նում է «Կասկադ հիլզ» բնակելի համալիրի կառու­ցա­պատ­ման աշխա­տանք­ներ:  ՄԱԶԾ և կառուցապատողի միջև 2012թ. ստո­րագրվել է հուշագիր համա­գործակցության մասին, որի համա­ձայն Ծրագիրը խորհրդա­տվություն է տրա­մադրել ընկերությանը՝ ապա­­հո­վելու համար կառուցվող համա­լիրի շենքերի էներգա­արդյու­նա­վետութ­յան առավել բարձր ցուցա­նիշներ:

Աջակցություն էներգաարդյունավետությանը Կասկադ հիլզ բնակելի համալիրում, Երևան

Նորություններ / Իրադարձություններ

Հրապարակումներ

Գործընկերներ

Շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացում. Անձնակազմը և Փորձագետները

Դիանա Հարությունյան
Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող, ՄԱԶԾ Հայաստան
Կենսաբանական գիտությունների թեկնածու
Հեռ.` (+374 10) 58 39 20 (14)
Էլ. փոստ` diana@nature.am
Վահրամ Ջալալյան
Առաջադրանքի ղեկավար
«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագիր
Հեռ.` (+374 10) 58 39 20 (21)
Էլ. փոստ` vahram.jalalyan@undp.org
Մարիաննա Արզանգուլյան
Փորձագիտական խմբի օգնական
Հեռ.` (+374 10) 58 39 20 (18)
Էլ. փոստ` marianna.arzangulyan@undp.org

Ազգային փորձագետներ

Արսեն Կարապետյան
Շինարարական նորմերի ու ստանդարտների գծով փորձագետ

Ապրես Նազարյան
Ճարտարապետության և նախագծման գծով փորձագետ
(շինարարության վերահսկողություն)
Տիգրան Սեկոյան
Շինարարական և ջերմամեկուսիչ նյութերի որակի ապահովման և որակի վերահսկման գծով փորձագետ
Արթուր Ծուղունյան
Էներգետիկ փորձաքննության գծով փորձագետ
Nazineh-Khalafyan Նազինե Խալաֆյան
Հասարակայնության հետ կապերի գծով փորձագետ
Հեռ.` (+374 10) 58 39 32 (13)
Էլ. փոստ`nazineh.khalafyan@nature.am
Alen-Amirkhanian Ալեն Ամիրխանյան
Շենքերի ինտեգրված նախագծման և էներգաարդյունավետ շենքերի նախագծման մասին ուսումնական մոդուլների մշակման գծով փորձագետ
Աննա Քարամյան
Փորձարկման սարքավորումների կիրառման ձեռնարկի մշակման գծով փորձագետ
Սամվել Եդիգարյան
Օրենսդրության վերանայման և իրավական հարցերով փորձագետ

Զավեն Խուդավերդյան
Ճարտարապետության և նախագծման գծով փորձագետ

Խաչիկ Սահակյան
Փորձարկման և սերտի­ֆի­կացման լաբորատորիաների կա­րո­ղու­թյուն­ների գնահատման գծով փորձագետ

Գարիկ Արաբյան
Ջերմամեկուսիչ շինանյութերի տվյալների շտեմարանի գծով փորձագետ

 

Անի Ռաֆյան
Ուսումնական ծրագրերի մշակման գծով փորձագետ

Աննա Դիրեյ
Հասարակայնության հետ կապերի գծով փորձագետ

Naira-Papyan

Նաիրա Պապյան
Հասարակայնության հետ կապերի գծով փորձագետ

Միջազգային փորձագետներ

Մարկ Չաո
Շինարարական էներգաարդյունավետ նորմերի և ստանդարտների
տեղայնացման գծով միջազգային փորձագետ

Լիզա Սուպրենանտ
Շենքերի նախագծման գծով միջազգային փորձագետ 
 

Կիրստեն Մագվայր
Շենքերի էներգաարդյունավետ նախագծման և շենքերի ինտեգրված նախագծման վերաբերյալ վերապատրաստման համապարփակ դասընթացների մշակման և մատուցման գծով միջազգային փորձագետ

 Legro-Susan

Սուզան Լեգրո
Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի գծով միջազգային փորձագետ

  Նինա Ումնյակովա
«Շենքերի ջերմային պաշտպանություն» նորացված տարբերակի տեղայնացման և տեխնիկական կանոնակարգի մշակման գծով միջազգային փորձագետ
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ)
  Ալեքսանդր Սպիրիդոնով
Շինանյութերի էներգետիկ ցուցանիշների փորձարկման և հավաստագրման գծով միջազգային փորձագետ
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ)

Իգոր Բեսոնով
Շինանյութերի էներգետիկ ցուցանիշների փորձարկման և հավաստագրման գծով միջազգային փորձագետ
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ)

 

Վալերի Անժելով
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ) սեկտորի վարիչ

 Gagarin

Վլադիմիր Գագարին
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ) շինարարական ջերմաֆիզիկայի լաբորատորիայի վարիչ

 Lobanov

Վլադիմիր Լոբանով
Շինարարական ֆիզիկայի ԳՀԻ (НИИСФ) ջերմաֆիզիկական և ակուստիկ փարձարկման լաբորատորիայի վարիչի տեղակալ

Գործընկերներ և Կապալառուներ

Երևանի քաղաքապետարան
Բնակելի շենքի էներգաարդյունավետ վերակառուցում

YSUAC-logo

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամ
Ուսումնական ծրագրերում էներգետիկ արդյունավետության ներառում

Polytechnik-logo

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)

Հայաստանի Ամերիկյան Համալսարան
Վերապատրաստման դասընթացների կազմակերպում

«Արխիտոն» ՍՊԸ
տնօրեն՝ Լ.Ղալումյան

Բնակելի էներգաարդյունավետ ցուցադրական շենքի նախագծում

Էներգաարդյունավետ անհատական բնակելի տների բազմակի օգտագործման նախագծերի մշակում

 

«Այր-դիզայն» ՍՊԸ
տնօրեն՝ Զ.Բաուեր

«Մենհիր» ՍՊԸ
տնօրեն՝ Ր.Թաշջյան

Էներգաարդյունավետ անհատական բնակելի տների բազմակի օգտագործման նախագծերի մշակում

«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ
տնօրեն` Ա.Վարդանյան

Ծրագրի գործընկեր փորձարկման լաբորատորիա և սերտիֆիկացնող մարմին

Շինարարական ԷԱ նորմերի/ստանդարտների մշակում/վերանայում

 

«Ուկրշին» ՍՊԸ
տնօրեն՝ Կ.Պարսամյան

«Փ.Աբաջյան» ՍՊԸ
տնօրեն՝ Փ.Աբաջյան

Գործընկեր փորձարկման լաբորատորիաներ

  «Երրորդ բնություն» ՀԿ
տնօրեն` Ռաֆայել Մխիթարյան

Գյումրիի «Մուշ-2» թաղամասում հասարակական հարցում բնակելի շենքերի ԷԽ/ԷԱ վերաբերյալ

«Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամ
տնօրեն`     Ա.Կարապետյան

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ
տնօրեն՝ Վ.Ալմոյան

«Ֆաստ տրեկ քոնսթրաքշն» ՓԲԸ
տնօրեն` Ա.Փաշինյան

Ախուրյանում կառուցվող բնակելի շենքում ԷԱ ապահովում

 

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության մասնաճյուղը Հայաստանում
Ծրագրի ներկայացուցիչ` Վ.Հովհաննիսյան

Գորիս քաղաքում Էներգաարդյունավետ բնակելի սոցիալական շենքի կառուցման համաֆինանսաֆորում

 

«Հարսնաձոր» ՍՊԸ
տնօրեն` Վ.Միրզոյան

Գորիս քաղաքում էներգաարդյունավետ բնակելի սոցիալական շենքի շինարարական աշխատանքների իրականացում

Շինարարական ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
Ռուսաստանի ճարտարապետատակ և շինարարական գիտությունների ակադեմիա

տնօրեն` Ի.Շուբին

 

«Ալ Համռա Ռիել Իստեյթ Արմենիա» ՍՊԸ
տնօրեն՝ Հ.Բյուզանդյան

Սեփական միջոցներով էներգաարդյունավետության բարձրացման կիրառում

 

«ԷյԻ Քոնսալտինգ» ՍՊԸ
տնօրեն՝ Ա.Ռաֆյան

Շենքերի պատող կոնստրուկցիաների մեկուսացման տեխնիկական լուծումների շտեմարան