05 նոյեմբերի 2019

2019թ.-ի նոյեմբերի 4-ին ՄԱԿ Կլիմայի Փոփոխության Շրջանակային Կոնվենցիայի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխություն) քարտուղարությունը ՊԳԿ-ի (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության) համատեղ ջանքերով մեկնարկեց «Ջերմոցային գազերի ազգային կադաստրի  կառավարման համակարգի և Հայաստանի ջերմոցային գազերի ազգային կադաստրի որակի ապահովումը» խորագրով աշխատաժողովը, որը կտևի մինչև 2019 թվականի նոյեմբերի 8-ը:

Այս հնգօրյա աշխատաժողովի նպատակն է աջակցելու ՀՀ Կառավարությանը` Ջերմոցային գազերի (ՋԳ)  ազգային կադաստրի կառավարման կայուն և հետևողական համակարգի  բարելավման ուղղությամբ՝ միաժամանակ արդյունավետ կերպով գործադրելով 2006 թվականի Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) ՋԳ ազգային կադաստրի ուղեցույցները.

ՄԱԿ-ի Կլիմայի Փոփոխության Շրջանակային Կոնվենցիայի (ԿՓՇԿ) քարտուղարության ներկայացուցիչները՝ Մեղմման և թափանցիկության ապահովման ուղղության ղեկավար Ուիլյամ Ագեմանգ-Բոնսուն, և Ծրագրերի ղեկավար Դոմինիկ Ռեվեն, ողջունեցին մասնակիցներին և ներկայացրեցին աշխատաժողովի նպատակներն ու օրակարգը: Աշխատաժողովի աշխատանքների համակարգմանը կներգրավվեն նաև ՊԳԿ և ՄԱԿ ԿՓՇԿ այլ խորհրդատուներ և ծրագրի պատասխանատուներ։

Աշխատաժողովի ավելի քան 30 մասնակիցների թվում են նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ Բնապահպանության նախարարությունից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (էներգետիկայի ոլորտ), Էկոնոմիկայի նախարարությունից (գյուղատնտեսական ոլորտ), Վիճակագրական կոմիտեից, Հանրային ծառայության խորհրդից, ինչպես նաև՝ ոլորտի մասնագետներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերում  ներգրավված ՋԳ արտանետումների գույքագրման և  մեղմման հարցերով  ազգային փորձագետներ։

Ողջունելով կազմակերպիչներին և մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը շեշտեց երկրում կանոնավոր կերպով ՋԳ արտանետումների գույքագրման կարևորությունը և ՋԳ հաշվետվողականության՝ որպես Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի էական բաղադրիչի, շարունակական բարելավման անհրաժեշտությունը Փարիզի համաձայնագրի 13-րդ հոդվածի համաձայն առավել լայն թափանցիկություն ապահովելու առումով:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին այսպիսի բացառիկ աշխատաժողովի կազմակերպման համար` տիկին Ղափլանյանը հույս հայտնեց, որ բոլոր մասնակիցների ակտիվ ներգրավվածության շնորհիվ, համատեղ ջանքերով կապահովվեն դրական փորձի փոխանակման, ինչպես նաև՝ բացթողումների հայտնաբերման ավելի լայն հնարավորություններ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ​​ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ ՄԱԿ ԿՓՇԿ ներքո երկրի ստանձնած հանձնառությունների իրագործման ուղղությամբ ազգային կարողությունների զարգացմանը միտված նման բազմակողմանի համագործակցության համար։

«ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակը մեծապես ողջունում է ՀՀ Կառավարության քաղաքականության շրջանակներում կլիմայի փոփոխության հարցերով միջգերատեսչական գործնական գործողությունների կարևորումը, ինչպես նաև՝ կլիմային առնչվող խնդիրների օժանդակելու ուղղությամբ Բնապահպանության նախարարության բարձր ակտիվությունը: Մենք պատիվ ունենք աջակցելու Կառավարությանը երկու տարին մեկ անգամ իրականացվող ՋԳ արտանետումների  գույքագրման աշխատանքների նախապատրաստման գործում՝ հաշվի առնելով, որ այդ աշխատանքները Կառավարության կողմից փաստահեն քաղաքականության մշակման առանցքային հիմնասյուներից են: Հետևաբար, տվյալների ճշգրիտ հավաքագրումը կարող է երաշխավորել դրանց հետագա փոխակերպումը գործողությունների, որոնք կֆինանսավորվեն միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից», - ասաց պարոն Մարիյասինը:

Դմիտրի Մարիյասինը նաև շեշտեց. «ՋԳ արտանետումների գույքագրումը, ՄԱԿ ԿՓՇԿ-իներքո Հայաստանի զեկուցման միջազգային հանձնառությունից զատ, նաև կարևորագույն գործոն է երկրում ենթակառուցվածքների համակարգի վերաբերյալ որոշումների կայացման հարցում. որքան հուսալի լինեն յուրաքանչյուր ենթակառուցվածքի ներդրումների՝ ՋԳ արտանետումների վրա ունեցած հետևանքների վերաբերյալ տվյալները, այնքան ավելի արդյունավետ կարող է լինել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը՝ ապահովելով խելամիտ, տվյալներով ապացուցված ներդրումների իրականացում»:

Հաջորդ չորս օրերի ընթացքում աշխատաժողովի գործունեությունը կկազմակերպվի էներգետիկայի, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, արդյունաբերական գործընթացների և անտառտնտեսության ոլորտների թեմատիկ նիստերի միջոցով:

Նախարարությունների, պետական ​​գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները, քաղաքականություն մշակողները/որոշում կայացնողներն ու ազգային փորձագետները համատեղ և սերտորեն կհամագործակցեն՝ աշխատելով առանձին խմբերում` վերանայելու ՋԳ արտանետումների գույքագրման ազգային համակարգում կիրառվող մեթոդաբանությունը և ընթացակարգերը, ընդ որում՝ հատուկ ուշադրություն դարձնելով տվյալների հավաքագրման թափանցիկությանը, ճշգրտությանը և ամբողջականությանը, տվյալների փաստաթղթավորման մեթոդաբանությանը, հետևողականությանը և տարբեր ոլորտների միջև տվյալների համեմատելիության ապահովմանը:

Աշխատաժողովի ամփոփիչ ​​փուլում կատարված բացահայտումները, կատարման ենթակա և ազգային յզեկույցի մեջ ներառվելիք գործողությունների առաջնահերթությունների սահմանման մասով առաջարկությունները, ներառյալ՝ կարողությունների զարգացման կարիքների գնահատումը մասնակիցներին կներկայացվեն զեկույցի ձևով:

Աշխատաժողովի գլխավոր նպատակն է` Փարիզի համաձայնագրով նախատեսված թափանցիկության համակարգի արդյունավետ իրագործման համար զարգացող երկրների կարողությունների զարգացումը, ներառյալ՝ տվյալների ռեսուրսների և մեթոդաբանությունների ճշգրիտ փաստաթղթավորումը, հաշվետվությունների ընդհանուր ձևաչափի կիրառումը և ազգային և միջազգային մակարդակով ուսումնասիրությունը դյուրացնելու նպատակով պատշաճ կառուցվածքով ազգային զեկույցի պատրաստումը:

Հաշվի առնելով Կառավարության կողմից անտառային, ջրային տնտեսության ոլորտների առաջնահերթ կարևորումը՝ այս աշխատաժողովը կազմակերպված է ճիշտ ժամանակին և կծառայի որպես գործուն մեկնարկ՝  երկրում կլիմայի փոփոխության գործողությունների վերաբերյալ բոլոր նախարարությունների, գերատեսչությունների, փորձագետների և շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ երկխոսության ձևավորման համար:

 

********

Ուրբաթ օրը՝  նոյեմբերի 8-ին, աշխատաժողովին մասնակցող բոլոր շահագրգիռ կողմերի միջև չորսօրյա համատեղ և ակտիվ քննարկումների արդյունքում մշակվեց և կողմերի կողմից հաստատվեց 5-օրյա աշխատաժողովի արդյունքներն ամփոփող եզրահանգումների ու առաջարկությունների փաստաթուղթը:

Առաջարկություններն ուղղված էին Ջերմոցային գազերի (ՋԳ)  ազգային կադաստրի կառավարման կատարելագործմանը` համաձայն Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) ՋԳ ազգային կադաստրի ուղեցույցներով սահմանված  <<Թափանցիկություն, Ճշգրտություն, Հետևողականություն, Համեմատելիություն և Ամբողջականություն>> սկզբունքներին: Առաջարկություններում նաև ընդգծվեց  իրականացվելիք գերակա գործողությունները, ներառյալ կարողությունների զարգացման ուղղությամբ կարիքների բացահայտումը:

Այնուհետև, ՄԱԿ-ի Կլիմայի Փոփոխության Շրջանակային Կոնվենցիայի (ԿՓՇԿ) քարտուղարության ներկայացուցիչները՝ Մեղմման և թափանցիկության ապահովման ուղղության ղեկավար Ուիլյամ Ագեմանգ-Բոնսուն, և Ծրագրերի ղեկավար Դոմինիկ Ռեվեն հանդիպեցին ՀՀ բնապահպանության նախարար պրն. Էրիկ Գրիգորյանին և ներկայացրցին այն հիմնական եզրահանգումներն ու առաջարկությունները՝ ուղղված ՋԳ ազգային կադաստրի կառավարման որակական ապահովմանը և քննարկեցին կադաստրի շարունակական հիմունքներով վարման համար անհրաժեշտ գործողություններն ու ինստիտուցիոնալ կառուցվածքը:

 

 

Նոյեմբեր 2019 ՄԱԿ Կլիմայի Փոփոխության Շրջանակային Կոնվենցիայի քարտուղարությունն աջակցում է Փարիզի համաձայնագրով նախատեսված թափանցիկության համակարգի արդյունավետ իրագործմանը Հայաստանում Կարդալ ավելին
Նոյեմբեր 2019 Adaptation as a Solution to Addressing Climate Change Impacts Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2019 «Կանաչ լուսավորություն» երկլեզու դասագրքի ներկայացում Պոլիտեխնիկում Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2019 Միավորելով տարածաշրջանային ջանքերը հավակնոտ ու երկարաժամկետ պլանավորմամբ պայքարելու կլիմայի փոփոխության դեմ Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2019 Ռուսաստանյան էներգետիկական շաբաթ 2019 Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (19)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (24)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (29)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (45)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Ազգային հարմարվողականության ծրագիր (4)
ԵՄ կլիմայի համար (3)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիլմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)