29 հունիսի 2021

Հունիսի 29-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացած աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին կլիմայի փոփոխության համատեքստում Հայաստանում ջրային ոլորտի հարմարվողականության պլանի մշակման հարցերը:

Իր ողջույնի խոսքում ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը մեծապես կարևորեց ՀԱԾ ծրագրի շրջանակում ջրային ոլորտի հարմարվողականության պլանի (ՋՈՀՊ) մշակման աշխատանքային խմբի գործունեությունը՝ նշելով, որ արդյունքում ձևավորվելու է ջրային ոլորտում հարմարվողականության, կլիմայական ռիսկերի և կլիմայական երկարաժամկետ ազդեցությունների մեղմմանն ուղղված Կառավարության կողմից հաստատված ծրագիր:

 «Այսօրվա մեր հանդիպումը ջրային ոլորտում հարմարվողականության պլանի մշակման գործընթացի միջանկյալ փուլերից է, որի ընթացքում կկիսվենք ջրային ոլորտում կլիմայի փոոփոխության հարմարվողականությանը վերաբերող առաջնահերթ խնդիրներով, որոնք բացահայտվել են աշխատանքային խմբի կողմից իրականացված խոցելիության վերլուծության արդյունքում, ինչպես նաև Հայաստանում մինչ այդ իրականացված ուսումնասիրություններում: Բացի այդ ներկա և առցանց միացած մասնագետների հետ կքննարկենք հարմարվողականության միջոցառումների նախնական տարբերակ­ները, ինչպես նաև դրանց նպատակահարմա­րությունը և իրագործելիությունը, որպեսզի կարողանանք հասկանալ առաջնահերթությունները: Ձեր մասնակցությունն այս քննարկմանը մեծապես կարևորում ենք՝ ոլորտի հարմարվողականության ազգային ծրագրի մշակումն առավել առարկայական և մասնակցային դարձնելու առումով: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրը մշտապես եղել է Կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն կլիմայի փոփոխության ներքո այն պետք է ավելի հստակ ձևակերպվի, որպեսզի մենք հասկանանք այն մարտահրավերները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել մեր կայուն զարգացման նպատակներին հասնելու, ինչպես նաև ջրով բնակչությանը, արդյունաբերությանը և, իհարկե, որպես հիմնական ջրօգտագործող, գյուղատնտեսությանը ապահովելու համար», - նշեց տիկին Հարությունյանը:

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում նշված աշխատանքներն իրականացնելու համար ընտրված «Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի» փորձագետներն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեցին ՋՈՀՊ-ի ռազմավարական նպատակները և ակնկալվող արդյունքները, հասցեագրվելիք հիմնական բացերը և դրանց հաղթահարմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ընտրության իրավաբանական, ֆինանսական, տեխնիկական, ակադեմիական, կրթական, ինստիտուցիոնալ, կառավարման և քաղաքականության մշակման ասպեկտները: Աշխատաժողովի ընթացքում, հատուկ էլեկտրոնային ծրագրի միջոցով տեղի ունեցավ նաև մասնակիցների կողմից ներկայացված յուրաքանչյուր թեմայի շուրջ միջոցառումների գնահատում՝ ըստ գերակայության:  

Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ոլորտի  ավելի քան 30 շահագրգիռ կողմ, այդ թվում` Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ՄԱԶԾ փորձագետներ:

 

Աշխատաժողովի օրակարգը

Աշխատաժողովի ընթացքում ներկայացված նյութերը

Հուլիս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում շարունակվում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները Կարդալ ավելին
Հուլիս 2021 ԵՄ-ն աջակցում է Հայաստանին համաձայնեցնելու երկրի օրենսդրությունը ԵՄ կլիմայական օրենսդրությանը եվ զարգացնելու Փարիզյան համաձայնագրով սահմանված թափանցիկ հաշվետվողականության կարողությունները Կարդալ ավելին
Հունիս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում գնահատվել է պետական սեկտորում ԿՓ հարմարվողականությանն առնչվող կարողությունների զարգացման դասընթացների անհրաժեշտությունը Կարդալ ավելին
Հունիս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ ջրային ոլորտի հարմարվողականության պլանի մշակման հարցերով հերթական աշխատաժողովը Կարդալ ավելին
Հունիս 2021 ԵՄ-ն Կլիմայի համար ծրագրի ներքո Հայաստանում հողօգտագործման, հողօգտագործման փոփոխության եվ անտառտնտեսության ներուժի գնահատումն ի նպաստ կլիմայի փոփոխության մեղմման նպատակների իրականացմանը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (38)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (32)
ԵՄ կլիմայի համար (28)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)