27 ապրիլի 2021

Ապրիլի 27-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացած աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին կլիմայի փոփոխության համատեքստում Հայաստանում ոռոգման նորմերի արդիականացման և ջրային ոլորտի հարմարվողականության ծրագրի մշակման հարցերը:

Իր ողջույնի խոսքում ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը մեծապես կարևորեց Հայաստանում կլիմայի փոփոխության համատեքստում ջրային ռեսուրսների խոցելիության խնդիրների ուսումնասիրումը և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, նաև ընդգծեց աշխատաժողովի կարևորությունը ոլորտում հետագա քայլերը նախա­նշելու առումով:

«Կլիմայի փոոփոխության մարտահրավերներն ու հիմնահարցերն այսօր կարևորվում և քննարկվում են ամբողջ աշխարհում՝ ամենաբարձր մակարդակով: Այդ հարցերի շարքում է նաև ջրային ռեսուրսների սղությունը և դրանց օգտագործման արդյունավետ համակարգերի հիմնումը, քանի որ ջրային ռեսուրսները, բացի մարդու համար կենսական դեր ունենալուց, էական նշանակություն ունեն տնտեսության բազմաթիվ ոլորտների համար: ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում առաջնահերթ ընտրվել և դիտարկվում են ոռոգման ջրի խնդիրները, քանի որ ոռոգման համակարգում ջրի կորուստները կազմում են ավելի քան 80 տոկոս: Ջրային ռեսուրսների հասանելիության անհամա­չափության և ջրային համակարգերի բացակայության պատճառով, սակայն, գյուղա­տնտեսական հողերի մոտ 48 տոկոսը չի մշակվում և ենթակա է դեգրադացման: Սա ոչ միայն գյուղատնտեսության ոլորտի զարգացման հեռանկարի, այլև երկրի տնտեսության և պարենային անվտանգության հարց է:  Այսպիսով, անչափ կարևոր է հասկանալ այն օպտիմալ տարբերակը, որով մեր երկրում պետք է կազմակերպվի ոռոգման համակարգը, որպեսզի ջրի ամբարելու քաղաքականությունը մշակելիս հաշվի առնվեն նաև ջրային ռեսուրսների կառավարման հարցերը՝ դրանց սակավության մարտահրավերին դիմակայելու համար», - նշեց տիկին Հարությունյանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին միջազգային և տեղական փորձագետների համա­գործակցությամբ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) «Ոռոգում և դրենաժ» թիվ 56 փաստաթղթի հիման վրա իրականացված ոռոգման ռեժիմների արդիականացմանն ուղղված ուսումնասիրության արդյունքները: ՊԳԿ ուղեցույցի հիման վրա իրականացված, միջազգային փորձը հաշվի առնող պիլոտային այս ուսումնասիրությունն արվել է Արարատյան դաշտում հիմնական մշակվող մշակաբույսերի համար՝ վերհանելու ոռոգման նորմերի ճշգրիտ հաշվարկման համար առկա խոչընդոտներն ու խնդիրները: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա ներկայացվեցին և աշխատաժողովի մասնակիցների հետ քննարկվեցին ոռոգման ռեժիմների արդիականացման հետագա քայլերը, մասնավորապես, կատարված աշխատանքների արդյունքները մասշտաբավորելու և ՀՀ այլ շրջաններում կիրառելու առաջարկները:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողա­կանության ծրագրի մշակման գործընթացը, նպատակը, աշխատանքի շրջանակները, ակնկալվող արդյունքները, կլիմայի փոփոխության համատեքստում երկրի ջրային ոլորտի հիմնական մարտահրավերներն ու ազդեցության գնահատականը, կլիմայի փոփոխության խնդիրներին առնչվող շահագրգիռ կողմերը և գերատեսչությունները, ինչպես նաև քննարկվեցին Հայաստանում կլիմայի փոփոխության քաղաքականության հարցերը և դրանց համադրումը ջրային ոլորտի քաղաքականության հետ: 

Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ոլորտի 37 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի ու Տարածքային կառավարման նախարարությունների, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ՄԱԶԾ փորձագետներ:



Աշխատաժողովին քննարկման արդյունքներին և ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Մայիս 2021 Տեսանյութերի մրցույթ միջին և ավագ դպրոցականների համար Կարդալ ավելին
Մայիս 2021 Պաշտոնապես մեկնարկեց «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագիրը Կարդալ ավելին
Ապրիլ 2021 Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է Փարիզյան համաձայնագրի ներքո վերանայված ազգային կլիմայական խոստման մասին Կարդալ ավելին
Ապրիլ 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են Հայաստանում կլիմայի փոփոխության համատեքստում ոռոգման նորմերի արդիականացումն ու ջրային ոլորտի հարմարվողականության ծրագրի մշակման աշխատանքները Կարդալ ավելին
Ապրիլ 2021 Մարզային այցի շրջանակում ներկայացվել և քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում Տավուշում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (36)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (27)
ԵՄ կլիմայի համար (26)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)