03 մայիսի 2019

Մայիսի 3-ին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Էներգաարդյունավետ դպրոց» էներգաարդյունավետության լավագույն նորարարական լուծումների մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթը նախաձեռնել էր «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից: Մրցույթի նպատակն էր խթանել աշակերտների կողմից էներգաարդյունավետության նորարար լուծումների հանդեպ հետաքրքրությունը և դրանց իրականացումը իրենց դպրոցներում՝ համախմբելով աշակերտների և ուսուցիչների ջանքերը:

Եզրափակիչ փուլին մասնակցեցին «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացման Կլիմայական արկղիկ» ՄԱԶԾ ծրագրում ներառված 6 դպրոց  մարզերից և Երևանից։

Դպրոցականների՝ որպես ապագա որոշում կայացնողների շրջանում Էներգաարդյունավետության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությունն և արդիականությունն իրենց ողջույնի խոսքում ընդգծեցին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի ղեկավար Սուրեն Գյուրջինյանը:

Էներգետիկայի և կրթության ոլորտը ներկայացնող հանձնաժողովի գնահատման արդյունքում մրցույթի հաղթող ճանաչվեցին Արարատի մարզի Այնթապի Բ. Մարգարյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ «Արևի նվերը» և Բյուրեղավանի Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցը՝ «Օդային արևային կոլեկտոր» նախագծերով։ Գնահատման չափանիշներին էին՝ նախագրի իրագործելիությունը, նորարությունը, օգտակարությունը դպրոցի համար, համապատասխանությունը մրցույթի հայտարարած նպատակին և նախագիծը ներկայացնելու կարողություններիը:

Արարատի մարզի Այնթապի Բ. Մարգարյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցի «Արևի նվերը» նախագծով նախատեսվում է արևային պանելներից, Պելտիեյի մարտկոցներից և այլ բաղադիչներից պատրաստած սարքի միջոցով արտադրել էլեկտրական էներգիա, և այն օգտագործել դպրոցի մարզադահլիճի հանդերձարաններում տեղադրվելիք օդափոխիչների, ինչպես  դպրոցի լուսավորության համակարգի էլեկտրասնուցման համար: 

Բյուրեղավանի Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցի «Օդային արևային կոլլեկտոր» նախագծով նախատեսվում է, օգտագործելով մետաղական տարաների թափոնները, պատրաստել սարք, որը արևի ջերմությունից տաքացած օդը կուղղի դեպի դասասենյակ՝ դրա ջեռուցումը մասնակիորեն ապահովելու նպատակով։

Հաղթողները «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի կողմից կստանանան 500.000 դրամ մրցանակ՝ իրենց գաղափարներն իրականացնելու համար:

Մասնակից դպրոցները նաև հրավիրվեցին հունիսի 15-16-ը Վանաձորում կայանալիք #ВместеЯрче էներգաարդյունավետության երիտասարդական փառատոնին:

Մրցույթին մասնակցած բոլոր դպրոցների նախագծերի տեսանյութերի հղումները հասանելի են ստորև.

 

Հուլիս 2019 «Կայուն Էներգիայի օր» Իջևան, Մարտունի և Գավառ քաղաքներում Կարդալ ավելին
Հունիս 2019 ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին Հայաստանը ներկայացրեց իր Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը Կարդալ ավելին
Հունիս 2019 Առաջին շարժական լուսատեխնիկական լաբորատորիան` Հայաստանում Կարդալ ավելին
Հունիս 2019 Էներգաարդյունավետության թեմայով համաժողով՝ Բիշքեկում Կարդալ ավելին
Հունիս 2019 #ՄիասինՊայծառԷ էներգաարդյունավետության փառատոն Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (19)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (19)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (20)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (2)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (45)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Ազգային հարմարվողականության ծրագիր (2)
ԵՄ կլիմայի համար (1)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիլմա-խելացի լուծումներ համայնքների համար (0)