03 հուլիսի 2019

Իջևան, Մարտունի և Գավառ քաղաքները նշել են Կայուն Էներգիայի օրը, որը կազմակերպվել է ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ 2019թ․ հունիսի 25-27-ը:

ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի և համայնքապետարանների կողմից համատեղ կազմակերպվել են մի շարք միջացառումներ, մասնավորապես՝

 

 

 

 

 

  • Գավառում - «Կայուն էներգիայի օր Գավառում» միջոցառման շրջանակում անցկացվել է «Կանաչ ապագա» խորագրով մանկապատանեկան ցուցահանդես-մրցույթ: Մրցույթին ներկայացված էին համայնքի արվեստի դպրոցի և այլ կրթօջախների սաների էներգախնայողությանը և վերականգնվող էներգետիկային առնչվող նկարները:
  • Իջևանում – կազմակերպվել են մի շարք միջոցառումներ` պարային հանդես, մանկական նկարների ցուցահանդես և «Կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» խորագրով   աշխատաժողով
  • Մարտունիում – կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հեծանվարշավ, կայուն էներգիայի թեմայով նկարչական մրցույթ, էներգախնայողության թեմայով բեմադրություն և ուսուցողական աշխատաժողով։

Բոլոր քաղաքներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ) հետ համագործակցաբար անցկացվել են ուսուցողական աշխատաժողովներ, որոնց ընթացքում փորձագետների կողմից ներկայացվող նյութերի շնորհիվ աշխատաժողովի մասնակիցները ծանոթացել են փողոցային լուսավորության համակարգերում և շենքերում ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման հիմնական մոտեցումներին, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների շնորհիվ ջերմային և էլեկտրական էներգիայի արտադրության տեխնոլոգիաներին:

Միանալով Քաղաքապետերի Դաշնագրին՝ համայնքները ստանձում են պարտավորություններ մինչև 2030 թվականը նվազեցնել CO2 արտանետումները 30-ով։ Համայնքները ներկայացնում են կայուն զարգացման ծրագիր, որի հիմնական նպատակն է նշանավորել այն գործողությունները, որոնք համայնքը տասը տարվա ընթացքում պետք է իրականացնի: Հիմնական գործողությունները պետք է ուղղված լինեն համայնքում էներգասպառման նվազեցմանը և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների հաշվին էներգիայի տեղական արտադրության զարգացմանը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Դաշնագրին միացել են ՀՀ 24 համայնքներ: Ծրագրի հիմնական նպատակներն են դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացումը և դոնորների ներգրավումը:

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:

 

Հուլիս 2019 «Կայուն Էներգիայի օր» Իջևան, Մարտունի և Գավառ քաղաքներում Կարդալ ավելին
Հունիս 2019 ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին Հայաստանը ներկայացրեց իր Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը Կարդալ ավելին
Հունիս 2019 Առաջին շարժական լուսատեխնիկական լաբորատորիան` Հայաստանում Կարդալ ավելին
Հունիս 2019 Էներգաարդյունավետության թեմայով համաժողով՝ Բիշքեկում Կարդալ ավելին
Հունիս 2019 #ՄիասինՊայծառԷ էներգաարդյունավետության փառատոն Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (19)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (19)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (20)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (2)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (45)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Ազգային հարմարվողականության ծրագիր (2)
ԵՄ կլիմայի համար (1)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիլմա-խելացի լուծումներ համայնքների համար (0)