01 հունիսի 2021

Մայիսի 31-ին Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողովի «Հոդվածների ժողովածուի շնորհանդես»-ը համախմբեց շուրջ 30 մասնակիցների, ներառյալ ներկայացուցիչների Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, գիտական համայնքից, մասնավոր հատվածից, ինչպես նաև տեղական և միջազգային մասնագետներին, ուսանողներին և վերականգնվող էներգետիկայի ոլորտի փորձագետներին:

Ավելի վաղ 2020 թ․ նոյեմբերին անցկացված «Էներգիա ապահով ապագայի համար – Հայաստանի ցածրածխածնային զարգացումը. գիտություն, նորարարություն և կիրառություն» թեմայով 7-րդ միջազգային համաժողովը կազմակերպվել էր «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Վերականգնվող եւ մաքուր էներգիայի հասարակական խորհրդի կողմից:

Համաժողովի նպատակն էր նպաստել ազգային կարողությունների զարգացմանը ու գիտելիքների ձեքբերմանը՝ ներգավելով տեղական և միջազգային երիտասարդ և առաջատար գիտնականներին, փորձագետներին ներգրավման միջոցով, ինչպես նաև՝ ինտեգրել կլիմայի փոփոխության խնդիրները ազգային կայուն և միջազգային օրակարգերում՝ ողղված ցածր ածխածնային զարգացմանը:

Էներգետիկայի ոլորտը՝ որպես Հայաստանի ռազմավարական զարգացման կարևոր բաղադրիչ, ինչպես նաև ներառված լինելով երկրի Ազգային մակարդակով սահմանված ​​գործողություններում (ԱՍԳ), որը վերջերս ներկայացվեց ՄԱԿՓՇԿ քարտուղարությանը, արտանետումների հիմնական ոլորտներից մեկն է։ Ուստի այն պահանջում է փոփոխել և գործի դնել զարգացման նոր մոդելներ՝ հիմնական նպատակ ունենալով ավանդական միջոցառումներից անցում կատարելու կանաչ սկզբունքների և վերականգնվող էներգիայի աղբյուրների՝ արևի, քամու և երկրաջերմային էներգիայի առավելագույնս օգտագործմանը։

Հոդվածների ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 25 տեղական և միջազգային հեղինակների թեմատիկ, գործնական նյութեր և ցուցանմուշներ նորարարական տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի զարգացման և ցածր ածխածնային տնտեսության հաջողած փորձի վերաբերյալ, արժեքավոր աղբյուր կծառայի այս ուղղությամբ ազգային ջանքերի մոբիլիզացման համար: Հրապարակման մեջ ընդգրկված թեմատիկ թեմաներն են Հայաստանում քամու էներգիայի ներուժի գնահատումը, գյուղերում էներգախնայողությանը և այլընտրանքային էներգիային ուղղված միջոցառումները, էլեկտրաքիմիական էներգիայի արտադրման և արդյունաբերական թափոններից ջրածնի տեխնոլոգիական արտադրության մեթոդները, արևային էլեկտրակայանների հեռահար հսկման համակարգը, արևային ՖՎ վահանակների ավտոմատ մաքրման համակարգը, կանաչ տնտեսության խթանում առողջապահության բարելավման համար և այլն:

Շնորհավորելով մասնակիցներին ՝ Միխաելա Ստոյկոսկան՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը, շնորհավորելով մասնակիցներին իրենց հսկայական փորձի և գիտելիքների փոխանակման համար, նշեց, - «Կլիմայի փոփոխության ահագնացող ազդեցություններին դիմակայելու համար ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հավատարիմ է մնում իր խոստմանը աջակցելու Հայաստանին կլիմայական իր հավակնոտ օրակարգի մի շարք առանցքային ոլորտներում իրականացնելու համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Մենք սերտորեն համագործակցում ենք էներգետիկայի և շրջակա միջավայրի պետական սեկտորի հետ` պատրաստելու երկամյա կտրվածքով տարեկան ազգային էներգետիկ հաշվեկշիռները և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումները: Վերականգնվող աղբյուրների օգտագործման համար առաջատար տեխնոլոգիաների, ժամանակակից լուծումների, լավագույն փորձի և հետազոտության առումով ձեր ինտելեկտուալ ներդրումը մեծապես կխթանի ազգային կարողությունների ու գիտելիքների ամրապնդմանը: Ձեր աշխատանքներով դուք հավաքականորեն նպաստել եք կանաչ աճի հավակնություններին և ցածր ածխածնային զարգացմանը և առաջնահերթ ոլորտներում կլիմայի փոփոխության մեղմման հրատապ անհրաժեշտությանը»:

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն ընդգծեց գիտական ​​հետազոտությունների խթանման առումով Կառավարության և ակադեմիական համայնքի միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը: «Սահմանելով տնտեսության բոլոր ոլորտներում ջերմոցային գազերի արտանետումների տարեկան 40 տոկոսի  նվազեցման թիրախ մինչև 2030 թվականը` համեմատ 1990թ. արտանետումների մակարդակի հետ՝ էներգետիկ ոլորտը ուշադրության կենտրոնում է: Այս առումով, պետք է խրախուսենք ինչպես անհատ հետազոտողների թեմատիկ առաջարկները, այնպես էլ՝ խթանենք երիտասարդ գիտնականների հետաքրքրությունը», - ասաց Դիանա Հարությունյանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվային բաժնի պետ Վահագն Աթայանը համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական նոր ծրագիրը (մինչև 2040 թ.), որում հիմնական շեշտը դրված է վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության վրա, ինչպես նաև՝ ներկայացրեց վերականգնվող էներգիայի աղբյուրների առաջխաղացման թիրախները:

«Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի աջակցությամբ մենք մշակում ենք էներգիայի և վերականգնվող էներգիայի 10-ամյա ազգային ծրագիրը, որը կսահմանի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի բնագավառում մեր հիմնական ուղղությունները, քաղաքականության մեջ անհրաժեշտ փոփոխությունները և թիրախային գործողությունները: Բացի այդ, համաձայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր` Հայաստանը ներդաշնակեցնելու է էներգետիկայի ոլորտում իր օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը, որն արդեն իսկ մեկնարկել է, և ժամանակին զուգընթաց ակնկալում ենք ունենալ ավելի մանրակրկիտ և ավելի լավ կարգավորվող օրենսդրական դրույթներ էներգետիկայի ոլորտում: Ի թիվս արտանետող ոլորտների՝ տրանսպորտի, արդյունաբերության, սպասարկման ոլորտ, գյուղատնտեսության՝ շենքերը՝ որպես ջերմոցային գազեր հիմնական արտանետող աղբյուր, մեծ ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգիայի օգտագործման ձևերի վերանախագծմանը և էներգախնայողության խթանմանը շենքերում։ Հետևաբար, մենք բարձր ենք գնահատում ակադեմիական համայնքի ներդրումն ու կարողությունները և անհրաժեշտ փոփոխությունների կատարման ճանապարհին պատրաստակամ ենք հենվելու ձեր առաջարկների վրա»:

Հաջորդիվ, քննարկում ծավալվեց միջոցառման մասնակիցների և բանախոսների միջև, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին էներգետիկայի ոլորտի զարգացման համար հիմնական կարիքների, ակադեմիական կրթության ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների մասին, ինչպես նաև՝ առաջարկություններ և գաղափարներ փոխանակվեցին կապված քաղաքականության փոփոխությունների հետ։ Քննարկման թեմաներն էին հանրային ներգրավվածության բարձրացումը, սերտ համագործակցությունը և նորարարական ներուժի արդյունավետ մոբիլիզացումը գիտական համայնքի, կրթական համակարգի և պետական մարմինների միջև: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Վերականգնվող և մաքուր էներգիայի հասարակական խորհրդի կողմից շրջանառել հնչեցրած առաջարկությունները որոշում կայացնողներին։

Միջոցառումը եզրափակվեց ԵՄ կողմից ֆինասավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում պատրաստված «Արևային էներգիան կլիմայի համար - Հայաստան» տեսանյութի ցուցադրմամբ։

 

Հուլիս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում շարունակվում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները Կարդալ ավելին
Հուլիս 2021 ԵՄ-ն աջակցում է Հայաստանին համաձայնեցնելու երկրի օրենսդրությունը ԵՄ կլիմայական օրենսդրությանը եվ զարգացնելու Փարիզյան համաձայնագրով սահմանված թափանցիկ հաշվետվողականության կարողությունները Կարդալ ավելին
Հունիս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում գնահատվել է պետական սեկտորում ԿՓ հարմարվողականությանն առնչվող կարողությունների զարգացման դասընթացների անհրաժեշտությունը Կարդալ ավելին
Հունիս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ ջրային ոլորտի հարմարվողականության պլանի մշակման հարցերով հերթական աշխատաժողովը Կարդալ ավելին
Հունիս 2021 ԵՄ-ն Կլիմայի համար ծրագրի ներքո Հայաստանում հողօգտագործման, հողօգտագործման փոփոխության եվ անտառտնտեսության ներուժի գնահատումն ի նպաստ կլիմայի փոփոխության մեղմման նպատակների իրականացմանը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (38)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (32)
ԵՄ կլիմայի համար (28)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)