11 դեկտեմբերի 2019

Դեկտեմբերի 9-ին Երևանում կայացած ավարտական աշխատաժողովի շրջանակում ամփոփվել են «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգա­վորող շրջանակ» ՄԱԶԾ-ՌՏՀ տարածաշրջանային ծրագրի արդյունքները։ ՄԱԶԾ հայաստանյան գրա­սենյակի կողմից իրականացվող, Ռուսաստանի Դաշնության և ՄԱԶԾ «Զարգացման տրաստային հիմնա­դրամի» կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագիրն ուղղված էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում և Բելառուսում, էներգա­արդյու­նավետության ազգային համակարգերի հզորացման միջոցով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցնելուն:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն իր ողջույնի խոսքում կարևորեց էներգաարդյունավետության խթանմանն ուղղված աշխատանքները, որոնք իրականացվել են ծրագրի շրջանակում՝ ընդգծելով դրանց անհրա­ժեշտու­թյունը երկրի կայուն զարգացման համար: Նա ողջունեց «Էներգասպառող սարքերի էներգա­արդյունավետության նկատմամբ պահանջներ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի մշակման գործընթացում ծրագրի փորձագետների մասնա­կցությունն ու աջակցությունը՝ հատկա­պես կարևորե­լով նորմա­տիվա­իրավական պահանջներին համա­պատասխանելու համար անհրա­ժեշտ ենթակառուցվածների, մասնավորապես լուսա­տեխնիկական լաբորատորիաների ստեղծումը:  

Միջոցառման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա­րա­րության կողմից ներկայացվեցին էներգաարդյունավետության խթանման հարցում պետական քաղաքականությունն ու հիմնական ծրագրերը, ինչպես նաև ՄԱԶԾ հետ համագործակցության հեռանկարային ուղղությունները: ՄԱԶԾ փորձագետների կողմից ներկայացվեց ԵԱՏՄ երկրներում էներգաարդյունավետության բարձրացման նորմատիվաիրավական դաշտի և մոնիտորինգի համակարգի վերլուծությունը:

«Ինչպես արդեն նշեց պարոն փոխնախարարը, դժվար է գերագնահատել էներգա­արդյունա­վետության միջոցառումների կարևորությունը Եվրասիական տնտեսական միության երկրների համար: Էներգաարդյունավետությունը ոչ միայն հնարավորություն է տալիս կրճատել ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետումները, այն նպաստում է նաև այսպես կոչված էներգետիկ աղքատության նվազեցմանը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի արդյունավետության աճին և ընդհանուր առմամբ՝ տնտեսության, արդյունավետության և մրցունակության բարելավմանը: Այս առումով էներգաարդյունավետությունը տարածաշրջանի երկրների զարգացման հիմնական պահուստ­ներից մեկն է: Նախագիծը, որի մասին այսօր խոսում ենք, յուրահատուկ է: Այն տարածաշրջանային է: Սա մեր առաջին նախագիծն է, որն աշխատում է հենց Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխգործակցության ձևաչափով: Հայաստանը միության լիիրավ անդամ է, շատ առումներով երկրի տնտեսական զարգացման գործակիցները կապված են ԵԱՏՄ պարտավորությունների հետ՝ այն փոխգործակցության տրամաբանության հետ, որը գործում է միության կազմում: Սա հաշվի առնելով՝ մեզ համար շատ կարևոր էր տեսնել էներգա­արդյունա­վետության ոլորտում համագործակցության ներուժը մասնավորապես ԵԱՏՄ շրջանակում», իր ելույթում նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը:

ՄԱԶԾ հայաստանյան և ղրղզստանյան գրասենյակների ներկայացուցիչներն ամփոփեցին «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգա­վորող շրջանակ» տարածաշրջանային ծրագրի արդյունքները՝ մանրամասնելով ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում և Բիշքեկում ստեղծված լուսաչափական լաբորատորիաների, անցկացված հանրային արշավների, մշակված նորմատիվաիրավական փաստաթղթերի արդյունքում ոլորտում նկատվող դրական զարգացումները:

«Այս նախագծում ամենակարևորը, ինչպես արդեն նշվեց, դրա տարածաշրջանային է լինելն է, նաև այն, որ ծրագիրն իրականացվել է ԵԱՏՄ շրջանակում: Սա հնարավորություն է տալիս փորձագետներին հավաքվել մեկ հարթակում, քննարկել առկա խնդիրներն և հետագա աշխատանքների համար միասնական կարգավորող շրջանակ մշակել: Շնորհակալ եմ ՄԱԶԾ-ի երևանյան գրասենյակին և Հայաստանի տեղական իշխանություններին աջակցության համար, որի շնորհիվ  այս նախագիծը հաջողություն ունեցավ:  Կցանկանայի, որ ծրագրի ընթացքում մշակված, հավաքագրված բոլոր նյութերը իսկապես պահպանվեն և օգտագործվեն ի նպաստ մեր եվրասիական ինտեգրացիոն միության և մասնավորապես ԵԱՏՄ անդամ երկրների զարգացմանը» ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Դմիտրի Ստեպանովը:

Աշխատաժողովի մասնակիցները քննարկեցին նաև ԵԱՏՄ երկրներում էներգախնայողության ներուժը, դրա խթանմանն ուղղված համագործակցության հեռանկարները, Հայաստանում էներգաարդյունավետ պետական գնումների ներդրումը ԵԱՏՄ Էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգի ընդունման համատեքստում, կանոնակարգի մարտահրավերներն ու հնարավորություններ, ինչպես նաև նորաբաց լուսատեխնիկական լաբորատորիաների ներուժը՝ պետության, մասնավոր հատվածի և սպառողների համար ստեղծած հնարավորությունների համատեքստում: 

Մայիս 2020 Հայաստանը ներկայացրել է չորրորդ ազգային հաղորդագրությունը գլոբալ կլիմայական խոստմանն ընդառաջ Կարդալ ավելին
Ապրիլ 2020 ԿՈՎԻԴ 19-ի պայմաններում հույսի ու հնարավորության պատուհան կլիմայական գործողությունների համար Կարդալ ավելին
Մարտ 2020 ԵՄ Կայուն էներգիայի մրցույթ 2020-ը ընդունում է հայտեր ԱլԳ երկրների դիմորդներից Կարդալ ավելին
Մարտ 2020 Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության 2018թ. Էներգետիկ հաշվեկշիռ»-ը Կարդալ ավելին
Մարտ 2020 Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (34)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (13)
ԵՄ կլիմայի համար (7)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 8-րդ միջազգային համաժողով (0)