21 դեկտեմբերի 2022

Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ավարտական աշխատաժողովը և Խորհրդի նիստը, որի ընթացքում շահառուներին  ներկայացվեցին ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքներն ու արդյունքները:

Ավելի քան 90 միջոցառում, ավելի քան 3200 մասնակից, հարմարվողականության 5 ոլորտային, 2 մարզային և 1 քաղաքային ծրագիր,  կլիմայական և կապակցված բնական վտանգների ատլաս Շիրակի և Լոռու մարզերի համար, կլիմայական ռիսկերի խոցելիության ոլորտային և մարզային գնահատումներ, հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգի մշակում, 9 ուղեցույց, վերապատրաստումներ որոշում կայացնողների, լրագրողների, դպրոցականների և ուսուցիչների համար և շատ ավելին:  

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Ելույթ ունեցան նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Իռա Փանոսյանը, ՀՀ շրջակա միջավայրի Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջային արդյունքի զարգացման խորհրդական Անահիտ Ոսկանյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների էներգետիկայի վարչության ներկայացուցիչ Կարեն Հովսեփյանը, իսկ  ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՀԱԾ ծրագրի անդամները ներկայացրեցին ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: 

Աշխատաժողովի ներկաներին ողջունելիս Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ամփոփեց կլիմայական գործողությունների համատեքստում տարվա հիմնական ձեռքբերումները և շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ գործընկերներին աջակցության համար:

«Աշխարհն այսօր առաջնահերթություն է տալիս կլիմայական օրակարգի ֆինանսավորմանը, և այն պետությունը որն ամենաարագը կկարողանա փոխակերպվել և հարմարվել, նախ կունենա ավելի մեծ ֆինանասական հնարավորություններ, երկրորդը՝ ավելի արագ կկարողանա ձևավորել կարողություններ իր ներսում: Հաջորդ տարի մեզ համար ամենից շատ կարևորվելու են Կլիմայի մասին և Էկո-կրթության մասին օրենքները, Շրջակա միջավայրի ռազմավարությունը, ՀՀ Սահմանադրությունում կանաչ օրակարգի ամրագրումը: Այս ամենի իրականացման ընթացքում իհարկե Շրջակա միջավայրի նախարարությունը կարիք կունենա բոլոր ներկա գերատեսչությունների և գործընկերների աջակցությունը, քանի որ կլիմայի փոփոխության ազդեցությունները լայն շրջանակը հավասարապես ընդգրկում է տնտեսության բոլոր ոլորտները» հավելեց նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

2019-ին մեկնարկած «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագիրն իրականացվել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակներն էին աջակցել ՀՀ կառավարությանը հարմարվողականության ազգային ծրագրի մշակման գործընթացքում, համակարգված շարունակական գործողությունների միջոցով նպաստել կայուն զարգացման հիմնարար կարողությունների ամրապնդմանն ու թիրախային խոցելի 6 ոլորտում՝ գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսներ, բնակավայրեր, առողջապահություն, տուրիզմ և էներգետիկա, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների ներդրման առաջնահերթության սահմանմանը և նպաստել ծրագրի ընթացում հստակեցված գերակա հարմարվողականության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ  ֆինանսական ռեսուրսների  հայտնաբերմանը:

Իր ողջույնի խոսքում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծեց, Հայաստանում կլիմայի փոփոխությանը դիմադրելուն և դրա ազդեցությունների մեղմմանն ուղղված գործողությունների պատեհությունն ու կարևորությունը:

«ՀԱԾ ծրագիրն ուղղված է եղել երկրի և ամբողջ աշխարհի ամենակարևոր մարտահրավերներից մեկին: Թեև, ինչպես նաև տիկին Գաբրիելյանը նշեց, որոշ դեպքերում որոշումներ կայացնելիս մենք ականատես ենք լինում, առաջնահերթությունների որոշման կոնֆլիկտի՝ այդուհանդերձ, որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, մենք որևէ կասկած չունենք, որ կլիմայական գործողություններն այլևս չեն կարող հետաձգվել: Կլիմայական գործողությունները պետք է առաջնահերթություն ունենան տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում քննարկվող յուրաքանչյուր որոշման մեջ: Հուսով ենք, որ այս նախագիծը ներդրում կունենա Հայաստանում կլիմայական ճիշտ որոշումներ կայացնելու գործում:

Այս նախագիծն իրապես իր ներդրումն է ունեցել երկրի հարմարվողականության ճիշտ ուղու բացահայտման գործում՝ տարբեր ոլորտներում կարողությունների զարգացման, գիտելիքի, իրազեկության բարձրացման, քաղաքականություններ մշակելու և ստեղծելու միջոցով, և մենք այդ բոլոր մանրամասները կլսենք այսօր ավելի ուշ:

Սակայն առջևում, իհարկե, այդ նախագծված ռազմավարությունների և միջոցառումների իրականացումն է: Մենք բոլորս պետք է միավորենք ջանքերը և շարունակենք իրականացնել այդ առաջարկությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև գործողությունները, որոնք ուրվագծվել են քաղաքականության փաստաթղթերի միջոցով այս ծրագրի շրջանակում և դրա ավարտից հետո: Սրանով թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել ՄԱԶԾ-ի հանձնառությունը՝ կանգնելու Կառավարության կողքին՝ համագործակցելոււ և տրամադրելու հնարավոր աջակցությունը կլիմայական խելացի որոշումների իրականացման և երկրի կանաչ կայուն զարգացման հետագծին անցնելու կարևոր գարծընթացում» նշեց Նաթիա Նացվլիշվիլին:

Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնացեց Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի, Վիճակագրական կոմիտեի, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հիմնադրամների, ՄԱԶԾ և միջազգային հաստատությունների ավել քան 80 ներակացուցիչ:

 

Միջոցառման օրակարգը

Ներկայացված նյութերը

Մարտ 2023 Հրապարակվել է «Կլիմայի Փոփոխություն 2023. Ընդհանրացված Հաշվետվություն»-ը Կարդալ ավելին
Փետրվար 2023 Կլիմայի փոփոխության հիմախնդիրներն ու լուծումները ՀՀ կառավարության և Ազգային ժողովի համագործակցության համատեքստում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 Ամփոփվել են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են կլիմայի փոփոխության նկատմամբ Երևան քաղաքի խոցելիության գնահատման արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մշակվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (25)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (82)
ԵՄ-ն կլիմայի համար (44)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (8)
Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով (0)