13 դեկտեմբերի 2021

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում անցկացվող «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» խորագրով դպրոցականների համար նախատեսված մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթի նպատակն էր բարձրացնել երիտասարդների շրջանում կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ իրազեկվածությունը և ներգրավել նրանց կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները մեղմելու և կանխարգելելու, նաև հարմարվողականության միջոցառումների մշակման գործընթացներում: Մրցույթը բաց էր դպրոցների և այլ կրթական կազմակերպությունների (ակումբներ, խմբակներ, ՀԿ-ներ, մասնագիտացված ուսումնական հաստատություններ և այլն) համար։

Իր ողջույնի խոսքում Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծեց կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ իրազեկության բարձրացման ու կրթության կարևորությունը հատկապես երիտասարդների շրջանում և խրախուսեց մրցույթի երիտասարդ մասնակիցներին շարունակել ուսումնասիրել կլիմայի փոփոխությանն առնչվող թեմաները, նպաստել այս հարցերի շուրջ հանրության իրազեկության բարձրացմանն ու կլիմայի փոփոխության մարտահրավերների դեմ պայքարին:

Մրցույթին ստացվել է 79 հայտ և մասնակցել է Երևանի և մարզերի 40 դպրոցի ավելի քան 200 աշակերտ: Եզրափակիչ փուլ անցել է Երևանի և մարզերի 22 դպրոցի 75 աշակերտ:

Եզրափակիչ փուլ անցած աշխատանքները տեղում ներկայացվել են մրցույթի ժյուրիի անդամների ուշադրությանը և գնահատվել՝ ըստ սահմանված չափորոշիչների:

Նկարների կամ պաստառների մրցույթում հաղթող են ճանաչվել.

1-ին տեղ.

  • Երևան, Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոց (Գևորգյան Անի)
  • Երևան, Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց (Այխանյան Դավիթ)

2-րդ տեղ.

  • Երևան, Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց (Մելիքսեթյան Արման)
  • Երևան, Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց (Մարգարյան Ռաֆայել)

3-րդ տեղ.

  • Լոռու մարզ, Վանաձոր, Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոց (Սոֆի Մքոյան)
  • Արարատի մարզ, Արալեզի միջնակարգ դպրոց (Մայիս Ասատրյան)

Տեսանյութերի մրցույթում հաղթող են ճանաչվել.

1-ին տեղ.

  • Գեղարքունիքի մարզ, գ․ Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց (Մելինե Մարդոյան, Միլենա Նավոյան, Սեդա Ճնգռյան)

2-րդ տեղ.

  • Երևան, Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց (Իշխան Մարգարյան, Հայկ Կուջոյան)

3-րդ տեղ.

  • Արարատի մարզ, գ․ Այգեստանի միջնակարգ դպրոց (Նաջարյան Արաքսյա, Հայրապետյան Արևիկ)

Նախագծերի մրցույթում հաղթող են ճանաչվել.

1-ին տեղ.

  • Շիրակի մարզ, ք. Գյումրի, թիվ 25 հիմնական դպրոց (Ժաննա Հարոյան, Մուշեղ Գզրյան)
  • Երևան, Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոց (Մազմանդյան Մկրտիչ, Թորոսյան Ռոբերտ)

2-րդ տեղ.

  • Երևան, Գր. Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոց (Արսեն Խաչատրյան, Լուսյա Ամիրյան)
  • Լոռու մարզ, ք. Վանաձոր, թիվ 21 հիմնական դպրոց (Ռոբերտ Ղազարյան, Էռնա Միրզոյան)

3-րդ տեղ.

  • Լոռու մարզ, ք. Վանաձոր, թիվ 3 հիմնական դպրոց (Ստելլա Ավագյան, Ալեն Օչինյան)

 

Հունվար 2022 ԱԿՀ ներկայացվող պահանջների քննարկում Կարդալ ավելին
Հունվար 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել է Հայաստանում մարզային հարմարվողականության ծրագրերի մշակման գործընթացը՝ Տավուշի և Շիրակի օրինակով Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2021 Քննարկվել են կլիմայի փոփոխության նկատմամբ ՀՀ էներգետիկ ոլորտի խոցելիությունն ու առկա բացերը և «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագիծը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2021 Ամփոփվել են ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում անցկացվող «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» դպրոցականների մրցույթի արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում կլիմայի նկատմամբ գյուղատնտեսության խոցելիության և ռիսկերի գնահատման արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (50)
ԵՄ կլիմայի համար (34)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (1)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)