22 դեկտեմբերի 2021

Դեկտեմբերի 21-ին կայացած աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և շահագրգիռ կողմերի հետ քննարկվեցին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացված «Հայաստանում էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցությունների ուսումնասիրության» արդյունքները և «ԵՄ կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի ներքո մշակված «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու գործընթացում Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ամբողջ Կառավարության ջանքերը համատեղելու կարևորությունը:

«Առաջիկա տարիներին անհրաժեշտ է միասնական քայլեր ձեռնարկել կլիմայի արագ փոփոխության և շրջակա միջավայրին հասցվող վնասների աղետը կանգնեցնելու համար: Կլիմայի փոփոխության մարտահրավերները կարծես երկրաչափական պրոգրեսիայով ավելանում են, և մենք պետք է հասցնենք իրականացնել իրավական և գործնական անհրաժեշտ կարգավորումներ՝ այդ մարտահրավերներին մեր գործադիր և օրենսդիր համակարգերը հարմարեցնելու համար», - նշեց փոխնախարար Գաբրիելյանը:

«Հայաստանում էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցությունների ուսումնասիրությունը» հիմք կծառայի 2022թ․-ին էներգետիկ ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցու­թյուն­ների նկատմամբ հարմար­վողականության պլանի և գործողու­թյուն­ների ծրագրի մշակման համար: Ոլորտային հարմարվողականության պլանի մշակումը ներառված է 2021թ.-ի մայիսին ՀՀ կառավարության՝ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը» թիվ 749-Լ որոշման մեջ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը կարևորեց աշխատաժողովի մասնակիցների հետ «Վերականգնվող էներգե­տիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագծի քննարկումը՝ փաստաթղթի լրամշակման և հետագայում ընդունման առումով:

«Այս նախագծում սահմանված են հստակ նպատակներ, թիրախներ, ցուցանիշներ, նաև դրանց հասնելու մեխանիզմներ: Նաև ուզում եմ հատուկ նշել, որ շոշափված են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 7-րդ նպատակի հետ կապված հարցերը, որոնք շատ կարևոր են շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից», - հավելեց Տիգրան Մելքոնյանը:

Մինչև 2040թ. ՀՀ էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը թիրախավորել է վերականգնվող էներգիայի, մասնավորապես արևային էներգիայի հզորությունների շեշտակի ընդլայնում, դրա մասնաբաժինը հասցնելով 15 տոկոսի: Միաժամանակ, Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված գործողությունների նոր ծրագրով հռչակվել է ջերմոցային գազերի արտանետումների 40 տոկոսով կրճատում՝ 90թ.-ի համեմատ: Այդ արտանետումների 68 տոկոսը  բաժին է ընկնում Էներգետիկ ոլորտին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին կարևորեց Եվրոպական միության և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

«Համաձայն «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներքո մշակված Հայաստանի թարմացված 2021-2030թթ․ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների՝ մեղմման նոր նպատակ է սահմանվել մինչև 2030թ․-ը հասնելու ջերմոցային գազերի արտանետումների 40 տոկոս կրճատման, որի իրականացման հարցում ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ բարելավելով կլիմայական քաղաքականությունները և ներդաշնակեցնելով տեղական օրենսդրությունը ԵՄ կանոնակարգերին: Ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունները, որոնք համապատասխանում են նաև ԵՄ Կանաչ գործարքի սկզբունքներին, աջակցում են Հայաստանի կանաչ վերականգնման և կայուն զարգացման նպատակին»,- նշեց Անդրեա Բաջջիոլին:

ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության բաժնի ղեկավար Հովհաննես Ղազարյանն իր ելույթում ընդգծեց քննարկման առարկա փաստաթղթերի կարևորությունը հատկապես երկարաժամկետ ժամանակահատվածում ՀՀ էներգետիկ ոլորտի կայունության ապահովման և զարգացման առումով:

««Վերականգնվող էներգե­տիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագիծն առանցքային նշանակություն ունի ինչպես էներգետիկ ոլորտի զարգացման համար, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման առումով: Մինչդեռ «Հայաստանում էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցությունների ուսումնասիրության» արդյունքները հիմք կծառայեն անհրաժեշտ հարմարվողականության միջոցառումների հստակեցման, ինչպես նաև նոր ֆինանասական աղբյուրների ու մեխանիզմների նախանշման և նույնականացման համար», - հավելեց Հովհաննես Ղազարյանը:

Աշխատաժողովին ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, պետական մարմինների և կոմիտեների, ՄԱԶԾ, Հայաստանում ԵՄ պատվիրակության և այլ դոնոր կազմակերպությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Գազպրոմ Արմենիայի», ոլորտի մասնավոր և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ավելի քան 70 ներկայացուցիչ:

 

Միջոցառման օրակարգը

Ներկայացված նյութերը

«Հայաստանում էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցությունների ուսումնասիրության» նախագծի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը և բնօրինակը:

«Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագիծը:

 

Հունվար 2022 ԱԿՀ ներկայացվող պահանջների քննարկում Կարդալ ավելին
Հունվար 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել է Հայաստանում մարզային հարմարվողականության ծրագրերի մշակման գործընթացը՝ Տավուշի և Շիրակի օրինակով Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2021 Քննարկվել են կլիմայի փոփոխության նկատմամբ ՀՀ էներգետիկ ոլորտի խոցելիությունն ու առկա բացերը և «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի» նախագիծը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2021 Ամփոփվել են ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում անցկացվող «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» դպրոցականների մրցույթի արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում կլիմայի նկատմամբ գյուղատնտեսության խոցելիության և ռիսկերի գնահատման արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (50)
ԵՄ կլիմայի համար (34)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (1)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)