24 հունվարի 2022

Հունվարի 21-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Մարզային հարմարվողականության ծրագրերի մշակման գործընթաց. արդյունքների ներկայացում և քննարկում» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և շահագրգիռ կողմերի հետ քննարկել ծրագրի շրջանակում «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական ընկերության կողմից իրականացված Տավուշի և Շիրակի մարզերի համար կլիմայական խոցելիության գնահատման արդյունքները, խոցելիության նվազեցմանն ու հարմարվողականության կարողության բարձրացմանն ուղղված առաջարկվող միջոցառումները:

Իր ողջույնի խոսքում Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց, որ թեև կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումներն ու ածխածնի արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերը կենսական նշանակություն ունեն, սակայն, կլիմայի փոփոխության ազդեցությունների աճող ինտենսիվության համատեքստում, երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար նույնքան կարևոր են ենթակառուցվածքների դիմակայունության ապահովումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունների զարգացումն ու համապատասխան միջոցառումների իրականացումը:

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց առանձին մարզերում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված խնդիրների և խոցելիությունների վերհանման և դրանց համապատասխան հարմարվողականության միջոցառումների հստակեցման կարևորությունը՝ ներկաներին կոչ անելով ակտիվ մասնակցել ներկայացվող մարզային հարմարվողականության ծրագրերի մեթոդաբանության,  Տավուշի ու Շիրակի մարզերում կլիմայական խոցելիության գնահատման արդյունքների և առաջարկվող հարմարվողականության միջոցառումների քննարկմանը: 

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը հավելեց, որ համաձայն ՀՀ կառավարության «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  2021թ․ մայիսի 13-ի թիվ 749-Լ որոշման՝ ընտրված երկու մարզային հարմարվողականության ծրագրերը պետք է լինեն օրինակելի, և դրանց, ինչպես նաև աշխատաժողովի ընթացքում ստացված դիտարկումների, դիտողությունների և առաջարկների հիման վրա ՀԱԾ ծրագրի շրջանակում պետք է մշակվի ուղեցույց, որը կօգտագործվի նաև այլ մարզերի հարմարվողականության ծրագրերը մշակելու համար: Աշխատաժողովի ընթացքում ստացված դիտարկումները, դիտողություններն ու առաջարկները կնպաստեն նաև Շիրակի և Տավուշի մարզային հարմարվողականության պլանների լրամշակմանը և հետագայում կառավարության կողմից հաստատմանը:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին Հայաստանում Հարմարվողականության ազգային ծրագրի իրականացումը, կլիմայի փոփոխության միտումներն ու կանխատեսումները, մարզային հարմարվողականության ծրագրի մշակման մեթոդաբանությունը, Շիրակի և Տավուշի մարզերի կլիմայական խոցելիության գնահատման արդյունքները, գենդերային առանձնահատկությունների ներառումը խոցելիության գնահատման և հարմարվողականության պլանավորման գործընթացներում, ինչպես նաև երկու մարզի համար առաջարկվող հարմարվողականու­թյան միջոցառումները:

Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ոլորտի ավելի քան 70 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Ֆինանսների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, պետական մարմինների, Տավուշի և Շիրակի մարզպետարանների, ՄԱԶԾ, մարզային կառույցների ու հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Միջոցառման օրակարգը

Ներկայացված նյութերը

Շիրակի և Տավուշի հարմարվողականության ծրագրերի նախագծերը

Հունիս 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Հարմարվողականության ազգային ծրագրի հաղորդակցման ռազմավարություն» դասընթաց-աշխատաժողովը Կարդալ ավելին
Հունիս 2022 Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կազմակերպվել է տոնական միջոցառում դպրոցականների համար Կարդալ ավելին
Մայիս 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել են կլիմայի փոփոխության ազդեցության սոցիալ-տնտեսական գնահատման մոտեցումներն ու մեթոդները Կարդալ ավելին
Մայիս 2022 Գիտելիքի և փորձի փոխանակումը կխթանի «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի մշակման հաջորդ փուլը Կարդալ ավելին
Մայիս 2022 «Կլիմայի փոփոխության թափանցիկության շրջանակը.ներածական դասընթաց». երկօրյա աշխատաժողով Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհուրդի և դրա աշխատանքային խմբերի անդամների մասնակցությամբ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (61)
ԵՄ-ն կլիմայի համար (35)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (4)