25 դեկտեմբերի 2020

Դեկտեմբերի 22-23-ին կայացավ «Կլիմայի փոփոխության լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներում» դասընթացը՝ նախատեսված հանրային նշանակության տարբեր ոլորտներ լուսաբանող լրագրողների և մեդիաբովանդակություն ստեղծող այլ մասնագետների համար։ Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, ADWISE Consulting կազմակերպության կողմից:

Դասընթացի նպատակն էր բարձրացնել մեդիա ոլորտի ներկայացուցիչների տեղեկացվածությունը կլիմայի փոփոխությանն ու կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցերի, մասնավորապես, Հայաստանում առկա և կանխատեսվող կլիմայական փոփոխությունների, ռիսկերի, ազդեցությունների նաև առկա հարմարվողականության լուծումների մասին՝ խրախուսելով դրանց ակտիվ և հանրամատչելի լուսաբանումը:

«Կլիմայի փոփոխությանը, մասնավորապես, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացումը «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում»  ծրագրի հիմնական և կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Շատերը դեռևս լիովին չեն ընկալում կլիմայի փոփոխության գործոնը, չեն ընկալում դրա ազդեցության մասշտաբները և չեն գնահատում ապագա սերունդների վրա այսօր տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների ազդեցությունը: Հատկապես Հայաստանի պես կլիմայի փոփոխության նկատմամբ բարձր խոցելիություն ունեցող երկրի համար՝ այս տեղեկատվությունը շատ կենսական նշանակություն ունի: Այս առումով լրատվամիջոցների և մեդիա բովանդակություն ստեղծողների դերը շատ կարևոր է: Բնակչությունը դեռևս հիմնական տեղեկությունը ստանում է ԶԼՄ-ներից, իսկ մասնագիտական վերլուծությունների, փորձագիտական հաշվետվությունների կամ մասնագիտացված կայքերի տեղեկատվությունն այդքան էլ հասանելի չէ մարդկանց: Այս առումով հետևաբար շատ կարևոր է ապահովել մեդիա ոլորտի ներկայացուցիչների բարձր իրազեկվածությունը կլիմայի փոփոխության հարցերի վերաբերյալ և աջակցել իրենց այդ տեղեկատվությունը մատչելի ու հասանելի ձևով հասարակության տարբեր շերտերին հասցնելու գործընթացում»,- նշեց ՄԱԶԾ «Կլիմա, շրջակա միջավայր, դիմադրողականություն» բաժնի ղեկավար Հովհաննես Ղազարյանը:

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերը, Հայաստանում կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում առկա խնդիրներն ու լուծումները, ինչպես նաև վերջիններիս լուսաբանման ժամանակակից մոտեցումները և օրինակները։ Դասընթացավարներն էին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնում շրջանաձև տնտեսության հետազոտող Հարություն Ալպետյանը, կլիմայի փոփոխության, անտառային տնտեսության, կենսաբազմազանության և կայուն զարգացման ոլորտների փորձագետ Վարդան Մելիքյանը, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտի փորձագետ, լրագրող և հեղինակ Նունե Մելքումյանը:

«Միջոցառման հարգելի մասնակիցներ, հյուրեր, կազմակերպիչներ, Շրջակա միջավայրի նախարարի և նախարարության անունից, որպես ՄԱԶԾ ՀԱԾ ծրագրի համակարգող, ողջունում ենք այս նախաձեռնությունը և մաղթում բեղմնավոր աշխատանք այս երկու օրերի ընթացքում: Նմանատիպ դասընթացները կարևոր նշանակություն ունեն և բնականաբար նպաստելու են կլիմայի փոփոխության առնչվող հարցերին ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերելու և լուսաբանելու հարցում: 2021 թվականին նախարարությունը ևս ունի շրջակա միջավայրի հետ կապված իրազեկման բավականին հետաքրքիր ծրագրեր, թե՛ հեռուստատեսային թե՛ այլ ֆորմատի. ակնկալում ենք նաև շահագրգիռ կազմակերպությունների, անհատների ակտիվ մասնակցությունն ու աջակցությունն այդ ծրագրերի իրագործմանը», - նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Էդգար Առաքելյանը՝ ընդգծելով կլիմայի փոփոխությանը և կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերի վերաբերյալ ոչ միայն քաղաքականություն մշակողների, այլև հասարակության բոլոր ներկայացուցիչների իրազեկվածության ապահովման կարևորությունը:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու կլիմայի փոփոխությունը լուսաբանող լավագույն լրագրողական աշխատանքների հատուկ մրցույթին, որի շրջանակներում ընտրված աշխատանքները կարժանանան մրցանակների։ Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը 2021-ի մարտի 23-ն է, արդյունքները կհրապարակվեն ապրիլին: Մրցույթի մանրամասներն ու պայմանները հասանելի են http://climateworkshop.press/ կայքում: 

«Կլիմայի փոփոխությունը զուտ բնապահպանական խնդիր չէ, դա տնտեսական խնդիր է: Որպես լրագրող երևի նկատել եք ինչ կարևորություն է տրվում այս հարցին աշխարհի ամենազարգացած երկրներում: Այս դասընթացը բավական բովանդակալից է, բացի դրանից այն այս երկու օրվա ընթացքում ձեռք բերած գիտելիքը մրցույթի շրջանակներում կիրառելու և դրանով նաև այն գործնական դաշտ տեղափոխելու հնարավորություն է ընձեռում: Հայաստանը, կլիմայի փոփոխության կոնվենցիայում ունենալով ակտիվ մասնակցություն, բավականին շատ ծրագրեր է իրականցնում ինչպես գյուղական այնպես էլ քաղաքային համայնքներում, մասնավորապես՝  էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտներում: Վերջին տարիներին շատ ավելի շատ ուշադրության է արժանանում և ֆինանսավորվում է նաև կլիմայի փոփոխության հարմարվողականությունը: Այս բոլոր ծրագրերի արդյունավետությունը կախված է նաև ձեր՝ լրագրողների քննադատական և մասնագիտական լուսաբանումից և դրա համար շատ կարևոր է այս դասընթացին ձեր մասնակցությունը: Տնտեսական զարգացման համար և Հայաստանի կայուն և գիտահեն զարգացման համար կարևոր են գիտակ լրագրողները, որոնք  արժևորում են գիտական տվյալները, գիտնականների, մասնագետների աշխատանքը, որովհետև երբ կարողանում ենք ճիշտ ախտորոշել մեր առջև դրված մարտահրավերներն ու ռիսկերը, մենք կարողանում ենք նաև դիմակայել դրանց», - նշեց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:

Միջոցառմանը մասնակցեց Երևանում և մարզերում հանրային նշանակության տարբեր ոլորտներ լուսաբանող և մեդիաբովանդակություն ստեղծող շուրջ 30 մասնագետ:

 

Դիտե՛ք դասընթացն ամփոփող հոլովակը:

Ծանոթացե՛ք դասընթացի ընթացքում ներկայացված նյութերին:

 

Դեկտեմբեր 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են ջրային ռեսուրսների խոցելիության և մշակաբույսերի ոռոգման նորմերի արդիականացման հարցերը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2020 Կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերի հանրամատչելի լուսաբանումը. ՀԱԾ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ երկօրյա դասընթաց մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2020 Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների խոցելիությունն ու հարմարվողականության լուծումները կլիմայի փոփոխության համատեքստում. ՀԱԾ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ եռօրյա աշխատաժողով ոլորտի շահառուների մասնակցությամբ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել է արբանյակային հեռազննման տվյալների կիրառումը ջրային ռեսուրսների խոցելիության ու էվապոտրանսպիրացիայի գնահատման և կանխատեսման գործընթացում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2020 ՄԱԶԾ Կլիմայական խոստումն աջակցում է երկրներին ԱՄՍՆ-ի իրականացման համար կլիմայական ֆինանսավորման պլանավորման և ռեսուրսների մոբիլիզացման հարցում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (35)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (23)
ԵՄ կլիմայի համար (19)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)