17 նոյեմբերի 2021

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում իրականացվել է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ազգային պարտավորությունների վերաբերյալ «Արեվելյան գործընկերության երկրներում Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (ԱՄՍՆ) մշակման եվ իրականացման վերաբերյալ ուսումնասիրությունը»: Այն լուսաբանում է Արևելյան գործընկերության վեց երկրների առաջընթացը կլիմայական քաղաքականությունների ներդրման միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և դրա հետևանքներին հարմարվողականության հարցում, ինչպես նաև՝ ներկայացնում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված երկրների ջանքերը:

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանը մշակել է վերանայված ԱՄՍՆ-ը՝ սահմանելով երկրի կլիմայական ընդլայնված հավակնությունները և մոտեցումը տնտեսական զարգացման մոդելների վերաձևակերպման և ավելի կայուն, դիմակայուն և ցածր ածխածնային տնտեսության անցմանն ուղղված գործողությունների արագացման վերաբերյալ: Վերանայված ԱՄՍՆ-երի ծածկույթն ընդլայնվել է՝ ներառելով տնտեսության ճյուղերն ամբողջովին և սահմանելով կրճատման թիրախներ ամբողջ տնտեսության մակարդակով, որոնք ներառում են բաղադրիչներ կլիմայի փոփոխության հարմարվողականության համար:

Հայաստանի ջերմոցային գազերի արտանետումները 1990-1995 թթ․ նվազել են մոտ 70-ով, այնուհետև մինչև 2010 թվականը տատանվել են 7-8,5 մլն տ CO2 համ. միջև: Վերջին առկա ցուցանիշով (2017թ.) ջերմոցային գազերի արտանետումները կազմում են 10,6 մլն տ, ինչն  աճել է 2010 թ․ համեմատ 25-ով: Նման աճը հիմնականում պայմանավորված է տնտեսական ակտիվության ավելացմամբ՝ հակակշռելով բնակչության թվի նվազմանը: Համեմատելով վերջին առկա ցուցանիշը՝ ՀՆԱ-ի հաշվով արտանետումների ինտենսիվությունը Հայաստանում ԱլԳ մյուս երկրների համեմատ ամենացածրն է։

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է Հայաստանին մշակելու իր երկարաժամկետ ցածր արտանետումների զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի մինչև 2050 թ․ երկրի արտանետումների նվազեցման  նպատակները։ ՀՀ վերանայված ԱՄՍՆ-ը նախատեսում է իրականացման տասնամյա ժամկետ (2021-2030թթ.)՝ հավատարիմ մնալով 2050 թ․ մեղմման նպատակին՝ հասնելու մեկ շնչի հաշվով արտանետումների 2.07 տ CO2 CO2 համ. ցուցանիշի։

ԱՄՍՆ-ով սահմանված թիրախին հասնելու համար Հայաստանն այժմ աշխատում է «ԱՄՍՆ իրականացման ազգային ծրագրի» վրա, որը ներառում է ֆինանսական կարիքների գնահատումը: Նախատեսվում է մշակել «պարտք կլիմայի համար գործարքի մեխանիզմը», որը թույլ կտա ֆինանսական միջոցներն ուղղել կլիմայական տեղական գործողություններին։ ԱՄՍՆ-ով սահմանված նպատակի իրագործմանը աջակցում են արդեն գործող ազգային և ոլորտային ռազմավարություններն ու ծրագրերը՝ ուղղված էներգետիկ անվտանգությանը, կանաչ տնտեսության խթանմանը և երկարաժամկետ կայուն զարգացման նպատակներին:

ԱՄՍՆ ուսումնասիրությունը ներառում է նաև ԱլԳ վեց երկրներից առաջինը Հայաստանում իրականացված «Կլիմայական ֆինանսների բյուջետավորման և ծախսերի հսկման մասին պիլոտային ուսումնասիրությունը», որի նպատակն է բարձրացնել կլիմայի քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետությունը և խթանել միջազգային ֆինանսական աջակցության արդյունավետ մոբիլիզացումը: Մասնավորապես, ուսումնասիրության վերջնական զեկույցը՝ «Կլիմայի հանրային ծախսերի և ինստիտուցիոնալ հետազոտությունը» իրականացվել է գնահատելու կլիմայի փոփոխության քաղաքականության փոխակերպումը ծրագրերի և նպատակների, կլիմայական գործողությունների սահմանման և իրականացման հարցերով զբաղվող կառույցների արդյունավետությունը, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխությանն ուղղված ֆինանսների հատկացումը:

 

Նոյեմբեր 2021 Քննարկվել են ՀՀ-ում կլիմայի փոփոխության համատեքստում առկա գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի կլիմայական խոստման իրականացմանը Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում շարունակվում են լրագրող ուսանողների համար նախատեսված կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով վերապատրաստումները Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 Իրազեկման արշավ կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում». եռօրյա երկու դասընթաց ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (43)
ԵՄ-ն կլիմայի համար (34)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)