«Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ» ծրագրի շրջանակում 2022-ի հունվարի 27-ին կայացավ «Ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշտվետվություններին ներկայացվող պահանջները՝ որպես Փարիզյան համաձայնագրի թափանցիկության ընդլայնված շրջանակի ներքո երկամյա թափանցիկության զեկույցի մաս» խորագրով աշխատաժողովը: Միջոցառմանը մասնակցեցին պետական գերատեսչությունների, գիտահետազոտական և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և վիճակագիրներ: Մասնակիցներն անդրադարձան ինչպես ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվությունների մշակման պահանջներին, անպես էլ ՀՀ «Էներգետիկա» սեկտորի ջերմոցային գազերի արտանետումների գնահատման առանձնահատկություններին:
Մարինա Սարգսյան. Փարիզի համաձայնագրի թափանցիկության շրջանակի ներքո Երկամյա թափանցիկության զեկույցի մաս կազմող ազգային գույքագրման հաշվետվությունների պահանջները
Տիգրան Սեկոյան. ՀՀ «Էներգետիկա» սեկտորի ջերմոցային գազերի ազգային կադաստրի մշակում