18 մայիսի 2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրություն»-ը (ԱՀ-4) մայիսի 17-ին ներկայացվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ) քարտուղարություն։

Չորրորդ ազգային հաղորդագրությունը պատրաստվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստում» ծրագրի շրջանակներում։

Փաստաթուղթն արտացոլում է կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված երկրի ջանքերն ու արձանագրած ձեռքբերումները, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտում ներդրումային քաղաքականությունների ընդլայնման, ջերմոցային գազերի գույքագրման ամբողջականության և թափանցիկության բարելավման ուղղությամբ։

ԱՀ-4-ը ընդգրկում է 1990-2016թթ. ջերմոցային գազերի (ՋԳ) գույքա­գրման և կլի­մայի փոփոխության մեղմ­ման միջոցա­ռումների գնահատումները՝ ըստ պաշ­­տոնական վիճակա­գրա­կան տվյալ­ների, ինչպես նաև ներառում է թարմացված տե­ղեկատ­վություն երկրում կլիմայի փոփո­խության խնդիրներին առնչվող ոլորտ­ներում տեղի ունե­ցած քա­ղա­քա­կան, իրա­վա­կան, ինստի­տու­ցիո­նալ փո­փո­խու­թյուն­ների և զար­գա­ցում­ների վե­րա­բեր­յալ։

Քանի որ վեր­ջին տաս­նամ­յակ­նե­րում կլի­մա­յի փո­փո­խութ­յան հետ­ևան­քով բնա­կան աղետների հա­ճա­խա­կա­նութ­յու­նը և­ ին­տեն­սի­վութ­յու­նը զգա­լիո­րեն ա­ճել է, ԱՀ-4-ի շրջանակներում գնա­հատվել են կլի­մա­յի փո­փո­խութ­յու­նից կա­խում ու­նե­ցող տնտե­սութ­յան տար­բեր ո­լորտ­նե­րի խո­ցե­լիութ­յու­նը կան­խա­տես­վող փո­փո­խութ­յուններից և ներ­կա­յաց­վել են հա­մա­պա­տաս­խան հար­մար­վո­ղա­կա­նութ­յան մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Այդ ոլորտներն են ջրային ռեսուրսները, գյուղատնտեսությունը, բնական  էկոհամակարգերը և կեսաբազմազանությունը, բնակավայրերն ու ենթակառուցվածքները, բնակչության առողջությունը և զբոսաշրջությունը։ Դիտարկվել և ներկայացվել են յուրաքանչյուր ոլորտի վարչարարական, տնտեսական և տեխնիկական մակրդակներում, ինչպես նաև հետազոտությունների և տեղեկատվության ուղղությամբ իրականացվող գործողություներն ու դրանց ընթացքը։

Ազգային հաղորդագրությունն արտացոլում է սիս­տե­մա­տիկ դի­տար­կում­նե­րի և կ­լի­մա­յա­կան մո­նի­թո­րին­գի ազ­գա­յին հա­մա­կար­գի կա­տա­րե­լա­գործ­ման կա­րիք­նե­րը։ Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության գնահատման և հարմարվողականության միջոցառումների ձեռնարկման համար կարևոր նախադրյալներն են յու­րա­քանչ­յուր ո­լոր­տում խո­ցե­լիութ­յան գնա­հատ­ման հա­մա­պա­տաս­խան ազ­գա­յին/ մի­ջազ­գա­յին մո­դել­նե­րով պա­հանջ­վող մուտ­քա­յին տվյալ­նե­րի սահմանումը, հարմարվողականության կարիքների մասին զեկուցումը և ­տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ամրապնդումը ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի, սիս­տե­մա­տիկ դի­տար­կում­նե­րի, խո­ցե­լիու­թ­յան գնա­հատ­ման և հար­մար­վո­ղա­կա­նու­թյան տա­րա­ծա­շր­ջա­նա­յին ծրագ­րերի միջոցով։

Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի տնտեսական ոլորտներում և էկոհամակարգերում առկա մարտահրավերներին զուգընթաց Հայաստանի կողմից Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (ԱՄՍՆ) թարմացումը 2020 թ․ էապես կարևոր քայլ է ՋԳ արտանետումների սահմանա­փակման ռազ­մավարության ձևավորման և իրագործման, ինչպես նաև հարմարվո­ղա­կան­ու­թյան միջոցառում­ների առաջ­նա­հերթությունների սահմա­նման առումով։ Հայաստանի կլիմայական փո­փո­խությունների արձագանքման հավակնոտ օրակարգի առաջնահերթություններն են ցածր ածխածնային զարգացումը, վերականգնվող էներգիայի արտադրման աճը, էներգաարդյունավետության խթանումը, անտառածածկ տարածքների պահպանումն և ընդլայնումը։

ԱՀ-4-ի շրջանակ­ներում ընդ­լայնվել են կլի­մայի փո­փո­խության հիմնա­խնդիր­ների հետ կապ­ված ուսում­նա­սիրու­թյուն­ները և գնա­հա­տում­ները` հաշ­վի առնելով ԱՀ-3-ի ներկա­յացումից հետո Կոնվենցիայի ներքո տեղի ունեցած զարգացումները, ինչպես նաև Երկամյա առաջընթացի առաջին և երկ­րորդ զե­կույց­­ների, մի­ջազգային խորհր­դատ­վու­թյան և վեր­լուծության շրջանակ­ներում իրա­կա­նաց­ված առա­ջարկ­ները։

Ի լրումն, ԱՀ-4-ում վեր են հանվել կլիմայի փոփոխության առաջացրած խնդիրների լուծման ուղղությամբ առկա բացթողումները, արգելքները և խոչընդոտները, ներառյալ ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, տվյալների աղբյուրներում հանդիպող անհամապատասխանությունները, տարբեր ոլորտներում խոցելիության գնահատման ուղղությամբ համապարփակ մոտեցման և մեթոդոլոգիայի բացակայությունը, կլիմայի փոփոխության վերաբերյալ ուսումնասիրությունների և սիստեմատիկ դիտարկումների պակասը և այլ հարցեր, ինչպես նաև առաջադրվել են դրանց համապատասխան առաջարկներ և լուծումներ։

Չորրորդ ազգային հաղորդագրության պատրաստումը հնարավոր է դարձել Շրջակա միջավայրի նախարարության և մյուս շահագրգրիռ նախարարությունների, պետական կառույցների, գիտական համայնքի մասնագետների և ազգային փորձագետների համագործակցության ու ներդրումների շնորհիվ։

ԱՀ-4-ի ներկայացմամբ Հայաստանը վերահաստատում է երկրի պատրաստակամությունը Փարիզյան համաձայնագրի իրականացման հարցում՝ կիսելով կլիմայի փոփոխության ազդեցությունների դիմակայմանն ուղղված իր ջանքերն ու ձեռքբերումները և հարմարվողականության միջոցառումների ձևավորումը։

 

 

Մայիս 2020 Հայաստանը ներկայացրել է չորրորդ ազգային հաղորդագրությունը գլոբալ կլիմայական խոստմանն ընդառաջ Կարդալ ավելին
Ապրիլ 2020 ԿՈՎԻԴ 19-ի պայմաններում հույսի ու հնարավորության պատուհան կլիմայական գործողությունների համար Կարդալ ավելին
Մարտ 2020 ԵՄ Կայուն էներգիայի մրցույթ 2020-ը ընդունում է հայտեր ԱլԳ երկրների դիմորդներից Կարդալ ավելին
Մարտ 2020 Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության 2018թ. Էներգետիկ հաշվեկշիռ»-ը Կարդալ ավելին
Մարտ 2020 Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (34)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (13)
ԵՄ կլիմայի համար (7)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 8-րդ միջազգային համաժողով (0)