18 օգոստոսի 2021

Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի նախաձեռնությամբ ստեղծված սելավների ռիսկի կառավարման խնդիրներին նվիրված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:  Արտակարգ իրավիճակների, Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ՄԱԶԾ փոխձագետներից կազմված աշխատանքային խմբի նպատակը երկրում սելավների ռիսկի նվազեցման, պատրաստվածության ապահովման, պատշաճ արձագանքման և հետևանքների արդյունավետ վերացման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկությունների փաթեթի ձևավորումն է:

Հանդիպման ընթացքում ներկա Արտակարգ իրավիճակների և Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ՄԱԶԾ փորձագետների հետ միասին քննարկել են սելավների ռիսկի կառավարման ոլորտում առկա բացերն ու խոչընդոտները, ինչպես նաև առկա և անհրաժեշտ գործառույթներն ու գործողությունները՝ ըստ ներգրավված կողմերի պատասխանատվության:

Սելավները Հայաստանում դասվում են առավել աղետալի երևույթների դասին և մեծ վնաս են հասցնում բնակչությանը, բնակավայրերին, կառուցվածքներին, հաղորդակցուղիներին և գյուղատնտեսությանը։ Ըստ կառավարության հրապարակված տվյալների՝ Հայաստանի ընդհանուր տարածքի մոտ 30 գտնվում է սելավների ռիսկի ներքո: Բնակչությանը և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներին սելավների պատճառած նյութական վնասները կազմում են տարեկան շուրջ 2,0-2,2 մլրդ դրամ:

Սելավների տարեգրությունն ու տնտեսությանը պատճառած վնասները հաշվի առնելով՝ դրանց ռիսկերի նվազեցումն ու արձագանքման ընթացակարգերի հստակեցումն առաջնային հիմնախնդիրների շարքում են՝ հատկապես կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիդրո-օդերևույթաբանական վտանգավոր երևույթների ինտենսիվության և հաճախականության աճի պայմաններում:

 

Հանդիպման օրակարգ

Սեպտեմբեր 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել է ՀՀ ջրային ոլորտի հարմարվողականության պլանի նախագիծը Կարդալ ավելին
Օգոստոս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ Հայաստանում սելավների ռիսկի կառավարման աշխատաժողովի հերթական հանդիպումը Կարդալ ավելին
Օգոստոս 2021 ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մեկնարկեց Փարիզի համաձայնագրի ներքո երկրի պարտավորությունների և ԱՍԳ գործընկերության պլանի իրականացմանը նվիրված խորհրդակցությունների շարքը մասնավոր հատվածի հետ Կարդալ ավելին
Հուլիս 2021 «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում՝ ցածր ածխածնային զարգացման համատեքստում, գնահատվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հնարավորությունները Կարդալ ավելին
Հուլիս 2021 Տեղի ունեցավ ապօրինի ծառահատումների վերաբերյալ մեթոդական ցուցումների ձեռնարկի շնորհանդեսը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (34)
ԵՄ կլիմայի համար (30)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)